TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+15.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տնտեսական գործունեության ո՞ր տեսակների սահմանափակումները կվերացվեն

17:47 01.05.2020

Մայիսի 4-ից կհանվեն մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները և կվերացվեն տնտեսական գործունեության մի շարք տեսակների սահմանափակումները։ Եվ այսպես, կբացվի մշակող արդյունաբերությունը՝ գործունեության բոլոր տեսակներով։ Կգործեն այն ռեստորանները, սրճարանները, որոնք կունենան բացօթյա տարածք: Կթույլատրվի վարսավիրանոցների և գեղեցկության սրահների գործունեությունը։ Այս և այլ հարցերի շուրջ է հարցազրույցը Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի հետ։

̰
Որո՞նք են 9-րդ միջոցառման դիմումների մերժման պատճառները

17:44 01.05.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փորձել է լուսանկարների միջոցով պատասխան տալ հարցերին, թե որոնք են 9-րդ միջոցառման դիմումների մերժման պատճառները:

̰
Թրամփը հնարավոր է համարում Չինաստանին մաքսատուրքերով պատժելու տարբերակը

16:09 01.05.2020

Միացյալ Նահանգները չի հրաժարվելու Չինաստանի նկատմամբ ունեցած պարտքը մարելուց, սակայն կարող է դիմել գումարներ վերադարձնելու այլ մեթոդի։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է NY Times պարբերականը։ Լրագրողների հարցին, թե ԱՄՆ-ն կարո՞ղ է Չինաստանից կորոնավիրուսի փոխհատուցում ստանալու համար հրաժարվել պարտքից, նախագահ Թրամփը պատասխանել է, որ իրենք այդպես չեն վարվի […]

̰
Ադրբեջանն ավելի քիչ նավթ է արդյունահանելու այսօրվանից

14:40 01.05.2020

Այսօրվանից ուժի մեջ է մտել OPEC+ շրջանակներում համաձայնեցված պայմանավորվածությունը, որի համաձայն՝ նավթ արդյունահանող պետությունները նվազեցնելու են արդյունահանման ծավալները։ Ադրբեջանի դեպքում օրական արդյունահանվող նավթի ծավալը նվազելու է 164 հազար բարելով։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Արդյունքում` օրական արդյունահանվող ծավալը Ադրբեջանում մայիս-հունիսին կլինի 554 հազար բարել, հուլիս-դեկտեմբերին՝ 587 հազար բարել։ Գումարային ծավալով մինչև տարեվերջ Ադրբեջանը 17,4 […]

̰
Բելառուսը սպասում է Սաուդյան Արաբիայից նավթի առաջին խմբաքանակին

19:00 30.04.2020

Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթային ընկերությունից Բելառուսը 80 հազար տոննա նավթ է գնել: Ապրիլի 29-ին այս մասին հաղորդել է «ԲելՏԱ» պետական ​​լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Белнефтехим» կոնցեռնի մամուլի քարտուղար Ալեքսանդր Տիշչենկոյին: Ըստ Տիշչենկոյի՝ Լիտվայի «Կլայպեդա» նավահանգիստ նավթը կհասնի մայիսի 11-ին: Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանը դադարեցրել է նավթի մատակարարումը Բելառուս, որից հետո Մինսկն […]

̰
Կոմունալ վճարների օժանդակության միջոցառումները կառավարությունը կընդլայնի

18:52 30.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերի շուրջ քննարկումները։ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկատվություն է ներկայացրել տնտեսական բնույթի 1-ին և 2-րդ հակաճգնաժամային միջոցառումների ընթացքի վերաբերյալ: Նշվել է, որ 1-ին ծրագրի շրջանակում ներկայացված 1176 հայտից արդեն իսկ բավարարվել է 296-ը, որոնց ընդհանուր ծավալը հասնում է 24,9 մլրդ դրամի: Միջոցները տնտեսվարողներն ուղղել […]

