13:35 16.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հարց ուղղվեց՝ ինչո՞ւ այսօր չեն գործում մի շարք ընկերությունների գործարաններ, որոնց բացմանն անձամբ է մասնակցել: «Ես շատ տեղերում կարող եմ շատ բաների մասնակցել, լինում եմ դաշտերում, սրճարաններում, ձեռնարկություններում, բայց յուրաքանչյուր ձեռնարկության աշխատանքի հետագա և ոչ հետագա պատասխանատվությունն առաջին հերթին կրում է այդ ընկերության սեփականատերը և ղեկավարը, այլ բան է, որ […]
13:32 16.05.2020
ՌԴ-ից մատակարարվող գազի գնի շուրջ հստակություն մտցվե՞ց արդյոք: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցն ուղղվեց այսօրվա ասուլիսի ժամանակ: ««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել ՀԾԿՀ, որն այն կքննարկի: Մեր քաղաքական խորհրդակցություններն այդ թեմայով շարունակվում են, այս պահին որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող, բայց պիտի արձանագրենք, որ էներգակիրների շուկաների փլուզման պայմաններում և նավթի գների անկման […]
12:18 16.05.2020
Կարագի գինը 2018 թվականին այնքան է բարձրացել, որ որպեսզի այդ մակարդակի հիմա հասնի, դեռ հսկայական աճ պետք է գրանցի։ Այս հարցը այսօր կարևորեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իր մշակած 100 փաստերը։ Նա նշեց, որ այդ շուկաներում կենտրոնացման նվազեցում կա։ Մասնավորապես նա նշեց, որ կարագի շուկայում խոշորագույն ընկերության մասանբաժինը 62 տոկոսից հասել է 49 տոկոսի։ Իսկ շաքարավազի […]
12:12 16.05.2020
Հայաստանի վառելիքի շուկայում փոփոխություններ են եղել։ Մասնավորապես դիզելային վառելիքի ներկրումով սկսել են զբաղվել ևս 11 ընկերություններ։ Դրան արդյյունքում խոշոր ներկրողների բաժինը 98 տոկոսից նվազել է մինչև 92 տոկոս։ Այս մասին այսօր հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարեց, որ մի կողմից մրցակցության ավելացումը, իսկ մյուս կողմից՝ համաշխարհային գործընթացները նվազեցրել են վառելիքի գները։ Նա նշեց, որ նախորդ […]
11:48 16.05.2020
Այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում Հայաստանում տպված ՀԴՄ կտրոնները եղել են 111,7 միլիոն հատ, ինչը 21,9 տոկոսով ավելի մեծ թիվ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում տպված ՀԴՄ կտրոնների քանակը։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շրջանառությունն իր հերթին, ըստ Փաշինյանի, աճել է 11,8 տոկոսով կամ 45,5 միլիարդ դրամով։ Փաշինյանը շնորհակալություն […]
11:46 16.05.2020
Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 32-րդ փաստն այն է, որ Հայաստանում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն աճել է և հասել 22,3 տոկոսի, երբ նախորդ տարվա ընթացքում այդ հարաբերակցությունը 20,9 տոկոս էր։ Փաշինյանը բացատրեց, որ դա մոտ 90 միլիարդ դրամով կարող էր մեծացնել բյուջեի եկամուտները։ Վարչապետը նաև ներկայացրեց, որ խոշորագույն հազար հարկատուների վճարած հարկերը զգալի ավելացել են՝ հատելով 1 տրիլիոն դրամի […]
11:34 16.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոր Հայաստանի մասին 4-րդ 100 փաստը ներկայացնելիս նշեց ճգնաժամային իրավիճակում կառավարության կողմից նախատեսված օժանդակության 18 ծրագրերը և դրանց շրջանակներում հատկացված գումարների չափն ու շահառուների թիվը: Կառավարության ղեկավարը նշեց, որ դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով հեռավար կրթության հարթակ է գործարկվել, ինչի շնորհիվ ուսումնական գործընթացը չի խաթարվել: Բանկերն ու վարկային կազմ վարկառուների […]
19:30 15.05.2020
1 տրիլիոն դոլար ունեցվածք ունեցող առաջին մարդն աշխարհում կհայտնվի մոտավորապես 2026 թվականին։ Դա, ինչպես և կարելի է կռահել, կլինի Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը։ Նրա կարողությունը հիմա ամենամեծն է աշխարհում՝ ավելի քան 14o միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է Comparisun կայքը։ Կայքի մասնագետները հաշվարկել են, որ համավարակի պատճառով օնլայն վաճառքները շարունակաբար աճելու են, արդյունքում այդպիսի […]
18:35 15.05.2020
Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկիրը ստացել է ամերիկյան նավթի առաջին խմբաքանակը։ Սա եղել է այն բանից հետո, երբ Բելառուսը հրաժարվել է ռուսական նավթից։ Այս մասին հայտնում է ռուսական RT լրատվական կայքը։ «Բավարարվածությամբ հաստատում եմ ԱՄՆ-ից Բելառուս նավթի մատակարարումների մեկնարկը»,- հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը։ Նա նաև ավելացրել է, որ մատակարարումները […]
16:00 15.05.2020
Շիրակի մարզպետարանից տվյալներ են ներկայացրել կատարված գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ. «Շիրակի մարզում մինչ օրս կատարվել է շուրջ 14500 հա գարնանացան գարու, 3000 հա կարտոֆիլի, 700 հա բանջարեղենի և 3000 հա կերային մշակաբույսերի ցանք: Աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Կատարվել է 14783 հա աշնանացան, որը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 1082 հա-ով, սակայն նախնական կանխատեսումներով 2019 թվականի […]
13:56 15.05.2020
Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ու Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվել է Մերգելյանի ինստիտուտի դիմաց՝ Հ. Հակոբյան 4-րդ շենքի հարևանությամբ կանաչ տարածքում տեղադրված կրպակը: Տարածքում եղել է հակասանիտարական վիճակ: Կանաչ գազոնը կվերականգնվի, այս պահին իրականացվում են տարածքի բարեկարգման աշխատանքներ:
12:29 15.05.2020
Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը խոսել է արտակարգ դրության պայմաններում չսահմանափակված տնտեսական գործունեության անվտանգության կանոնների մասին: Սիմոնյանը հորդորել է տնտեսվարողներին գործունեությունը վերսկսելուց առաջ ապահովել պարետի կողմից սահմանված բոլոր պայմանները: Մանրամասները՝ տեսանյութում:
11:50 15.05.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը (կարգը սահմանված է ՀՀ կառավարության 14.05.2020թ. թիվ 730-Լ որոշմամբ): 18-րդ միջոցառման նպատակն է օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող) և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը: Միջոցառման շահառու կարող են […]
23:10 14.05.2020
ԱՄՆ-ում սովորական ապրանքատեսակների շարքից սկսել է անհետանալ միսը: Ընդ որում, բարձրակարգ առևտրի կետերում, որտեղից օգտվում են բարձր եկամուտ ունեցող անձինք, նկատվում է հակառակ իրավիճակը, հաղորդել է Bloomberg-ը: Նշվում է, որ մսի գները աճում են ապրիլից: Այնուամենայնիվ, կորոնավիրուսային պանդեմիան սահմանափակ ազդեցություն է ունեցել պրեմիում մսամթերքի արտադրության վրա: Անասունները օրգանական արոտավայրերում են արածում, մշակմամբ զբաղվում են համեմատաբար […]
15:22 14.05.2020
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր կառավարության նիստում հայտարարել է, որ անհրաժեշտ է ոչ միայն միմյանց հորդորել ձեռք բերել վրացական արտադրանք, այլև սկսել դրանց արտադրությունը՝ անհրաժեշտ քանակությամբ: Վարչապետը գտնում է, որ գյուղատնտեսությանը սատարելու կառավարության ծրագիրը կօգնի երկրին նվազեցնել կախվածությունը ներմուծումից: Ըստ նրա, դա «ծայրահեղ կարևոր» է նաև գյուղատնտեսական սննդի անվտանգության, գների վերահսկման և աշխատատեղերի ստեղծման առումով: […]
