16:44 22.06.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Ռուսաստանի Դաշնության տարածքում բժշկական օգտագործման դեղերի, ծխախոտային արտադրանքի և կոշկեղենի նույնականացման միջոցներով մակնշման պահանջը և չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը: Օրենսդրական կարգավորումները նախատեսված են 2010թ. ապրիլի 12-ի №61-ФЗ դաշնային օրենքով, ՌԴ կառավարության 2018թ. դեկտեմբերի 14-ի № 1556, 2019թ. փետրվարի 28-ի № 224 և […]
18:39 20.06.2020
Երեկ տեղացած ուժեղ կարկուտից խոշոր վնասներ է կրել Ախուրյան խոշորացված համայնքի Այգաբաց գյուղը: Վարչական ղեկավարը վնասի նախնական տվյալներ է նշում՝ 1045 հեկտար ցանքատարածությունից շուրջ 800 հեկտարը վնասվել է: Կես ժամ տեղացած կարկուտը վնասել է ցորենի արտերը, տնամերձ հողամասերում ցանված մշակաբույսերն ու պտղատու այգիները։ Վնասի չափերը ճշտելու համար այսօր գյուղում աշխատել է Ախուրյանի համայնքային հանձնաժողովը: Սկզբում […]
18:12 20.06.2020
Էրեբունի վարչական շրջանում՝ տնտեսվարողների կողմից անվտանգության կանոնների չպահպանման հետքերով․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ստուգայցերը։ Մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում դիտարկումները շարունակական են։ Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելը պահանջում է հետևողական աշխատանք և հանրության շրջանում իրազեկման բարձրացում, ինչին և միտված են ԱԱՏՄ ամենօրյա աշխատանքները։ Նախորդիվ ևս Էրեբունի վարչական շրջանում առողջապահական և […]
09:32 20.06.2020
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում կթանկանա ոչ միայն կաթնամթերքը, խմիչքը, պահածոները, այլև գյուղմթերքը: Պատճառը հուլիսի 19-ից սպասվող գազի գնի բարձրացումն է: Նման որոշում երեկ կայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը քննարկում էր հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի սակագները վերանայելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայցը: Օրինակ՝ ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, կվճարեն […]
17:51 19.06.2020
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական աշխատանքներն անօրինական ճանապարհով ներմուծված ապրանքների հայտնաբերման և կանխման ուղղությամբ: Օրերս վարչության աշխատակիցները Բագրատաշենի անցակետում զննության են ենթարկել ՌԴ-ից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը: Արդյունքում՝ մեքենայից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված բջջային 50 հեռախոս: Որպես թաքստոց հանդիսացել է վարորդի հանգստի համար նախատեսված խցիկը: Բեռնատարի […]
14:10 19.06.2020
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի սակագների փոփոխության վերաբերյալ որոշում է կայացրել։ «Գազպրոմ Արմենիա»-ն իր հայտով առաջարկել էր բոլոր սպառողների համար կիրառել միասնական մեկ սակագին՝ առանց խմբերի միջև տարբերակման: Իսկ հանձնաժողովի աշխատակազմի առաջարկն էր՝ պահպանել գործող հիմնական սպառողական խմբերը, շարունակել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին, վերամշակող կազմակերպություններին և սոցիալապես անապահով ընտանիքներին որպես առանձին սպառողական խմբեր […]
13:14 19.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությամբ պարզվել են «Եուրոմոթորս» ՓԲ ընկերության ներկայացուցիչ, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության փոխտնօրենի կողմից խաբեությամբ «Սմարթ Քոնսրաքշն» ՍՊ ընկերությանը առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և խմբի կազմում իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ պատրաստելու, ՀՀ Կոտայքի մարզի […]
11:50 19.06.2020
ՀԾԿՀ-ն քննում է գազի սակագնի վերանայման հարցը: Ըստ նախագծի՝ խոշոր բաժանորդների համար գազի սակագինը կբարձրանա: «Եթե «Գազպրոմ Արմենիան» առաջարկել էր բոլոր սպառողների համար կիրառել միասնական սակագին՝ առանց խմբերի միջև տարբերակման, ապա հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է պահպանել հիմնական սպառողական խմբերը, շարունակել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին, վերամշակող կազմակերպություններին և սոցիալապես անապահով ընտանիքներին՝ որպես առանձին սպառողական […]
13:20 18.06.2020
Գերմանիայի կառավարությունը փոխառել է 4,14 միլիարդ եվրո՝ թողարկելով և վաճառելով 10 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսեր: Այս մասին հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը: Պարբերականը նշում է, որ գերմանական իշխանությունների համար սա վարկի ռեկորդային քանակ է 2014 թվականից ի վեր կորոնավիրուսային համավարակի հետևանքներով պայմանավորված տնտեսական անկման ֆոնին: Ավելի վաղ Անգելա Մերկելի կառավարությունը հայտարարել էր, որ նախատեսում […]
12:51 18.06.2020
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված օրենսդրական նախագիծը, որի նպատակն է կանոնակարգել Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։ Ըստ այդմ, արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքն կիրականացվի միմիայն նախագծում նշված 17 տեղամասերից (տեղամասերը նշված են կից նկարում)։ 2020 թվականի ընթացքում ձկան արդյունագործական որսի ծավալը Սևանա լճում […]
18:30 17.06.2020
Ախուրյանի և Բասենի բնակիչները չեն կարողանում կիսել համայնքապատկան հողերը: Խոսքը մոտ 890 հեկտար վարելահողի և արոտների մասին է, որոնք գտնվում են Բասեն գյուղի տարածքում, իսկ համայնքների խոշորացումից հետո օգտագործելու ցանկություն են հայտնել նաև ախուրյանցիները: Հողերի մի մասը վարձակալության է տրվել, մնացածը երկու գյուղով չեն կարողանում համատեղ օգտագործել: Արոտներն ու վարելահողերը իրենց վերադարձնելու բողոքով այսօր Բասեն […]
17:19 17.06.2020
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի այն հարցին, թե արդյոք կառավարությունը այս պահին հաշվարկ կատարել է գործազրկության ընդհանուր թվերի վերաբերյալ, ի՞նչ վիճակում է գտնվում երկիրը աղքատության առումով, և արդյոք կառավարությունն ունի՞ այն մարդկանց քանակը, որ կորոնավիրուսի այս շրջանում կորցրել են աշխատանքը, պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Այս պահին դեռևս գնահատականներ տալը դեռ վաղ է։ […]
13:20 17.06.2020
Աշխատակիցները դիմակները պետք է դնեն պատշաճ՝ ծածկելով քիթը և բերանը: Սեղաններին պետք է լինեն ձեռքերի ախտահանիչներ: Պետք է օրը երկու անգամ ջերմաչափել աշխատողներին՝ արդյունքները գրառելով դրա համար նախատեսված գրանցամատյանում: Հանրային սննդի օբյեկտում պետք է ջերմաչափել յուրաքանչյուր հաճախորդի: Ջերմություն ունեցող հաճախորդի տվյալները պետք է գրանցել և հայտնել ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին: Հաստատության ընդհանուր մուտքի, […]
13:04 17.06.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը (սահմանված է ՀՀ կառավարության 15.06.2020թ. թիվ 963-Լ որոշմամբ): 21-րդ միջոցառման նպատակն է՝ օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. մարտ, ապրիլ և մայիս ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող), միևնույն ժամանակ՝ 2020 թվականի մայիս ամսին աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը […]
19:04 16.06.2020
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 15.06.2020-ի դրությամբ կայացվել է 3044 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 15.06.2020-ի դրությամբ իրականացվել է 28616 ստուգում, որից միայն 625-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության […]
18:40 16.06.2020
Վերջին մեկ ամսվա ընթացքում 4000 շրջայց է կատարվել, որից միայն 1000-ի դեպքում են արձանագրություններ կազմվել: Այդ մասին այսօր պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում հայտնեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Նա նկատեց՝ միտում կա, որ հանրային սննդի օբյեկտների ղեկավարները, անսալով կոչերին, իրականացնում են հակահամաճարակային միջոցառումները: Ավետիսյանը խոսեց նաև խախտումների մասին՝ հաճախորդների միջև համապատասխան հեռավորություն […]
18:33 16.06.2020
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն առ այն, որ 2014-ին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դերենիկ Գևորգյանի և Աբովյանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Կարապետ Գուլոյանի դիտավորյալ գործողությունների հետևանքով առանց համապատասխան ընթացակարգերի ապօրինի կերպով փոփոխվել է Աբովյան համայնքին պատկանող` […]
17:43 16.06.2020
«Կորոնավիրուսի համավարակի պատճառով Վրաստանը կրել է ավելի քան 1 միլիարդ 800 միլիոն լարիի կորուստ. այս մասին ասել է երկրի ֆինանսների փոխնախարար Գեորգի Կակաուրիձեն խորհրդարանական հանձնաժողովի նիստում: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Նրա խոսքերով՝ ամենամեծ վնասը կապված է հարկային եկամուտների հետ՝ շուրջ 1 միլիարդ 545 միլիոն լարի: «Համավարակի պատճառով այս տարվա պետական բյուջեն կրճատվել է […]
16:30 16.06.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ոչ միայն Ռուսաստանից գազը գնելու հնարավորության մասին՝ նշելով, որ շուկան պայքարում է Բելառուսի Հանրապետություն գազ մատակարարելու հնարավորության համար: «Փառք Աստծո, որ աշխարհում բավականաչափ նավթ կա, վերցրեք այն, ես դա չեմ ուզում: Եվ գները ողջամիտ են: Եվ արդեն կա բավարար բնական գազ, պայքար է մղվում եվրոպական և մեր շուկայի համար […]
