11:56 02.07.2020
Հայաստանում առկա է 23 գործող սպանդանոց, ու առաջիկայում կավելանա ևս 36-ով։ Բայց սա բավական չէ, որ բոլոր համայնքներից գոնե մինչև 30 կմ հեռավորության վրա լինի գոնե մեկ սպանդանոց։ Այս մասին այսօրվա կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա զեկուցեց մի նախագիծ, որով կառավարությունը նախատեսում է մինչև 4,8 միլիոն դրամ դրամաշնորհներ տալ այն տնտեսվարողներին, որոնք […]
14:12 01.07.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրապարակվեցին նաև Վրաստանի տնտեսական իրավիճակը բնութագրող տվյալները 2020թ հունվար-մայիսի համար։ Ըստ այդմ, հունվար-մայիսի արդյունքներով՝ Վրաստանի տնտեսական անկումը կազմել է 5.4%: Ընդ որում՝ ապրանքների արտահանումը նվազել է 16.1%-ով, ներմուծումը նվազել է 17.1%-ով։ Պետք է նշել, որ վերջերս ՀԲ-ը ինչպես աշխարհի, այնպես էլ տարածաշրջանի […]
12:39 01.07.2020
ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ երրորդ երկրներից ներկրվող մոտ 600 ապրանքի մաքսատուրքը ևս մեկ տարի կմնա անփոփոխ: Այն տնտեսավարողները, որոնք 2020 թվականի հունվարի 1-ից ապրանք են ներմուծել նոր դրույքաչափերով կարող են դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտե` ստանալու 2020 թ. հունվարի 1-ից գանձված մաքսատուրքի հավելավճարը:
10:42 01.07.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Տեղեկացնում եմ, հարցմամբ դիմել եմ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին՝ խնդրելով. 1) տրամադրել զանգվածային լրատվության այն միջոցների ցանկը, ում հանձնաժողովի կողմից ուղարկվել է հարցաշար՝ իրենց կողմից տրամադրվող գովազդային և այլ ծառայությունների վերաբերյալ՝ պահանջելով ներկայացնել մեկ տարվա ընթացքում երբևէ գովազդ տրամադրած կազմակերպությունների ցանկը, […]
20:47 30.06.2020
Ինչո՞ւ և ինչի՞ց սկսվեց գույքահարկի օրենքի փոփոխության հարցը: Մինչ փոփոխության արդյունքում դրույքաչափերի տարբերությունը ներկայացնելը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը այլ հարցերին է պատասխանել: «Կադաստրային արժեքները, որոնք գործում են գույքային հարկերի հաշվարկման համար, ձևավորվել են շատ վաղուց և շատ հեռու են այդ գույքային միավորների շուկայական արժեքներից»,-ասել է ֆինանսների նախարարը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:30 30.06.2020
Մարմաշեն գյուղի խոտհարքներում գյուղտեխնիկան հերթով գյուղացիների առվույտի ու վարսակի դաշտերով է անցնում, ինչպես գյուղացին է ասում, «առաջին բերան խոտքաղն են անում»։ Մի քանի դաշտերում հնձել-վերջացրել են։ Գյուղի ճամփեզրին Ալեքսան պապի դաշտն է, խոտը քաղել են, հերթը հասել էր հակավորելուն։ Անասնակերի պակասն ու ավելը ամենից լավ հաշվարկում են շատ գլխաքանակ ունեցող անասնատերերը։ Այս 5000 մետր հողատարածքից […]
18:51 30.06.2020
«Արարատ Ցեմենտ» ՓԲԸ-ի գրասենյակային հատվածը, «ՀԷՑ»-ի Էջմիածնի շրջանային էլցանցը, «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղը, մարզերի և մայրաքաղաքի շուրջ 3 տասնյակ տնտեսավարող ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի այսօրվա կասեցումների ցանկում են։ Պարետի կողմից կասեցման որոշում կայացվում է բոլոր այն տնտեսավարողների մասով, որոնց մոտ ամենօրյա ռեժիմով ԱԱՏՄ տեսչական ստուգումներն պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրում։ […]
18:12 30.06.2020
ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հանդիպել է լրագրողների հետ և ներկայացրել 2020 թվականի երկրորդ եռամսյակի գնաճի հաշվետվությունը: Հաշվետվությունը բաղկացած է երկու մասից՝ երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրից և առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվությունից: Մարտին Գալստյանը կենտրոնացել է ընթացիկ և կանխատեսվող տնտեսական իրավիճակի և ԿԲ-ի քաղաքականության որոշման վրա: «Այս մամուլի ասուլիսով մենք սկիզբ ենք դնում մի […]
17:44 30.06.2020
Այսօր՝ հունիսի 30-ին, շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի առնչությամբ մշտադիտարկումներ և կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Ստուգայցերի և կրկնայցերի ընթացքում էական խախտումներ չեն հայտնաբերվել: Հիշեցնենք, որ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ […]
17:30 30.06.2020
ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների չկատարման հիմքով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր 24 ժամով կասեցրել են երկրում գործող մոտ հարյուր սննդի շղթայի օպերատորների գործունեությունը: 48 ժամով կասեցվել է Երևանի Հրազդանի կիրճում գտնվող «Ամառ» սրճարան-ռեստորանի գործունեությունը՝ կատարման համար պարտադիր սանիտարահիգիենիկ նորմերի գրեթե ամբողջ սպեկտորը խախտելու համար. մատուցվել է նարգիլե, աշխատակիցները չեն կրել դիմակ, միևնույն […]
17:00 30.06.2020
Գույքահարկ։ Բիզնեսի վրա ազդեցություն. ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ ներկայացնելով Կենտրոն վարչական շրջանում հասարակական նշանակության շինությունների կոնկրետ օրինակներ։ «Ուշադրություն դարձրեք՝ առաջին 2-3 տարիներին ավելի քիչ գույքահարկ է վճարվելու, քան այժմ։ Հաջորդիվ կներկայացնեմ կոնկրետ օրինակներ բնակարանների համար, ինչպես նորակառույցների, այնպես էլ հին շենքերի համար»,- […]
13:38 30.06.2020
Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված` ՊԵԿ աշխատակիցների և քաղաքացիների հետ անմիջական շփումը հնարավորինս նվազեցնելու, հերթերից խուսափելու նպատակով, Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) հորդորում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Ստորագրված և սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք […]
13:10 30.06.2020
Մտահոգությունները կցրվեն, երբ լինի Կադաստրի կողմից տեղադրվող հաշվիչը: Այդ մասին ասել է Բաբկեն Թունյանը՝ ներկայացնելով օրինակներ, թե հատկապես կենտրոնում գտնվող նորակառույցների համար ինչքան գույքահարկ է պահանջվելու: Գյուղական համայնքներում էլ, որտեղ նախկինում չի եղել գույքահարկ, այս փոփոխությունների արդյունքում գույքահարկի չափը առավելագույնը կազմելու է 5000 դրամ, մեծ մասի դեպքում՝ մինչև 3000 դրամ: Մանրամասները՝ տեսանյութում:
22:35 29.06.2020
«Տրանսպրտի տեսանկյունից ԵՄ-ի հետ հարաբերություններին ոչինչ չի սպառնում: Մեր կողմից յուրաքանչյուր քայլ ճշտված է»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կապված կանոնավոր ավիաչվերթների վերականգնման հետաձգման հետ: Նրա խոսքերով`թռիչքներն այսօր ԵՄ-ից Վրաստան և հակառակ ուղղությամբ արգելված չեն: «Այսօր չվերթներ կան դեպի Բեռլին, Վիեննա և Ամստերդամ: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հնարավորւթյան դեպքում արագ բացենք սահմանները: Յւրաքանչյուր […]
22:30 29.06.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գույքահարկի վերաբերյալ գրառում է կատարել: «Ձեռքիս տակ եղած տվյալները համադրելով՝ փորձեցի որքան հնարավոր է մանրամասն բացվածք տալ։ Հայաստանի 432 000 բնակարանների 93%-ը կամ 402 հազարը նոր գնահատմամբ ունենալու են մինչեւ 30 մլն դրամ կադաստրային արժեք եւ վճարելու են տարեկան մինչեւ […]
22:25 29.06.2020
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան գառման մեջ նշված է. «Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ով Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը 13 կետով՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը, «համեմատաբար ազատ» տնտեսություն ունեցող երկրից դառնալով «հիմնականում ազատ»։ Հայաստանն այս ցուցանիշով առաջատար է ԵԱՏՄ երկրների շարքում, բացի այդ երկրի ընդհանուր միավորը գերազանցում է տարածաշրջանային և համաշխարհային […]
18:15 29.06.2020
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: Այսօր՝ հունիսի 29-ին տեսչական մարմինը մշտադիտարկում է անցկացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի բազմաթիվ […]
17:44 29.06.2020
ՍԱՏՄ տեսուչները ակտիվ ստուգայցերով փորձում են բացառել պարետի սահմանած կանոնների շրջանցումը հանրապետությունում գործող սննդի շղթայի բոլոր կազմակերպություններում: Տեսուչների ուժեղացված ծառայության խոշորացույցի տակ այսօր Երևանի Նոր Նորք վարչական շրջանն էր: Խախտումներ հայտնաբերելու դեպքում 24 ժամով, իսկ կրկնախախտումների դեպքում՝ ավելի երկար ժամկետով կկասեցվի տնտեսավարողների գործունեությունը: Արձանագրվող հիմնական խախտումներն են ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայությունը կամ անհամապատասխանությունը սահմանված նորմերին, […]
14:25 29.06.2020
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Շիրակի մարզ՝ տեղում ծանոթանալու ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների աշխատանքներին: Էդվարդ Հովհաննիսյանը, ՊԵԿ նախագահի տեղակալների և գլխավոր քարտուղարի ուղեկցությամբ, շրջայց է կատարել Գյումրիի հարկային մարմնի ստուգումների և սպասարկման բաժիններում: Էդվարդ Հովհաննիսյանը հետաքրքրվել է ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման գործընթացով, մասնավորապես, համավարակի պայմաններում՝ գործառույթները պատշաճ իրականացնելու առումով: Կոմիտեի ղեկավարը հատկապես կարևորել է […]
19:50 28.06.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում պարզաբանել է գույքահարկին վերաբերող օրենսդրական փոփոխությունները: «Քանի որ նկարները ավելի խոսուն են և, ի տարբերություն հաշվիչների, չեն փչանում, տեղադրեմ պարզաբանող նկարներ։ Նկար 1-ում նախքան հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները վճարվելիք տարեկան գույքահարկն էր՝ գույքի կադաստրային արժեքից կախված։ Ինչպես տեսնում եք մինչև 3 […]
19:45 28.06.2020
Հրազդան քաղաքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի այսօրվա ուժեղացված ստուգայցը մի շարք խախտումներ է արձանագրել․ դիտարկված շուրջ 40 տնտեսավարողից 16-ի կասեցման միջնորդություն կներկայացվի ՀՀ պարետին։ Անվտանգության կանոնների պահպանումը դիտարկելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերն արձանագրել են, որ նախորդած իրազեկման, մշտադիտարկման, նաև կասեցման աշխատանքները հանգեցրել են տնտեսավարողների կողմից պարետի սահմանած նորմերն […]
18:21 28.06.2020
Այսօր՝ հունիսի 28-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է անցկացրել Հրազդան քաղաքում և Կոտայքի մարզի այլ շրջաններում ևս: Պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի խախտումներ են հայտնաբերվել որոշ բենզալցակայաններում և գազալցակայաններում: Նշված տնտեսվարողների մոտ հիմնականում բացակայել են դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: Բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են […]
17:16 28.06.2020
Ռեստորանների հայկական միությունն անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարարի այսօրվա հայտարարությանը, որում նա կոչ էր արել «դադարեցնել սրճարան-ռեստորանային այցելությունները»: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այսօր ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչ արեց դադարեցնել «սրճարան-ռեստորանային այցելությունները»։ Կառավարության անդամի մակարդակով նման կատեգորիկ հայտարարությունը լրջորեն մտահոգում է մեր ոլորտի ներկայացուցիչներին։ Հանրային սննդի ձեռնարկությունները գործում են պարետատան կողմից մշակված հակահամաճարակային […]
19:19 27.06.2020
«Պետք է ուղղակի չհասներ այս վիճակին, մարդիկ իրավունք ունեն պաշտպանված լինել և թույլ չտալ ավելորդ հարվածներ, որոնք սոցիալական սկզբունքի ոտնահարում են: Յուրաքանչյուր օրենք պետք է ունենա նպատակ, և հեղինակները պետք է բարի լինեին ներկայացնեին սոցիալական, տնտեսական գինն այդ օրենքի: Արդյո՞ք դա կհարստացնի պետական բյուջեն, թե՞ վնաս կտա բնակչությանը»,- խոսելով ԱԺ կողմից «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություններ […]
19:00 27.06.2020
Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Microsoft-ը մանրածախ առևտրի նոր մոտեցման շրջանակում ծրագրում է փակել բոլոր օֆլայն խանութները: Այս մասին հայտնում է կորպորացիայի մամուլի ծառայությունը: «Օնլայն հարթակում մեր առևտրային ծավալները մեծացել են: Մեր տաղանդավոր թիմը հաջողեց ֆիզիկական խանութներից դուրս որակյալ ծառայություն մատուցել»,- պատմել է Microsoft-ի փոխտնօրեն Դևիդ Պորտերը: Microsoft-ը պատրաստվում է միջոցներ ներդնել Microsoft.com-ի ու Xbox, Windows խանութների […]
18:00 27.06.2020
Facebook կորպորացիայի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը շուրջ 7.2 մլրդ դոլար է կորցրել, երբ մի շարք ընկերություններ դադարել են իրենց գովազդը տեղադրել Facebook-ում, Instagram-ում և Twitter-ում, հայտնել է Bloomberg-ը: Ավելի վաղ այդ մասին հայտնել էին Coca-Cola, Verizon, Unilever ընկերությունները: Պատճառն այն էր, որ իբրև այդ ընկերությունները չեն ձեռնարկում բավականաչափ միջոցառումներ՝ հեռացնելու համար ռասիսիտական բնույթի հաղորդագրությունները: Ակցիային աջակցել […]
17:45 27.06.2020
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: Այսօր՝ հունիսի 27-ին, Տեսչական մարմնի մշտադիտարկում իրականացնող խմբերը այցելել են Գյումրի: Արձանագրվել են մի շարք խախտումներ որոշ բենզալցակայաններում: Մասնավորապես՝ բացակայել են […]
17:15 27.06.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է իրականացնել պարետի որոշումների կատարման նկատմամբ լայնածավալ վերահսկողություն հանրապետության հանրային բոլոր սննդի կազմակերպություններում: ՍԱՏՄ այսօրվա ստուգայցերի ու կրկնայցերի թիրախը Գյումրին էր: Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների՝ հանրային սննդի կետերում, իրացման ցանցում անցկացված մշտադիտարկումները արձանագրել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ տնտեսավարողների առավել պատասխանատու վերաբերմունքն ու պատրաստակամությունը շտկելու նկատված թերացումները: Հանրային […]
16:11 27.06.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ կասեցվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի Փակ շուկայի մասնաճյուղի գործունեությունը: «Կասեցվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի Փակ շուկայի մասնաճյուղի գործունեությունը։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այստեղ պարետի սահմանած անվտանգության նորմերի խախտումներ էր արձանագրել»,- ասված է գրառման մեջ:
16:08 27.06.2020
Իսպանիան կենսաապահովման նվազագույն եկամտի ծրագիր է սկսել, որը ենթադրում է բնակչությանը հենց այնպես փող բաժանել: Գրում է Euronews-ը: Սկզբում պետության գումարային օժանդակության վրա կարող է հույս դնել 255 հազար մարդ՝ բնակչության առավել խոցելի շերտերից: Աջակցության առաջին ստացողների կեսը երեխաները կլինեն: Ծրագրի ամբողջական մեկնարկից հետո վճարի համար կարող է դիմել 850 հազար տնային տնտեսություն կամ 2,3 […]