14:43 10.07.2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ ծրագրով արտոնյալ պայմաններով գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է մոտ 14.000 վարկ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Նշվում է, որ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է ավելի քան 19 մլրդ դրամ։
09:55 10.07.2020
Վրաստանում բնությանը վնաս հասցնելու համար պատիժը խստացվում է։ Բնությանը վնաս պատճառած քաղաքացին իր հաշվին կվերացնի հետևանքները։ Կառավարությունը հաստատել է «Բնապահպանական պատասխանատվության մասին» օրինագիծը ՝ նպատակ ունենալով կանխարգելել և նվազեցնել շրջակա միջավայրին հասցվող վնասը։ Ըստ նախագծի, Վրաստանում գոյություն ունեցող բոլոր ձեռնարկությունները պարտավոր կլինեն կրճատել և վերացնել շրջակա միջավայրին էական վնաս պատճառելը: Գործող օրենսդրությունն ամբողջությամբ կառուցված է […]
18:50 09.07.2020
Հունիսի 29-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ում գործազրկության նպաստ ստանալու համար դիմել է 1,3 մլն մարդ: Դա հաստատում են ԱՄՆ աշխատանքի նախարարության տվյալները: Ի դեպ, նախորդ շաբաթվա համեմատ այդ թիվը նվազել է գրեթե 100 հազարով: Փորձագետները կանխատեսում են, որ հայտեր կներկայացներ 1,375 միլիոն մարդ: Կորոնավիրուսով պայմանավորված՝ ԱՄՆ-ում կտրուկ կրճատվել են աշխատատեղերը, բազմաթիվ ամերիկացիներ կորցրել են […]
14:05 09.07.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել Գեղարքունիք գյուղից։ Նա հիշեցրել է, որ 2019-ից իրականացված որոշ սուբվենցիոն ծրագրեր որոշակի խնդիրների պատճառով ավարտին չեն հասցվել։ «Ասֆալտապատման այդպիսի 5 ծրագրեր ունեինք, որոնցում որոշակի խնդիրներ կային որակի հետ կապված։ Շինարարները պետք է դրանք կատարեին, որ վճարվեին։ Այստեղ շինարարը պարտավորվեց, ասֆալտի ամբողջովին նոր շերտ է տեղադրվել։ Արդյունքում […]
12:47 09.07.2020
Գործադիրն ընդունեց «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Լիճք» ենթակայանի վերակառուցման աշխատանքներ իրականացնելու համար մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց իրականացնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: «Հրատապությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Մասրիկ 1» արևային ենթակայանի կառուցումը: Այդ կայանի կառուցումը ենթադրում է ՀՀ կառավարության որոշակի պարտավորություններ, այն է՝ արտադրված էլեկտրաէներգիան պետք է […]
12:00 09.07.2020
2020 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 680.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Հարկային մարմնի կողմից փաստացի հավաքագրված եկամուտները կազմել են 622.2 մլրդ, իսկ մաքսային մարմնի կողմից` 123.4 մլրդ դրամ: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Նույն ժամանակահատվածում ավելացված արժեքի հարկի և հիփոթեքային վարկի տոկոսների սպասարկմանն ուղղված եկամտային հարկի գծով տնտեսավարողներին վերադարձվել է […]
18:55 08.07.2020
Օրեցօր պակասում է սննդի շղթայում գործունեություն ծավալող այն ընկերությունների թիվը, որտեղ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության արդյունքում հայտնաբերվում են խախտումներ. այսօր հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է սննդի ոլորտում գործող ընդամենը մեկ տասնյակ տնտեսավարողների գործունեությունը: Դրանց թվում են նաև «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի երկու՝ Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում գտնվող, […]
18:44 08.07.2020
Հուլիսի 8-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ կրկին համատեղ խստացված մշտադիտարկումներ և հսկողություն են իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։ Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ այսօր իրականացված գործառույթների ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում իրականացրած դիտարկումների տվյալների համաձայն՝ վարչական տարբեր շրջաններում և մարզերում […]
18:36 08.07.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների շուկայի ազատականացման արդյունքում մասնավոր կազմակերպություններն են բացառապես զբաղվում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացով, ինչպես նաև սարքերի ծրագրային ապահովման մշակմամբ ու սարքերի սպասարկմամբ: «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից չորս կազմակերպություն արդեն ստացել են ՀՀ կառավարության 08.11.2012 թվականի թիվ 1419-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության եզրակացություն, որոնք են․ • «Սմարթ Սոլուշնս» […]
15:35 08.07.2020
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է Հայաստանում եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից Տնտեսական մրցակցության արդիական խնդիրներ և մարտահրավերներ թեմայով կազմակերպված վեբինար-քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը, ԵՄ հանձնաժողովի փորձագետներ, եվրոպական երկրների բիզնես հանրության ներկայացուցիչներ: «Վեբինարի ընթացքում […]
20:12 07.07.2020
Վրացական կառավարությունը ձեռք է բերել 250 հազար PCR թեստ և 147 հազար հակամարմինների և հակագենների «արագ» թեստեր Համաշխարհային բանկի կողմից հատկացված 80 մլն դոլարի չափով COVID-19- ի արձագանքման ծրագրի շրջանակներում: Այդ մասին տեղեկացնում է Համաշխարհային բանկի կայքը: Մայիսի 1-ին Համաշխարհային բանկը 80 միլիոն դոլար ֆինանսական օգնության փաթեթ է հատկացրել Վրաստանի իշխանություններին՝ օգնելու մեղմացնելու և վերացնելու […]
19:45 07.07.2020
Հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական աշխատանքները շարունակվում են ՀՀ ողջ տարածքում: Խստացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով շարունակվում են նաև կասեցման աշխատանքները: ԱԱՏՄ այսօրվա երկու տասնյակից ավելի կասեցումների ցանկում են նաև «ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեն», «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, վարկային կազմակերպությունների մասնաճյուղեր, անհատ ձեռնարկատերեր: Նաև 48-ժամյա արգելք է […]
18:50 07.07.2020
Այսօր՝ հուլիսի 7-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում և «Սուրմալու» առևտրի կենտրոնում: Կրկնայցերի ընթացքում էական խախտումներ չեն արձանագրվել: «Սուրմալու» առևտրի կենտրոնում նախկինում դիտարկված և արձանագրված բոլոր խախտումները տնտեսավարողների կողմից վերացված են եղել: Հիշեցնենք, որ օրերս նշված առևտրի կենտրոնում պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի պաշտպանության նկատմամբ թույլ […]
18:19 07.07.2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության և զբաղվածության պրակտիկայի գլոբալ տնօրեն Միխալ Ռուտկովսկու նախագահությամբ կայացել է հեռավար աշխատաժողով նվիրված սոցիալական վճարների թվայնացման և ապականխիկացման խնդրին: Քննարկմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները: Աշխատաժողովի ընթացքում կառավարության ներկայացուցիչների և Համաշխարհային բանկի ոլորտային փորձագետների մասնակցությամբ քննարկվել են Հայաստանում նպաստների և թոշակների […]
17:29 07.07.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, իրականացնելով պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում, այսօր՝ 07.07.2020թ, ստուգայցեր և կրկնայցեր է իրականացրել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում: ՍԱՏՄ տեսուչների վերահսկողության տիրույթում հայտնված սննդամթերքի իրացման, արտադրության կամ հանրային սննդի որևէ կազմակերպությունում խախտում չի հայտնաբերվել: Մշտադիտարկումներ անցկացվել են հանրապետության ողջ տարածքում: ՍԱՏՄ տեսուչներն այսօր 24 […]
