19:50 28.06.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում պարզաբանել է գույքահարկին վերաբերող օրենսդրական փոփոխությունները:
«Քանի որ նկարները ավելի խոսուն են և, ի տարբերություն հաշվիչների, չեն փչանում, տեղադրեմ պարզաբանող նկարներ։
Նկար 1-ում նախքան հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները վճարվելիք տարեկան գույքահարկն էր՝ գույքի կադաստրային արժեքից կախված։Ինչպես տեսնում եք մինչև 3 մլն դրամանոց գույքը չէր հարկվում։ Նշեմ, որ համայնքները անապահով խավերի համար հնարավորություն ունեն գույքահարկի մասով 10%-ի շրջանակում արտոնություններ տան։
Ձեր նշած տատիկ-պապիկներն ամենայն հավանականությամբ կօգտվեն այդ արտոնությունից։ Իհարկե, մենք պետք է մշակենք մեխանիզմներ/չափանիշներ այս մասով հստակության ու հաշվետվողականության համար։
Նկար 2-ում ԱԺ կողմից ընդունված հարկային օրենսգրքի փոփոխություններն են շուկայական մոտարկված արժեքներով հարկման սանդղակներով։ Ինչպես գիտեք վեց տարվա սցենար է դրված, որը և ներկայացված է վճարման ենթակա տարեկան գույքահարկով։ Պետք է նշեմ, որ 200 մլն գույքից բարձրը դիտարկել ենք, որպես շքեղություն և դրա համար էականորեն բարձրացրել ենք դրույքաչափը։
Հ․Գ․ Եթե նկարները պարզաբանելու կարիք կա, նույնիսկ լայվ կմտնեմ»,- գրել է պատգամավորը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...