17:02 30.09.2024
Իրանը մտադիր է լրջորեն ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ և լուծել վիճելի հարցերը միմյանց հետ համագործակցելով, հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։ «Ես շատ գոհ եմ այն լավ տեմպերից, որով զարգանում են մեր հարաբերությունները բոլոր մակարդակներում, ես կցանկանայի ընդգծել, որ Իրանի նոր կառավարությունը լրջորեն մտադիր է ամրապնդել մեր հարաբերությունները», – ասել է փոխնախագահը Ռուսաստանի […]
16:47 30.09.2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի ներքո սահմանված միջոցառումների կատարման ընթացքը։ Բարձր գնահատելով ԱՄՀ հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ փոխվարչապետը կարևորել է նախատեսվող բարեփոխումների նշանակությունը երկրի մակրոտնտեսական կայունության և տնտեսական աճի ապահովման գործում։ Այս համատեքստում զրուցակիցները մանրամասն […]
15:40 30.09.2024
Շուտով կարող է ստորագրվել Իրան ռուսական գազատարով գազի մատակարարման պայմանագիր։ Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին։ Հղում անելով Իրանի նավթի նախարարությանը՝ Ալիաբադին պարզաբանել է, որ այս թեմայի շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին։ Հրատարակությունը նշում է, որ Իրանը ֆորմալ առումով երկնագույն վառելիքի պակաս չի զգում՝ գազի պաշարներով աշխարհում զբաղեցնելով […]
14:54 30.09.2024
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Երևանում անցկացվող Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովի շրջանակում մասնակցել է «Արդյունաբերական կոոպերացիան ԵԱՏՄ֊ում. բիզնես գաղափարներ և աջակցության մեխանիզմներ» պանելային քննարկմանը։ Հիմնական թեմաներն են եղել օտարերկրյա ներդրումների դերը ԵԱՏՄ-ում հիմնական արդյունաբերական ֆոնդերի նորացման գործում, ԵԱՏՄ անդամ երկրների ազգային փաստաթղթերում ներդրումների պաշտպանությունը, ԵԱՏՄ-ում կոոպերատիվ արդյունաբերական նախագծերի իրականացման առավել հեռանկարային ուղղությունները և այլն։
14:50 30.09.2024
Սեպտեմբերի 30-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի խթանման կազմակերպության նախագահ Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնավին կնքել են մասնավոր հատվածի գործարարության զարգացման ոլորտում ապրանքների և ծառայությունների փոխանակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը կնպաստի երկու պետությունների մասնավոր հատվածների միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը, առևտրային հարաբերություններում նոր մեխանիզմների ներդրմանը և ապրանքաշրջանառության […]
14:40 30.09.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը՝ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Երկուստեք կարևորվել է «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Իրանի Իսլամական […]
14:00 30.09.2024
Եվրասիական տնտեսական համաժողովն այս տարի անց է կացվում «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ» խորագրի ներքո: Համաժողովի ընթացքում կազմակերպվել են տարբեր թեմաներով պանելային քննարկումներ։ Միջոցառումն անց է կացվում Եվրասիական տնտեսական միության մարմիններում 2024թ. Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է «Ենթակառուցվածքներն ու լոգիստիկան գյուղատնտեսության մեջ. ժամանակակից […]
10:16 30.09.2024
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կժամանի Երևան, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստին, հայտնում է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։ «2024 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական ֆորումի (ԵՏՖ) լիագումար նիստին»,- ասված է հաղորդագրության մեջ։ […]
15:33 28.09.2024
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին կանգառ են ունեցել Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածում։ Կապանից դեպի Տաթև տանող ճանապարհի ամենաբարդ համարվող այս հատվածի կառուցումը ունի կարևոր նշանակություն. այն կկրճատի ոլորանների թիվը` 16-ից հասցնելով 6-ի և կհեշտացնի ուղևորափոխադրումները, ավելի արագ ու հեշտ […]
14:41 28.09.2024
Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են Արաքս համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր։ Արաքս գյուղում կառուցվում է պոմպակայան: 2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը 94.8 մլն դրամ է՝ 70% Կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Ծրագրի արդյունքում սահմանամերձ Արաքս բնակավայրում […]
13:33 28.09.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է Հյուսիս-Հարավ (Քաջարան-Ագարակ) 32 կմ ծրագրի Մ2 գործող միջպետական ճանապարհի 360-րդ կմ-ին հարակից տարածքի շինհրապարակ։ Նախարարին ներկայացվել է, որ, ըստ ժամանակացույցի, առաջիկայում նախատեսված է սկսել թունելի փորման և կամուրջների կառուցման աշխատանքները։ Ճանապարհի մյուս հատվածներում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, և հաշվի առնելով շինարարության տեմպերի և ծավալների աճը՝ գրեթե կրկնակի […]
18:47 27.09.2024
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով վերանորոգվում են Արաքս համայնքի մի շարք բնակավայրերի մշակույթի տները: Վերանորոգվում է Գայ բնակավայրի մշակույթի տան երկրորդ հարկը: 2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ 59.7 մլն դրամ արժեքով՝ 35% Կառավարության, 65% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: […]
17:56 27.09.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանն ուղղված «Mining Armenia» միջազգային հանքարդյունաբերական համաժողովին։ Նախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին, իր ելույթում մասնավորապես ասելով, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ազգային տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին, այն հանրապետությունում արդյունաբերության և արտահանման մեջ կարևորագույն ոլորտներից մեկն է. «Ոլորտը հանրապետությունում ունի զարգացման և […]
12:10 27.09.2024
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, հարկերը վճարելուց խուսափելու դեպքերը բացահայտելու նպատակով` 2024 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ձեռնարկել է 97 օպերատիվ-հետախուզական միջոցառում։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ «Օպերատիվ-հետախուզական միջոցառումները, հատկապես, ձեռնարկվել են շինանյութի, սննդամթերքի, միրգ-բանջարեղենի, հագուստի, կահույքի, տնտեսական ապրանքների, կենցաղային տեխնիկայի, կոսմետիկայի, դիզելային վառելիքի առևտրով, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպմամբ ու […]
11:09 27.09.2024
ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Համլետ Սահակյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը հանդիպել են «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչների և կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ՝ քննարկելու ոլորտում նախատեսվող հարկային օրենսդրական փոփոխությունները, հայտնում են ՊԵԿ-ից։ «Հերթական հանդիպմանը քննարկվել են կառուցապատման ոլորտում ԱԱՀ-ի գումարների վճարման հետ կապված նոր կարգավորումները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԱԱՀ-ի պարտավորության առաջացման […]
18:46 26.09.2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2024 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 42 հայտ:
18:08 26.09.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հարկաբյուջետային հարցերի վարչության ավագ տնտեսագետ Չարլզ Վելուտինիին, ԱՄՀ տեխնիկական աջակցության խորհրդատու Պարվինա Ռախիմովային։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ կա համագործակցության մեծ պոտենցիալ տրանսպորտի ոլորտին վերաբերող հարցերի շուրջ։ Սիմոնյանն այս կոնտեքստում կարևորել է նաև Հայաստանի համար միջազգային փորձի ուսումնասիրության անհրաժեշտությունը։ ԱՄՀ ներկայացուցիչները […]
17:42 26.09.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամունդիի կառավարման կոմիտեի անդամ Օլիվիե Մարիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում փոխվարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ և կարևորել Ամունդի ընկերության գործունեությունը Հայաստանում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարի, կրթության և առողջապահության ոլորտներում կառավարության նախաձեռնած բարեփոխումների շուրջ:
16:27 26.09.2024
Գործադիրն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Հատիսի փողոց թիվ 6/29 հասցեում գտնվող 1846,3 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0,1702 հեկտար մակերեսով հողամասն օտարել աճուրդով: Ըստ հիմնավորման՝ գույքը կառուցված է […]
16:11 26.09.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է գյուղատնտեսության ոլորտի մի շարք տնտեսավարողների տրամադրել աջակցություն 171 374,6 հազար դրամի շրջանակներում։ Ըստ հիմնավորման՝ Էկոնոմիկայի նախարարության կողմից վերանայվել են մարզերին տրամադրվող աջակցության չափը և մեխանիզմները։ Աջակցությունը տրամադրվում է թվով հինգ՝ Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզպետարանների միջոցով՝ գյուղատնտեսության ոլորտում գործունեությունն իրականացնող տնտեսավարողների կողմից կատարված ծախսերի մասնակի և […]