13:36 16.06.2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է հողերի պահպանության կանոնները խախտելու դեպքում նախատեսված տուգանքի մասին: Այսպես, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 544-րդ հոդվածի համաձայն՝ հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, կրկնակի աղակալումից, կարծրացումից, արտադրական և կենցաղային թափոններով, քիմիական և ռադիոակտիվ նյութերով աղտոտումից, սողանքներից, անապատացումից, հողերի վիճակը վատթարացնող այլ բացասական ազդեցություններից սահմանված կանոններով չպահպանելն առաջացնում […]
19:09 15.06.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր շարունակել են ստուգայցերը հանրապետությունում գործող սննդի շղթայի օպերատոր հանդիսացող տնտեսավարողների մոտ: Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում արված ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել են հիմնականում ջերմաչափման և ախտահանման մատյանների լրացման շեղումներ, որոնք արձանագրվել են: Հացի արտադրություններից մեկում բացակայել է նաև փակ աղբամանը՝ նախատեսված ձեռնոցների և դիմակների համար: Մի քանի հանրային […]
19:08 15.06.2020
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 13.06.2020-ի դրությամբ կայացվել է 2873 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 13.06.2020-ի դրությամբ իրականացվել է 27902 ստուգում, որից միայն 466-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության […]
18:20 15.06.2020
Հունիսի 15-ին տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հանդիպումը՝ տեսակապի ձևաչափով: Հանդիպմանը մասնակցել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Կողմերը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած մարտահրավերները և դրանց դիմակայելու հնարավորությունները, կարծիքներ փոխանակել ստեղծված իրավիճակում տնտեսական խնդիրների լուծման և Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման հնարավորությունների […]
18:10 15.06.2020
Ազգային ժողովը միաձայն (94 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ) ընդունեց կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Այս օրենքի նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկարողանանք կազմակերպել վաղը՝ հայտարարությունների ժամից անմիջապես հետո»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
18:09 15.06.2020
Առավոտյան ժամը 09.00-ին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ կանենք ու մինչև երկրորդ ընթերցումն այս նախագծին դրական եզրակացություն կտանք: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով քննարկվող «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: «Վաղը՝ հայտարարությունների ժամից հետո, երկրորդ ընթերցմամբ լիագումար նիստերի դահլիճում կքննարկենք սա: Խոսքն ավելի […]
18:04 15.06.2020
«Օնիրա Քլաբ» ՍՊԸ տնօրինությունը հանդես է եկել պարզաբանմամբ՝ կապված «Շանգրի Լա» խաղատան առնչությամբ հրապարակված գործի վերաբերյալ ԱԱԾ-ի երեկ տարածած հաղորդագրության: Ստորև ներկայացնենք պարզաբանումն ամբողջությամբ. «Նախ ուզում ենք ընդգծել, որ Գագիկ Ծառուկյանը որևէ անմիջական առնչություն չունի «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի գործունեության հետ այն պարզ պատճառով, որ ընկերությունը հանձնված է հավատարմագրային կառավարման, իսկ ընկերության մենեջմենթն իրականացվում է Անգլիայից […]
17:48 15.06.2020
Առաջարկվող համակարգը հնարավորություն է ընձեռում տարվա ընթացքում կատարել այն չափով կանխավճարներ, որոնք առավելագույնը մոտ կլինեն տարվա արդյունքներով՝ վերջնահաշվարկում ձևավորվող շահութահարկի պարտավորությանը: Այս շեշտադրումն ԱԺ-ում արեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի նպատակը շահութահարկի կանխավճարների համակարգի վերանայումն է: «Մենք կձերբազատվենք չհիմնավորված ավել չափով՝ բիզնեսից գումարներ հավաքագրելու […]
17:28 15.06.2020
Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ: Օրակարգում «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն է: Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքերով՝ օրենքի նախագծի հրատապությունը պայմանավորված է մի քանի հանգամանքով: «Գործող կարգավորումներով նախատեսված է շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորություն՝ ավելացված արժեքի հարկ վճարվող համարվող տնտեսվարող սուբյեկտների համար: Գործող օրենսդրությամբ կանխավճարը հաշվարկվում է հետևյալ կանոններով՝ հիմք […]