̰
Կոմունալ ճգնաժամի ավարտը. վարչապետն ուղիղ եթերում է

18:31 30.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: «Ես եթեր եմ մտել, որպեսզի ազդարարեմ կոմունալ ճգնաժամի ավարտը: Նախ ասեմ՝ այս պահի դրությամբ պաշտոնական տվյալներով՝ անջատված է 2600 բաժանորդի էլեկտրական հոսանքը, որը ընդհանուրի 0.3 տոկոսն է, իսկ գազի պարագայում շուրջ 620 հազար բաժանորդներից՝ մոտավորապես 1300 մարդու գազը, որը 0.2 տոկոսն է կազմում»,- ասաց վարչապետը: Նրա խոսքով՝ […]

̰
«Գազպրոմը» համաձայնել է Լեհաստանին գազ մատակարարել ավելի ցածր գնով

18:00 30.04.2020

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը համաձայնել է իրականացնել Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը, որով ռուսական ընկերությանը որոշ ֆինանսական պարտավորությունների առաջ են կանգնեցրել։ Այս մասին հայտնում է «Կորեսպոնդենտը»։ Դատարանը որոշել է, որ ռուսական ընկերությունը անճշտություններ է թույլ տվել իր հաշիվներում, և դրա դիմաց փոխհատուցում պիտի վճարի լեհական PGNiG ընկերությանը։ Արդյունքում «Գազպրոմը» որոշել է նվազեցնել մատակարարվող գազի գինը։ Դա եղել […]

̰
Ուռենու 1 տնկված կտրոնը կարժենա 50 դրամ. Վարդան Մելիքյանը մանրամասներ է հայտնել

17:10 30.04.2020

Նվազագույնը ուռենու 200 կտրոն հնարավոր է տնկել 1 օրվա ընթացքում: 50-ական դրամ՝ յուրաքանչյուր ուռենու կտրոնի պատրաստման և տնկման համար, ցանկացած աշխատող օրական կարող է աշխատել մինչև 10.000 դրամ: Այդ մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը՝ նշելով, որ աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը մոտ 200 մլն դրամ է: Տնկելուց հետո ցանկապատման աշխատանքներ […]

̰
6 մարզում կստեղծվի 1000 աշխատատեղ՝ 10-15 օր ժամկետով. մանրամասներ «հակաճգնաժամային ծառատունկից»

16:45 30.04.2020

«Հակաճգնաժամային ծառատունկ» կամ «Հայաստանի բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներ՝ տեղի բնակչության ներգրավմամբ»․ սա էլ կորոնավիրուսի պայմաններում Հայաստանի կառավարության 15-րդ հակաճգնաժամային միջոցառման հակիրճ բովանդակությունն է։ Այս ծրագրով սեզոնային 1000 աշխատատեղ է ավելանում, իսկ տնկվելու են ուռենիներ։ Ծրագիրը հաստատվել է այսօր կառավարության նիստի ժամանակ, իսկ մանրամասները ներկայացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը: […]

̰
«Փարկինգ Սիթի Սերվիս»-ի բաժնետոմսերը Երևանին նվիրաբերելու գործընթացում թույլ տրված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել տնօրենին

16:29 30.04.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության բաժնետոմսերը Երևան համայնքին նվիրաբերելու գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` ընկերության հիմնադրի և տնօրենի կողմից, նախնական համաձայնությամբ, կեղծ փաստաթղթեր կազմելու և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ Երևան համայնքին […]

̰
Ի՞նչ կլինի, եթե աջակցության միջոցառման շահառուն իրեն հասանելիք գումարը չվերցնի

15:55 30.04.2020

«Թեև փոխանցումներն արվել են, բայց կան ծրագրեր, որոնց դեպքում քաղաքացիները դեռևս չեն մոտեցել բանկ և չեն ստացել իրենց հասանելիք գումարը»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Մինչդեռ փոխանցումից 3 ամիս անց, եթե քաղաքացին չգնա բանկ՝ վճարը ստանալու, գումարը հետ կվերադարձվի պետական բյուջե: Ի դեպ, 4-րդ, 6-րդ և 7-րդ […]

