TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+8.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման խորհրդի արտահերթ նիստը

18:26 25.09.2024

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի արտահերթ նիստը: Ամփոփելով նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման արդյունքները՝ Խորհուրդն անդրադարձ է կատարել հարկային քաղաքականությանն ու վարչարարությանն առնչվող մի շարք հարցերի: Մասնավորապես` Խորհրդի անդամների միջև մանրամասն քննարկում է ծավալվել E-draft հարթակում հրապարակված` մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման […]

̰
Սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվում և կառուցվում են Մեծամոր համայնքի մի շարք մանկապարտեզներ

18:12 25.09.2024

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվում և կառուցվում են Մեծամոր համայնքի մի շարք մանկապարտեզներ: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրում հիմնանորոգվում է մանկապարտեզը․ 2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմում է 136.7 մլն դրամ: Շինարարական աշխատանքներն ավարտվել են 2024 […]

̰
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատանքային հանդիպում է ունեցել Նիդերլանդների նորանշանակ դեսպանի հետ

16:07 25.09.2024

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին: Նախարարը, շնորհավորելով դեսպանին առաքելության մեկնարկի կապակցությամբ, բարձր է գնահատել համագործակցության արդի մակարդակը ինչպես երկկողմ հարթակում, այնպես էլ միջազգային կառույցների, մասնավորապես՝ Համաշխարհային Բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Հայաստանն ընդգրկող ընկերակցային խմբերի շրջանակներում, […]

̰
2024թ․ օգոստոսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները

14:37 25.09.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարույունը ներկայացրել է 2024թ․ օգոստոսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։ 2024թ․ հունվար-օգոստոսը 2023թ․ հունվար-օգոստոսի համեմատությամբ Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.0%, Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 13.7%-ով, Ծառայությունների ծավալն աճել է 5.2%-ով, Առևտրի շրջանառությունն աճել է 20.4%-ով, Շինարարության ծավալն աճել է 16.2%-ով, Արտահանման ծավալն աճել է 110.0%-ով, Ներմուծման ծավալն աճել է 86.8%-ով, 2024թ․ օգոստոսը 2023թ․ […]

̰
2 մլրդ դրամ՝ Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության համար

13:45 25.09.2024

Նախկին 1 մլրդի փոխարեն 2 մլրդ դրամ՝ Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության համար։ Մասնավորից ստացած ազդակներով Կառավարությունը բարձրացրել է լիզինգի աջակցության ծրագրի շեմը, որը տարիներ շարունակ ամենապահանջվածներից է բիզնեսի համար:

̰
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

17:45 24.09.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը, նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՀ միջև համագործակցության հեռանկարները, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, արտահանման ռազմավարության տեսլականին, ֆինանսների հասանելիությանը, պետություն-մասնավոր […]

̰
Օգոստոսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 751 816. ՀՀ ՊԵԿ

15:12 24.09.2024

Հարկ վճարողների կողմից 2024 թվականի օգոստոս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 751 816, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 34 536-ով կամ 4.8%-ով: Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

̰
Սյունիքում դեպի Տաթև տանող ճանապարհը հիմնանորոգվում է

14:02 24.09.2024

Սյունիքում դեպի Տաթև տանող ճանապարհը հիմնանորոգվում է: 19.5 կմ ճանապարհահատվածը 2 գյուղական բնակավայրով է անցնում ու նպաստելու է տեղի բնակիչների, զբոսաշրջիկների անխոչընդոտ երթևեկին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

̰
Անկախության տոնի առթիվ ՊԵԿ-ում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

10:12 24.09.2024

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ՊԵԿ-ում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել կոմիտեի աշխատակիցներին՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության կատարված աշխատանքի համար և հորդորել՝ կոմիտեի առջև դրված նպատակներն ու խնդիրներն իրականացնել ջանասիրությամբ և պատշաճ կերպով։

̰
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

15:27 23.09.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը․ Մաքսային զննության արդյունքում հայտնաբերվել է չհայտարարագրված դեղորայք, 132 կգ քաշով չհայտարարագրված ապրանքնեի տեղափոխման փորձը կանխվել է, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման ոսկենման զարդեր, հայտնաբերվել է մաքսային հսկղությունից թաքցված 1096 տուփ ծխախոտ, երկու դեպքով փորձել են ՀՀ ներկրել մաքսային հսկողությունից թաքցված […]

̰
Նոր կարգավորումներ տաքսի ծառայության ոլորտում. ովքե՞ր ու ինչպե՞ս պետք է հայտարարագրեն եկամուտները

13:20 22.09.2024

Նոր կարգավորումներ տաքսի ծառայության ոլորտում. ովքե՞ր ու ինչպե՞ս պետք է հայտարարագրեն եկամուտները։ Մանրամասները՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի հետ ՀՀ կառավարության ներկայացրած հարցազրույցում:  

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին

12:10 21.09.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.14 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.2 դրամ:  

̰
ՀՀ ֆինանսների նախարարությունում քննարկվել են մասնակցային բյուջետավորման գործընթացին վերաբերող թեմաներ

19:50 20.09.2024

Սեպտեմբերի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում բյուջետային գործընթացի համակարգման վարչության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ համայնքային մակարդակում մասնակցային բյուջետավորման գործընթացում 2024 թվականին պիլոտային փորձարկում անցնող ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Արմավիրի մարզի Արմավիր և Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքների համապատասխան ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել հանդիպում։ […]

̰
Քննարկվել են էլեկտրաէներգիայի խափանումների, անջատումների հետ կապված հարցեր

18:24 20.09.2024

Վերջին ամիսներին ամբողջ հանրապետությունում աճել են էլեկտրաէներգիայի խափանումների դեպքերը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս խնդրի առչությամբ սեպտեմբերի 20-ին կազմակերպել էր «Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկում: Քննարկմանը, որը վարել են խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, հրավիրված էին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել […]

̰
Արարատ համայնքում գազիֆիկացման աշխատանքներ են ընթանում

16:33 20.09.2024

Կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով կենսական խնդիր է լուծվում Արարատ համայնքի Նոյակերտ, Արմաշ և Երասխ բնակավայրերում։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Այս պահին սկսվել և ընթացքի մեջ են վերոնշյալ բնակավայրերի գազիֆիկացման աշխատանքները։ Գազատարի ներքին ցանցի կառուցման համար ծախսվում է շուրջ 79 միլիոն դրամ, որից 35%-ը համայնքի մասնաբաժինն է, 65%-ը հատկացնում […]

̰
Գնել Սանոսյանը մասնակցել է «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» խորագրով պանելային քննարկմանը

14:03 20.09.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2024»-ի շրջանակներում մասնակցել է «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» խորագրի ներքո անցկացվող պանելային քննարկմանը և հանդես եկել բանախոսությամբ։ Պանելային քննարկմանը որպես բանախոս հանդես են եկել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Իր ելույթի ժամանակ […]

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 20-ին

13:37 20.09.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.15 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.2 դրամ:  

̰
ՊԵԿ-ը կանխել է մաքսային զննությունից թաքցված 58750 տուփ ծխախոտի ներմուծման փորձը

10:41 20.09.2024

Պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է պայքարը Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների ապօրինի տեղափոխման դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։ «Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է ժամանել յոդացված աղ տեղափոխող ՀՀ հաշվառման բեռնատար։ Տրանսպորտային միջոցի նկատմամբ իրականացված ռենտգեն տեսազննման արդյունքում կասկածներ […]

̰
Ինչո՞ւ է «Բրիթիշ փետրոլիումը» վաճառում իր ակտիվները Ադրբեջանում

20:38 19.09.2024

Բրիտանական «Բրիթիշ փետրոլիում» նավթային ընկերությունը սկսել է վաճառել Ադրբեջանում ունեցած իր ակտիվները: Ընկերության մամուլի ծառայությունը պաշտոնապես հաստատել է տեղեկությունն այն մասին, որ բաժնետոմսերի մեծ փաթեթի վաճառքի գործարքը ավարտին է հասցվել: Ի՞նչ գործարքի մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բրիտանական այդ «էներգո գիգանտ»-ի դուստր ընկերությունը՝ «Բրիթիշ փետրոլիում Ադրբեջան» ընկերությունը, վաճառել է «Տրանս […]

̰
Արարատում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք

19:07 19.09.2024

Ապօրինի փայտանյութի տեղափոխման կանխարգելմանն ուղղված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների համատեղ հետևողական միջոցառումների ընթացքում Արարատի մարզի Արբաթ բնակավայրում զննության է ենթարկվել «DAF» մակնիշի բեռնատար, որում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ: Բեռնատարի վարորդ Ս.ՈՒ.-ն չունենալով համապատասխան փաստաթղթեր փորձել է տեղափոխել «հաճարենի» ծառատեսակից պատրաստված մոտ 19 խմ տախտակ։ Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է […]

̰
Մեր գինին անխոչընդոտ արտահանվում է եվրոպական երկրներ, ԱՄՆ, ՌԴ, քանի որ որակի ստանդարտների հետ կապված որևէ խնդիր չունենք. Պապոյան

19:00 19.09.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Երևանում ընթացող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում սեպտեմբերի 19-ին մասնակցել է «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» թեմայով պանելային քննարկմանը: Քննարկման բանախոսներն էին նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարը պատասխանել է քննարկման մասնակիցների հարցերին, անդրադարձել տնտեսության ոլորտում իրականացվող պետական […]

̰
Կապահովվի հանրապետությունում շարժական կապի 5G տեխնոլոգիայի ներդրման և զարգացման աշխատանքների արդյունավետությունը

17:50 19.09.2024

Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ 2024 թ. պետբյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է ապահովել հանրապետությունում շարժական կապի 5G տեխնոլոգիայի ներդրման և զարգացման աշխատանքների արդյունավետությունը: Ըստ հիմնավորման՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ 2024 թ. պետբյուջեի մասին օրենքով սահմանել ռադիոհաճախականությունների տվյալ տիրույթի համապատասխան հատվածների տրամադրման և օգտագործման վճարները, նկատի ունենալով, որ նշված […]

̰
Հիմնանորոգվում են Մասիս համայնքի մի շարք բնակավայրերի փողոցներ

17:44 19.09.2024

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում են Արարատի մարզի Մասիս համայնքի մի շարք բնակավայրերի փողոցներ, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Ծրագրով բարեկարգվում են ք․ Մասիսի, Արգավանդի, Մարմարաշենի, Սիսի, Արևաբույրի, Այնթապի, Նոր Խարբերդի, Սայաթ–Նովայի, Դարակերտի, Դարբնիկի, Հայանիստի, Ջրահովիտի, Դաշտավանի փողոցները։ Որոշ բնակավայրերում աշխատանքներն արդեն ավարտվել են, […]

̰
«Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրին կհատկացվի ևս 1 մլրդ 940 մլն դրամ

17:04 19.09.2024

Կառավարությունը հաստատել է «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրի հետագա իրականացման ու աշխատանքների անընդհատությունն ապահովելուն առնչվող որոշման նախագիծը՝ հատկացնելով 1,94 միլիարդ դրամ: Նախագիծը Կառավարության սեպտեմբերի 19-ի նիստում ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: «2024 թվականի մայիսի 31-ից հետո՝ պայմանավորված Համաշխարհային բանկի հետ վարկային պայմանագրի ժամկետի ավարտով, իրականացման ենթակա նոր աշխատանքների, ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման […]

̰
Արդեն իսկ այս պահին ավարտվել է 2500 հա ինտենսիվ այգու աշխատանքը. Գևորգ Պապոյան

16:35 19.09.2024

Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» թեմայով պանելային քննարկմանը: «Արդեն իսկ այս պահին ավարտվել է 2500 հա ինտենսիվ այգու աշխատանք, մենք առաջիկա տարիներին Հայաստանում կունենանք մինչև 8000 հա ժամանակակից ինտենսիվ այգիներ»,-ասել է Գևորգ Պապոյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Լրացուցիչ վարկային միջոցներ՝ խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու համար

16:22 19.09.2024

Գործադիրն ընդունել է որոշում՝ Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում 2024 թ. խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար գրավի չբավարարող մասի մինչև 50 %-ի չափով բյուջետային երաշխիք տրամադրելու կարգը հաստատելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ բյուջետային երաշխիքի գործիքը կիրառվել է 2021-2022 թթ. խաղողի և պտուղբանջարեղենի, իսկ 2023 թ. խաղողի […]

̰
Կբարձրանա հայկական փոխադրողների միջազգային մրցունակությունը

16:11 19.09.2024

Կառավարությունը հաստատել է Փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորմանը և մասնագիտական որակավորման քննություններին ներկայացվող պահանջները, մասնագիտական որակավորման վկայականի նկարագիրը և մասնագիտական որակավորման վկայական տալու կարգը: Ըստ այդմ՝ նախատեսվում է ներդաշնակեցնել ՀՀ օրենսդրության պահանջները ԵՄ օրենսդրության պահանջներին և կատարել Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ քվոտայի համակարգում Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով նախատեսված պահանջների տեղայնացումը։ Որոշման ընդունման արդյունքում […]

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընդունել է Միջազգային առևտրային իրավունքի զարգացման ծրագրի ներկայացուցչին

16:04 19.09.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Միջազգային առևտրային իրավունքի զարգացման ծրագրի ներկայացուցիչ Էրիկ Վենզին։ Քննարկվել են շինարարության ոլորտում միջազգային չափանիշների ներդրման ուղղությամբ համագործակցության հարցեր։ Անդրադարձ է եղել FIDIC-ի մեթոդաբանությունը ՀՀ օրենսդրության մեջ աստիճանաբար ամրագրելու և կիրառելի դարձնելու հնարավորություններին։ Կոմիտեի ղեկավարը մատնանշել է հստակ կանոնակարգման անհրաժեշտությունը շինարարական ծրագրերի իրագործումից մինչև ավարտ պարտականությունների բաշխման, շինարարության ոլորտի […]

̰
Պարույր Սևակ և Հարթագյուղ գյուղերում կրթահամալիրներ կկառուցվեն

15:52 19.09.2024

Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշումներ: Ըստ այդմ՝ նախատեսվում է ընդունել Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի 11-րդ փողոց 8 հասցեում գտնվող հողամասի նվիրաբերությունը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ կրթահամալիր կառուցելու նպատակով։ ՀՀ-ն կընդունի նաև Լոռի մարզի Սպիտակ համայնքի Հարթագյուղի 6-րդ փողոց 5 հասցեում գտնվող հողամասի նվիրաբերությունը: Այն նույնպես […]

̰
Կապահովվի Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման գործընթացը

15:46 19.09.2024

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և գումար հատկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման գործընթացի ապահովման համար։ Հանրապետական հանձնաժողովն ամփոփել է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասները արդյունքում՝ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին անհրաժեշտություն է […]

̰
BACK_TO_TOP