12:41 11.02.2021
Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը։ 4 զեկուցվող հարցերից 2-ը վերաբերել են գյուղատանտեսությանը։ Դրանցից մեկով գործադիրն ընդունել է լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմանները բարելավելու և լիզինգով տրամադրվող սարքավորումների շրջանակն ընդլայնելու որոշումը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ ծրագիրը բավական պահանջված է, և մեկնարկից՝ 2018-ից սկսած մինչև 2020 թվականի դեկտեմբեր հաստատվել է 201 շահառուի 293 լիզինգի հայտ՝ […]
20:35 10.02.2021
Փետրվարի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Զբոսաշրջության կոմիտեի պատասխանատու աշխատակիցներ։ Վահան Քերոբյանը նշել է, որ հանդիպման նպատակն է ծանոթանալ ոլորտում առկա խնդիրներին և քննարկել դրանց լուծման եղանակներն ու հնարավորությունները։ Ոլորտի ներկայացուցիչները, որպես հիմնական խնդիրներ, […]
17:50 10.02.2021
Պատերազմի օրերին 6 ամսով արգելվեց թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան։ Ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ այդ որոշումից տուժվելու փոխարեն օգուտներ պետք է քաղենք։ «Այդ որոշման տնտեսական էֆեկտը նրանում է, որ մենք պետք է հնարավորինս շատ ընկերությունների օգնենք, որպեսզի իրենք տեղայնացնեն այն ապրանքները, որոնք առաջ ներմուծվում էին Թուրքիայից։ Մեկ տարում հնարավոր է հիմնել տարբեր արտադրություններ, և մենք […]
17:06 10.02.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Հեռանկարի» տաղավարում փակագծեր է բացել, թե ինչպես փոխշահավետ համագործակցություն ծավալել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ըստ նրա՝ հայաստանցիները Իրանի հետ կարող են բացառիկ հնարավորություններով համագործակցել, քանի որ Իրանում կա ամենամեծ հայկական համայնքը, այնինչ այսօր Հայաստանի և Իրանի առևտրաշրջանառությունը մոտ 400 միլիոն դոլար է, որը ամենափոքր թիվն է Իրանի ու իր հարևաններից […]
16:57 10.02.2021
Պետական եկամուտների կոմիտեն 2020 թվականի ընթացքում տնտեսվարողներին է վերադարձրել շուրջ 138,3 մլրդ դրամ: Մասնավորապես` միասնական հաշվին է մուտքագրվել (հարկ վճարողներին է վերադարձվել) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար` 119,9 մլրդ դրամ գումարի չափով: 2020 թ. ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գծով եկամտային հարկի գումարի վերադարձը կազմել է 13,3 մլրդ դրամ: Վերադարձման է ներկայացվել շահաբաժիններից […]
16:14 10.02.2021
Կորոնավիրուսից տուժած ոլորտներից է նաև տուրիզմը։ Համաճարակով պայմանավորված Հայաստանը վերջին մեկ տարում չունեցավ տուրիստներ, ինչպես նաև հայաստանցիները չայցելեցին այլ երկրներ։ Արդյո՞ք այն գումարները, որ մեր քաղաքացիները պետք է դրսում ծախսեին իրենց հանգստի և շրջագայության նպատակով, ծախսել են Հայաստանում։ Ըստ էկոնոմիկայի նախարարի՝ տուրիստներն ավելի շատ դրսում են ծախսում, այնինչ երկրի ներսում չբացահայտված շատ վայրեր կան։ «Անցած […]
15:52 10.02.2021
Արդյո՞ք Հայաստանն ունի հավակնոտ ծրագրեր և բավարար ռեսուրսներ Երևանը տարածաշրջանային բարձր տեխնոլոգիաների կենտրոն դարձնելու համար։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ի պատասխան Արամ Աբրահամյանի այս հարցին, նշեց, որ սերունդները նայելու են արդյունքներին, ոչ թե պատճառներին, ուստի հավակնոտ ծրագրերի ժամանակն է և հարկավոր է առաջին հերթին գտնել այն «խելքը», կարողությունները, ռեսուրսները, որոնք Հայաստանում կօգնեն հասնել մեծ արդյունքի։ […]
15:49 10.02.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն գյուղատնտեսական տարվա 2020թ. արձանագրված արդյունքների և 2021թ. նախատեսված ծրագրերի վերաբերյալ: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը զեկուցել է, որ համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020թ. գյուղատնտեսության ոլորտում համախառն ներքին արդյունքի 1.4 տոկոս աճ է գրանցվել: 2.3 տոկոս աճ է գրանցվել բուսաբուծության, 0.6 տոկոս աճ՝ անասնաբուծության ճյուղերում: Մշակովի վարելահողերի […]
15:03 10.02.2021
«Հեռանկարի» տաղավարում հյուրընկալված ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ շատ կարևոր է, թե Հայաստանն ինչպես է խոսում ներդրողների հետ։ Մի բան, որն ըստ Քերոբյանի, մինչև հիմա լավ չի արվում, փոխարենը, նախարարի կարծիքով ներդրողին պետք է խնդրել-համոզել, որ ներդրում անի։ «Դա շատ լավ երևում է պետական կառավարման բազմաթիվ օղակներում։ Ես դա համեմատում եմ, պատկերավոր ասած, […]
12:46 10.02.2021
«2020 թվականի սեպտեմբերին ՀՀ ԱԱԾ-ի հետ համագործակցության արդյունքում բացահայտվել է ադամանդների ապօրինի ներմուծման դեպք։ ՀՀ-ում գործունեություն ծավալող մի ընկերության անվամբ ԱՄԷ-ից ներմուծվել էին մշակված ադամանդե քարեր, որոնց մաքսային արժեքը հայտարարագրվել էր 72 միլիոն 14 հազար 112 ՀՀ դրամ, 1776․84 մ կարատ, այնինչ, պարզվել է, որ այդ ադամանդների շուկայական արժեքը մոտ 2,5 անգամ ավելի է, քան […]