̰
Մեր էլեկտրաէներգիան չեն անջատել. քաղաքացին՝ Փաշինյանին

15:30 30.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգեր է կատարում էլեկտրաէներգիայի անջատումից տուժած քաղաքացիներին: Հերթական հեռախոսահամարը հավաքելով՝ վարչապետը նախ ճշտեց՝ քաղաքացու տան հոսանքն անջատե՞լ էին: Բացասական պատասխան ստանալով՝ Փաշինյանը փորձեց հստակեցնել՝ արդյո՞ք երեք օր առաջ էլ չեն անջատել: «Չէ, անցած ամիս է անջատած եղել»,- ասաց քաղաքացին: Պարզվեց՝ նախորդ ամիս 110 000 դրամի էլեկտրաէներգիա է սպառվել, քանի որ նաև […]

̰
Վարչապետը հեռախոսով զրուցում է էլեկտրաէներգիայի անջատումից տուժած քաղաքացիների հետ

15:15 30.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում զանգեր է կատարում կոմունալ ճգնաժամից տուժածներին: «Կոմունալների թեման ավելի խոր հասկանալու համար խնդրել եմ մի շարք բաժանորդների ցուցակներ, որոնց հոսանքն անջատված է պարտքի պատճառով, և ուզում եմ մի քանիսի հետ խոսել՝ իրենց պատմությունն ավելի լավ հասկանալու համար»,- նշեց նա: Քաղաքացիներից մեկի հետ զրուցելով, տեղեկանալով նրանց ապրելու պայմանների մասին, […]

̰
Ռուսթավիի շուկայի վաճառականները բողոքի ակցիա են անցկացնում

14:30 30.04.2020

Ռուսթավիի, այսպես կոչված, Ստամբուլյան շուկայի վաճառականները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանց խոսքերով՝ Վրաստանում շուկաները բացվել են, իսկ Ռուսթավիում դեռ թույլ չեն տալիս աշխատել: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։ «Պահանջում ենք բացել շուկան: Ընտանիքներ, երեխաներ ունենք, և շուկան պետք է բացվի: Այս շուկան համապատասխանում է բոլոր ստանդարտներին: Տնօրինությունը պատրաստ է: Ամեն ինչ պատրաստ է` կարող ենք […]

̰
775 հազար մարդ այս պահի դրությամբ օգտվել է մեր հակաճգնաժամային միջոցառումներից․ Փաշինյան

13:22 30.04.2020

Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում բաշխվել է 54,9 միլիարդ դրամ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը մանրամասներ ներկայացրեց նաև աջակցություն ստացողների վերաբերյալ, որոնց թվում են․ 22 հազար տնտեսվարող, 775 հազար ֆիզիկական անձ՝ մարդ։ Փաշինյանը նշեց, որ շահառուները ամեն օր շատանում են, քանի որ նոր դիմողներ են հայտնվում, իսկ իրենք էլ ընդլայնում են ոլորտները, […]

̰
Աջակցության 8-րդ ծրագրի շահառուների ցանկն ընդլայնվել է. Զարուհի Բաթոյանը մանրամասներ է հայտնել

13:14 30.04.2020

Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 15 ծրագիր: Այսօր ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերին նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ ընդլայնվել է 8-րդ ծրագրի շահառուների ցանկը: Թվարկելով համապատասխան ոլորտները՝ նա տեղեկացրեց, որ շուրջ 36 հազար նոր շահառու է ավելանում ծրագրում, որոնց ուղղված բյուջեն կազմում է ավելի քան 2 մլրդ դրամ: Բաթոյանն […]

̰
Կոշիկի, հագուստի, զարդերի արտադրություն և այլն․ հակաճգնաժամային 8-րդ ծրագրի ոլորտները ընդլայնվել են

13:10 30.04.2020

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ընդունված որոշումներից մեկով ընդլայնվել են հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շահառուների ոլորտները։ Իսկ շահառուների քանակը ավելացել է 36 հազարով։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ պարզաբանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խնդրանքով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը պարզաբանեց, թե որ ոլորտների աշխատողներն են ավելացվել այդ ցանկում․ 10) հագուստի արտադրություն. 11) կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների […]

̰
Ո՞ւմ է վերաբերում տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառումը. ՊԵԿ պարզաբանումը