12:30 14.05.2020
Այսօր ԱԺ-ում «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադարձել է իր՝ վերջին օրերին արած ու շահարկումների տեղիք տված հայտարարություններին: «Բանկային գաղտնիքի մասին է հիմնական ասելիքս, երբ վարչապետը հայտարարեց, որ 9-րդ ծրագրով կառավարության, որով պետք է աջակցություն ստանան խոցելի խմբերը, աջակցություն են ստացել մարդիկ, որոնք իրենց բանկային հաշիվների վրա ունեին 20 մլն դրամից ու 1 մլրդ-ից […]
19:57 13.05.2020
Օնլայն գնումներ կատարելիս առանց ապրանքի ու առանց գումարի մնալու վտանգ կա: Այս մասին Прайм-ի հետ զրույցում պատմել է «Интеллектуальный резерв» ընկերության տնօրեն Պավել Մյասոյեդովը: «Խուսափելու համար դրանից, ավելի լավ է համակարգչում կամ բջջային հեռախոսում ներբեռնել լավ հակավիրուսային ծրագիր, որը պետք է պարբերաբար թարմացնել: Այն կարող է օգնել չմտնել կասկածելի կայք: Գնումներից առաջ անհրաժեշտ է կարդալ […]
19:29 13.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում ներկայացվել են կոնկրետ նախագծեր, որոնք առաջարկվում է կյանքի կոչել վերը նշված ձևաչափով: Նախագծերը վերաբերում են մեքենաշինության և ծառայությունների մատուցման ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը, որոնց արդյունքում ակնկալվում է, որ կստեղծվեն […]
17:44 13.05.2020
Պետական եկամուտների կոմիտեն ամփոփում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման արդյունքները: Միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 14 964 հարկ վճարողներ կամ շուրջ 60%-ը: Աջակցությունն ստանալու դիմում են ներկայացրել շահառու համարված սուբյեկտների շուրջ 93.3 %-ը կամ 13 956-ը: ՊԵԿ-ն ընթացք է տվել բոլոր դիմումներին: Ընդհանուր առմամբ փոխանցվել է շուրջ 2.2 մլրդ դրամ:
13:00 13.05.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջնորդել է միլիարդատեր Իլոն Մասկի համար, ում ցանկացել են ձերբակալել և պահանջել է Կալիֆոռնիայի իշխանություններից թույլ տան նրան վերականգնել կորոնավիրուսային համավարակի պատճառով կասեցված Tesla գործարանի աշխատանքը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Մասկը Ֆրիմոնտում արդեն բացել է ձեռնարկություն, որտեղ հավաքվում են էլեկտրամոբիլներ՝ հակառակ պետական իշխանությունների արգելքին: Միլիարդատերը խնդրել է, […]
12:21 13.05.2020
ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ կատարվել է տույժերի վերահաշվարկ: «Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թվականի ապրիլի 21-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը վճարում է 0.04%-ի չափով՝ 0․075%-ի փոխարեն։ Դա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ տույժերի հաշվարկն սկսվել է մինչև օրենքն ուժի մեջ մտնելը: Տույժերի հաշվարկը նոր տոկոսադրույքով […]
08:10 13.05.2020
ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը Սենատ է ներկայացրել «COVID-19-ի համար պատասխանատվության մասին» օրինագիծ, որը թույլ կտա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Չինաստանի նկատմամբ, եթե երկիրը լիարժեք հաշվետվություն չներկայացնի կորոնավիրուսի բռնկման մասին։ Այս մասին փոխանցում է «Ինտերֆաքսը»։ Լինդսի Գրեմի խոսքով՝ Պեկինին պետք է ստիպել համագործակցել՝ պարզելու ամենը կորոնավիրուսի տարածման մեկնարկի մասին, այլապես Չինաստանը երբեք չի […]
21:44 12.05.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը տանելի է համարել: Ըստ նրա՝ շատ պետություններ որդեգրել են համաճարակի դեմ պայքարի բելառուսական մոտեցումը, հայտնում է БЕЛТА-ն: «Բելառուսում իրավիճակն այսօր վիրուսների և այլ հիվանդությունների հետ կապված, որոնք մեզ մոտ բավականաչափ եղել են և կան, տանելի է: Մենք չենք ասում, որ մեզ մոտ ամեն ինչ կարգին է», […]
18:58 12.05.2020
Մեկ հա հողի համար ֆերմերները կստանան 200 լարիի չափով օգնություն: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան երկրի գյուղատնտեսության զարգացման ծրագրի ներկայացման ժամանակ: «Յուրաքանչյուր ֆերմեր, որը գրանցված հողատարածք ունի, պետությունից սուբսիդիայի ձևով կստանա 200 լարի՝ 1 հա հողի դիմաց: Սա նշանակում է, որ միջին և խոշոր ֆերմերային տնտեսությունները, որոնք, օրինակ՝ ունեն 10 հա հողատարածք […]
18:47 12.05.2020
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կոչ է արել հայրենակիցներին գնել վրացական ապրանքներ: Նրա խոսքերով՝ Վրաստանը պետք է անի ամեն ինչ, որպեսզի վրացական արտադրանքը մրցունակ լինի միջազգային շուկաներում: «Մեր երկրի պարենային անվտանգությունը չափազանց կարևոր է: Այս նպատակին հասնելու համար ագրարային գործընթացներից ոչ մեկը չպետք է դադարեցվի նույնիսկ մեկ րոպե: Գյուղական վայրերում ֆերմերները պետք է շարունակեն աշխատել, և […]
17:14 12.05.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումն ավարտվել է: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը մայիսի 10-ն էր: Միջոցառման շրջանակում կոմիտեի կողմից ուսումնասիրվել են 52 606 հարկ վճարողի եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներ: Հունվար և փետրվար ամիսների հարկային հաշվարկների տվյալներով ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ 25 071-ը, ովքեր ունեին 2-50 […]
15:50 12.05.2020
Գյումրիի քաղաքապետարանը ՊԵԿ-ի նկատմամբ տեղական վճարի արտոնություն կկիրառի։ Այս մասին որոշման նախագիծն այսօր ավագանու հաստատմանն է ներկայացրել Գյումրիի գլխավոր ճարտարապետը։ ՊԵԿ-ը Գյումրիում ավտոմաքսատան հարակից տարածքի բարեկարգման պարտավորություն է ստանձնել, ինչը ենթադրում է բնապահպանական վճարներ, որոնք զիջելու խնդրանքով դիմել է քաղաքապետարանին: «Մաքսատան տարածքը մոտ 850 մետր նրանց կողմից հիմնանորոգման, կոյուղագծերի վերանորոգման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցման […]
15:27 12.05.2020
ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2019 թվականին Հայաստանի Հանրապետության արտաքին և փոխադարձ առևտրի ընդհանուր ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճ է արձանագրվել: «ՀՀ ներմուծման ծավալները 2019 թվականին կազմել են 2,661 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից բարձր է 11%-ով, իսկ արտահանման ծավալները կազմել են 1,265 մլրդ ՀՀ դրամ, ինչը գրեթե 9%-ով ավելի է, քան նախորդ տարի»,- […]
19:56 11.05.2020
«Աշխարհում նկատվում է տնտեսական ակտիվության անկում, խոսվում է ճգնաժամի մասին, բնական է, որ մեր հանրապետության տնտեսությունը ևս չի կարող խուսափել արտաքին ազդեցությունից»,- այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ նկատեց ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ դեռևս համախառն ներքին արդյունքի մասով նվազում չեն արձանագրել: Առաջին եռամսյակի տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 7,9 տոկոս: […]