19:20 11.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ քննարկում է վեթինգի իրականացման գործընթացը և ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումները: «Ինչպես և պայմանավորվել էինք, այսօր պետք է խոսենք դատաիրավական համակարգում տեղի ունեցող և սպասվող փոփոխությունների մասին և կառավարության գործունեության զեկույցի քննարկման ժամանակ էլ զգացի, որ մենք թերևս բավարար մասշտաբով […]
19:03 11.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։ Քննարկվել է կառավարության հաստատած տնտեսական և սոցիալական օժանդակության միջոցառումների ընթացքը։ Արծարծվել են ծրագրերի հասցեականության շարունակական բարելավմանը և շահառուների շրջանակի ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ քննարկման արդյունքներով ներկայացնել կոնկրետ նախագծեր։ Խորհրդակցությանը ներկայացվել են կորոնավիրուսի հետևանքների […]
18:51 11.05.2020
2020թ. փոքր բիզնեսի աջակցության ծրագրի շրջանակներում աջակցություն կստանա 50 գործազուրկ մարդ: Այս նպատակով պետական բյուջեից հատկացվել է 50 մլն ՀՀ դրամ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության կողմից իրականացվող Փոքր բիզնեսի աջակցության ծրագիրը զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի շարքում ի սկզբանե եղել է ամենապահանջվածներից: […]
18:14 11.05.2020
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, մշտադիտարկելով COVID 19-ի տարածմամբ պայմանավորված իրավիճակը և գնահատելով դրա հավանական ազդեցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության, ֆինանսական համակարգի, ինչպես նաև ֆինանսական ծառայություններից օգտվողների վրա, իրականացրել և շարունակում է իրականացնել մի շարք միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունում գների կայունության, ֆինանսական համակարգի կայունության և անխափան գործունեության ապահովման նպատակով: Ստորև ներկայացնենք 2020 թվականի մարտ-մայիս ամիսներին Կենտրոնական բանկի կողմից […]
17:06 11.05.2020
2020թ. մայիսի 8-ի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններում հարուցվել և վարույթ է ընդունվել 35 քրեական գործ և 2 նյութ՝ համայնքների ղեկավարների կողմից բջջային կապի ծածկույթն ապահովող ալեհավաք կայանների տեղադրման համար հողամասերի տրամադրման գործընթացում առերևույթ թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ, որոնցից 8 քրեական գործ և 1 նյութ՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում, 3 քրեական գործ՝ […]
15:01 11.05.2020
Ղրղզստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանի ղեկավարությանը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, մատակարարվող ռուսական բնական գազի վերանայման խնդրանքով: Հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Ղրղզստանի նախարարների կաբինետի լրատվական ծառայության հայտարարությանը: «Կորոնավիրուսի տարածումը, գործարար ակտիվության անկումը, ազգային արժույթի դևալվացիան հանգեցրել են բնակչության գնողունակության անկման: Այդ իսկ պատճառով Ղրղզստանը խնդրում է վերանայել բնական գազի գինը»,- ասել են լրատվական ծառայությունից: Հանրապետության նախարարների […]
13:06 11.05.2020
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում, ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2020 թվականի մայիսի 20-ը ներառյալ: Հաշվի առնելով վերոգրյալը` ՊԵԿ-ը խնդրում է այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել […]
12:10 11.05.2020
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում այս տարի կիրականացվի սուբվենցիոն երեք ծրագիր: Դրանք արդեն հավանության են արժանացել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը, սուբվենցիոն առաջին ծրագրով նախատեսված է բազմաֆունկցիոնալ ամբարձիչ էքսկավատորի ձեռքբերում: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 35 միլիոն 500 հազար դրամ, որի 55 տոկոսը կամ 19 […]
11:44 11.05.2020
Կառավարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Հայկական գյուղմթերքի արտահանումն արդեն իրականացվում է բեռնատար ինքնաթիռների միջոցով: Առաջին թռիչքնը իրականացվել է ապրիլի 24-ին: «Արտահանման այս տարբերակը գտնվում է կառավարության հետաքրքրության ներքո: Որքանո՞վ է տնտեսապես շահավետ և մրցունակ բեռնատար ավիացիա ունենալը: Այս հարցը գտնվում է ուսումնասիրության փուլում»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր էջում կիսվելով […]
11:25 11.05.2020
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է երեք խոշոր դեղատնային ցանցերում ձեռքի ախտահանիչ միջոցների և բժշկական դիմակների գների մոնիտորինգի արդյունքները ընթացիկ տարվա մարտի 16-ից մինչև ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում: Համաձայն արձանագրված տվյալների՝ ձեռքի ախտահանիչ միջոցները (100 մլ) վերոնշյալ ժամանակահատվածում վաճառվել են 740-990 դրամով, դիմակի գինը կազմել է 200–250 դրամ: Գները հիմնականում կայուն են եղել: […]
14:42 10.05.2020
Կորոնավիրուսի հետևանքով գարեջրի պահանջարկի կտրուկ նվազման պատճառով Ֆրանսիայում առնվազն 10 միլիոն լիտր խմիչք են թափելու: Այդ որոշմանը եկել է Ֆրանիսայի գարեջրագործների արհմիությունը՝ մոտ 300 ձեռնարկատիրոջ հետ առցանց ժողովից հետո, հայտնում է korrespondent.net-ը։ Թեպետ Ֆրանսիան սկսել է դուրս գալ ինքնամեկուսացման ռեժիմից՝ երկրում սրճարանների և ռեստորանների բացումը հունիսի 2-ից շուտ չի նախատեսվում, իսկ դա ուղղակիորեն ազդում է […]
13:40 10.05.2020
Ապրիլին Հնդկաստանում գրանցվել է նոր ավտոմեքենաների վաճառքի զրոյական մակարդակ: Ի դեպ սա հնդկական ավտոարդյունաբերության պատմության մեջ առաջին անգամն է, որ տեղական արտադրողները տեղական շուկայում չեն վաճառել ոչ մի մեքենա, քիչ քանակությամբ վաճառվել է միայն արտասահանյան և գյուղատնտեսական տեխնիկա: Մարտի հետ համեմատած՝ վաճառքի ցուցանիշներով շուկայի անկումն ավելի ակնառու է դառնում: Եթե մարտին տեղական շուկայի առաջատար Maruti […]
16:15 09.05.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ ՀՀ պարետի թիվ 70 որոշմամբ՝ 24 ժամով գործունեության ժամանակավոր կասեցում է կիրառվել մարզերում և մայրաքաղաքում գործող 90 տնտեսվարողի հանդեպ, այդ թվում՝ դեղատներ, սուպերմակետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, խմիչքի արտադրություններ, խանութներ, տեխնիկայի վաճառք։ Սահմանափակման ենթարկված տնտեսվարողների մոտ ՀՀ պարետի որոշմամբ հաստատված նորերի խախտումներ են արձանագրվել ՀՀ […]
15:07 09.05.2020
«Կորոնավիրուսը հարվածել է մեր տնտեսությանը, և հիմա մենք աշխատում ենք հակաճգնաժամային միջոցառումների վրա։ Մինչ համավարակը՝ նախորդ տարվա ընթացքում, Հայաստանի տնտեսական աճը 7,6 տոկոս էր»,- «Միր 24»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ այժմ հակաճգնաժամային 17 միջոցառում են գործարկել, և դրանց արդյունքում Հայաստանի 1 միլիոն բնակիչ ստացել է օժանդակություն։ «Պետք […]
14:34 09.05.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանդես է եկել նոր օրինագծով, որը տաքսու վարորդների համար սահմանում է լիցենզիայի 2 նոր տեսակ։ Ըստ այդմ՝ եթե վարորդը ուզում է համագործակցել օնլայն որևէ պլատֆորմի հետ, պետք է ստանա համապատասխան լիցենզիա, գրանցվի որպես ԱՁ, վճարի տարեկան միանվագ 100 հազար դրամ, ինչպես նաև ամսական պարտադիր վճարներ, որոնք կհասնեն մինչև 11000 դրամի՝ […]
18:46 08.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են պաշտոնատարի անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, ինչպես նաև՝ կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու նոր դեպքեր: 2020 […]
16:35 08.05.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ պարետի թիվ 69 որոշմամբ` շուրջ երեք տասնյակ տնտեսվարողի հանդեպ կայացվել է գործունեության ժամանակավոր կասեցման որոշում` հիմք ընդունելով ԱԱՏՄ լայնածավալ մշտադիտարկման արդյունքում արձանագրված խախտումները։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման […]
13:00 08.05.2020
Պետական եկամուտների կոմիտեն հարկերն էլեկտրոնային վճարելու նոր այլընտրանք է ստեղծել։ Այսուհետև տնտեսվարողները և ֆիզիկական անձինք կարող են հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում կատարել հարկային պարտավորությունները՝ բանկային քարտով վճարման միջոցով: Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ-ի ֆեյսբուքյան էջում: Կորոնավիրուսի տարածման պայմաններում հարկ վճարողները ողջ գործընթացը՝ հաշվետվություն ներկայացնելուց մինչև հարկերի վճարում, կարող են իրականացնել առանց ՊԵԿ կամ բանկ այցելելու։ […]