13:08 30.04.2020

Ո՞ւմ է վերաբերում տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառումը ՊԵԿ-ը ներկայացրել է պարզաբանում, որը ներկայացնում ենք ստորև. Միջոցառման շահառու կարող են դառնալ 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող հետևյալ տնտեսավարողները՝ անհատ ձեռնարկատերերը և ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները, որոնք 2019 թվականի ընթացքում ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ […]

̰
Գյուղացիների առաջարկների 90 տոկոսն ընդունեցինք, դարձրինք որոշում․ Փաշինյան

12:37 30.04.2020

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում գյուղատնտեսական ոլորտի համար միանգամից 8 արտոնություն սահմանվեց, որոնք վերաբերում են վարկերի սահմաանչափերը մեծացնելուն, ինչպես նաև կառավարության կողմից համաֆինանսավորմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ դա արդյունք է այն բանի, որ մարզպետները այս ընթացքում հավաքել են գյուղացիների դիտողություններն ու առաջարկները։ Փաշինյանի հավաստմամբ՝ գյուղացիների առաջարկների 90 տոկոսն ընդունել են կառավարության որոշումներով։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը […]

̰
Տնտեսական հետևանքները կմեղմվեն ուռենիների միջոցով. Շրջակա միջավայրի նախարարություն

12:30 30.04.2020

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել. «Տնտեսական հետևանքները կմեղմվեն ուռենիների միջոցով․ ովքե՞ր կարող են դիմել ծրագրին Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառումը հաստատելու մասին» կառավարության որոշումը։ Ներկայացնելով համապատասխան նախագիծը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը մասնավորապես նշել է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառման նպատակն է մեղմել […]

̰
Չեխիայի իշխանություններին մտահոգել է աղետալի երաշտը

12:20 30.04.2020

Չեխիայում երաշտ է, ջերմաստիճանի բարձրացման հետևանքով գրունտային ջրերի գոլորշացում է նկատվում և տեղումների աղետալի փոքր քանակ, այդ պատճառով երկրում երաշտ է: Շրջակա միջավայրի նախարար Ռիչարդ Բրաբեցը հայտարարել է, որ երաշտին նպաստել է նաև նախորդ ձմռանը ձյան պակասը: Նախարարը հավելել է, որ այս տարի երկրում օդի ջերմաստիճանը միջինը մեկ աստիճանով բարձր է նորմայից: Պետությունը պատրաստ է […]

̰
ՊԵԿ պարզաբանումը ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի «անօրինական» արտահանման վերաբերյալ

19:07 29.04.2020

Զանգվածային որոշ լրատվամիջոցներում այսօր հրապարակված՝ ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի «անօրինական» արտահանման փաստի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ խնդրո առարկա ծխախոտի արտադրանքը Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է «արտահանում» (այլ ոչ թե «տարանցիկ») մաքսային ընթացակարգով՝ էլեկտրոնային ապրանքային հայտարարագրի կիրառմամբ։ «Հայտարարագիրը գրանցվել է մաքսային մարմինների էլեկտրոնային համակարգում։ Հայտարարագիրը ներկայացնելիս կցվել են նաև ապրանքն ուղեկցող փաստաթղթերը (հաշիվ-ապրանքագիր, […]

̰
Լիբանանում կարանտինի ընթացքում բախումներ են եղել բանակի և ցուցարարների միջև

19:00 29.04.2020

Լիբանանում ֆինանսական և կորոնավիրուսային զուգահեռ ճգնաժամային իրավիճակների պայմաններում բախումներ են եղել բանակի հետ։ Ցուցարարները կոտրել են Բեյրութի խանութները և բանկերի գրասենյակները։ Այս մասին հայտնում է CNN կայքը։ Հենց կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային դրությունն էլ խստացրել է ֆինանսական ճգնաժամի ուժգնությունը։ Արդյունքում երկրում սկսվել են զանգվածային անկարգություններ։ Մարդիկ բողոքում են, որ հացի փող չունեն, և կորոնավիրուսը վերջին բանն […]

̰
Կապիտալ ծախսերի թերակատարված ամեն տոկոս նշանակում է չստեղծված աշխատատեղեր. Փաշինյան

17:03 29.04.2020

Կառավարությունում քննարկվել է ենթակառուցվածքների և բնակարանաշինության ոլորտներում կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում: «Այս տարի կապիտալ ծախսերի թերակատարված ամեն տոկոս նշանակում է չստեղծված աշխատատեղեր, նշանակում է աշխատավարձ չստացած ընտանիքներ, նշանակում է տնտեսվարողներ, որոնք պետք է օգտվեին, շահույթ ստանային, գործունեություն ծավալեին պետական ծախսերի համատեքստում, ինչն իր հերթին բերում է մեր […]

̰
Եթե կազմակերպությունն ունի լավ վարկային ու հարկային պատմություն, ապա որևէ լրացուցիչ քննարկում աջակցության առումով տեղի չի ունենում. Խաչատրյան

16:53 29.04.2020

Բազմաթիվ ձեռնարկատերեր դժգոհում են, որ թեև համապատասխանում են պետական աջակցության ծրագրերի չափորոշիչներին, սակայն դրանց դիմելիս մերժում են ստանում: Նման իրավիճակների համար ի՞նչ լուծումներ է առաջարկում նախարարությունը: Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այս հարցն են տվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին: «Գործնականում բացառվում է, որ եթե կազմակերպությունը բավարարել է չափանիշներին, մերժվի: Մասնավորապես, երրորդ միջոցառման […]

̰
ՀՀ վարչապետը՝ կառավարության՝ ճգնաժամից դուրս գալու առաջնային գործիքի մասին

16:30 29.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից: «Ճգնաժամից դուրս գալու մեր առաջնային գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է»,- գրել է նա:

̰
Պարո՛ն նախարար, ինչ-որ սրամտում եք, մենք կոնկրետ հարցեր ենք տալիս. Մարուքյանը՝ Ջանջուղազյանին

13:14 29.04.2020

ԱԺ-ում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կրկին հարց է ուղղել Ատոմ Ջանջուղազյանին այն մասին, թե ինչու կառավարությունը բյուջեի ազատ միջոցները չի ուղղում սոցիալապես անապահով խավի խնդիրների լուծմանը: Ջանջուղազյանն իր խոսքում նշել է, որ հարցն արդեն իսկ հնչել է ու ստացել է պատասխան, հետևաբար, պատասխան ստանալու ակնկալիքով չէ, որ Մարուքյանը հարցը հնչեցնում է: Նման […]

̰
Դուք հրաշալի խուսափում եք բոլոր հարցերին ուղղակի պատասխանելուց. պատգամավորները Ջանջուղազյանին հորդորում են հարցերին կոնկրետ պատասխանել

12:56 29.04.2020

«260 մլրդ դրամի ո՞ր մասն է ուղղվելու ենթակառուցվածքային կապիտալ ծախսերին»,- ԱԺ-ում ֆինանսների նախարարին հարց է ուղղել պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Մենք գրեթե կրկնապատկել էինք մեծությունը, որն ուղղվելու էր կապիտալ ծախսերին, մենք քանի որ գործ էինք ունեցել 2018-2019թթ. ցածր ծախսերի հետ …»,- ներկայացրել է նախարարը՝ այդպես էլ հստակ պատսխան չտալով: Արման Բաբաջանյանն  արձագանքել է. «Ես ավելի լավ […]

̰
Պատգամավորներն Ատոմ Ջանջուղազյանին խնդրում են «մարդկային լեզվով» բացատրել բյուջեի փոփոխությունների էությունը

12:14 29.04.2020

ԱԺ-ն այսօր շարունակել է արտահերթ նիստի աշխատանքները, վերադարձել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 2020թ. պետական բյուջեում վերաբաշխումներ կատարելու մասին նախագծին: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դարձյալ պնդել է, որ խոսքը միայն կորոնավիրուսի հետևանքների մեղմմանն ուղղվող միջոցների վերաբաշխմանն է վերաբերում, ընդդիմության պատգամավորները կրկին այն համարել են խորհրդարանի լիազորությունները սահմանափակող քայլ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP