12:10 20.05.2020
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր 10-րդ նիստն է գումարել: Օրակարգում առաջին ընթերցմամբ 9 հարց է ներառված, ևս 3-ը՝ երկրորդ ընթերցմամբ: Առաջին հարցով քննարկման դրվեց «Սնանկության մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը, որը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: «Մենք առաջարկում ենք կատարել փոփոխություններ սնանկության հիմքերը ներկայացնող 3-րդ հոդվածում: Հայտնի է, որ գործող նորմը նվազագույն […]
17:25 19.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ԵԱՏՄ-ում որպես դիտորդ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Իր […]
16:59 19.05.2020
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել Իրանից Հայաստան բեռնափոխադրումների վերաբերյալ՝ տեղեկացնելով. «Աշխարհում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված և առկա սահմանափակումներից ելնելով` Իրանից Հայաստան բեռների ներմուծումն իրականացվել է փոխաբեռնման միջոցով՝ օրական կատարելով 70-80 ավտոմեքենայի վերաբարձում: Իսկ դեպի ՀՀ այլ վայրեր բեռնափոխադրումներն իրականացվել են ոստիկանության աշխատակիցների ուղեկցմամբ` օրական 80-100 ավտոմեքենայով։ Իրանից ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսակետի տարածք, սակայն, օրական […]
15:24 19.05.2020
Հայաստանն ու Բելառուսը չեն ընդունում ԵԱՏՄ անդամ երկրներին առաջարկված գազի գնի ձևավորման ընդհանուր բանաձևը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Եվրասիական բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Համապատասխան բանաձևն առաջարկվել էր մինչև 2025 թվականի համար նախատեսված ԵԱՏՄ-ի զարգացման ռազմավարության նախագծում: «Նախագիծը գրեթե համաձայնեցված է, բացառությամբ մեկ կետի, որը վերաբերում է գազի փոխադրման սակագներին»,- ասել […]
14:12 19.05.2020
Եվրասիական բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կառույցի ներսում համագործակցության խորացման մասին, ասաց. «Ես բազմիցս նշել եմ, որ աճող հետընթացի և համավարակի շրջանում մենք առանձնահատուկ տեղ ենք հատկացնում մեր համագործակցության զարգացմանը, ավելի քան համոզված եմ, որ մենք պետք է ամրապնդենք մեր միությունը և կատարելագործենք ինտեգրացիայի առանցքային ինստիտուտները: Մենք պետք է ապացուցենք նրանց կայացած […]
13:50 19.05.2020
«Այս փուլում մեզ մոտ կարանտինը լրիվ վերացված է: Դա, իհարկե, հանգեցրել է կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի որոշակի աճի,- Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,- այնուամենայնիվ, չնայած կարանտինի վերացմանը, ներդրվել են սոցիալ-տնտեսական անվտանգության կանոններ: Հաստատվել են քաղաքացիների, տնտեսվարող սուբյեկտների և պետական հաստատությունների պարտադիր կատարման համար նախատեսված ընթացակարգերը և կանոնակարգերը»: Փաշինյանն ընդգծեց, որ խիստ […]
13:22 19.05.2020
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է կայացրել ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում միության անդամ մյուս երկրերում գրանցված ավտոմեքենաների գտնվելու սահմանափակումների վերաբերյալ: Այդ որոշումն առնչվում է նաև Հայաստանում գնված ու Ղազախստան արտահանված ավտոմեքենաներին: Մանրամասները՝ տեսանյութում:
13:04 19.05.2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերգետնյա գազատարի վրա աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 20-ին՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 18։00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Բանավան թաղամասի, Արգել գյուղի, Երիտասարդական արշավախմբի բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության […]
12:54 19.05.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության առաջին ծրագրի շրջանակներում միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի մարզային բնակավայրերում հիպոտեքային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին: Պետական աջակցությունը կուղղվի բնակարանի կանխավճարի ֆինանսավորմանը «Աջակցության համար կարող են դիմել այն քաղաքացիները, ովքեր ունեն երկու և ավելի անչափահաս երեխաներ, իսկ բնակելի անշարժ գույքը […]
12:31 19.05.2020
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկվել է անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու Կենտրոնական բանկի իրավասությունը ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքի նախագիծը: Այդ դրույթի ընդունման նպատակն է եղել անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու միջոցով հակազդել նրանց վարքագծին՝ նպաստելով ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիությանը և ապահովել ֆինանսական կայունությունը՝ այլ, ավելի արդյունավետ մեխանիզմների բացակայության […]
11:59 19.05.2020
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որի հեղինակն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն է: Նախագծով պատգամավորն առաջարկում է ավելացնել փոխհատուցման ենթակա ավանդների սահմանաչափերը: Գործող օրենքով՝ բանկի սնանկացման դեպքում փոխհատուցման է ենթակա մինչև 10 մլն դրամային ավանդը և մինչև […]
15:15 17.05.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Իջևանում բացվել է կարի արտադրամաս: «Սիրելի հայրենակիցներ, ինչպես խոստացել էի, Իջևանում բացվեց կարի արտադրամաս, որի արդյունքում կբացվի մոտ 135 աշխատատեղ։ Արտադրամասում այս պահի դրությամբ աշխատում է մոտ 78 մարդ։ Ուզում եմ նաև տեղեկացնել, որ կարի արտադրամասը զարգանալու պոտենցյալ ունի, ինչը […]
11:16 17.05.2020
Համաձայն ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի միջև փոխադարձ պայմանավորվածության՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության դիվանագետ Ռուդիկ Յարալյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդական Մոհամադ Ալի Ֆարահնաքիանի հետ, հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև էներգետիկայի և տնտեսության […]
20:22 16.05.2020
Եվրախորհրդարանը հաստատել է 3 միլիարդ օգնության փաթեթ Եվրամիության գործընկերների և հարևան երկրների համար: Այս մասին հաղորդվում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, վարկային օգնությունը նախատեսված է 10 երկրի համար, ներառյալ Վրաստանը: Մասնավորապես, այս փաթեթի ամենամեծ գումարը կստանա Ուկրաինան ՝ 1,2 միլիարդ եվրո: Վրաստանի համար հատկացված փաթեթը 150 միլիոն եվրո է: Օգնություն կստանան […]
15:50 16.05.2020
Գերմանիայի տնտեսությունը, որն ամենամեծն է Եվրոպայում, ռեցեսիայի մեջ է: Երկրի Դաշնային վիճակագրական վարչության տվյալներով՝ 2020 թվականի առաջին եռամսյակում Գերմանիայի ՀՆԱ-ն կրճատվել է 2,2 տոկոսով՝ ի տարբերություն նախորդ եռամսյակի տվյալների: շԴա ամենացածր մակարդակն է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր: Դաշնային վիճակագրական վարչությունը նաև վերանայել է ՀՆԱ-ի իր գնահատումը 2019-ի չորրորդ եռամսյակի համար մինչև -0,1%, ինչը […]
15:40 16.05.2020
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն առանձնացրել է վարչապետի հրապարակած 100 փաստերից մի քանիսը, մասնավորապես փաստեր, որոնք վերաբերում են դիզելային վառելիքի, շաքարավազի և կարագի շուկաներում տեղի ունեցած փոփոխությունների, ինչպես նաև դեղերի զուգահեռ ներմուծման ընթացակարգերի հեշտացմանը: Դրանք հրապարակվել են հանձնաժողովի ֆեյսքուքյան էջում. «47. 2019 թվականին դիզելային վառելիքի շուկայում գրանցվել են զգալի փոփոխություններ, մասնավորապես՝ դիզելային վառելիք ներկրողների […]
15:10 16.05.2020
Մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը անդրադարձավ այն թեմային, որ հաճախ նշվում է, որ 300 միլիարդ դրամ պահվում է Կենտրոնական բանկում որպես ավանդ։ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչպես է ձևավորվում այդ գումարը և ինչու չի ծախսվում այն։ Նա նշեց, որ երբ հարկատուները հարկ են վճարում, քանի դեռ դա փաստաթղթավորված չէ, այդ գումարը դեռ միջանկյալ փուլում է լինում։ […]
14:30 16.05.2020
«Գազպրոմ»-ի և Լեհաստանի միջև գազի տարանցման համաձայնագիրը լրանում է մայիսի 17-ին: Այն այլևս չի երկարաձգվի: «Ըստ էության, գազային ընթացիկ պայմանագիրն ավարտված է»,- Reuters -ի հետ զրույցում հայտարարել է «Գազպրոմ»-ի մամուլի քարտուղար Սերգեյ Կուպրյանովը: Նա ավելացրել է, որ Լեհաստանի տարածքով ռուսական գազի տարանցումը կշարունակվի, բայց չի նշել, թե արդյոք կբարձրանա գազի գինը:
14:25 16.05.2020
Կառավարությունը հաջորդ նիստի ընթացքում կընդունի ներդրումների խթանման աննախադեպ մեխանիզմ։ Այդ ծրագրի վերաբերյալ քաղաքական որոշումն ընդունված է։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ եթե ընթացակարգային խնդիրներ չլինեն, հենց հաջորդ նիստի ժամանակ կընդունեն այդ ծրագիրը։ Վարչապետը տեղեկացրեց, որ այդ փուլում մոտ 50 միլիարդ դրամի կառավարման մասին է խոսքը, և լինելու են հստակ չափանիշներ՝ […]
14:19 16.05.2020
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է առաջիկա հինգ տարվա ընթացքում ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստանի տնտեսական խնդիրների վերաբերյալ հարցին: «ԵԱՏՄ-ի շրջանակում համաձայնեցվել է ԵԱՏՄ զարգացման ռազմավարությունը: Այդ ռազմավարության շուրջ մենք ունենք կոնսենսուս, բացառությամբ մի կետի. դա գազի ընդհանուր շոուկայի ձևավորման հարցն է: ԵԱՏՄ-ում, ըստ էության, էական ու շոշափելի այլ խնդիր չունենք: Մեր միակ խնդիրը գազի ընդհանուր շուկայի սկզբունքների համաձայնեցման […]
14:08 16.05.2020
Հայաստանը պարտք ներգրավելու հարցում որևէ մտահոգություն չունի, քանի որ կարող է ինքնուրույն ընտրել, թե որտեղից է վարկ ներգրավելու հակաճգնաժամային միջոցառումների համար։ Այս մասին այսօր հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն պատրաստ է 298 միլիոն դոլար վարկ տրամադրել Հայաստանին։ Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով տնտեսական կորուստներին, վարչապետը նշեց, […]
13:55 16.05.2020
Հանքարդյունաբերող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը ոչ միայն մոռացության չի տրվել, այլև շատ կոնկրետ պրոցեսներ են եղել։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրատվամիջոցներից մեկի ուղարկած հարցին։ Նա նշեց, որ օրենսդրական փոփոխություններ են եղել, ու դրանց արդյունքում որոշվել է, որ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներգրավված անձանց հայտարարագրերը պետք է հրապարակվեն սահմանված ժամկետներում՝ մինչև 2020 […]
13:35 16.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հարց ուղղվեց՝ ինչո՞ւ այսօր չեն գործում մի շարք ընկերությունների գործարաններ, որոնց բացմանն անձամբ է մասնակցել: «Ես շատ տեղերում կարող եմ շատ բաների մասնակցել, լինում եմ դաշտերում, սրճարաններում, ձեռնարկություններում, բայց յուրաքանչյուր ձեռնարկության աշխատանքի հետագա և ոչ հետագա պատասխանատվությունն առաջին հերթին կրում է այդ ընկերության սեփականատերը և ղեկավարը, այլ բան է, որ […]
13:32 16.05.2020
ՌԴ-ից մատակարարվող գազի գնի շուրջ հստակություն մտցվե՞ց արդյոք: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցն ուղղվեց այսօրվա ասուլիսի ժամանակ: ««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել ՀԾԿՀ, որն այն կքննարկի: Մեր քաղաքական խորհրդակցություններն այդ թեմայով շարունակվում են, այս պահին որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող, բայց պիտի արձանագրենք, որ էներգակիրների շուկաների փլուզման պայմաններում և նավթի գների անկման […]
12:18 16.05.2020
Կարագի գինը 2018 թվականին այնքան է բարձրացել, որ որպեսզի այդ մակարդակի հիմա հասնի, դեռ հսկայական աճ պետք է գրանցի։ Այս հարցը այսօր կարևորեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իր մշակած 100 փաստերը։ Նա նշեց, որ այդ շուկաներում կենտրոնացման նվազեցում կա։ Մասնավորապես նա նշեց, որ կարագի շուկայում խոշորագույն ընկերության մասանբաժինը 62 տոկոսից հասել է 49 տոկոսի։ Իսկ շաքարավազի […]
12:12 16.05.2020
Հայաստանի վառելիքի շուկայում փոփոխություններ են եղել։ Մասնավորապես դիզելային վառելիքի ներկրումով սկսել են զբաղվել ևս 11 ընկերություններ։ Դրան արդյյունքում խոշոր ներկրողների բաժինը 98 տոկոսից նվազել է մինչև 92 տոկոս։ Այս մասին այսօր հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարեց, որ մի կողմից մրցակցության ավելացումը, իսկ մյուս կողմից՝ համաշխարհային գործընթացները նվազեցրել են վառելիքի գները։ Նա նշեց, որ նախորդ […]
11:48 16.05.2020
Այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում Հայաստանում տպված ՀԴՄ կտրոնները եղել են 111,7 միլիոն հատ, ինչը 21,9 տոկոսով ավելի մեծ թիվ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում տպված ՀԴՄ կտրոնների քանակը։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շրջանառությունն իր հերթին, ըստ Փաշինյանի, աճել է 11,8 տոկոսով կամ 45,5 միլիարդ դրամով։ Փաշինյանը շնորհակալություն […]
11:46 16.05.2020
Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 32-րդ փաստն այն է, որ Հայաստանում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն աճել է և հասել 22,3 տոկոսի, երբ նախորդ տարվա ընթացքում այդ հարաբերակցությունը 20,9 տոկոս էր։ Փաշինյանը բացատրեց, որ դա մոտ 90 միլիարդ դրամով կարող էր մեծացնել բյուջեի եկամուտները։ Վարչապետը նաև ներկայացրեց, որ խոշորագույն հազար հարկատուների վճարած հարկերը զգալի ավելացել են՝ հատելով 1 տրիլիոն դրամի […]