16:17 09.02.2021
Արցախում նախատեսվում է հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված պարտավորություններից ազատել այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք գործունեություն են իրականացրել պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած համայնքներում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը:
«Մշակվել և Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է օրենքի նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող արցախյան բնակավայրերում փաստացի գործունեություն իրականացրած առևտրային կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին ազատել հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված պարտավորություններից (բացառությամբ սոցիալական վճարների և դրոշմանիշային վճարների) կատարումից: Այդ տնտեսվարողների կողմից 2020 թվականի համար կատարված շահութահարկի (եկամտային հարկի) կանխավճարները և նվազագույն եկամտային հարկը հաշվանցվելու է և (կամ) վերադարձվելու»,- ասել է Արմինե Մուսայելյանը՝ հավելելով, որ օրինագծով ադրբեջանական վերահսկողության ներքո անցած բնակավայրերում գործունեություն իրականացրած առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի գերավճարի մնացորդի հաշվանցումը կամ միաժամանակ հաշվանցումն ու վերադարձը իրականացվելու են կամերալ ուսումնասիրությամբ:
Բացի դրանից՝ նշված տնտեսվարողներին հարկային խնդիրների կարգավորմանը նպատակաուղղված՝ ԱԺ-ում շրջանառվող օրինագծով առաջարկվում է նրանց ազատել նաև այն հարկային և այլ պարտադիր վճարների պարտավորություններից (բացառությամբ՝ սոցիալական վճարների և դրոշմանիշային վճարների), որոնց մասով առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Նախատեսվում է նաև հաշվանցել և (կամ) վերադարձնել 2020 թվականի համար կատարված շահութահարկի (եկամտային հարկի) կանխավճարները և նվազագույն եկամտային հարկը: Հարկային մարմնի տեղեկատվական բազայում ինքնաշխատ եղանակով կզրոյացվեն ներկայացված հաշվարկ հաշվետվություններում, տեղեկություններում և այլ փաստաթղթերում արտացոլված` վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների մնացորդները:
15:35 10.05.2025
Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգըԼավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը. հարցազրույց ՖՆ Եկամուտների քաղաքականության և վարչարարության վարչության պետ Օրի Ալավերդյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: ...
15:23 10.05.2025
Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ են վարում ՇվեյցարիայումԺնևում սկսվել են Չինաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի առևտրատնտեսական բանակցությունները։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը Չինաստանի պատվիրակությունը գլխավորում է Պետական խորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը, որը վերահսկում է կառավարությունում ֆինանսատնտեսական բլոկի աշխատանքը։ Վաշինգտոնը ներկայացնում է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը: Ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարարը բացառել էր չինական ապրանքների և ծառայությունների ներմուծման մաքսատուրքերի վերացման […] ...
15:12 10.05.2025
Արարատի մարզում բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. կա տուժածԱյսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Նորամարգ գյուղում բախվել են Սիս գյուղի բնակիչ 64-ամյա Ժորա Խ.-ի վարած «Գազել» մակնիշի և Նորամարգ գյուղի բնակիչ 35-ամյա Դավիթ Ս.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով բեռնատար «Գազել»-ը կողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: […] ...
14:45 10.05.2025
Հնդկաստանի վարչապետը Նյու Դելիում հանդիպել է ռազմական ղեկավարության հետՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շաբաթ կեսօրին Նյու Դելիում իր նստավայրում հանդիպում է ունեցել պաշտպանության նախարարի, ազգային անվտանգության խորհրդականի, պաշտպանության շտաբի պետի և Հնդկաստանի զինված ուժերի ղեկավարների հետ, հաղորդում է ANI գործակալությունը: «Հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հնդկաստանը շաբաթ վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Պակիստանի չորս ավիաբազաներին՝ ի պատասխան Պակիստանի հարձակման 26 հնդկական […] ...
14:30 10.05.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում մայիսի 10-ի ցերեկը, 12-13-ի գիշերն առանձին շրջաններում, 11-13-ի ցերեկը, 14-15-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 12-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը […] ...