Սա մարդկանց հանիրավի հարստահարելու տպավորություն է ստեղծում. Թաթուլ Մանասերյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+19.09 oC

Սա մարդկանց հանիրավի հարստահարելու տպավորություն է ստեղծում. Թաթուլ Մանասերյան

19:19 27.06.2020

«Պետք է ուղղակի չհասներ այս վիճակին, մարդիկ իրավունք ունեն պաշտպանված լինել և թույլ չտալ ավելորդ հարվածներ, որոնք սոցիալական սկզբունքի ոտնահարում են: Յուրաքանչյուր օրենք պետք է ունենա նպատակ, և հեղինակները պետք է բարի լինեին ներկայացնեին սոցիալական, տնտեսական գինն այդ օրենքի: Արդյո՞ք դա կհարստացնի պետական բյուջեն, թե՞ վնաս կտա բնակչությանը»,- խոսելով ԱԺ կողմից «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և արդյունքում այն բարձրացնելու օրինագծի մասին՝ «Հեռանկարի» հեռավար զրույցում ասել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

«Մեծ մտահոգություն կա՝  ինչպե՞ս լցնել պետական գանձարանը. տարբեր իշխանություններ այդ  գայթակղությանը գնացել են դրույքաչափերը բարձրացնելու ճանապարհով: Երբ փորձում են միջազգային փորձը վկայակոչել, թե տեսեք՝ մենք հետ ենք այս երկրներից, ես անմիջապես շեշտադրում եմ այն հանգամանքը, որ պիտի հաշվի առնենք նաև, թե այդ երկրների մարդիկ ինչ աշխատավարձ ու անաշխատ  եկամուտներ ունեն: Մեզ մոտ շատ ընտանիքներ կան, որ աղքատության ճիրաններում են, միջինից ցածր մակարդակի վրա են, և նրանց համար ծանր բեռ է դառնում այդպիսի գույքահարկ վճարելը: Սա մարդկանց  հանիրավի հարստահարելու տպավորություն է ստեղծում»,- հավելել է Մանասերյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում

20:43 08.05.2025

ՀՀ ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում, որին մասնակցել են էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարները։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Քննարկվել են ոլորտին վերավերող մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը, արևային էներգիայի զարգացման հեռանկարներին, ոլորտի կարգավորումներին։ Քննարկել ենք ոլորտին առնչվող այլ հարցեր […] ...

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

20:30 08.05.2025

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:   ...

Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապին

20:15 08.05.2025

Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապին

Կոնկլավին մասնակցող կարդինալները ընտրեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս: Ընտրվելու համար 80 տարեկանից փոքր 133 մասնակիցներից մեկը պետք է ստանար ձայների երկու երրորդը (89 ձայն): Թե ով է դարձել 267-րդ պապը, շուտով հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի […] ...

SHANTNEWS

20:00 08.05.2025

SHANTNEWS

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

19:53 08.05.2025

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...

Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումները

19:46 08.05.2025

Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումները

Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP