11:59 14.06.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են առանց հատուկ թույլտվության /լիցենզիայի/ լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, ինչպես նաև խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր: Մասնավորապես՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում […]
15:56 13.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր: Մասնավորապես, պարենային անվտանգության ապահովման համատեքստում ներկայացվել է ցորենի ցանքատարածությունների ավելացմանն ու այդպիսով արտադրողականության բարձրացմանն ուղղված տնտեսական միջոցառման նախագիծը: Միջոցառումը նախատեսվում է իրականացնել կառավարության սուբսիդավորմամբ, մասնավոր հատվածի ներգրավմամբ գյուղացիական տնտեսություններին բարձր արտադրողականությամբ ցորենի որակյալ սերմացու առաջարկելու միջոցով: […]
15:22 13.06.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 13-ին գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի և ոլորտի այլ պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ և Խանապատ համայնքներում գործող տոհմային կայաններ: Հանրապետության նախագահը ծանոթացել է մասնավոր ու պետական հիմունքներով գործող անասնապահական տնտեսությունների պայմաններին, ծրագրերին և առկա խնդիրներին: Երկրի ղեկավարին ներկայացվել է, որ, չնայած նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված տեղաշարժի սահմանափակումներին, […]
19:16 12.06.2020
Կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում, իրականացնելով ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքներն այսօր ևս շարունակվել են․ դրանք ընթացել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ զուգակցվելով ՀՀ մարզերում և մայրաքաղաքում անցկացվող մշտադիտարկումներով և կասեցումներով: Գործունեության ժամանակավոր կասեցման որոշում է կայացվել, մասնավորապես, Երևանի կենտրոնում գործող «Պրոսպեկտ մոլ» առևտրի […]
18:45 12.06.2020
ԱՄՆ պետական պարտքը հասել է պատմական ռեկորդի և գերազանցել 26 տրիլիոն դոլարը: Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ ֆինանսների նախարարության տրամադրած տվյալներից: Հունիսի 10-ի դրությամբ ցուցանիշը կազմել է 26,003 տրիլիոն դոլար, մինչդեռ հաջորդ օրը նվազել է մինչև 25,985 տրիլիոն դոլար: Ապրիլին փորձագետները 2020-ի թվականի համար կանխատեսել էին ԱՄՆ պետական ու մասնավոր պարտքի աճ` կապված կորոնավիրուսի […]
18:27 12.06.2020
Նոր կորոնավիրուսի համաճարակի հետ կապված` հունիսի 15-ից ժամանակավորապես չի գործելու ք. Երևան, Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական 41/3 հասցեով տեղակայված ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 5 բաժինը: Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի […]
17:07 12.06.2020
Արթուր Ջավադյանը հրաժեշտի ուղերձ է հղել ԿԲ նախագահի պաշտոնավորման ժամկետի ավարտի կապակցությամբ, հայտնում են ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ. «Սիրելի հայրենակիցներ, հարգարժան գործընկերներ Ավարտվում է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում իմ պաշտոնավարման 12 տարին, որոնք ուղեկցվել են մեր սիրելի թիմի հետ ամենօրյա բարձր պատասխանատու աշխատանքով: Հագեցված օրակարգով տարիների աշխատանք, որը շատ հաճախ […]
15:30 12.06.2020
Ապրիլին 12 000 աշխատատեղ է կրճատվել: Այս մասին այսօր հայտնել է ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը: «Շատ հարկ վճարողներ չեն ազատել աշխատակիցներին, բայց ապրիլին տնտեսական գործունեության սահմանափակումների ամենաակտիվ ամիսն էր: Բիզնեսը չաշխատելով աշխատավարձի վճարման միջոցներ չեն հաշվարկվել և նշված աշխատակիցների մոտ զրոյական հարկման բազա է կիրառվել: Նման դեպքերի […]
14:47 12.06.2020
2020-ի հունվար-մայիս ամիսներին ՊԵԿ-ի կողմից իրականացված հավաքագրումները կազմել են 583.6 մլրդ դրամ, ինչը 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2.2 տոկոսով: Այս մասին այսօր` հունիսի 12-ին, կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը: «Սա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ հարկ վճարողերի և ֆիզիկական անձանց վերադարձվող […]
19:26 11.06.2020
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի այսօրվա առցանց ասուլիսում հարց է հնչել, թե ինչու, լինելով Հայաստանի ռազմավարական գործընկերը, ՌԴ-ն չի նվազեցնում գազի սակագինը: «Ռուսաստանի կողմից Հայաստանի գազամատակարարման հարցը կարգավորվում է 2013 թվականին կնքված պայմանագրով: Թեև այդ պայմանագրի մասին ԶԼՄ-ներում խոսվում է տարբեր բնորոշումներով, բայց ես կուզեի շեշտել, որ դա փաթեթային համաձայնագիր է, որն […]
