TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+23.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Քննարկվել է ռուսաստանյան շուկայում հայկական սննդամթերքի արտահանումների ընդլայնման հնարավորությունը. էկոնոմիկայի նախարարություն

19:16 19.02.2021

Փետրվարի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի նախաձեռնությամբ Ներդրումների աջակցման կենտրոնի հետ համատեղ կազմակերպվել է առցանց հանդիպում դեպի ռուսաստանյան շուկա հայկական սննդամթերքի արտահանումների ընդլայնման և սննդամթերքի մանրածախ X5 Retail Group ռուսաստանյան ընկերությունում հայկական արտադրանքի ներկայացվածության ավելացման հնարավորությունը քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, ավելի քան 40 հայկական ընկերությունների […]

̰
Կայացել է հանդիպում Հայաստանի պետական հատվածի և գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ

18:06 19.02.2021

Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի աշխատանքի շրջանակում փետրվարի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանում ԱՄՆ առևտրի պալատի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում Հայաստանի պետական հատվածի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ` ԱՄՆ արտահանման-ներմուծման խոչընդոտների բացահայտման և քննարկման նպատակով։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի […]

̰
Վահան Քերոբյանն ընդունել է Իրանի Նորարարության ազգային հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

17:10 19.02.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Իրանի Նորարարության ազգային հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Ալի Վահդաթի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ARMENIA-HI TECH EVENT միջոցառման շրջանակում։ Հանդիպմանը ներկա էին նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին։ Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև ձևավորվել […]

̰
ՊԵԿ նախագահն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

19:12 18.02.2021

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը փետրվարի 18-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին Հայաստանի Հանրապետությունում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։ ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ Պետական եկամուտների կոմիտեն մշտապես բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը և ՄԱԶԾ կողմից տարբեր ծրագրերի շրջանակում ցուցաբերված աջակցությունը: Նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ […]

̰
Մինչև մայիսի վերջ Վրաստանը կսկսի ճանապարհ կառուցել դեպի Ռուսաստանի սահման

18:50 18.02.2021

Անարգել տրանսպորտային կապ ապահովելու համար Քվեսեթի-Կոբի հատվածում ճանապարհի և թունելի կառուցումը Վրաստանը կսկսի գարնանը: Այդ մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ, ենթակառուցվածքների նախարարության ղեկավար Մայա Ցկիտիշվիլին: «9 կիլոմետրանոց Քվեսեթի-Կոբի թունելի կառուցման համար նախատեսված հորատման սարքավորումներն Վրաստանում են, և ինչպես ճանապարհի, այնպես էլ թունելի շինարարությունը կսկսվի գարնանը»,- ասել է նա: Ծրագիրը նախատեսում է 22,7 կիլոմետր երկարության ճանապարհի, […]

̰
«Հույս ունենանք՝ այս տարի կկարողանանք ամեն ինչ անել, որ գյուղատնտեսությամբ զբաղվողները ստիպված չլինեն իրենց ձայնը լսելի դարձնելու համար ճանապարհներ փակել». Փաշինյան

18:26 18.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հիշեցրեց, որ գյուղատնտեսությամբ զբաղվողները ճանապարհ են փակում ոռոգման խնդիրների հետ կապված: «Պետք է հույս ունենալ, որ այս տարի մենք կկարողանանք ամեն ինչ անել, որ գյուղատնտեսությամբ զբաղվողները ստիպված չլինեն իրենց ձայնը լսելի դարձնելու համար ճանապարհներ փակել, ակցիաներ անել: Չնայած ակցիաների իրավունքը որևէ մեկը չի վիճարկում, բայց այդ մարդիկ իրենց աշխատանքից […]

̰
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել ԼՂ հակամարտությունից տուժածների համար

11:57 18.02.2021

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել` Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին աջակցելու նպատակով: Ծրագիրն իրականացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ՝ նպատակ ունենալով արագ արձագանքել ՀՀ կառավարության կողմից իրականացվող միջամտություններին: Ծրագրով շուրջ 350 հազար ԱՄՆ դոլարի սահմանում շահառուներին կհատկացվեն աջակցության փաթեթներ, որոնք […]

̰
Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում. Փաշինյան

11:31 18.02.2021

Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Փետրվարի առաջին 15 օրերի տվյալներով՝ երկրում հսկիչ դրամարկղային կտրոններով ու հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 գործարքով ավելի, քանի նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով […]

̰
Բիտքոինը թարմացրել է պատմական առավելագույն արժեքը

09:13 18.02.2021

Բիտքոինի արժեքը թարմացրել է պատմական առավելագույն ցուցանիշը՝ առաջին անգամ գերազանցելով 52 հազար դոլարը։ Այս մասին են վկայում Binance բորսայի տվյալները։ Կրիպտոարժույթի գինը բարձրացել է ավելի քան 7․6 տոկոսով՝ հասնելով 52 315 դոլարի։ Երեկ կրիպտոարժույթի գինը պատմության մեջ առաջին անգամ հաղթահարել էր 50 հազար դոլարի շեմը։

̰
Նավթի գինը գերազանցել է 65 դոլարը

08:17 18.02.2021

Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի արժեքը 2020 թվականի հունվարի 21-ից առաջին անգամ մեկ բարելի դիմաց գերազանցել է 65 դոլարը։ Այս մասին են վկայում լոնդոնյան ICE բորսայի տվյալները։ Նավթի այդ տեսակի ապրիլյան ֆյուչերսների գինը 3 տոկոսի աճ է գրանցել՝ հասնելով 65․31 դոլարի։ 3․3 տոկոսի աճ էլ գրանցել է WTI ամերիկյան թեթև նավթի մարտյան ֆյուչերսների գինը՝ հասնելով 62․07 […]

̰
Էկոնոմիկայի նախարարը Գյումրիի սելեկցիոն կայանում քննարկել է ընկերության գործունեության կարևոր ուղղությունները

18:55 17.02.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր այցելել է «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ՝ ծանոթանալու ընկերության ընդհանուր գործունեությանը և իրականացվող աշխատանքներին: Էկոնոմիկայի նախարարը շրջել է ընկերության բոլոր ստորաբաժանումներով, ծանոթացել գիտական բաժնի, ագրոլաբորատորիայի աշխատանքներին, եղել տոհմային տնտեսությունում և ջերմատանը: Վահան Քերոբյանը և Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը քննարկել են ընկերության հետագա անելիքները։ Զրույցի ընթացքում կարևորվել է […]

̰
ՄԱԿ-ը նախազգուշացնում է համավարակի պատճառով սննդամթերքի համաշխարհային դեֆիցիտի վտանգի մասին

21:15 16.02.2021

Աղքատ երկրներն  պարենային ճգնաժամի առջև կանգնելու մեծ վտանգի առջև են 2021 թվականին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սննդամթերքի ավելի բարձր գների պատճառով, քան նախորդ տարի: Այդ մասին Guardian թերթին հայտնել է ՄԱԿ-ի 2021 պարենային համակարգերի գագաթնաժողովի հատուկ ներկայացուցիչ Ագնես Կալիբատան: «Սննդամթերքը թանկացել է, և որոշ տեղերում այն ​​անհասանելի է դարձել մարդկանց համար: Այս տարի սննդամթերքի խնդիրն ավելի […]

̰
Ճանապարհային քարտեզը հասանելի է, և քննարկումների փուլում ևս հասանելի է եղել հանրության համար. Սեդրակ Բարսեղյան

15:34 16.02.2021

Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման ժամկետների հետաձգմանը «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը։ «Այդ միջոցառումը որոշ չափով ուշացում ունեցող միջոցառում է։ Մասնավորապես, հակակոռուպցիոն կոմիտեի մասին նախագիծն արդեն շրջանառվում է և ուղարկվել է Ազգային ժողով, որի քննարկումներով ակնկալվում է ստեղծել քննչական առանձին մարմին, որը կզբաղվի միայն կոռուպցիայի գործերով։ Հարկ է նշել, որ […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարը և Հայաստանում Շվեդիայի դեսպանը քննարկել են հայ-շվեդական համագործակցության օրակարգային հարցեր

17:56 15.02.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանում Շվեդիայի դեսպանը քննարկել են հայ-շվեդական համագործակցության օրակարգային հարցեր: Այս մասին հայտնում են նախարարությունից: Նախարարը կարևորել է Շվեդիայի՝ որպես Հայաստանի վստահելի գործընկերոջ կողմից տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են Հայաստանում տնտեսական բարեփոխումների շարունակականությանը։ Դեսպան Պատրիկ Սվենսոնը նշել է, որ իրենք պատրաստակամ են համագործակցելու Հայաստանի կառավարության հետ մի շարք […]

̰
Ադամանդագործական և ոսկեգործական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են մաքսատուրքերին առնչվող հարցեր

16:19 15.02.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է քննարկում Հայաստանի ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշման նախագիծը, համաձայն որի՝ նախատեսվում է մի շարք գունավոր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի (հումքի և պատրաստի քարերի մասով) մաքսատուրքի դրույքաչափի զրոյականացում՝ 2 տարի ժամկետով, ինչպես նաև մինչև 0,3 կարատ և 0,3 կարատից բարձր […]

̰
Արարատի մարզում ձկնաբուծության ոլորտի խախտումները վերացնելու և քրեաիրավական գնահատականներ տալու գործընթաց է իրականացվում. դատախազություն

13:50 13.02.2021

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ 2020թ. ընթացքում Արարատի մարզի դատախազությունն ընդգրկուն աշխատանք է կատարել պետական շահերի պաշտպանության ոլորտում: Ուսումնասիրություններ են կատարվել մարզի տարածքում հեռահաղորդակցության կայաններով ծանրաբեռնված հողատարածքների վարձակալության, համայնքներում իրականացված ինքնակամ շինարարությունների, ինչպես նաև ձկնաբուծարանների գործունեության օրինականության ոլորտներում: Գործուն քայլեր են ձեռնարկվել հատկապես ձկնաբուծության ոլորտում արձանագրված խախտումների վերացման, դրանց քրեաիրավական գնահատականներ տալու, ինքնակամ կառուցված ձկնաբուծարանների շինությունների, […]

̰
Վրաստանը Թուրքիա է վերադարձրել մոտ 25 տոննա վտանգավոր կարտոֆիլը

12:39 13.02.2021

Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները կասեցրել են Թուրքիայից երկիր 24,5 տոննա վարակված կարտոֆիլի ներմուծումը: Այս մասին ասված է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հայտարարության մեջ: Կարտոֆիլը չի ​​անցել վնասակար միկրոօրգանիզմների լաբորատոր փորձարկումները, ինչից հետո ապրանքի ներմուծումը կասեցվել է։ Նախարարության տվյալներով՝ փորձ է արվել Սարպիի անցակետով տեղափոխել մարդու առողջության համար վտանգավոր 24500 կիլոգրամ կարտոֆիլ: Սանիտարական, բուսասանիտարական և […]

̰
ՏՄՊՊՀ-ում քննարկվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

19:25 12.02.2021

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել էր հանդիպում խոշոր առևտրի ցանցերի ներկայացուցիչների հետ ԱԺ առաջին ընթերցումն անցած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը և այլ հարցեր քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՏՄՊՊՀ-ից: Հարկ է նշել, որ սա առևտրային խոշոր ցանցերի հետ տվյալ թեմայի շրջանակում կազմակերպված […]

̰
Քննարկում էկոնոմիկայի նախարարությունում

19:20 12.02.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի գլխավորությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է չափումների միասնականության ապահովման և համապատասխանության գնահատման ոլորտներում արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված քննարկում։ Քննարկմանը մասնակցել են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի պաշտոնյաները, «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ, «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ տնօրենները, ինչպես նաև ոլորտը համակարգող` նախարարության Որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետը։

̰
Վահան Քերոբյանը խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ներդրումային ոլորտի խնդիրները

19:16 12.02.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել խորհրդատվական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ներդրումային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ներդրումային ոլորտում պետական քաղաքականությանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, ներդրողների համար առավել բարենպաստ պայմանների ապահովմանը, օրենսդրական դաշտի կատարելագործմանը, […]

̰
2020 թվականին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների և գործընթացում ներգրավված անձանց քանակի աճ. ՊԵԿ

17:28 12.02.2021

2020 թվականին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների և գործընթացում ներգրավված անձանց (վարկառուներ և համավարկառուներ) քանակի աճ: Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Այսպես՝ 2020 թ. հունվարի 1-ի դրությամբ գործընթացում ներգրավված է 12322 շահառու, իսկ վարկառուների (համավարկառուների) հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գծով եկամտային հարկի գումարի վերադարձը կազմել […]

̰
Չեմ կարծում, թե մենք հիմա պատրաստ ենք քննարկել կենսաթոշակային տարիքի փոփոխության հարց․ ֆինանսների նախարար

17:00 12.02.2021

Ըստ որոշ կանխատեսումների՝  մոտակա  տարիներին Հայաստանը ունենալու է արտագաղթ կամ, այլ կերպ ասած, աշխատունակ մարդկանց մեկնում, մյուս կողմից՝ կենսաթոշակային տարիքի մարդկանց կտրուկ աճ։ Արդյո՞ք իմաստ չկա  Հայաստանում բարձրացնելու կենսաթոշակային տարիքը։ Այս հարցին «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Չեմ կարծում, թե մենք հիմա պատրաստ ենք քննարկել կենսաթոշակային տարիքի փոփոխության հարց, առավել ևս […]

̰
Չեմ կարծում, թե պարտքի անվանական մեծությունը բավարար է, որպեսզի դատողություն արվի պարտքի որակի վերաբերյալ․ ֆինանսների նախարար

16:48 12.02.2021

2021 թվականի վերջում Հայաստանի պետական պարտքը կանցնի 9 միլիարդ դոլարը և կկազմի  ՀՆԱ-ի շուրջ 70 տոկոսը։ Դա, ըստ փորձագետների, մտահոգիչ է, երբ չկա վերադարձնելու սցենար։ Այս մտահոգություններին «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։  «Չեմ կարծում, թե պարտքի անվանական մեծությունը բավարար է, որպեսզի դատողություն արվի պարտքի որակի վերաբերյալ։ Էական ցուցանիշներից մեկը վերցվում է […]

̰
Ֆինանսատնտեսական առումով այսօր Հայաստանում կայուն իրավիճակ է․ Ատոմ Ջանջուղազյան

16:39 12.02.2021

Ֆինանսատնտեսական առումով այսօր Հայաստանում կայուն իրավիճակ է, ինչը կարևոր նախադրյալ է վերականգման մեկնարկի համար: Այսպիսի տեսակետ է հայտնել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը «Հեռանկարում»: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվող մշակաբույսերի ցանկն ընդլայնվել է

11:57 12.02.2021

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվող մշակաբույսերի ցանկն ընդլայնվել է, դրանում ներառվել են կարտոֆիլ, սալոր, ձմերուկ/սեխ մշակաբույսերը։ Գարնանային ցրտահարություն ռիսկից խաղող, ծիրան, դեղձ մշակաբույսերի ապահովագրությունը կիրականացվի Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք, Տավուշ, Արագածոտն մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է փետրվարի 20-ը:

̰
Կայացել է ԵՄ-ի կողմից իրականացվող ծրագրի մեկնարկային հանդիպումը

10:12 12.02.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Հայաստանի Հանրապետությունից ծագող ապրանքների համար «Կոնյակ» աշխարհագրական նշման օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցման ուղղությամբ անհրաժեշտ գործընթացներն ապահովելու նպատակով ռազմավարական խորհրդատվության և կարողությունների զարգացման համար Եվրոպական միության կողմից իրականացվող ծրագրի մեկնարկային հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան ներկայացուցիչները, ինչպես նաև ծրագրի իրականացման շրջանակներում ներգրավված եվրոպական […]

̰
Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում կավելացվի ևս 39 համայնք

23:30 11.02.2021

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: Ապա բուռն քննարկում է ընթացել օրակարգում ընդգրկված այլ նախագծերի շուրջ: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վիրավորանքի համար սահմանել 5 մլն դրամի փոխհատուցում՝ նախկին 1 մլն դրամի փոխարեն, իսկ զրպարտության դեպքում՝ 2 մլն դրամի փոխարեն […]

̰

18:05 11.02.2021

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը և տեղակալ Աշոտ Մուրադյանը Ռուսաստանի Դաշնության դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի հրավերով փետրվարի 10-ին երկօրյա այցով մեկնել են Մոսկվա` քննարկելու երկու կառույցների միջև համագործակցության ընդլայնման հարցերը: Դիտարկվել են նաև Ռուսաստանի և Հայաստանի հարկային վարչարարությունում կիրառվող առաջադեմ թվային տեխնոլոգիաների, պետության և բիզնեսի միջև թվային փոխգործակցության կառուցման շուրջ փորձի փոխանակման […]

̰

17:44 11.02.2021

ՊԵԿ-ում մեկնարկել են հարկ վճարողների հետ հանդիպումները: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ պաշտոնական կայքը: Հանդիպումների նպատակն է պարզաբանումներ տալ հարկ վճարողների հարցերին, քննարկել տարբեր ոլորտներում առկա հարկային և մաքսային խնդիրները։ ՊԵԿ ներկայացուցիչները հանդիպումների ընթացքում հարկ վճարողների տարբեր խմբերին ներկայացրել են համապատասխան ոլորտում հանդիպող ռիսկերը, հարկային պլանավորման հնարավոր չարաշահման ի հայտ եկած (դրսևորված) երևույթները, օրենսդրական հիմնական փոփոխությունները։ […]

̰
Գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը 2021 թվականից կգործի հանրապետության բոլոր մարզերում

17:14 11.02.2021

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը 2021 թվականից կգործի հանրապետության բոլոր մարզերում 11 մշակաբույսի համար՝ խաղող, ծիրան, դեղձ, խնձոր, ցորեն, գարի, վարսակ, կարտոֆիլ, ձմերուկ, սեխ, սալոր։ Վարչապետի խոսքերով՝ 2020 թվականին մեկնարկած գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը գործում էր ընդամենը 2 մարզում և երկու մշակաբույսի՝ խաղողի ու ծիրանի դեպքում։ «Այս տարվանից […]

̰
BACK_TO_TOP