13:14 08.06.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են նաև շաբաթ և կիրակի օրերին` հնարավորին չափ բացառելու վիրուսի առավել լայն տարածման պատճառ դարձող անվտանգության նորմերի խախտումները։ Թեև վերջին շրջանում այս խախտումների նվազման դինամիկա է նկատվում, սակայն, ցավոք, դեռ արձանագրվում են տարատեսակ խախտումներ. առավել հաճախ` սոցիալական հեռավորություն չպահպանելու, դիմակ չկրելու կամ ճիշտ չկրելու, ախտահանման գործընթացը […]
13:03 08.06.2020
Դիմակի, ալկոգելի, ձեռնոցի շուկայում ուսումնասիրությունները շարունակվում են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ նշելով, որ կան հարուցված գործեր բժշկական կամ պաշտպանիչ դիմակների շուկայում և լատեքս ձեռնոցների շուկայում: «Առաջին լսումը տեղի է ունեցել: Հիմա նորից տնտեսվարող սուբյեկտները տեղեկատվություն են ներկայացնելու: Կարծում եմ՝ մոտ ապագայում վարույթի ավարտը […]
12:34 08.06.2020
էլեկտրաէներգիայի գնի բարձրացման խնդիր առնվազն մինչև փետրվարի 1-ը չի լինի, քանի որ այն գումարները, որոնք գազի գնի առաջացման պարագայում կառաջանան էլեկտրահամակարգում, կառավարելի են և էներգահամակարգի ներքին ռեսուրների հաշվին հնարավոր է այդ հարցը լուծել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Անդրադառնալով ջրի գնին՝ նա նշեց, որ վարձակալության […]
12:19 08.06.2020
Գազի միջին գինը բարձրանում է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով գազի սակագնի փոփոխմանը, որի շուրջ օրեր առաջ այդ կառույցում քննարկումներ էին: Բաղրամյանը նշել է, որ «Գազպրոմը» հայտով ներկայացրել է սակագնի փոփոխության հետ կապված իրենց հաշվարկները, իսկ հայկական կողմը ներկայացրել է իր դիրքորոշումը: Իսկ հիմա հանրային […]
16:55 06.06.2020
ԱԱՏՄ թեժ գծին ահազանգող քաղաքացիներն իրենց նկատած խախտումները թույլ տված տնտեսավարողներին կարող են գտնել կասեցվածների ցանկում․ մայրաքաղաքում և մարզերում այսօր ևս ժամանակավորապես արգելվել է տասնյակ տնտեսավարողների գործունեությունը։ Որոշների աշխատանքի արգելքն արդեն 48 և ավելի ժամով է։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերջին շրջանի ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են։ Խախտումներ թույլ տված հարյուրավոր տնտեսավարողների գործունեությունը պարետի […]
16:32 06.06.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը հանրապետության բոլոր հանրային սննդի կազմակերպություններում՝ կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում: Լայնածավալ ստուգայցերը շարունակական են, դրանք անցկացվում են երկրի բոլոր մարզերում, և, իհարկե, Երևանում: ՍԱՏՄ տեսուչների՝ ռեստորաններում, սրճարաններում և այլ հանրային սննդի կետերում անցկացված մշտադիտարկումները փաստում են, որ թեև տնտեսավարողները սկսել են առավել […]
16:26 06.06.2020
Հունիսի 6-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Պետական եկամուտների կոմիտե և աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին: Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանին՝ նշելով, որ նա անցած երկու տարիների ընթացքում ոչ միայն ապահովել է Կոմիտեի անխափան աշխատանքը, այլև էականորեն բարձրացրել է կառույցի արդյունավետությունը՝ բարեփոխումների իրականացման, վարչարարության բարելավման, թվային նոր […]
13:00 06.06.2020
Համաճարակային իրավիճակից առաջ Գյումրիում հյուրատներ, վաճառասրահներ կառուցելու առաջարկություններով շատերն էին դիմել: Անհատները, տեղի ու արտերկրում ապրող ներդրողները հետաքրքված էին մասնավորապես պատմական կենտրոնի հին շենքերի վերականգնմամբ, բայց ամեն բան փոխեցին սահմանափակումները. ցանկությունները թեև ուժի մեջ են, բայց հնարավորությունները սպասեցնել են տալիս։ Անցած տարեվերջին բյուջեի ու համայնքային ծրագրերի կատարողականների ամփոփման ժամանակ քաղաքապետարանն ուներ կանխատեսումներ, որ 2020 թվականին, […]
18:23 05.06.2020
ԱԺ-ում 2019թ. բյուջեի տարեկան հաշվետվությամբ են այսօր հանդես եկել նաև Կենտրոնական բանկի և Հաշվեքննիչ պալատի նախագահները, նրանք ևս անդրադարձել են տարվա ընթացքում իրականացրած ծրագրերին և ուսումնասիրություններին, իսկ պատգամավորների հարցերը վերաբերել են մասնավորապես պետական բյուջե մուտք արվող միջոցների պակասին: Մանրամասները՝ տեսանյութում:
15:09 05.06.2020
Տնտեսական խիստ սահմանափակումների կարելի է գնալ, եթե մարդկանց աջակցություն տրվի: ՀՀ ԱԺ ճեպազրույցների ընթացքում այս տեսակետն է հայտնել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Մինչև մայիսի 18-ը եղել են տոտալ սահմանափակումներ, մարդիկ տանը նստել են և սկսել են մեծ թափով աճել սոցիալական խնդիրները: Իշխանությունները, որպեսզի մարդկանց չֆինանսավորեն, որ մարդիկ մնան տանը, բացել է […]
13:57 05.06.2020
Արդյոք քննարկվում են տնտեսական լոքդաունի սցենարներ: ԱԺ ճեպազրույցի ընթացքում այս հարցը տրվեց իշխանական խմբակցության ներկայացուցիչներին: «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը նշեց, որ տարբեր սցենարներ են քննարկվում: «Մեր նման երկրների համար մեկ շաբաթ տնտեսական լոքդաունն արժենում է մոտավորապես ՀՆԱ-ի 1,3-1,5 տոկոսի չափով: Դա արդյոք ամբողջովին տրամաբանական կամ համադրելի է Հայաստանում, այստեղ շատ գործոններ կան»,- ասաց […]
13:42 05.06.2020
2019 թվականին պետական գնումների 66 տոկոսն իրականացվել է «մեկ անձից» ընթացակարգով՝ առանց մրցույթի։ Այս հարցին մի քանի ընդդիմադիր պատգամավորներ այսօր անդրադարձան Ազգային ժողովում՝ ֆինանսների նախարարի զեկույցից հետո։ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ ռիսկեր չե՞ն տեսնում այս իրավիճակում։ Ջանջուղազյանը պատասխանեց, որ իրենք հաշվետվության մեջ ֆիքսել են այն, ինչ կա, և դա գնումների նման հավասարակշռությունն է։ Նախարարը […]
12:31 05.06.2020
Ազգային ժողովում նախորդ տարվա բյուջեի կատարողական ֆինանսական ցուցանիշները ներկայցնելիս ԱԺ-ում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց նաև պետական պարտքի ծավալը։ 2019 թվականի արդյունքներով այն կազմել է 7 միլիարդ 324 միլիոն դոլար։ Դրանից կառավարության պարտքը մոտ 6 միլիարդ 835 միլիոն դոլարն է։ Մնացած մասը, ըստ Ջանջուղազյանի, Կենտրոնական բանկի պարտքն է։ Կառավարության պարտքի մեջ էլ, ըստ Ջանջուղազյանի, արտաքին […]
11:32 05.06.2020
Այսօրվա օրը կորսված է, և պետք է մտածել վաղվա օրվա մասին։ Այս խոսքերով վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում բյուջեի կատարմանը հեռակա մասնակցելիս հիմնավորեց, որ հիմա բարեփոխումներ իրականացնելու ճիշտ ժամանակն է։ Նա ասաց, որ խոսքը գույքահարկի փոփոխության (ենթադրվում է դրույքների փոփոխություն, հիմնականում թանկացում), եկամուտների համատարած հայտարարագրման (բոլոր քաղաքացիները պետք է հարկային ծառայությանը հայտնեն՝ ինչ եկամուտներ են […]
11:31 05.06.2020
Հայաստանում պետք է փոխել պետական պաշտոնյաների վարձատրության նկատմամբ մարդկանց վերաբերմունքը։ Դա պետք է համադրել կոռուպցիոն սխեմաների բացառման հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստին հեռակա մասնակցելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ քաղաքացին պետք է ուզենա, պետք է պահանջի, պետք է ցանկանա, պետք է պատրաստակամ լինի, որ պետական պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ, որովհետև դա արտահայտությունն է […]
11:04 05.06.2020
«Մեր կառավարությունն առայժմ ոչ պատմական տարի ունենալու բախտ չի ունեցել, պատմական տարիներում գործելու հնարավորությունն է վայելում»,-տեսակապի միջոցով իր ելույթում այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովներում 2019թ-ի բյուջեի տարեկան հաշվետվությունները: Վարչապետը մանրամասնել է իր ասածը․ «2018թ-ը պատմական էր ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ ու ընտրություններվ, 2019-ը՝ տնտեսական կայունության ցուցանիշներով, իսկ […]
18:36 04.06.2020
Հավաքվող խաղալիքներ արտադրող Lego ընկերությունը որոշել է դադարեցնել ոստիկանների, հատուկ ծառայությունների, հրշեջների, ուժային այլ ծառայությունների թեմատիկայով հավաքածուների առաջխաղացումը։ Այդ հավաքածուների գովազդը դադարեցվելու է։ Այս մասին հայտարարել է հենց ընկերությունը։ Որոշումը կապված է Միացյալ Նահանգներում անցկացվող ցույցերի հետ։ Ընկերությունից հայտնել են, որ հարգում են #BlackOutTuesday շարժումն ու դադարեցնում այդ խաղալիքների գովազդները։ Այդ շարժումը, հիշեցնենք, կապված է […]
18:35 04.06.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգայցերին հաջորդում են հանրային սննդի կազմակերպությունների կասեցումները մայրաքաղաք Երևանում, ինչպես նաև հանրապետության բոլոր մարզերում: Այսօր՝ 04.06.2020թ, ՍԱՏՄ տեսուչների՝ Աջափնյակ վարչական շրջանում գործող ռեստորաններում, սրճարաններում և այլ հանրային սննդի կետերում անցկացված մշտադիտարկումները փաստում են, որ թեև տնտեսավարողները սկսել են առավել պատասխանատվությամբ վերաբերվել պարետի սահմանած կանոնների պահպանմանը, սակայն անուշադրության ու անփութության դրսևորումներ, […]
18:12 04.06.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ուժեղացված ռեժիմով իր մշտադիտարկման աշխատանքներն ու ստուգայցերն անցկացրել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Ստուգայցերի դիտակետում են հատկապես այն ոլորտների տնտեսավարողները, որոնք, ըստ դիտարկումների ամփոփ պատկերի, առավել հաճախ են խախտում ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը կամ որոնց վերաբերյալ ԱԱՏՄ թեժ գծով ստացվել են ահազանգեր։ Այդպիսիք են, օրինակ առևտրի կենտրոնները, […]
18:04 04.06.2020
Առանց սահմանափակումների ռեժիմի, բայց անվտանգության նորմերի խստացված պահանջների կատարման հսկողությունը շարունակվում է։ Այսօր էլ Գյումրիի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների բաժնի մասնագետները քաղաքապետի տեղակալի հետ շրջել են կենտրոնական շուկայում և բացօթյա առևտրի կետերում։ Այցը նախազգուշական էր, իսկ պարետատան որոշումների կատարման բազմաթիվ խախտումներ են արձանագրել շուկայում և շուկայի հարակից տարածքների առևտրի տաղավարներում։ Գյումրիի քաղաքապետարանի հարևանությամբ՝ Շահումյան փողոցին […]
17:37 04.06.2020
Հին վարչապետից ազատվելուց մեկ օր անց Բելառուսի նախագահը նշանակել է նոր վարչապետ ու խորհրդակցություն անցկացրել նոր կառավարության հետ։ Ալեքսանդր Լուկաշենկոն նրան տվել է նաև հանձնարարություն՝ նվազեցնել Ռուսաստանից կախվածությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ «Չկա արտահանում՝ չկա արտարժույթ։ Ընդ որում՝ միայն մեկ երկրի տնտեսությունից կախված լինելու հարցը պետք է լուծել վերջնականապես։ Մենք չենք կարող 50-55 տոկոս կախվածություն […]
17:21 04.06.2020
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ՀՀ վարչապետին է ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։ «Սիրելի հայրենակիցներ Հարգելի գործընկերներ Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու […]
17:14 04.06.2020
ՊԵԿ-ում կայացած տեսակոնֆերանսի միջոցով ծառայությունների էլեկտրոնային առևտրի ոլորտի հարկման մեխանիզմները քննարկվել են ոլորտի խոշորագույն դերակատարների հետ, ինչպիսիք են Microsoft, Google, Facebook, Booking.com, Netflix, Amazon, Spotify, KPMG և այլ ընկերությունները: Էլեկտրոնային ծառայություններ մատուցող կազմակերպությունները հաշված րոպեների ընթացքում կկարողանան գրանցվել և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները:
17:02 04.06.2020
«Գազպրոմ Արմենիան» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկել է բոլոր սպառողների համար կիրառել միասնական մեկ սակագին, սահմանել 1000 խմ-ի դիմաց 135,909 դրամ` ներկայումս գործող 139 հազարի փոխարեն: Իսկ հանձնաժողովն առաջարկում է հնարավորինս նվազ սակագներ կիրառել առանձին սպառողների համար:
13:02 04.06.2020
Հակաճգնաժամային 8-րդ ծրագրի շրջանակն ընդլայնվում է. 9 նոր ոլորտների 9171 աշխատողներ կկարողանան օգտվել դրանից: Միջոցառման մեջ փոփոխություններ կատարվեց կառավարության հերթական նիստին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը կառավարության նիստին ներկա չէր: Նախագիծը ներկայացրեց նախարարի տեղակալ Արման Ուդումյանը: «Առաջարկվում է ևս 9 ոլորտ ընդգրկել ցանկում: Այս 9 ոլորտների ավելացմամբ մենք կծածկենք ևս 1875 կազմակերպություն, որտեղ աշխատում […]
19:30 03.06.2020
2020 թվականին Վրաստանի կառավարությունը 7,1 միլիարդ լարիի չափով արտաքին պարտք կվերցնի: Ընթացիկ տարում արտաքին պարտքը մարելու ուղղությամբ երկրի կառավարությունը ծախսել է 1,1 միլիարդ լարի: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Ինչ վերաբերում է հետագա տարիների կանխատեսմանը, ապա 2021թ. Վրաստանի կառավարությունը 3,4 միլիարդ լարի կվերցնի՝ որպես արտաքին պարտք, իսկ 2022-ին՝ 2.1 միլիարդ լարի: Նշվում է, որ […]