19:30 02.02.2021
«Եթե մտածենք դասական տնտեսագիտության թեզերի ուղեծրում, ապա տոկոսադրույքի բարձրացումը նշանակում է փողի թանկացում, փողի թանկացումը նշանակում է ֆինանսական ռեսուրսների որոշակի հասանելիության նվազում, որը տնտեսության իրական հատվածի վրա պետք է անդրադառնա ներդրումների հնարավոր կրճատմամբ»,- այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով ԿԲ այն որոշմանն, ըստ որի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով 0.25 […]
19:15 02.02.2021
Տեղի է ունեցել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը։ ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը ներկայացրել է տեսչական մարմնի օրակարգում ներառված հարցերը: Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Կառավարման խորհրդի անդամների քվեարկությամբ՝ ի թիվս այլ հարցերի, հավանության է արժանացել նաև տեսչական մարմնի 2020 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը: Խորհրդի անդամների կողմից անդրադարձ է կատարվել տեսչական մարմնի լիազորությունների տիրույթում […]
16:26 02.02.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 2-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հետպատերազմյան ժամանակաշրջանում նախատեսվող պետական աջակցության այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն քաղաքացիների վարկերի և փոխառությունների դիմաց առաջացած պարտավորությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցմանը։ ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նախագահին է ներկայացրել կառավարության կողմից մշակված պետական աջակցության ծրագրի նախագիծը, համաձայն որի, նախագծի հաստատման […]
15:11 02.02.2021
Արցախում ընթացիկ տարվա փետրվարի 1-ի դրությամբ՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը (միջին հանրապետական գներով հաշվարկված) կազմել է 59 հազար 707,4 դրամ, տեղեկացնում է Արցախի ազգային վիճակագրական ծառայությունը: Նվազագույն սպառողական զամբյուղի ներկայիս ցուցանիշը գրեթե համարժեք է 2020 թվականի դեկտեմբերի 30-ին հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին (59 հազար 679,3 դրամ): Նվազագույն սպառողական զամբյուղի այս տարվա փետրվարի 1-ին արձանագրված […]
12:36 02.02.2021
Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կատարելագործման և միջազգային համագործակցության ուղղությամբ 2020թ. իրականացված աշխատանքներին է այսօր անդրադարձել ՊԵԿ նախագահի տեղակալը: Աշոտ Մուրադյանը նշել է, որ, ինչպես մյուս ոլորտներում, ՊԵԿ-ի աշխատանքները նույնպես ինչ-որ չափով առնչվել են համավարակով առաջացած խնդիրների հետ: Մյուս կողմից, սակայն, հենց համավարակի հետ կապված խնդիրներն են փաստում, թե ինչ կարևոր տեղ են գրավում ժամանակակից […]
09:27 02.02.2021
Լոնդոնյան ICE բորսայում Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի ապրիլյան ֆյուչերսների գինը բարձրացել է 1․19 տոկոսով և հասել մեկ բարելի դիմաց 57․02 դոլարի։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով բորսային տվյալներին: Վերջին անգամ Brent-ի գինը 57 դոլարից բարձր է եղել հունվարի 13-ին։ WTI ամերիկյան թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1․32 տոկոսով՝ հասնելով 54․13 դոլարի։
17:00 01.02.2021
ՀՀ ՊԵԿ ամենօրյա հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու հերթական դեպքը։ Այս մասին հայտնում են պետեկամուտների կոմիտեից: ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Կ.Մ-ն, Ս.Մ-ն և Ա.Մ.-ն, շրջանցելով «ՀՀ տարածք դեղեր, դեղանյութերի, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու […]
16:55 01.02.2021
Փետրվարի 1-ից Վրաստանն ամբողջությամբ կանցնի արտարժույթի առևտրի նոր համակարգի. լարիի փոխարժեքը հաշվարկվելու է միայն Bloomberg-Bmatch հարթակում առևտրի հիման վրա: Bloomberg-Bmatch պլատֆորմ տեղափոխումը բանկային համակարգի բարեփոխումների երկու բաղադրիչներից մեկն է, որը սկսվել է 2020 թվականի հոկտեմբերին: Bmatch պլատֆորմը փորձարկման ռեժիմով արդեն գործարկվել է Վրաստանում, այս պահին այն օգտագործում են 15 բանկեր և մի շարք ընկերություններ: «Այս […]
15:45 31.01.2021
Արցախցիների համար ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն ընդունվում են։Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրով շահառուն ամսական 100,000 դրամ աշխատավարձ կստանա։ «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրով էլ արցախցիները կընդգրկվեն համայնքային աշխատանքներում և մեկ աշխատանքային օրվա համար կստանան 8,000 դրամ։ Երկու ծրագրի դեպքում էլ անհրաժեշտ է առձեռն դիմում ներկայացնել Զբաղվածության […]
14:30 31.01.2021
Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները օտարերկրացիներին առաջին անգամ թույլատրել են քաղաքացիություն ստանալ։ Երկրի օրենքում համապատասխան փոփոխություններ են կատարել ՝ պրոֆեսիոնալ կադրեր ներգրավելու նպատակով: «Նոր հրամանագիրը նպատակ ունի ներգրավել տաղանդավոր մարդկանց, ովքեր կնպաստեն մեր երկրի զարգացմանը», – հայտարարել է ԱՄԷ-ի վարչապետ շեյխ Մուհամեդ Իբն Ռաշիդ Ալ Մաքտումը։ Բժիշկները, ինժեներները, գիտնականները և արվեստագետները կկարողանան դիմել այս երկրի քաղաքացիություն […]
18:30 30.01.2021
Հունվարի 30-ին Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում թռչնաբուծական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Նախարար Վահան Քերոբյանը, փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը և Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը լսել են թռչնաբույծների խնդիրները և համատեղ քննարկել դրանց լուծման հնարավորությունները․ ի՞նչ գործնական քայլեր են անհրաժեշտ ներկայիս և ապագայի մարտահրավերներին դիմակայելու, ոլորտը զարգացնելու և մրցունակ դարձնելու համար։
18:43 29.01.2021
Այսօր կայացել է 2021-2022 թվականների տրանսպորտային քաղաքականությանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագծի համաձայնեցման հարցերով ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտը համակարգող մարմինների ղեկավարների հերթական խորհրդակցությունը, որին հայկական կողմից մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, տրանսպորտի ոլորտը համակարգող փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ Խորհրդակցության ընթացքում աշխատակարգային ձևաչափով քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների 2021-2022 թվականների համակարգված տրանսպորտային քաղաքականությանն […]
12:49 29.01.2021
2020 թվականին ՊԵԿ-ի հետաքննիչների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 7 միլիարդ դրամ, ինչը 2,1 տոկոսով ավել է 2019 թվականի ցուցանիշից։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետը։ Վահան Չարխիֆալակյանը, խոսելով ստվերային շրջանառության մասին, ասել է, որ այդպիսի դեպքերը հիմնականում մանրածախ առևտրի և շենքերի […]
18:15 28.01.2021
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, համավարակաբանական իրավիճակի նախատեսմամբ, տնտեսության բացման շուրջ պետք է դատել փուլ առ փուլ, որպեսզի ռիսկի տակ չդրվեն համավարակի կառավարման տեսանկյունից գրանցած ձեռքբերումները: «Եթե նման միտումը պահպանենք հաջորդ մեկ շաբաթվա ընթացքում, ճիշտ ինչպես արեցինք ամռանը, աստիճանաբար բացումը կսկսենք մի փոքր շուտ: Սա առաջին հերթին վերաբերում է Թբիլիսիի, Քութայիսի և Ռուսթավիի ուսումնական հաստատություններին, […]
20:45 27.01.2021
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհին այս օրերին շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները։Տեղեկացնում է ՀՀ ՏԿԵ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։ Միջպետական մայրուղու Օձունի շրջադարձից դեպի «Սանահին» կայարան հատվածում կապալառու կազմակերպությունը՝ «Հորիզոն-95»-ը‚ կատարում է շուրջ 80 մ երկարությամբ և 6 մ բարձրությամբ հենապատերի կառուցման աշխատանքներ։ Նաև աշխատանքներ են տարվում եղանակային պայմանները թույլ տալուն պես ճանապարհի ծածկի տեղադրումը սկսելու ուղղությամբ։ […]
19:06 27.01.2021
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) փոխտնօրեն Բերտրան Վալկենարի և ԶՖԳ Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորած պատվիրակությանը։ Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև հաստատված գործընկերության բարձր մակարդակը։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը և Զարգացման ֆրանսիական գործակալությանը […]
17:30 27.01.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 27-ին հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատու աշխատակիցները: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի իրականացման ընթացքին, ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության շրջանակներում ԵՄ կողմից […]
16:15 26.01.2021
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել կարագի իրացման մանրածախ գնի բարձրացում որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում։ Մասնավորապես՝ «Նոր Զելանդիա» 82,9% յուղայնությամբ կարագի գինը բարձրացել է շուրջ 6 %-ով՝ 3 610 դրամից հասնելով 3 830 դրամի, իսկ […]
20:00 25.01.2021
2020-ին նախորդ տարվա համեմատ ՊԵԿ-ն ավելի ուժեղացված հսկողություն է կատարել հիմնականում ՀԴՄ-ի կիրառման կանոնների պահպանման ուղղությամբ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը: Նա ներկայացրել է նաև ՊԵԿ հարկային մասի հիմնական ցուցանիշները: Մանրամասները՝ տեսանյութում։
13:12 25.01.2021
