TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակը յուրատեսակ մարտահրավեր է ԵԱՏՄ-ի համար. ՀՀ վարչապետ

12:32 14.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր ելույթը Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի տեսակոնֆերանսին:  

̰

11:40 14.04.2020

Մեկնարկել է սոցիալական օժանդակության 8-րդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը: Ծրագրով աջակցություն են ստանում տուժած ոլորտների անհատ ձեռնարկատերերը, մարտի 13-ից 30-ը գրանցված աշխատողները և մինչև 3 տարեկան խնամքի արձակուրդում գտնվող աշխատողները։

̰
Էնպես չի, որ լավ լուծումները միայն ձեզ մոտ են հայտնվում. ԲՀԿ-ական պատգամավորը՝ իշխող ուժին

18:25 13.04.2020

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում հայտարարեց՝ պետք է բալանսավորված մոտեցում ունենալ, քանի որ մի կողմից ունենք առողջապահական անվտանգության խնդիր, մյուս կողմից՝ հանրային կյանքի և տնտեսության փլուզման խնդիր: Մելքումյանը կրկին խոսեց չգրանցված և օրավարձով աշխատողների մասին: «Ի վերջո, պետության կողմից չգրանցված աշխատողներ կան: 2017թ. սեպտեմբերի 28-ի որոշումը, որտեղ հստակ արձանագրված է, թե […]

̰
Խնդրում եմ չչարախնդալ, այլ նորմալ առաջարկներ անել. Բաբկեն Թունյան

18:07 13.04.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն այսօր խորհրդարանում ելույթ ունենալիս նշեց՝ տպավորություն է, որ խնդիրները խառնում են իրար: Թունյանը շեշտեց՝ արտակարգ դրության հիմնական նպատակն է՝ անել հնարավորը, որ համավարակը վերադառնա կառավարելի միջակայք ու շատ արագ չտարածվի, մնացածը՝ տնտեսական, սոցիալական օգնություն, երկրորդական են ու դրանից բխող, այսինքն՝ եթե պետք է ընտրություն կատարվի մարդկանց առողջության ու  […]

̰
Աղջիկս ունի գյուղական տուն, ամսվա մեջ չի սպառում շատ գազ. Զոհրաբյանը հորդորում է անտեղի աջակցություն չտրամադրել

18:00 13.04.2020

Բաց է մնում չգրանցված, օրավարձով աշխատողների հարցը: Սա հրատապ լուծում է պահանջում: Ազգային ժողովում ելույթների փուլում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Հսկայական նամակներ եմ ստացել Վերնիսաժից, մարդիկ գրանցված չեն, չգիտեն՝ ինչ անեն»,- ասաց Զոհրաբյանը: Անդրադառնալով կառավարության ընդունած տնտեսական աջակցության 11-րդ միջոցառմանը՝ Զոհրաբյանը նշեց. «Իմ աղջիկն ունի գյուղական տուն, հաստատ ամսվա մեջ չի սպառում շատ […]

̰
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է

17:44 13.04.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ Մ6 միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է։ «Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է։ Աշխատանքները մի քանի օրով դադարեցվել էին հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների հետ կապված։ Մ6 միջպետական ճանապարհի «Սանահին» կայարան-Հաղպատ հատվածում կապալառու կազմակերպությունն ապրիլի 9-ից արդեն վերսկսել […]

̰
Գյուղատնտեսական աշխատանքներն օգնում են, որ կուտակումներ չլինեն. Արագածոտնի մարզպետը՝ SHANTNEWS-ին

17:25 13.04.2020

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը SHANTNEWS.am-ին որոշ տեղեկություններ է հայտնել մարզում նոր կորոնավիրուսի հետևանքով առաջացած վիճակի մասին: «Մինչ այս պահն Արագածոտնի մարզում ունեցել ենք թեստավորման 23 դրական պատասխան, 3 մարդ բուժվել է, 20-ը դեռ շարունակում է բուժվել: Բուժվում են և՛ Երևանում, և՛ մարզային բուժկենտրոններում»,- ասել է Գևորգյանը՝ հավելելով, որ մարզում նախապատրաստված է հիվանդանոց, որն անհրաժեշտության […]

̰
Հայաստանում կոմունալները վճարելու բարձր կուլտուրա կա, ուզում ենք դրան չվնասել. Փաշինյան

13:02 13.04.2020

Ինչո՞ւ է որոշվել փետրվար ամսին մինչև 10 հազար դրամի գազ, մինչև 5 000 դրամի էլեկտրաէներգիա սպառողներին ընդամենը 50 տոկոսի փոխհատուցում տրամադրել: Այս հարցին պատասխանելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց. «Հայաստանում կոմունալները վճարելու բարձր կուլտուրա կա, մենք ուզում ենք այնպես անել, որ դրան չվնասենք, դրա համար 50 տոկոսով ենք փոխհատուցում: Սոցիալական այլ […]

̰
Կառավարությունը 50 տոկոսով կփոխհատուցի կոմունալ ծախսերը

13:01 13.04.2020

Կառավարությունը կփոխհատուցի բոլոր այն բաժանորդների կոմունալ ծախսերի 50 տոկոսը, որոնց փետրվար ամսի գազի դիմաց գումարը չի գերազանցել 10 000 դրամը, իսկ էլեկտրաէներգիայի ամսական վարձը`5000 դրամը: Գործադիրն այսօր հավանություն տվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառմանը: «Այս ծրագրով շահառու են այն անձինք, որոնց փետրվար ամսվա ծախսը գազի գծով կազմել է ոչ ավելի, քան 10 000 դրամ, իսկ էլեկտրաէներգիայի […]

̰
Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ է դրել Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ

12:13 13.04.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ շրջանառության մեջ է դրել Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների համար ծախսագրումները (ամորտիզացիոն մասհանումները) կատարել ոչ թե սահմանված նվազագույն ժամկետներում, այլ որոշել սեփական հայեցողությամբ […]

̰
Իրանն ԱՄՆ-ին հաղթել է 1,6 միլիարդ դոլարի գործով

12:11 13.04.2020

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ 1,6 մլրդ դոլարի դատը շահել են: Այդ գումարը գրեթե ութ տարի Լյուքսեմբուրգում «սառեցված էր»՝ ԱՄՆ-ի խնդրանքով: Ինչպես հաղորդում է AFP-ն,  այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի նիստի ժամանակ: «Մեր երկիրն իրավական հաղթանակ է տարել 1,6 մլրդ դոլարի իր ակտիվների գործով, որոնք երկար ժամանակ ԱՄՆ-ի […]

̰
Արտակարգ դրության պայմաններում իրավախախտումը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք․ ՏՄՊՊՀ զգուշացումը

11:22 13.04.2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը զգուշացմամբ դիմել է տնտեսվարողներին: «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է տնտեսվարողներին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները և տեղեկացնում՝ արտակարգ դրության պայմաններում իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք: 2020 թվականի մարտի 17-ի որոշմամբ հանձնաժողովն այդ մասին զգուշացում […]

̰
ԵԱՏՄ տարածք ներկրվող պարենային և գյուղատնտեսական որոշ ապրանքների մաքսատուրքերը մինչև հունիսի 30-ը կզրոյացվեն. կառավարություն

19:28 12.04.2020

ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներկրվող պարենային և գյուղատնտեսական որոշ ապրանքների մաքսատուրքերը մինչև հունիսի 30-ը կզրոյացվեն։ 6 ամիս՝ մինչև սեպտեմբերի 30֊ը, ԵԱՏՄ տարածք արտոնյալ պայմաններով կներմուծվեն նաև բժշկական նշանակության ապրանքները։ 3 ամսով՝ մինչև հունիսի 30-ը, արգելվում է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների արտահանումը ԵԱՏՄ տարածքից դուրս։

̰
Վրաստանում Ազգային բանկը նոր թղթադրամներ է տրամադրում բանկերին

21:40 11.04.2020

Վրաստանի Ազգային բանկը հերթական անգամ հորդորել է  բնակչությանը առավելագույնս օգտվել անկանխիկ վճարման եղանակներից: Բանկը նոր թղթադրամներ է փոխանցել առևտրային բանկերին, որոնք շրջանառության  մեջ եմ մտնում նախորդների փոխարեն: Մարտի 21-ից  շրջանառությունից ստացված թղթադրամները, նոր կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով, տեղադրվել   են դրամարկղային կենտրոնում և 14 օր կպահվեն առանձին վայրում: Վարակաբանները խորհուրդ են տալիս թղթադրամներն արդուկել, կամ ախտահանող […]

̰
Երևանյան շուկաների եռուզեռն ու համավարակով պայմանավորված սահմանափակումները

18:46 11.04.2020

Զատկի տոնին ընդառաջ երևանյան շուկաներում ակտիվ եռուզեռ էր: Սոցիալական հեռավորություն ասվածը, մեղմ ասած, «խախտվում էր»: SHANTNEWS-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ ինչո՞ւ միմյանցից հեռու չեն կանգնում, մարդիկ կա՛մ պարզապես թողնում, հեռանում էին, կա՛մ մի քանի քայլ հեռանում մյուսներից: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
G20-ի երկրները կստեղծեն էներգետիկ շուկայի մոնիթորինգի խումբ

17:10 11.04.2020

G20-ի երկրները պայմանավորվել են էներգաշուկայում տիրող իրավիճակի մոնիթորինգի խումբ ստեղծելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է  РИА «Новости»-ն՝ հղում անելով նախարարների բանակցությունների արդյունքների պաշտոնական հաղորդագրությանը: Նշվում է, որ հատուկ աշխատանքային խումբը կստեղծվի կարճաժամկետ: Դրա հիմնական խնդիրը պետք է լինի էներգետիկ շուկային արձագանքելու միջոցառումները: Հստակեցվում է նաև, որ խմբում կարող է ընդգրկվել G20-ի ցանկացած երկրի էներգետիկայի նախարար, […]

̰
30 կգ-անոց փաթեթներ են փոխանցվել 2000 տարեցների. Հակոբ Կարապետյան

17:07 11.04.2020

«Քանի որ իրավիճակն անկանխատեսելի էր, բյուջեում նախատեսված գումար չկար այդ նպատակով, բյուջեի տողը փոխվեց, նշանակությունը փոխվեց, և 45 մլն դրամ հատկացվեց քաղաքապետարանի կողմից սոցիալական ծրագրերի իրականացմանը»,- ապրիլի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա տեղեկացրեց, միայնակ ու անժառանգ տարեցներին է օգնություն հատկացվել: Մասնագետների խորհրդով կազմվել է ցուցակ, պարենային ու կենցաղային […]

̰
Քննարկվել է մի քանի ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը

17:03 11.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են պետական կառավարման համակարգում, առողջապահության և աշխատանքի ու սոցիալական ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը: Մասնավորապես, զեկուցվել է, որ 2016 թվականից ընթացքի մեջ գտնվող Պետական հատվածի արդիականացման 3-րդ վարկային ծրագրի նպատակն է էլեկտրոնային կառավարման համակարգի, ինչպես նաև թվայնացման գործիքների ներդրումը պետական կառավարման ոլորտում, ինչը կնպաստի վերջինիս արդյունավետության […]

̰
Իրականացվում են ներտնտեսային ցանցերի մաքրման աշխատանքներ

16:30 11.04.2020

Մարտի 1-ից «Արտաշատ» ՋՕԸ-ն իր տարածքում ընդգրկված թվով 54 համայնքներում իրականացնում է ներտնտեսային ցանցերի մաքրման, նորոգման, մետաղական և պոլիէթիլենային խողովակների տեղադրման աշխատանքներ, Մխչյան հեռացնող ջրանցքի և Դվին ջրանցքի նորոգման և մաքրման աշխատանքներ, միջտնտեսային բաժանարարների մաքրման աշխատանքներ, փակ և բաց ջրագծերի նորոգման և տարիներով կուտակված աղբի մաքրման ու տեղափոխման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից: […]

̰
Ինչպե՞ս պայքարել բանկերում և սուպերմարկետներում հերթերի դեմ. հարց քաղաքապետի տեղակալին

16:22 11.04.2020

«Հերթը ստեղծողը մենք ենք, մենք ինքներս, գիտակցելով վարակի տարածման վտանգը, պետք է մեր փոքր լուման դնենք և պահպանենք սոցիալական հեռավորությունը և չստեղծենք այդ հերթը»,- այսօր` ապրիլի 11-ին, ի պատասխան հարցի, որ բանկերում ու խանութներում հերթեր են, ինչպե՞ս պետք է պայքարել այդ խնդրի դեմ, ասաց Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երևանի օպերատիվ շտաբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ […]

̰
Թրամփը պատրաստ է Մեքսիկայի փոխարեն կրճատել նավթի արդյունահանումը

14:55 11.04.2020

Միացյալ Նահանգները իր վրա է վերցնում նավթի արդյունահանման ծավալների կրճատման այն մասը, որը պետք է իրականացներ Մեքսիկան։ Դա թույլ է տալու վերջնական համաձայնության հասնել ու կայունացնել նավթի գինը։ Այս մասին հայտնում է BBC կայքը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենց համար նավթի արդյունահանումը կրճատելը այդքան էլ մեծ խնդիր չէ, քանի որ երկրի բոլոր պահեստարանները լցվել […]

̰
Երկուշաբթի օրվանից տնտեսական գործունեության մի շարք տեսակներ կթույլատրվեն. վարչապետ

13:47 11.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ մտադիր են երկարաձգել արտակարգ դրությունը: Դա, ըստ վարչապետի, անհրաժեշտ է վարակի հետագա տարածումը կանխարգելելու համար: «Կարևոր է արձանագրել, թե ինչ նկատի ունենք՝ «հետագա տարածումը կանխարգելել» ասելով: Համաճարակը այսպես թե այնպես շարունակում է տարածվել,. մեր խնդիրն է՝ ունենալ միավոր ժամանակաշրջանում հիվանդացության հնարավորինս քիչ դեպքեր: Կարևոր է, որ հնարավորինս […]

̰
Մեկնարկել է պետական օժանդակության 6-րդ միջոցառումը

12:12 11.04.2020

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ մեկնարկել է պետական օժանդակության 6-րդ միջոցառումը, ըստ որի՝ մասնավոր հատվածում գրանցված և մարտի 13-ից 30֊ն ընկած ժամանակահատվածում աշխատանքը կորցրած քաղաքացիները ստանում են 68․000 դրամ միանվագ աջակցություն։ Միջոցառումից օգտվելու համար դիմում գրելու անհրաժեշտություն չկա. տվյալները ստացվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից։

̰
Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում․ Սուրենյանը դիմել է գյուղատնտեսներին

12:00 11.04.2020

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի գյուղատնտեսներ, ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց Ձորի նախալեռներում օդում հնարավոր է 0․․․-2, հողի մակերևույթին -3․․․-4 աստիճան ցուրտ։ Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում»։ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/3088713341191894

̰
Թուրինում դարձյալ բացվել է հայտնի առևտրային շուկան. RT

19:00 10.04.2020

Իտալիայի Թուրին քաղաքի Ֆորոն հրապարակի շուկան կրկին սկսել է աշխատել, հայտնում է RT-ն: Նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդացության աճը երկրում զգալի դանդաղել է։ Մարդիկ, պահպանելով կանխարգելիչ միջոցառումները, նորից դուրս են եկել գնումների կենտրոնական բաց շուկայում։ Թուրինը COVID-19-ից ամենից շատ տուժած քաղաքներից է՝ տեղակայված Իտալիայի հյուսիսում:

̰
Այս իրավիճակում խախտում անելը կդիտարկվի որպես ծանրացնող հանգամանք. ՏՄՊՊՀ նախագահը խոսել է գների դինամիկայից

18:53 10.04.2020

«Վերջին 2 օրերին լավ դինամիկա ենք նկատում գների նվազման, բայց դա դեռ չի նշանակում, որ գները հասել են փետրվար ամսվա գներին»,- այսօր՝ ապրիլի 10-ին, կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովի աշխատանքները 24 ժամ շարունակվում են, խումբը հերթափոխով ուսումնասիրություն է իրականացնում Երևանում և […]

̰
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում բնակարաններ ու մանկապարտեզ կկառուցի

16:44 10.04.2020

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում բնակարաններ ու մանկապարտեզ կկառուցի։ Այս մասին այսօր Գյումրիի ավագանու հերթական նիստում ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Նա նշել է, որ հիմնադրամը դիմել է Գյումրիի քաղաքապետարանին՝ բնակարանաշինական ծրագրի և մանկապարտեզի կառուցման համար տարածք հատկացնելու խնդրանքով։ Այսօր ավագանու հաստատմանն է ներկայացվել Գյումրիում համապատասխան տարածք «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերելու նախագիծը։ «Գյումրիի քաղաքապետին […]

̰
Նոր կորոնավիրուսը չի սահմանափակում գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը. Արմավիրի մարզպետ

15:25 10.04.2020

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը SHANTNEWS.am-ին հեռախոսազանգի միջոցով տեղեկություններ է հաղորդել այն մասին, թե ինչ իրավիճակ է մարզում՝ նոր կորոնավիրուսի վարակով պայմանավորված, որքանով են սահմանափակումները խոչընդոտում գյուղատնտեսական աշխատանքների կատարմանը: «Մարզի գյուղատնտեսական առանձնահատկությունը հաշվի առնելով՝ ակտիվություն նկատվում է: Պարետատան սահմանափակումները չեն վերաբերում գյուղատնտեսական աշխատանքներին: Մեր հիմնական տնտեսության մասն այս պահին, կարծում եմ, կազմում է գյուղատնտեսությունը, և Արմավիրի […]

̰
Անթույլատրելի է ապրանքների շրջանառության արգելքը անգամ պանդեմիայի պայմաններում. Փաշինյան

14:00 10.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերանսին: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանում տիրող իրավիճակը պանդեմիայի շրջանակներում և վերջում պատրաստակամություն հայտնել այս աշնանը Հայաստանում ընդունել միջկառավարական խորհրդի հերթական նիստը՝ հույս հայտնելով, որ մինչ այդ պանդեմիան հաղթահարված կլինի: «Մենք ապրում ենք դժվար ժամանակներ, և պետք է անել հնարավոր […]

̰
Գործատուները պետք է կրճատեն ոչ թե աշխատատեղը, այլ աշխատաժամանակը. ԵՄ-ն նոր փաթեթներ ունի

13:35 10.04.2020

ԵՄ անդամ-երկրների ֆինանսների նախարարները համաձայնեցրել են 50 միլիարդ եվրոյի չափով տնտեսության աջակցության փաթեթը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Պորտուգալիայի ֆինանսների նախարարը և Եվրախմբի նախագահ Մարիո Սենտենոն հստակեցրել են, որ 100 միլիարդ եվրո կհասցեագրվի աշխատավարձերի սուբսիդավորմանը: Սա այն բանի համար է, որ գործատուները կրճատեն աշխատաժամանակը, այլ ոչ թե աշխատատեղը: Նա նաև նշել է որ Եվրոպական ներդրումային […]

̰
BACK_TO_TOP