18:30 17.06.2020
Ախուրյանի և Բասենի բնակիչները չեն կարողանում կիսել համայնքապատկան հողերը: Խոսքը մոտ 890 հեկտար վարելահողի և արոտների մասին է, որոնք գտնվում են Բասեն գյուղի տարածքում, իսկ համայնքների խոշորացումից հետո օգտագործելու ցանկություն են հայտնել նաև ախուրյանցիները:
Հողերի մի մասը վարձակալության է տրվել, մնացածը երկու գյուղով չեն կարողանում համատեղ օգտագործել: Արոտներն ու վարելահողերը իրենց վերադարձնելու բողոքով այսօր Բասեն գյուղի բնակիչները մարզպետարան են գնացել, որտեղ նրանց բացատրվել են հողերի օրինական օգտագործման եղանակներն ու այն, թե ինչպես է պետք տնօրինել վիճահարույց հողակտորները:
Բասեն գյուղի բնակիչները մարզպետարանի դիմաց հավաքվել էին անվտանգության կանոնները պահպանելով: Գյուղատնտեսական աշխատանքների թեժ սեզոնին գյուղից դուրս գալ ստիպել է հողերի պակասը: Բասենցիներին վարելահողերն ու արոտները չեն բավականացնում, իսկ գյուղում ազատ հողակտորներ կան:
Խոսքը Բասենի հեռագնա արոտների մասին է, որոնք տարիներ առաջ Ախուրյանին են պատկանել: 2009 թվականին, վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն՝ վարելահողերն ու արոտները տրվեցին այն գյուղերին, որոնց ամենամոտն էին դրանք գտնվում: Այդ ժամանակ շուրջ 890 հեկտար արոտ ու վարելահող դարձել է Բասենի սեփականությունը: Համայնքների խոշորացումից հետո, երբ Բասենը մաս կազմեց Ախուրյան խոշորացված համայնքի, հողատարածքները օգտագործելու ցանկություն նաև ախուրյանցիներն են հայտնել:
«Դրանք եղել են հեռագնա արոտավայրեր: Նախկինում պետական պահուստային հողեր են: 2009 թվականին կառավարության որոշմամբ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով այդ տարածքները մտել են Բասենի տարածք՝ 890 հեկտար: Այն հատվածները, որտեղ վարձակալական պայմանագիր կա, բնականաբար, վարձակալը չի թույլատրելու այլ բնակչի իր արոտը կամ վարելահողը օգտագործել:
Կան նաև ազատ տարածքներ՝ մոտ 600 հեկտար, որոնց համար վարձակալության պայմանագրեր կնքված չեն, ու բնակիչները ցանկանում են վարձակալել: Ախուրյանի բնակիչներն էլ են ցանկանում, որովհետև իրենք արոտների խնդիր ունեն, խնդիրը երկու համայնքների բնակիչների մեջ է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Բասեն գյուղի վարչական ղեկավար Ռոման Համայակյանը:
890 հեկտարից 250-ը վարձակալությամբ է տրվել: Վարձակալները Ախուրյանից, Կառնուտից ու Արթիկից են: Վարձակալված հողերի նկատմամբ գյուղացիները որևէ իրավունք չեն կարող ունենալ: Մնացած 640 հեկտարն է վիճելի, որը համայնքային սեփականություն է և մինչ այս միայն բասենցիներն են օգտագործել: Հիմա էլ պահանջում են տնօրինելու իրավունքը միայն իրենց տալ: Ախուրյանում էլ անասնագլխաքանակն է ավելացել, արոտները չեն բավականացնում:
«Հողի օգտագործման որոշումը տեղի է ունենում համայնքում, ավագանու կողմից, մարզպետարանում չի որոշվում: Այդ հողը համայնքինն է, դուք ձեր մեջ պետք է որոշեք: Եթե չեք կարող որոշել, ձեր համայնքն ի վիճակի չէ որոշել, ուրեմն համայնքապետը տեղում չէ, ուրեմն ավագանին տեղում չէ: Վարչական ղեկավարին մի քանի անգամ ասվել է, թե ինչ լուծում պետք է խնդիրը ունենա: Դրեք ավագանու քննարկմանը, հողը բաշխեք այն տենդերներով, որով ձեզ հասնում է»,- գյուղացիներին ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Շիրակի մարզպետը գյուղացիներին բացատրեց, որ նախորդ տարիներին հողերի անօրինական օգտագործում է եղել: Բասենցիները վարելահողերը մշակել են ու արոտներն օգտագործել առանց իրավական հիմքի, այսինքն՝ առանց վարձակալության պայմանագրերի: Հիմա հարցի լուծումը ազատ հողակտորները մրցութային կարգով վարձակալության տալն է:
Խնդիրը, ըստ գյուղացիների, համայնքների խոշորացման հետևանք է: Ու քանի առիթ էր, մարզպետարան էին եկել ու մարզպետին հանդիպել, նաև խոշորացումից իրենց դժգոհությունն արտահայտեցին: Ախուրյան համայնքը ներառում է 7 գյուղ։
«Քաղաքական քննարկում կա միավորման հետ կապված, մարդկանց հնարավորություն տալ տեղում անել ռեֆերենդում, որոշել` ուզո՞ւմ են մնալ համայնքում, թե՞ չեն ուզում: Այս պահին այդ խնդիրը չի կարող քննարկվել, բայց շուտով, նաև հաշվի առնելով այս տեսակ խնդիրները, քննարկման առարկա կդառնա այս խնդիրը: Այդ ժամանակ, եթե կորոշեք ձեզ տեսնել որպես առանձին համայնք, պետությունը քաղաքական կամք ու գործիք կտա ձեզ տեղում որոշելու»,- ասել է Տիգրան Պետրոսյանը:
Անկախ նրանից, թե հետո Բասենը կմնա՞ Ախուրյան համայնքի կազմում, թե՞ կառանձնանա, հողօգտագործումը վարձակալությամբ ու մրցույթով է լինելու:
Մրցույթն աշնանն են հայտարարելու, իսկ մինչ այդ բասենցիներն ու ախուրյանցիները հողերը համատեղ պետք է օգտագործեն:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...