15:45 26.09.2024
Գործադիրը հավանություն է տվել ««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»» օրենքների նախագծերին: Նախագծի նպատակն արդեն իսկ փորձաքննության ենթարկված և փորձաքննության արդյունքում երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ չճանաչված ապրանքների […]
14:07 26.09.2024
ՀՀ կառավարության հերթական որոշմամբ՝ 4 մարզերում (Տավուշ, Լոռի, Գեղարքունիք և Սյունիք) մի շարք ծրագրեր իրականացնելու նպատակով 318․8 միլիոն ՀՀ դրամ է հատկացվել։ Ծրագրի մեծ մասը վերաբերում է Լոռու և Տավուշի մարզերում աղետից հետո հրատապ լուծումներ պահանջող մի շարք հարցերի լուծմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Հարցը ՀՀ կառավարության նիստի ժամանակ […]
12:37 26.09.2024
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանի Հանրապետությունում կկայանա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» տնտեսական ծրագիրը: Ծրագիրը հանդիսանում է տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրական կարևորագույն միջոցառում, որին մասնակցում են Ամերիկյան պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ երկրները: Ծրագիրը պատվիրակներին եզակի հնարավորություն կընձեռնի տեղում ծանոթանալու տարբեր նախագծերի, ռազմավարական ներդրումների և պետական-մասնավոր գործընկերության ոլորտներին, որոնք խթանում են տնտեսական աճն ու նորարարությունը […]
18:39 25.09.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է: Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանի, ՃԴ տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանի, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի, պատասխանատու այլ պաշտոնյաների ուղեկցությամբ նախարարը նախ եղել է Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում, հետևել ճանապարհի […]
18:26 25.09.2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի արտահերթ նիստը: Ամփոփելով նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման արդյունքները՝ Խորհուրդն անդրադարձ է կատարել հարկային քաղաքականությանն ու վարչարարությանն առնչվող մի շարք հարցերի: Մասնավորապես` Խորհրդի անդամների միջև մանրամասն քննարկում է ծավալվել E-draft հարթակում հրապարակված` մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման […]
18:12 25.09.2024
Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվում և կառուցվում են Մեծամոր համայնքի մի շարք մանկապարտեզներ: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրում հիմնանորոգվում է մանկապարտեզը․ 2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմում է 136.7 մլն դրամ: Շինարարական աշխատանքներն ավարտվել են 2024 […]
16:07 25.09.2024
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին: Նախարարը, շնորհավորելով դեսպանին առաքելության մեկնարկի կապակցությամբ, բարձր է գնահատել համագործակցության արդի մակարդակը ինչպես երկկողմ հարթակում, այնպես էլ միջազգային կառույցների, մասնավորապես՝ Համաշխարհային Բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Հայաստանն ընդգրկող ընկերակցային խմբերի շրջանակներում, […]
14:37 25.09.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարույունը ներկայացրել է 2024թ․ օգոստոսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։ 2024թ․ հունվար-օգոստոսը 2023թ․ հունվար-օգոստոսի համեմատությամբ Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.0%, Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 13.7%-ով, Ծառայությունների ծավալն աճել է 5.2%-ով, Առևտրի շրջանառությունն աճել է 20.4%-ով, Շինարարության ծավալն աճել է 16.2%-ով, Արտահանման ծավալն աճել է 110.0%-ով, Ներմուծման ծավալն աճել է 86.8%-ով, 2024թ․ օգոստոսը 2023թ․ […]
13:45 25.09.2024
Նախկին 1 մլրդի փոխարեն 2 մլրդ դրամ՝ Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության համար։ Մասնավորից ստացած ազդակներով Կառավարությունը բարձրացրել է լիզինգի աջակցության ծրագրի շեմը, որը տարիներ շարունակ ամենապահանջվածներից է բիզնեսի համար:
17:45 24.09.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը, նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՀ միջև համագործակցության հեռանկարները, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, արտահանման ռազմավարության տեսլականին, ֆինանսների հասանելիությանը, պետություն-մասնավոր […]