17:57 09.02.2021
Փետրվարի 9-ին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ հրավիրվել է պատերազմական գործողություններով պայմանավորված իրավական հիմնախնդիրների լուծման աշխատանքների համակարգման խորհրդի անդրանիկ նիստը, որը ձևավորվել է ԱՀ նախագահի՝ փետրվարի 4-ի հրամանագրով։ Նիստի օրակարգում ընդգրկված էին պատերազմական գործողություններին մասնակցած անձանց կարգավիճակի տրամադրման, պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքների, լքված բնակֆոնդի օգտագործման խնդիրների ու դրանց […]
17:03 09.02.2021
Փետրվարի 9-ին ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Պետական եկամուտների կոմիտեի նախագահն իր խոսքում նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա է լայն իրավապայմանագրային փոխգործակցության դաշտ, ինչը հնարավորություն է տալիս ակտիվ […]
16:17 09.02.2021
Արցախում նախատեսվում է հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված պարտավորություններից ազատել այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք գործունեություն են իրականացրել պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած համայնքներում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը: «Մշակվել և Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է օրենքի նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է […]
15:19 09.02.2021
Հայաստանում 2020-ին, չնայած համավարակին և պատերազմին, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ընկերությունների շրջանառությունն աճել է 20.6 տոկոսով, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ամփոփելով 2020-ի ցուցանիշները: Նախարարը հիշեցրել է, որ կորոնավիրուսը և պատերազմը նախորդ տարի որոշակիորեն խոչընդոտել են ծրագրերի իրականացմանը: «Սակայն 2020-ին Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտն աճել է երկնիշ ցուցանիշներով: Ընկերությունների շրջանառությունն […]
18:55 08.02.2021
Փետրվարի 8-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին: Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքական հիմնական ուղղություններից է: Հանդիսանալով միջկառավարական հանձնաժողովի նախագահ՝ Տիգրան Ավինյանն ընդգծել է հայ-վրացական բարեկամական փոխգործակցության հետևողական ամրապնդման կարևորությունը: Դեսպան Սագանելիձեն նշել է, որ երկկողմ օրակարգի ուղղություններով համատեղ ու արդյունավետ աշխատանքի միջոցով […]
17:00 08.02.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին։ Ողջունելով ՄԱԶԾ մշտական ներկայացուցչին՝ նախարարն ընդգծել է շարունակական արդյունավետ համագործակցությունը ՄԱԶԾ հետ՝ նշելով համատեղ զարգացման ծրագրերը ՓՄՁ, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում։ Դմիտրի Մարիյասինը շնորհավորել է նախարարին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, այնուհետև ներկայացրել ՄԱԶԾ գերակայությունները, ընդգծել նորարարության […]
11:37 08.02.2021
Brent նավթի մեկ բարելի արժեքը գերազանցել է 60 դոլարը։ Դա տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 7-ից ի վեր առաջին անգամ։ Այս մասին են վկայում լոնդոնյան ICE բորսայի տվյալները։ Այսօր առավոտյան հյուսիսծովյան Brent նավթային խառնուրդի ապրիլյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1․11 տոկոսով՝ հասնելով 60․05 դոլարի։ WTI ամերիկյան թեթև նավթի մեկ բարելի մարտյան ֆյուչերսի գինը նյույորքյան […]
15:20 06.02.2021
Փետրվարի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել արտադրության և արտադրական ենթակառուցվածքների և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձանաժողովների համատեղ նիստը՝ Վլադիմիր Կասյանի և Արթուր Հարությունյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ԱԺ-ի պաշտոնական կայքից: Հրավիրված էին կառավարության անդամներ՝ պետնախարար -ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ,ինչպես նաև «Արցախէներգո» և «Արցախգազ» ընկերության պատասխանատուները: Քննարկման […]
22:00 05.02.2021
Ըստ Gas Infrastructure Europe-ի, Եվրոպայի ստորգետնյա պահեստներում մնացել է գազի կեսից պակաս: Եվրոպայի պահեստները միջինը լցվել են 49,83% -ով. սա 5 տարվա վատագույն ցուցանիշն է և մեկ օրում դատարկվել են ևս 0,5% -ով: Հունվարյան ցրտերից առաջ պաշարները կազմում էին 70%: ԵՄ խոշորագույն տնտեսություն համարվող Գերմանիայում գազի պաշարները նվազել են 0,3% -ով՝ կազմելով 42.44%, Ֆրանսիայում՝ 0.54% […]
20:15 05.02.2021
Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ պետական տարեկան բյուջեով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Բացման խոսքում փոխվարչապետը նշել է. «Համայնքներում բարեկեցիկ միջավայրի ձևավորումն ու սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացումը մեր գերակա առաջնահերթություններից են: Այդ է վկայում նաև սուբվենցիոն ծրագրերի աճող դինամիկան»: Ներկայացնելով վերջին […]
18:35 05.02.2021
Փետրվարի 5-ին Երևանում կայացել է «Պարենի անվտանգությունը Հայաստանում․ քաղաքականությունը տարիների ընթացքում, շուկայի ֆունկցիոնալությունը, մատակարարման շղթաները» խորագրով միջոցառումը, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Ավագ Ավանեսյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի փոխտնօրեն Նաննա Սկաուն, էկոնոմիկայի նախարարության, պետական այլ մարմինների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ողջունելով միջոցառման […]
15:59 05.02.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության ընթացքն ու հեռանկարները քննարկելու նպատակով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Հայաստանում ՌԴ առևտրական ներկայացուցիչ […]
12:45 05.02.2021
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության հարցերով կազմակերպության հաղորդմամբ՝ սննդամթերքի համաշխարհային գները հասել են հնգամյա առավելագույն ցուցանիշի: Սննդամթերքի գների ընդհանուր ինդեքսը հունվարին տարվա կտրվածքով աճել է 4,3% -ով։ Ցուցանիշն աճում է արդեն ութերորդ ամիսն անընդմեջ և այժմ հասել է ռեկորդային՝ 2014-ի հուլիսից ի վեր ամենաբարձր նշաձողին: Գնաճ է նկատվում բոլոր ապրանքախմբերում, բայց հատկապես՝ հացահատիկի, բուսյուղի և շաքարի։ […]
12:09 05.02.2021
Ղազախստանի Ալմաթի քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Ինչպես Ալմաթիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նիստին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղրղզստանի վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը: 2021 թվականի հունվարի 1-ից Ղազախստանի Հանրապետությունը ստանձնել է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ Սկզբում նեղ, այնուհետև ընդլայնված […]
16:26 04.02.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից եվրոբոնդերի թողարկման գործընթացին և «Ճամփորդիր առանց COVID-19»-ի ծրագրի ընթացքին: Գործադիրը հաստատել է Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների պլանը, որի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի կողմից 2020 թ. նոյեմբերի 18-ին […]
12:53 04.02.2021
Նավթի էտալոնային գները կայուն աճում են՝ մեկ բարելի դիմաց հասնելով 59 դոլարին: Այդ մասին վկայում են փետրվարի 4-ի առևտրային տվյալները: Այսպիսով, Brent- ի ապրիլյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում աճել են 0,29 դոլարով (0,49%)՝ մեկ բարելի դիմաց կազմելով 59 դոլար: WTI մարտյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,54 դոլարով (0,97%)՝ բարելի […]
12:10 04.02.2021
Կառավարության այսօրվա նիստում հաստատեցինք «Տնտեսական արձագանքման ծրագիրը», որով պիտի կյանքի կոչվեն ՀՀ վարչապետի կողմից 2020թ. նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի 9-րդ և 10-րդ կետերը՝ «Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում ու դրա հետևանքների վերացում» և «Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում»: ? Ծրագրի 3 գերակայություններն են՝ ✅ Տնտեսական ակտիվության վերականգնման արագացում ✅ Գործարար և սպառողական վստահելի միջավայրի վերականգնում ✅ Տնտեսական […]
11:21 04.02.2021
Աշխատանքային այցով հունվարի 22-ից 26-ը Իրանում գտնվելիս ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հարցազրույց է տվել IRNA լրատվական գործակալությանը։ IRNA գործակալության հաղորդմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Իրան կատարած այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։ IRNA-ի լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ Վահան Քերոբյանը նշել է, որ Իրանի հետ առևտրատնտեսական կապերի […]
21:13 02.02.2021
Ինչ ազդեցություն ունեցան պատերազմն ու կորոնավիրուսը տնտեսության վրա: Դրանց հետևանքերի մասին խոսել է ԿԲ նախագահը՝ անդրադառնալով մի շարք հարցերի, այդ թվում՝ վարկավորմանն ու գնաճին: Մանրամասները՝ տեսանյութում։
19:58 02.02.2021
ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հաստատել է, որ Հայաստանը թողարկել է 750 մլն դոլարի եվրոբոնդեր: «Թողարկվել են 10 տարի ժամկետայնությամբ, 3.875 տոկոս եկամտաբերությամբ»,- ասել է Գալստյանը՝ հավելելով, որ Հայաստանի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երբեք այդքան բարձր չի եղել: Դա մի շարք հանգամանքներով է պայմանավորված: Այս պահի դրությամբ համաշխարհային ֆինանսական ինստիտուտների […]