18:20 11.06.2020
Կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում իրականացնելով պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր՝ 11.06.2020թ, 24 ժամով կասեցրել է մոտ հինգ տասնյակ տնտեսավարողների աշխատանքը: ՍԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերի արդյունքում՝ մանրածախ ու մեծածախ իրացման ցանցերում, արտադրություններում ու հանրային սննդի օբյեկտներում հայտնաբերված հիմնական խախտումներն են անձնակազմի դիմակ […]
17:41 11.06.2020
«Չնայած օբյեկտիվ դժվարություններին՝ շարունակվում են Հայաստանի առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ: ՌԴ-ն մնում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը 27 տոկոս ընդհանուր չափաբաժնով: ՌԴ-ից ուղղակի ներդրումների ծավալը կազմում է 51 տոկոս, Հայաստան մտնող բոլոր տրանսֆերտների 61 տոկոսը ուղարկվում է ՌԴ-ից»,- խոսելով հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների մասին՝ ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նրա խոսքերով՝ […]
17:10 11.06.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ, ըստ էության, ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը (դիմումների ներկայացման վերջնաժամկետն էր՝ 2020 թվականի հունիսի 10-ը): Միջոցառման շրջանակում Կոմիտեի կողմից ուսումնասիրվել են 51,328 հարկ վճարողների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներ: Փետրվար և մարտ ամիսների հարկային հաշվարկների տվյալներով ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ (ունեին 2-100 […]
16:12 11.06.2020
Հայաստանում կգործարկվի խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգը: Նախագծին այսօր՝ հունիսի 11-ին, հավանություն տրվեց գործադիրի նիստում: Ծրագիրը նախատեսում է կառավարության աջակցությամբ իրականացնել հանրապետությունում առկա ԽԵԿ-ի համարակալում, հաշվառում, տեղեկատվական էլեկտրոնային բազայի ստեղծում և տվյալների պահպանում: 2020-2023 թթ. ընթացքում պետական պատվերի հաշվին կհամարակալվի և կհաշվառվի հանրապետությունում առկա ավելի քան 1.5 մլն գլուխ ԽԵԿ, այդ թվում՝ […]
12:57 11.06.2020
ՀՀ պետական բյուջեից բյուջետային վարկ կտրամադրվի Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման համար: Այս մասին որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքվել են 2014թ. դեկտեմբերի 20-ին համագործակցության մասին և 2015թ. փետրվարի 5-ին վարկի տրամադրման մասին համաձայնագրերը: Խոսքը 300 միլիոն ԱՄՆ դոլարի […]
19:27 10.06.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ բոլոր մաքսատներում, այդ թվում՝ Երևանում տեղակայված Արևմտյան և Արարատյան մաքսատուն-վարչություններում խստորեն պահպանվում են ՀՀ պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնները: Քաղաքացիների անվտանգ սպասարկումն ապահովելու նպատակով մաքսատուն-վարչություններում կատարվել են գծանշումներ` պահպանելով ինչպես այցելուների, այնպես էլ աշխատակիցների միջև սոցիալական հեռավորությունը: Վարչական շենքերը պարբերաբար ախտահանվում են, տեղադրված են ձեռքերն ախտահանող նյութեր, ինչպես նաև […]
19:22 10.06.2020
Հաշվի առնելով աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 2020 թվականին տնտեսական իրավիճակի վատթարացման վերաբերյալ կանխատեսումները՝ միջազգային ֆինանսական կառույցները փորձում են հնարավորինս աջակցել անդամ-պետություններին հաղթահարելու համավարակի հետևանքները: Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի համատեղ աշխատանքի արդյունքում Զարգացման միջազգային ընկերակցության կողմից Հայաստանին տրամադրված մի շարք վարկերի գծով գործող հավելյալ տոկոսադրույքի (տարեկան 1.7% դրույքաչափով) կիրառման մասին նախկինում […]
19:00 10.06.2020
Շիրակի մարզում ոռոգման սեզոնը սկսվել է: Իրենց ցանքատարածքներն առաջինը ջրելու հնարավորություն են ստացել Շիր ջրանցքից սնվող գյուղացիական տնտեսությունները: Իսկ որքա՞ն ջուր կա կուտակված մարզի ջրամբարներում, արդյո՞ք ջրային պաշարները բավարար են ոռոգման սեզոնին պահանջարկի բավարարման համար։ Ձմեռը սակավաձյուն էր, գարնանային տեղումների քանակը՝ քիչ: Կուտակված ջուրը խնայողաբար ու առանց կորուստների օգտագործելու համար «Շիրակ» ՋՕ-ի ենթակայության տակ գտնվող […]
17:55 10.06.2020
Շարունակվում են ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ հանրապետության համայնքներում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալման ապօրինի գործընթացների բացահայտման և քրեաիրավական գնահատականներ տալու, դրանց շրջանակներում համայնքներին հասցված վնասների վերականգման և վարձակալության պայմանագրերի լուծման գործընթացները: Մասնավորապես, ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի […]
