18:57 12.07.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին: Իր խոսքում Նիկոլ Փաշինյան, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն Էռնեկյան, ողջունում եմ Ձեզ Երևանում: Ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար: Ձեր այցը, այսպիսի հանդիպումները միշտ կարևոր են, որովհետև Դուք Հայաստանի Հանրապետությունում կարևոր ներդրողներից մեկն եք և մասնավորապես՝ Սփյուռքի կարևորագույն ներդրողներից մեկը Հայաստանի Հանրապետությունում: […]
18:20 10.07.2021
Արփի խոշորացված համայնքի Գառնառիճ գյուղում դպրոցի մարզադահլիճի վերանորոգումը որոշել են սոցիալական պատասխանատվությամբ իրականացնել: ՄԱԿ-ի պարենի ծրագրով գյուղում ջերմատուն է կառուցվել և թռչնաֆաբրիկա է հիմնվել: Ջերմատունը հանձնվել է դպրոցին, իսկ թռչնաֆաբրիկան՝ անհատ ֆերմերային տնտեսությանը: Հեռավոր գյուղում այս ծրագրերը զարգացման ու աշխատատեղերի ստեղծման նպատակ են հետապնդում: Բոլորը միասին՝ գյուղովի, աշխատում են ու որոշել են, որ ստացված եկամուտը […]
20:52 09.07.2021
Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղային գիծը կմիացվի Թուրքիայի Կարս նահանգի ռազմավարական կարևոր նյութատեխնիկական կենտրոնին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, դա արտացոլված է Ադրբեջանի և Թուրքիայի տնտեսական համագործակցության գործողությունների ծրագրում: Փաստաթղթի համաձայն, թուրքական կողմից գործողությունների ծրագրի իրականացումը վստահված է Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությանը և Պետական երկաթուղիներին, իսկ ադրբեջանական կողմից` «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ին: Հիշեցնենք, որ ԲԹԿ երկաթուղին շահագործման է հանձնվել 2017-ի […]
13:40 09.07.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի համակարգող Կարեն Հարությունյանին և Ֆրանսիական ROM Selection ընկերության կոմերցիոն տնօրեն Ֆրանսուա Տահոնին: ✅ Կայուն, ներառական, նորարական և շուկայական ագրոբիզնեսի զարգացման շրջանակներում՝ դեռևս ապրիլ ամսին Հայաստան է ներկրվել 277 ֆրանսիական Բլանշ ցեղատեսակի ոչխար, որոնց նկարագրությունը և պահման պայմանները լավագույնս համապատասխանում […]
20:05 08.07.2021
Հուլիսի 7-ին, Բաթումում տեղի է ունեցել վրաց-թուրքական համատեղ մաքսային կոմիտեի 3-րդ հանդիպումը: Հանդիպմանը ստորագրվել է պարզեցված մաքսային միջանցքի մասին համաձայնագիր: Հաղորդում է Aliq Media-ն՝ հղում անելով «Բաթումելեբի» լրատվականին: «Մենք կցանկանայինք, որ Ախալքալաքում իրականացվեն մաքսային բոլոր ընթացակարգերը: Որքան գիտեմ, դրա հնարավորությունը տարածքային առումով Ախալքալաքում կա: Մենք մաքսային գործողություններ ենք իրականացնում Կարսում՝ սահմանից մոտ 80 կիլոմետր հեռավորության […]
17:06 08.07.2021
Պետական եկամուտների կոմիտեն, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2021թ․ 2-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում հանրային սննդի կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող 110 հարկ վճարողների մոտ 2021թ․ 2-րդ եռամսյակի ընթացքում […]
19:59 07.07.2021
Շիրակի մարզում այս տարի կհիմնանորոգվի 65 կմ համայնքային, միջմարզային, հանրապետական ու միջպետական նշանակության ճանապարհ: Առայժմ հիմնանորոգման աշխատանքները միայն մի քանի ճանապարհահատվածներում են մեկնարկել, մյուսներում դեռ մրցութային փուլն է: Մարզի որոշ ճանապարհահատվածների նորոգումը փուլային է: Օրինակը Երևան-Գյումրի-Բավրա միջպետական նշանակության ճանապարհն է: Անցած տարի ճանապարհի 14 կիլոմետրանոց հատվածն է հիմնանորոգվել, այս տարի ևս 4 կիլոմետրն է նորոգվում: […]
19:32 07.07.2021
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դիտարկել է մամուլում հրապարակված, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացված հարցադրումները շաքարավազի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ: Կատարված ճշգրտումների արդյունքներով, նախնական տվյալների համաձայն՝ շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ առկա չէ: Հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ «Ինչ վերաբերում է շաքարավազի գնին, ապա հայտնում ենք, որ խոշոր առևտրային ցանցերում իրականացված դիտանցումների արդյունքում պարզվել է, որ ընթացիկ տարվա […]
19:08 07.07.2021
Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանն այսօր Շիրակի մարզպետարանում հանդիպել է այն համայնքների ղեկավարների հետ, որոնք մեկ ամսից ավելի ոռոգման ջուր չեն ստանում։ Մինչ խորհրդակցությունը, կոմիտեի նախագահը «Շիրակ» ՋՕ ընկերության աշխատակիցների հետ եղել է մարզի ջրամբարներում ու ջրատարներում, տեղում ծանոթացել իրավիճակին։ «Մենք ջուր էն ժամանակ, երբ պահանջարկ է եղել, էդ պահանջարկով Կառնուտի ջրամբար մենք […]
18:37 07.07.2021
Կառնուտի ջրամբարն օր օրի ցամաքում է։ Մինչև 24 մլն խորանարդ մետր ջուր կուտակելու հնարավորությամբ ջրամբարում այս պահին մեռյալ ծավալից էլ քիչ ջուր կա՝ մոտավոր հաշվարկներով՝ հազիվ 2 մլն խորանարդ մետր։ Ջրամբարի մնացած տարածքն անապատ է հիշեցնում, անգամ կարելի է հանգիստ քայլել ճաքած հողային զանգվածի վրայով, որտեղ նախկինում ջրի մեծ ծավալ է եղել։ Կառնուտի բետոնե ջրատարում […]
19:12 06.07.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հանդիպել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ալ Սալամիի հետ։ Հայկ Չոբանյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Ահլամ Ալ Սալամիին հանդիպման համար և հույս է հայտնել, որ հանդիպումն առաջին քայլը կլինի երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում հետագա առավել արդյունավետ համագործակցության […]
15:44 06.07.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 5-ին մեկնել է ՌԴ՝ մասնակցելու «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը եւ արտաքին կապերի […]
12:02 06.07.2021
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը տեղեկացնում է, վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխարհում առաջատարներից մեկը հանդիսացող «Մասդար» ընկերությունը ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվեց Հայաստանում արդյունաբերական մասշտաբի 200 Մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի մրցույթի հաղթող։ ՀՀ կառավարության կողմից հայտարարված միջազգային մրցույթում «Մասդարն» ի սկզբանե առաջարկել էր 0,0299 ԱՄՆ դոլար կՎտժ սակագինը։ Մրցութային փուլում ընկերությունն առաջարկեց 0,0290 ԱՄՆ դոլար կՎտժ […]
19:42 05.07.2021
Գյումրիի Սելեկցիոն կայանում Ագրարային համալսարանի անասնաբուծության ամբիոնի հետ համատեղ սկսել են Կովկասյան գորշ ցեղատեսակի խոշոր եղջերավոր կենդանիների բուծման ծրագիր։ Նպատակը ոչնչացման եզրին գտնվող հայրենական ցեղատեսակի պահպանումն է։ Տեղական դիմացկուն կովեր ունենալու նպատակով անասնաբույծները շուրջ 30 տարի զբաղվեցին տեղական ցեղատեսակի տրամախաչման աշխատանքներով, արդյունքում՝ 1960 թվականին պաշտոնապես գրանցվեց Կովկասյան գորշ տեսակը, որը հարմարեցված է տեղի բնակլիմայական պայմաններին, […]
22:00 04.07.2021
Հունիսին Վրաստանում գնաճը կազմել է 9,9%՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, հասնելով վերջին 10 տարվա ընթացքում առավելագույնին: Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության նյութերում: Այս մասին հաղորդում է Jnews.ge-ն։ Գնաճի հիմնական պատճառներից մեկը մնում է բնակարանային և կոմունալ ծառայությունների պետական սուբսիդիաների դադարեցումը: 2020 թվականի հունիսի համեմատ բնակարանների, ջրի, էլեկտրաէներգիայի և գազի գներն աճել են […]
14:10 04.07.2021
Այսօր առավոտյան ՀՀ սննդամթերքի անվտանգության Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել Մարտունու տարածաշրջանում գտնվող երկրի ամենամեծ անասնաշուկայում: Այցի նպատակն էր ստուգել-հասկանալ, թե արդյո՞ք կենդանի վաճառողները կատարում են այն պահանջներն ու պայմանները, որոնք պետք է պահպանվեն կենդանիներին անասնաշուկա տեղափոխելու համար: Շրջայցին հետևել են նաև Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու նրա տեղակալ Արթուր Շատվորյանը: Հատկապես […]
19:15 03.07.2021
2020 թվականի հուլիսի 1-ից գործող սպանդանոցային մորթի պահանջը Շիրակի մարզում դեռ լիարժեք չի իրականացվում։ Անցած տարվա կեսին հայտատուների ակտիվությանն հակառակ, մինչև հիմա երկու սպանդանոց է գործում։ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության բաժնի պետն անդրադարձել է մարզում անասունների շրջանում վարակիչ հիվանդություններին ու դրանց տարածմանը։ Երկու օր առաջ Սիբիրյան խոց էր հայտնաբերվել Իսահակյան գյուղի խոշոր և մանր եղջերավոր կենդանիների […]
17:30 03.07.2021
Շիրակի մարզում աշնանացան և գարնանացան հացահատիկային ցանքատարածքներն ավելացել են։ Այն հողակտորները․ որոնք տարիներով անմշակ էին, այս տարի գյուղացին վարել է, ցանել, միայն թե բերք կամ ընդհանրապես չի ստացվել, կամ սպասվածից քիչ է։ Այս մասին է նշում Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը։ «2021 թվականը Շիրակի մարզի առումով կարելի է հատուկ շեշտել և համարել […]
12:27 03.07.2021
Իրանում գտնվող «Բուշեհր» ատոմակայանը վերսկսել է աշխատանքն անջատումից երկու շաբաթ անց, հաղորդում է պետական Press TV- ն՝ վկայակոչելով էլեկտրաէներգիայի արդյունաբերության ներկայացուցչին: Հունիսի 20-ին էլեկտրամատակարարման վթարային անջատում էր եղել տեխնիկական անսարքության պատճառով: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ «Բուշեհր» ատոմակայանը չի ենթարկվել հարձակման, կայանի գործունեությունը դադարեցվել է տեխնիկական անսարքության պատճառով: «Ատոմակայանի աշխատանքը դադարեցվել է […]
20:59 02.07.2021
Գերմանական ամենահայտնի ավիաընկերություններից Condor Airlines-ը մտնում է հայկական շուկա։ Տարեկան 7 մլն ուղևոր է թռչում Condor Airlines ընկերության ավիաուղիներով։Տեղեկացնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։ Երևան-Ֆրանկֆուրտ-Երևան ուղիղ կանոնավոր չվերթերը կմեկնարկեն շաբաթական մեկ անգամ հուլիսի 31-ից սկսած:
19:52 02.07.2021
Այսօր՝ ժամը 18.00-ի սահմաններում կարկուտ է տեղացել Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Թորոսգյուղ, Ցողամարգ, Լեռնուտ, Գոգհովիտ, Հողմիկ համայնքներում։ Մոտ 20 րոպե տեղացած կարկուտը վնասել է գյուղացիական տնտեսությունների ցանքատարածքներն ու տնամերձ այգիները։ Սարապատ խոշորացված համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանը SHANTNEWS-ին հայտնել է, որ ուժեղ կարկտին հաջորդել է հորդառատ անձրևը, ինչի հետևանքով ցանքատարածքներն ու դաշտերը ջրածածկ են։ Այս պահին […]
18:40 01.07.2021
Էներգամատակարարման մաշված ցանցը Շիրակի մարզի շատ բնակավայրերում ամենօրյա վթարների ու հոսանքազրկումների պատճառ է դառնում: Օրինակը Անի խոշորացված համայնքի Շիրակավան գյուղում է: Ամբողջ գյուղի հենասյուները փտած են, էլեկտրահաղորդման գծերը՝ մաշված: Գրեթե ամեն օր քամու հետևանքով ամբողջ գյուղը հոսանքազրկվում է: Օդում խճճված հոսանքալարերը պահում են թեքված, ծուռ շարք կազմող հենասյուները: Դրանք տեղադրվել են 1982-ին, երբ Ախուրյանի […]
10:53 01.07.2021
Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է գյուտերի ստեղծման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված գույքային և անձնական հարաբերությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նոր օրենքի ընդունմամբ Հայաստանը դառնում է աշխարհում երկրորդ երկիրը ԱՄՆ-ից հետո, որն իրականացնում է համակարգչային ծրագրերի արտոնագրում։ Համակարգչային ծրագրերի հուսալի պաշտպանությունը բարենպաստ պայմաններ […]
11:31 30.06.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հունիսի 29-ին ընդունել է ԻԻՀ Նախագահի գիտության և տեխնոլոգիայի հարցերով փոխնախագահ, քաղաքականության և զարգացման գծով տեղակալ Մեհդի Էլիասիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև ԻԻՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարարի տեղակալ և տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպության նախագահ Ամիր Նազեմի Աշանին, ԻԻՀ խորհրդարանի պատգամավորներ, այլ պաշտոնատար անձինք և իրանական մի շարք […]
18:12 29.06.2021
Շիրակի մարզում երաշտ է: Տասնյակ գյուղերի, որոնք սնվում են Կառնուտի ջրամբարից, ոռոգման ջուր չի հասնում: Վիճակն առավել վատ է անջրդի տարածքներում, մասնավորապես Անիի տարածաշրջանում: Խոսքը հայ-թուրքական սահմանին գտնվող հողատարածքների մասին է: «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Մտածում էինք հացահատիկի բերքին չսպասել և որպես խոտ գոնե […]
19:14 28.06.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հունիսի 28-ին մասնակցել են Prom Expo և IPM ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված հայ-իրանական գործարար համաժողովին։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԲՏԱ նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, հայկական և իրանական շուրջ 80 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։ Համաժողովին […]
17:11 27.06.2021
Ըստ The Wall Street Journal- ի՝ էներգետիկ ածխի գները բարձրացել են վերջին 10 տարվա ընթացքում առավելագույն մակարդակի: Նշվում է, որ դա տեղի է ունենում աշխարհի կառավարությունների՝ CO2- ի արտանետումները կրճատելու խոստումների ֆոնին: Տեսականորեն, քվոտաների արժեքի բարձրացումը պետք է սահմանափակի ածխի պահանջարկը, ինչը հանգեցնում է ավելի մեծ արտանետումների, քան գազը: Սակայն, երբ գազի գները նույնպես բարձրանում […]
12:31 27.06.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բոսֆորը շրջանցող «Ստամբուլ» ջրանցքի շինարարության հանդիսավոր բացման արարողությանը հայտարարել է, որ ապագա ջրանցքն ունի խորհրդանշական իմաստ: Ակնկալվում է, որ նոր ջրանցքով առաջին նավերը կանցնեն 2028 թվականին։ Ինչպես հայտնել ենք, «Ստամբուլ» ջրանցքի շինարարությունը կարժենա 15 միլիարդ դոլար։
23:10 26.06.2021
«Մեր նպատակն է ժամանակի ընթացքում հասնել Թուրքիայից ոչ միայն վերջնական սպառման, այլև ցանկացած տեսակի ապրանքի ներմուծման արգելքի»։ ՀՀ կառավարությունը ներկայացնում է հարցազրույց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի հետ Կառավարությունը վերջին նիստում ևս 6 ամսով երկարացրեց ներմուծման արգելքը. կես տարի ժամանակահատվածը պայմանավորված է ԵԱՏՄ կանոնակարգով։
19:44 26.06.2021
ՀՀ կառավարությունը ընդունել է գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից օգտվողների շրջանակը ընդլայնելու մասին որոշում: Որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետությունում թարմ պտուղբանջարեղենի իրացման, այդ թվում՝ արտահանման համար, ինչպես նաև շինշիլայի մթերումներ (գնումներ) կատարելու նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ: Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Ծրագիրը հնարավորություն կտա ձեռք բերելու պտուղբանջարեղենի պահածոների արտադրության […]