16:44 07.07.2020
Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական միջոցառումներ իրականացնել իրավախախտումների բացահայտման ուղղությամբ: ՊԵԿ աշխատակիցների հսկողության թիրախում՝ մասնավորապես, մաքսային կանոնների խախտման փորձերն են: Համավարակի տարածման պայմաններում բեռնատարների որոշ վարորդներ, օգտվելով ստեղծված իրավիճակից, մաքսային հսկողությունը շրջանցելով, փորձում են հանրապետություն ներկրել թաքցված ապրանքներ: Սակայն, նման դեպքերը ևս գտնվում են կոմիտեի տարբեր ստորաբաժանումների ամենօրյա հսկողության ներքո: Այսպես, Պետական եկամուտների […]
15:35 07.07.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Չանախ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Չանախ»-ի կաթնաշոռ և թթվասեր արտադրատեսակները ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին (ՄՄ ՏԿ 033/2013): ՍԱՏՄ-ն կասեցրել է այս ընկերության թթվասեր և […]
21:03 06.07.2020
ՀՀ կառավարությունն ամփոփ ներկայացնում է տեսչական մարմինների ստուգումները: Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 05.07.2020-ի դրությամբ կայացվել է 4177 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 05.07.2020-ի դրությամբ իրականացվել է 43814 ստուգում, որից միայն 221-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ Հաշվի են առնվել ՀՀ առողջապահական և աշխատանքի, ՀՀ սննդամթերքի […]
17:00 06.07.2020
Այսօր՝ հուլիսի 6-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Խոշորացույցի տակ է պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը: Մի քանի խախտումներ են հայտնաբերվել շինանյութի առևտրի կետերում: Մասնավորապես՝ բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Նոր Նորք վարչական շրջանում նախկինում խախտումներ թույլ […]
22:15 05.07.2020
ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան էջում գույքահարկի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել: «Ներդրվում է գույքահարկի հարկման նոր համակարգ՝ ըստ որի անշարժ գույքը նախկին կադաստրային արժեքի փոխարեն կհարկվի շուկայական մոտարկված արժեքով: Գույքահարկի առաջին ավելացումը 2021-ին է լինելու, իսկ ամբողջական անցումը 2026-ին է նախատեսված: Գործող կադաստրային արժեքներին և հարկերին, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքին և անշարժ գույքի հարկին կարող եք […]
19:21 05.07.2020
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը մեր կարևորագույն խնդիրներից է։ Դեռևս անցած տարվա սեպտեմբերին հայտարարել էի, որ 2020թ․-ից մեկնարկելու ենք ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր (https://bit.ly/31M9ZAs Այսպիսով, հուլիսի 1-ից սկսած․ Վեց անգամ բարձրացել է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից 300 հազար […]
20:29 04.07.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել և կից գրել է. «Հարգելի ՛ հայրենակիցներ Երկու լուսանկարներն էլ արվել են այսօր, Ամարասի հովտում: Այցս աշխատանքային էր և բերքահավաքի ընթացքին ծանոթանալու նպատակն ուներ: Մենատնտեսը, ով ցորենի այդ արտն էր հնձում, պատմեց, որ անջրդի ու կլիմայական ոչ բարենպաստ պայմաններում հեկտարից 60-70ց բերք է ստանում: Արևածաղիկ […]
18:16 04.07.2020
Կադաստրի կոմիտեն տեղեկացնում է, որ գործարկվել է գույքահարկի առցանց հաշվիչը. «Կադաստրի կոմիտեի https://www.e-cadastre.am/ էլեկտրոնային հարթակում արդեն գործում է անշարժ գույքի հարկի հաշվիչը, որի միջոցով կարող եք իմանալ ձեր անշարժ գույքի գործող կադաստրային արժեքը և հարկը, ինչպես նաև շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը և անշարժ գույքի հարկը։ Մուտքագրելով սեփականության վկայականի համարը կամ կադաստրային ծածկագիրը՝ կարող եք իմանալ […]
15:14 04.07.2020
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կատարել է կասեցումներ Երևան քաղաքի «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոներում: «Սուրմալու» առևտրի կենտրոնի մի շարք տաղավարներում բացակայել են գծանշումները, դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված փակ աղբամանները, ինչպես նաև ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/730351611134102?__xts__[0]=68.ARAsGMkf1rMOjtnl6AovpEg9enxEr6n85fYolSsWSaUA24iV8Sl_hOHSUxDzoCfjxo-3ppS__BLXy6W1r4HNiarrY9KQX567KpOPChBk-dsUGxyOzHDGyxbnhoAWxxb36LpsKcR8zgRDpYMvNey23AW3v59BGDVDnT17MLz29Cq0w5SbRjbjWfDpVCS59vPTwDHKw7pI2tWXLaZdFYLuRX6A-y8tZrcJ3U_adjSzYzKDNyM9Dl3A3E8kAYBuMq0ynRc97zjHeL4F0zsfuSzCECsf8OnzZ4DsrepWb1Hk9E0AyANUwIXW4BRRR3f1_9rAgRq_PEnPCCbMS0HyuIQYEWY&__tn__=-R
15:00 04.07.2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ ծրագրից հուլիսի 3-ից կարող են օգտվել նաև միկրոձեռնարկատերերը: Այս ծրագրով նախատեսված է միանվագ դրամական օգնություն նվազագույն աշխատավարձի չափով՝ 68.000 դրամ: Շահառու կարող են հանդիսանալ ծրագրում ընդգրկված ոլորտների բոլոր այն աշխատակիցները, ովքեր մարտի 1-ից հունիսի 15-ը թեկուզ 1 օր աշխատանքային հարաբերություններ են ունեցել գործատուի հետ: Դիմումները կարելի է լրացնել https://dimum.ssa.am/ կայքում: […]
18:55 03.07.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, շարունակում է հետամուտ լինել ՀՀ պարետի որոշումների կատարմանը: Այսօր արդեն ՍԱՏՄ ստուգայցերի ու մշտադիտարկումների տիրույթում խախտումների նվազման հստակ դինամիկա կա. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ուժեղացված ստուգայցերի ժամանակ խախտումներ հայտնաբերվել են միայն մեկ տնտեսավարողի մոտ՝ հացի արտադրամասում: Արտադրամասի սանհանգույցում չի եղել փակ աղբարկղ ձեռնոցների ու դիմակների համար, […]
18:04 03.07.2020
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում` պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի առնչությամբ: Այսօր՝ հուլիսի 3-ին, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ստուգայցերի և […]
13:23 03.07.2020
Արցախի հանրապետության շրջաններում և մայրաքաղաքում ձևավորված հակահամաճարակային արագ արձագանքման խմբերը, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում, տնտեսվարողների շրջանում իրականացնում են ուժեղացված ստուգայցեր: Հուլիսի 2-ին Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա ԱՀ պարետը ստորագրել է նոր որոշում (https://bit.ly/2VDrCi4), համաձայն որի՝ մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերում 24 ժամով արգելվել է գործունեության ծավալումը:
23:14 02.07.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել հետևյալ փոփոխությունները. Առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը դառնում է 300 հազար դրամ՝ նախկին 50 հազարի փոխարեն։ Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նույնպես դառնում է 300 հազար դրամ՝ […]
20:00 02.07.2020
Աշխարհի ամենահարուստ մարդու՝ ամերիկյան Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը հասավ ռեկորդային նշաձողի՝ 171,6 միլիարդ դոլարի, գրում է Bloomberg-ը: Դա պայմանավորված էր ընկերության բաժնետոմսերի արժեքի բարձրացմամբ: Այսպես, Բեզոսին է պատկանում Amazon-ի բաժնետոմսերի 11%-ը: Դրանց արժեքն աճել է 4,4%-ով՝ կազմելով ռեկորդային 2,878,7 դոլար՝ 1 բաժնետոմսի դիմաց: Նշվում է, որ միայն 2020 թվականի առաջին կիսամյակում գործարարը հարստացել […]