2020-ին նախորդ տարվա համեմատ ՊԵԿ-ն ավելի ուժեղացված հսկողություն է կատարել հիմնականում ՀԴՄ-ի կիրառման կանոնների պահպանման ուղղությամբ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը: Նա ներկայացրել է նաև ՊԵԿ հարկային մասի հիմնական ցուցանիշները: Մանրամասները՝ տեսանյութում։
12:35 24.01.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Արցախ կատարած այցի շրջանակում աշխատանքային քննարկում եմ ունեցել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի, Հայաստանից և Արցախից մի շարք պաշտոնատար անձանց հետ։ Կարևորելով Հայաստանի և Արցախի գերատեսչությունների միջև սերտ համագործակցության շարունակականությունը՝ քննարկել ենք Հայաստանի և Սփյուռքի ներգրավմամբ արցախցիների սոցիալական խնդիրների լուծման […]
10:48 24.01.2021
ՀՀ-ում Իրանի դեսպանությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ հունվարի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնիի և ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի հետ։ ՀՀ էկոնոմիկայի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների միջև հանդիպման արդյունքում ստորագրվել է հուշագիր: Հանդիպումներին իրանական կողմից մասնակցել […]
11:11 23.01.2021
Հունվարի 22-ին՝ Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցի առաջին օրը, նախարարը մասնակցեց ՀՀ դեսպանության և Իրան-Հայաստան առևտրի պալատի կողմից կազմակերպված գործարար համաժողովին: Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Նախարար Քերոբյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ տնտեսության զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը: Մտքերի փոխանակման և քննարկումների ընթացքում արծարծվեցին հայ […]
18:12 22.01.2021
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում տեղի է ունեցել շաքարավազի իրացման մանրածախ գնի բարձրացում, որի պատճառների բացահայտմանն ուղղված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է հետևյալը. շաքարավազի ներմուծման միջին գները բարձրացել են շուրջ 22%-ով շաքարեղեգի հումքի ներմուծման […]
10:50 22.01.2021
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է հանքարդյունաբերության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության նպատակն է աջակցել ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, դրանց լուծմանը և առողջ մրցակցային միջավայր ստեղծելուն, ուսումնասիրությունն ընդգրկում է 2018 թվականի հունվարից մինչև 2020 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը: Հարկ է ընդգծել, որ առաջին անգամ իրականացվել է հանքարդյունաբերության ոլորտի համալիր և ընդգրկուն ուսումնասիրություն, որի […]
19:25 21.01.2021
Այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա, ծանոթացել ընկերության գործունեությանը, զրուցել կազմակերպության աշխատակիցների հետ՝ տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը նախարարին ներկայացրել է ՀՀ կառավարության՝ տնտեսության տարբեր ոլորտների աջակցմանն ուղղված ծրագրերը: Քննարկվել են ծրագրերի շարունակականության ապահովման, ծավալների ընդարձակման և դրանց […]
17:16 21.01.2021
Հունվարի 21-ին ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ 2020 թվականին ՀՀ ՊԵԿ և ՀՄԿ միջև կնքված «ՀՄԿ nCEN ծրագրի օգտագործման վերաբերյալ» պայմանագրի կիրարկման և համակարգի հետագա ներդրման ու արդյունավետ շահագործման համար անհրաժեշտ միջոցառումները, […]
17:00 21.01.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը՝ գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր քննարկել գործակալության հետ ընթացիկ ծրագրերի ընթացքը և ԶՖԳ-Հայաստան 2021-2023 […]
17:43 20.01.2021
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն ընդգրկվել է 2020 թվականի խոշոր հարկ վճարողների ցանկում: Այս մասին տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը: Սա առաջին դեպքն է, երբ ՀՊԼ-ն ներկայացնող ակումբը տեղ է զբաղեցրել 1000 խոշոր հարկատուների ցանկում: «Արարատ-Արմենիան» 172 մլն 683 հազար դրամ է վճարել բյուջե ու այդ ցուցանիշով ցանկում 923-րդն է: Նշվում է, որ խոշոր հարկ […]
15:25 20.01.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն կանցկացնի ԵԱՏՄ-ում ինտեգրման գործընթացների վերաբերյալ, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Տեղի կունենա խորհրդակցություն Եվրասիական տնտեսական տարածքում՝ ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն նախագծերի թեմայով: Այն տեղի կունենա տեսակոնֆերանսի ռեժիմով: Բնականաբար, կլինի Պուտինի ելույթը»,- լրագրողներին ասել է Պեսկովը: Ըստ նրա՝ անդրադարձ կլինի կորոնավիրուսային համավարակի հետևանքների հաղթահարմանը: «Սա ինտեգրացիոն միավորման համատեքստում ամենակարևոր առաջնահերթություններից […]