16:28 10.06.2020
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է չգրանցված, բայց օրավարձով աշխատողներին բերել հարկային դաշտ՝ թեկուզ սիմվոլիկ հարկային պարտավորությամբ։ Նա այսօր իր նախագիծը ներկայացրեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում։ Հայաստանի Հարկային օրենսգրքում կա դրույթ, որով օրինակ՝ կոշկակարները տալիս են սիմվոլիկ 5000 դրամ ամսական հարկ, բայց դառնում են գրանցված աշխատողներ՝ առանց ավելորդ պարտավորությունների և ԱՁ բացելու։ Մելքոնյանն առաջարկում է […]
15:30 10.06.2020
Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովում տեղի ունեցող քննարկումից հայտնի դարձավ, որ կառավարությունը մտադիր է ստեղծել գինու կադաստր։ Այս մասին հայտնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Դա նշանակում է, որ կառավարությունը մտադիր է հաշվառել ու քարտեզագրել Հայաստանում բոլոր խաղողի այգիները։ Դրա նպատակն այն է, որ պետության համար պարզ դառնա, թե որքան խաղող է արտադրվում Հայաստանում և տեսականորեն […]
13:08 10.06.2020
ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, իմքայլական Բաբկեն Թունյանը այսօր որոշեց «ծուղակը գցել» ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին։ Նա նախ՝ հարցրեց ու ստացավ համաձայնություն, որ անհրաժեշտ է համագործակցված աշխատել։ Դրանից հետո հարցրեց․ «Դուք, ձեր քաղաքական ուժը համարում է, որ կառավարության կազմը 100 տոկոսով պիտի փոխվի, և այնտեղ աշխատում են դիլետանտներ և ոչ պրոֆեսիոնալներ, Դուք ո՞նց եք պատկերացնում մեզ […]
12:57 10.06.2020
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է հարկային արձակուրդներ տալ համաճարակի հետևանքով տուժած բիզնեսներին։ Ցանկի մեջ են հյուրանոցները, գեղեցկության սրահները և այլն։ ԱԺ տնտեսական հանձնաժողովում այս հարցի քննարկումը թեժ ընթացք ստացավ, երբ քննարկմանը միացավ իմքայլական պատգամավոր Հայկ Գևորգյանը։ Նա հարցրեց, թե ինչու այդ ցանկում ներառված չեն խաղատները այն դեպքում, որ ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ խաղատների […]
12:51 10.06.2020
2020 թվականին Ֆրանսիան կկորցնի շուրջ մեկ միլիոն աշխատատեղ, իսկ գործազրկության գագաթնակետը կլինի 2021 թվականի կեսերին: Նման կանխատեսում է արել Ֆրանսիայի բանկը: Աշխատատեղերի կրճատման պատճառը Ֆրանսիայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն է: Գործազրկության մակարդակը կհասնի 11,8%-ի: Չնայած կանխատեսումները ցույց են տալիս, որ տնտեսությունը երրորդ եռամսյակում կակտիվանա, սակայն, միևնույն է, անկում կնկատվի: Թե հստակ ինչ ցուցանիշներ կարձանագրվեն, պայմանավորված է […]
12:46 10.06.2020
ՀՀ դատախազությունը, հավատարիմ մնալով հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերի քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ հանրությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրելու գործելաոճին, հայտնում է, որ տևական ժամանակ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ ՊԵԿ նախկին նախագահի վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել վերջինիս, […]
12:43 10.06.2020
Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովում այսօր ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրեց իր նախագիծը, որը համաճարակից ու արտակարգ դրությունից տուժած ոլորտի բիզնեսների համար հարկային արձակուրդներ է նախատեսում։ Ընդունվելու դեպքում այդ նախագիծը նախատեսում է մինչև 6 ամսով հարկային հետաձգումներ տալ տուժած ոլորտներին, իսկ մետաղահանքեր շահագործողներին՝ մինչև 3 ամիս արձակուրդ։ Նա դա հիմնավորում է նրանով, որ այս ոլորտների բիզնեսների […]
12:27 10.06.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման պայմաններում հարկային պարտավորությունների կատարումն ապահովող միջոցների կիրառումը իրականացվում է նպատակային: ՊԵԿ-ում մշակվել է «ՀՀ-ում կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագիր», որի շրջանակում, ի թիվս այլոց, կարևորվել է արգելադրման աշխատանքների իրականացման նպատակային ուղղվածությունը: Հարկ է նշել, որ ՀՀ հարկային օրենսգրքի 430-րդ […]
19:00 09.06.2020
2020 թվականին Վրաստանի նախագահի աշխատակազմի ֆինանսավորումն ընթացիկ ծախսերի մասով կրճատվում է 750 000 լարիով: Այս մասին ասված է ֆինանսների նախարարության կողմից պատրաստված օրինագծում, որը նախատեսում է փոփոխություններ կատարել Վրաստանի 2020 թ. պետական բյուջեում: Բացի դրանից՝ օրենքի նախագծին հիմնավորման մեջ նշված է՝ Վրաստանի կառավարության աշխատակազմի ֆինանսավորումը կրճատվում է 1 միլիոն լարիով, մասնավորապես, ընթացիկ ծախսերի մասով` 600.0 […]