21:59 07.05.2020
Հնդկաստանում կարանտինային սահմանափակումների հետևանքով շուրջ 122 մլն մարդ աշխատանքը կորցրել է: Այդ մասին հաղորդում է ВВС-ն: Հնդկաստանի էկոնոմիկայի մոնիթորինգային կենտրոնի տվյալներով՝ երկրում գործազրկությունը հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ 27,1 տոկոս: ԱՄՆ-ի համեմատ՝ թիվը 4 անգամ բարձր է: Հնդկաստանում կարանտինային ռեժիմ է գործում մարտի 25-ից: Դա բնակչության շրջանում հանգեցրել է աշխատանքի զանգվածային կորստի: Վերջին տվյալներով՝ Հնդկաստանում […]
19:15 07.05.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեսանյութ է հրապարակել, որտեղ ասվում է, որ համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ արտակարգ դրությունը հանգեցրել է աշխատանքային բազմաթիվ վեճերի ու խնդիրների։ Տեսչական մարմինը ներկայացվում է հաճախ հանդիպող մի քանի խնդիր, և թե ինչպես կարող են պաշտպանել աշխատանքային իրավունքները։
15:55 07.05.2020
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է ագրեսիվ հարկային պլանավորման դեպք։ Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվականից: Մասնավորապես՝ օպերատիվ տվյալների համաձայն՝ ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերը հանրապետություն ներմուծելով էական առևտրային քանակի միրգ, բանջարեղեն՝ այն մատակարարում է նախապես հայտնի գնորդներին, սակայն դուրս չի գրում համապատասխան ուղեկցող փաստաթղթեր։ Ձեռնարկատիրական […]
15:32 07.05.2020
Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն իսկ օժանդակությունից օգտվել է ավելի քան 24 հազար տնտեսվարող։ Այս մասին կառավարության ծրագրի կատարման քննարկման ժամանակ Ազգային ժողովում հայտարարեց իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նա նաև նշեց, որ սոցիալական ծրագրերով դրամական օգնություն է ցուցաբերվել ավելի քան 380 հազար մարդու։ Մոտ 100 հազար մարդու աջակցություն է ցուցաբերվել, ինչը նաև տնտեսվարողներին օգնություն է […]
15:12 07.05.2020
Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացիկ զեկույցի քննարկման ժամանակ իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը անդրադարձավ այդ ծրագրում հիշատակված սակավաթիվ թվային ցուցանիշներին։ Նա մասնավորապես հիշեցրեց, որ թեև տարեկան աճը որոշվել էր 5 տոկոս, բայց 2019-ին եղավ 7,6 տոկոս։ Թունյանը նաև անդրադարձավ այն հարցին, որ այդ աճի մեջ մեծ մասը խաղային ոլորտ ու մեքենաների ներկրումներն են ապահովել։ Պատգամավորը […]
13:00 07.05.2020
«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցմամբ պայմանավորված՝ նոր խողովակաշարի մոնտաժման աշխատանքներ իրականացնելու համար մայիսի 8-ին՝ ժամը 09։00-24։00-ը, կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազ, Մազմանյան փողոցների, Բաշինջաղյան փողոցի 159-ից մինչև 191 կենտ համարի և 182, 184, 190, 194 զույգ համարի շենքերի, Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի 1-24 շենքերի, Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 1, 2 շենքերի, […]
19:47 06.05.2020
Համաճարակի սկսվելուց առաջ՝ 2019-ի աշնանը, Վրաստանում սկսել էր գործել «100 ներդրումային առաջարկ բիզնեսի համար» նախագիծը: Այն նախատեսում է պետական գույքի մասնավորեցում պարզեցված ընթացակարգով: Հարյուր պետական օբյեկտներից 50-ն արդեն վաճառվել է: Այժմ, երբ համաճարակը բացասաբար է անդրադարձել քաղաքի կառավարման բյուջեի վրա, իշխանությունները, մասնավորապես` քաղաքապետ Կախա Կալաձեն, միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի պանդեմիայից տուժած քաղաքի տնտեսությունը վերականգնելու ուղղությամբ: […]
18:33 06.05.2020
Պարետի հաստատած ուղեցույցի պահպանումը վերահսկելու համար Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացրել է մշտադիտարկում: Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է, որ սահմանված նորմերը չպահպանելու պատճառով մի շարք կազմակերպությունների գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Մանրամասները՝ տեսանյութում: