18:33 06.05.2020
Պարետի հաստատած ուղեցույցի պահպանումը վերահսկելու համար Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացրել է մշտադիտարկում: Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է, որ սահմանված նորմերը չպահպանելու պատճառով մի շարք կազմակերպությունների գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Մանրամասները՝ տեսանյութում:
18:00 06.05.2020
«Հենց հիմա Կավարտի լքված հանքի տարածքից Ողջի գետ լցվող հեղուկ զանգվածը Կապանի տարածքում». ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը՝ կից այս տեսանյութը տեղադրելով:
16:50 06.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում քննված քրեական գործով վերականգնվել է 33.600.000 ՀՀ դրամ` որպես պետությանը պատճառված վնաս: ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող, Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 47/7 հասցեում գտնվող հողատարածքի օտարման գործընթացում ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ 20.09.2018թ. ՀՀ Քրեական օրենսգրքի 375-րդ […]
15:55 06.05.2020
Կառավարությունը չի պատրաստվում սելիտրա ու դիզվառելիք տրամադրել գյուղացուն, որովհետև նույն գումարը նրան տալիս է գյուղատնտեսական վարկի տեսքով ու ասում՝ ինչ ուզում են, թող գնեն այդ վարկով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Պատգամավոր Արմեն Եղիազարյանը հակադրեց այն, որ գյուղացիների մեծ մասը չի կարողանում օգտվել այդ վարկավորումից իր վարկային պատմության հետևանքով։ Վարչապետն այս հարցին […]
13:14 06.05.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն այսօր ՀՀ վարչապետին հարց ուղղեց համավարակից հետո տնտեսության վիճակի և վերագործարկման հնարավորությունների մասին: Պատգամավորը հետաքրքրվեց՝ կա՞ մեխանիզմ՝ ինչպես տնտեսությունը բերել նախկին մակարդակին: «Ես ուզում եմ ասել՝ մեր քննարկումներում մեզ արգելել ենք խոսել տնտեսությունը նախկին վիճակին բերելու անհրաժեշտության մասին, քանի որ եթե բերենք այդ վիճակին, կհամարենք, որ խոշոր պարտություն […]
13:10 06.05.2020
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանքը հայտնել է, որ մայիսի 11-ից Թուրքիայի բոլոր խոշոր գործարանները վերսկսելու են իրենց աշխատանքները: Այդ մասին հայտնում է ermenihaber-ը: Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու պատճառով Թուրքիայում անորոշ ժամանակով փակվել էին բոլոր գործարանները։ Նախարարը նաև հայտնել է, որ փողոց դուրս գալու արգելքի սահմանման ընթացքում Թուրքիայում 16․900 արդյունաբերական ձեռնարկություն շարունակել է […]
13:08 06.05.2020
Վարչապետի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանին վերջին երկու տարում զարմացրել և հիացրել է հայ գործարարների տաղանդը։ Եվ կառավարությունը պետք է հասցեական աջակցություն կարողանա ցուցաբերել գործարարներին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ինքը՝ Փաշինյանը։ «Իրենք են լինելու, որ այս ճգնաժամը հաղթահարելու են, ոչ թե կառավարությունը։ Կառավարության դերը լինելու է իրենց չխանգարելը էս ճգնաժամը հաղթահարելու գործում։ Իսկ մենք, համոզված […]
13:06 06.05.2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում ՊԵԿ-ի հասցեին պարբերաբար հնչում են մեղադրանքներ՝ շահառուների ցուցակների հետ կապված տարատեսակ անճշտությունների մասով: Ինչո՞վ են պայմանավորված անճշտությունները: Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այս հարցն են տվել ՊԵԿ փոխնախագահ Միքայել Փաշայանին: ՊԵԿ պաշտոնյան մի քանի պատճառ է նշել, թե ինչի հետևանք են երբեմն անճշտությունները: «Կառավարության համար ամենակարևոր խնդիրն […]
11:16 06.05.2020
ԱԺ-ն այսօր առավոտյան աշխատանքները սկսել է քվեարկություններով: Ընդունվել են հետևյալ բոլոր նախագծերը. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծն ընդունվել է 109 կողմ ձայներով, «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը՝ 116 կողմ ձայնով, «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն […]
18:53 05.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման քաղաքականության շուրջ քննարկումները։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Ամփոփվել են կառավարության կողմից ընդունված հակաճգնաժամային միջոցառումների կատարման արդյունքները, ընթացիկ ցուցանիշները։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զեկուցել է տրամադրված տնտեսական և սոցիալական օժանդակության ծավալների մասին. այսօրվա դրությամբ օժանդակության ընդհանուր հասանելի ծավալը կազմել է ավելի քան 62 մլրդ […]
16:11 05.05.2020
Արփա-Սևան թունելային ջրատարով այս տարի Սևանա լիճ է տեղափոխվել 66 միլիոն 264 հազար խորանարդ մետր ջուր: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից՝ 2020 թվականի մայիսի 4-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 61 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա մայիսի 4-ի 1900 մետր 58 սանտիմետր նիշի դիմաց: Այս տարվա հունվարի 9-ից մինչև […]
16:00 05.05.2020
Հանրապետության մի շարք համայնքներից ահազանգում են, որ պտղատու ծառերի, հատկապես ծիրանենու դեպքում խնդիր է նկատվում: SHANTNEWS.am-ը խնդիրը պարզելու նպատակով զրուցել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գառնիկ Պետրոսյանի հետ: Նա ասել է, որ պտղատուների հիվանդության հետ գործ ունեն, ու այդ հիվանդությունը բնորոշ է հանրապետության ողջ տարածքին: «Այս տարի բնակլիմայական պայմանները բացառիկ նպաստավոր են պտղատու ծառատեսակների սնկային հիվանդությունների […]
15:50 05.05.2020
Հանքարդյունաբերող ընկերությունների վճարած հարկերից մասհանում կարվի ազդակիր համայնքներում բնապահպանական ծրագրերի իրականացման համար։ Այս մասին է այսօր Ազգային ժողով ներկայացված նախագիծը։ Ընկերությունների ցանկը որոշելու պարտավորությունը կդրվի կառավարության վրա։ Մանրամասները՝ տեսանյութում։
13:18 05.05.2020
Իրանի խորհրդարանը հավանություն է տվել երկրում նոր դրամական միավորի՝ թումանի ներդրմանը: Այս մասին հայտնել է տեղական Mehr լրատվական գործակալությունը: Շրջանառությունից հանվում է հին արժույթը՝ ռիալը: Մեկ թումանի արժեքը կհամապատասխանի տասը հազար ռիալի արժեքին: Արտարժույթի նկատմամբ նոր արժույթի փոխարժեքը կկարգավորվի Իրանի Կենտրոնական բանկի կողմից: Ըստ բանկի տվյալների՝ երկրում շրջանառվում է 8 միլիարդ թղթադրամ, և նոր թղթադրամներ […]
19:45 04.05.2020
Վրացական կառավարությունը ապրիլի 27-ից կսկսի սահմանափակումների փուլային վերացումը: Տնտեսական գործունեությունը վերականգնելու համար երկրի բոլոր ընկերությունները պետք է կատարեն նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու վերաբերյալ առողջապահության նախարարության կողմից մշակված կետերը: Վարչապետը կարևորել է, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի դիմակներ կրելու և սոցիալական հեռավորություն պահելու անհրաժեշտությունը: Վարչապետն անդրադարձել է զբոսաշրջության բնագավառին՝ ընդգծելով, որ համաճարակի հետևանքով առավել շատ տուժել է […]
18:30 04.05.2020
Վրաստանի վիճակագրական ազգային ծառայությունը` «Գրուզստատը», հրապարակել է ապրիլյան գնաճի ցուցանիշները երկրում, հայտնում է interpressnews.ge-ն: Ըստ այդմ` 2020 թվականի ապրիլին, նախորդ տարվա նույն համապատասխան ժամանակահատվածի համեմատ, կաթնամթերքը թանկացել է 23%-ով, մսամթերքը՝ 15%-ով, հացամթերքը՝ 8.4%-ով: «Գրուզստատ»-ը հրապարակել է ինֆլյացիայի ապրիլյան ցուցանիշը, որի համաձայն՝ ապրիլին Վրաստանում տարեկան ինֆլյացիան կազմել է 6.9%: Տարեկան գնաճի ձևավորումը հիմնականում ազդել է սննդի […]
17:13 04.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում 2020 թ. կապիտալ ծախսային ծրագրերը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախարարության կապիտալ ծախսերի համար 2020թ. պետական բյուջեով հատկացվել է 4.4 մլրդ դրամ: Այս միջոցներն ուղղվելու են կրթական օբյեկտների նորոգմանը, մշակութային ոլորտի հուշարձանների վերականգնողական աշխատանքների […]
11:52 04.05.2020
Ինչպիսին են կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանը միտված անվտանգության կանոնները շինարարական հրապարակներում: ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ Շինարարական հրապարակներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են՝ ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում շինարարական հրապարակներում աշխատանքի կազմակերպման ժամանակ կիրառվում են ստորև ներկայացված […]
11:20 04.05.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների գործունեության ընթացքում սահմանվել են կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման անվտանգության կանոնները: Մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների տարածքում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունը ողջ ծավալով կրում է ընկերությունը՝ պահպանելով սույն հավելվածով սահմանված կանոնները: 1. Մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների ախտահանումը. 1) Անհրաժեշտ է հնարավորինս ձեռնպահ մնալ […]
21:50 03.05.2020
Հայտնի երգչուհի Մադոննան երկրպագուներին է ներկայացրել հատակը լվանալու անկեղծ տեսահոլովակ և արխիվային լուսանկարներ: Տեսանյութը հայտնվել է աստղի Instagram- ի պաշտոնական էջում, հայտնում է Корреспондент-ը: Տեսանյութի կադրերում հայտնվել են լուսանկարներ՝ աստղի մի քանի կերպարներով: Արխիվային սև և սպիտակ լուսանկարների շարքում Մադոննան նաև ցույց է տվել, թե ինչպես է լվանում հատակը: View this post on Instagram […]
21:13 03.05.2020
Ռուսաստանը կարտահանի անձնական պաշտպանիչ միջոցներ, մասնավորապես բժշկական դիմակներ, միայն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում գտնվող երկրներ: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն՝ հղում անելով արդյունաբերության և առևտրի նախարարության մամուլի ծառայությանը: Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել վերացնել ազգային արգելքը՝ պահելով այն միությունից դուրս գտնվող երկրների նկատմամբ՝ ԵԱՏՄ երկրներում փոխադարձ մատակարարումների խոչընդոտները վերացնելու համար:
16:30 03.05.2020
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, որի մոտ ախտորոշվել էր նոր տիպի կորոնավիրուս, շարունակում է աշխատել հիվանդանոցից: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը ՝ վկայակոչելով Վարչապետի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովին: Ներկայումս վարչապետի ինքնզգացողությունը նորմալ է, ասել է խոսնակը: Նա ավելացրել է, որ Միշուստինը հեռախոսով ակտիվորեն շփվում է իր գործընկերների և աշխատում է փաստաթղթերի հետ:
19:04 02.05.2020
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Թուրնավան հայտարարել է, որ ճապոնական, հարավկորեական և գերմանական ընկերությունները ցանկություն են հայտնել իրենց բիզնեսի մի մասը տեղափոխել Վրաստան: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը: Նրա խոսքով՝ այդ խոշոր ընկերությունները կստանան շատ առավելություններ՝ իրենց բիզնեսը Վրաստան տեղափոխելով: Դետալային պլանը, ըստ նրա, արդեն առկա է: Թուրնավայի կարծիքով՝ խոշոր ընկերությունները մտածում […]
18:46 02.05.2020
Մայիսի 4-ից գրեթե բոլորը կկարողանան ազատ տեղաշաարժվել և աշխատել, ինչպես նախկինում՝ մինչ կորոնավիրուսի հայտնվելը։ Բայց սա չի նշանակում, որ վիրուսը չեզոքացել է: Սրա մասին փաստում են ամեն օր ավելի շատ ավելացող դեպքերը: Պարզապես մարդիկ պետք է սովորեն ապրել կորոնավիրուսի հետ, քանի դեռ այն վերացնելու դեղամիջոցը չի հայտնաբերվել: Մայիսի 4-ից հանվող սահմանափակումները հենց այս տրամաբանության մեջ […]
17:26 02.05.2020
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17-2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի […]
14:30 02.05.2020
Արարատի մարզի Ազատի ջրամբարում (Զովաշեն) անցկացրած ստուգայցի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն առգրավվել են ձկնորսական դնովի 2 ցանց՝ 200 մետր ընդհանուր երկարությամբ։ «Հարուցվել են վարչական վարույթներ, իրավախախտները օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության», – ասված է հայտարարության մեջ:
13:52 02.05.2020
ՊԵԿ-ը հարկերն էլեկտրոնային վճարելու նոր այլընտրանք է ստեղծել: Այսուհետ հարկ վճարողները կարող են մեկ հարթակում և՛ ներկայացնել հաշվետվությունը, և՛ կատարել հարկային պարտավորությունները՝ օգտագործելով բանկային քարտը: Մանրամասները՝ ռեպորտաժում: