TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աշխարհում կորոնավիրուսի տարածումն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա

12:56 27.02.2020

Կորոնավիրուսի՝ Հայաստան մուտքը կանխարգելելու համար արդյունավետ պայքար է իրականացվում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա նաև նշեց՝ նույնիսկ եթե վիրուսը ՀՀ տարածքում լինի, ունեն ամբողջական գործիքակազմ, որ պայքարեն հենց այստեղ՝ մեր երկրի տարածքում: Հաղորդավար Արամ Աբրահամյանը նշեց՝ Արժույթի միջազգային հիմնադրամը խոսում է վիրուսի տնտեսական բացասական հետևանքների մասին, ապա […]

̰
Աղքատությունը նվազեցվել է 2,2 տոկոսային կետով․ Փաշինյան

12:55 27.02.2020

2019 թվականի աշխատանքները ամփոփելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ կառավարությանը հաջողվել է 2,2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը։ Արդյունքում` այն հասցվել է 23,5 տոկոսի։ Ծայրահեղ աղքատությունը 1,2 տոկոսից հասցվել է 1 տոկոսի։ Այս մասին նույնպես կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետը։ Փաշինյանի խոսքով՝ այսօր Հայաստանում պատմական ցածր մակարդակի է հասցվել աղքատության մակարդակը։ Նա նաև տեղեկացրեց, […]

̰
Էս որոշումը մեր գլխին մի փոքր չար կատակ է խաղացել․ Փաշինյան

12:45 27.02.2020

Կառավարությունը նախորդ տարվա ընթացքում 42 միլիարդ դրամ է վերադարձրել հարկ վճարողների ԱԱՀ դեբետին։ Այս գումարը Ազգային վիճակագրական ծառայությունը հանել է ՀՆԱ աճից։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ոնց -որ թե էդ որոշումը մեր գլխին մի փոքր չար կատակ է խաղացել … և եթե մենք էդ գումարը վերադարձրած չլինեինք կամ գումարեինք, մենք […]

̰
Նոր գլոբալ հայկական բրենդ ստեղծելու հավանականություն կա․ Փաշինյանը՝ մրգային գինիների մասին

12:12 27.02.2020

Եթե 2019 թվականին կոնյակի արտահանումը աճել է 26,4 տոկոսով, ապա մրգային գինիների արտահանումը աճել է 70,8 տոկոսով։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ հատուկ զրուցել է այս ոլորտի ներկայացուցիչների հետ։ «Մենք պետք է էս ոլորտին աջակցենք, որովհետև էստեղ հավանականություն կա նոր գլոբալ հայկական բրենդ ստեղծելու»,- ասաց Փաշինյանը։ Նա […]

̰
Կառավարությունն արգելեց փայտանյութի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս

11:50 27.02.2020

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում սահմանափակումներ մտցվեցին արտահանումների ոլորտում․ այսուհետ Հայաստանից արգելվում է արտահանել գերաններ և փայտի այլ հումք ու պատրաստի ապրանքներ։ Այս մասին հայտնեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Գրիգորյանը բացատրեց, որ խոսքը ԵԱՏՄ-ից դուրս արտահանումների մասին է, որովհետև դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը թույլատրված է լինելու։ Արգելքը դրվում է 6 ամսով, և եթե Միության անդամ […]

̰
Հայաստանը 647 ապրանքով ևս 1 տարի կպահպանի ԵԱՏՄ արտոնությունը․ նախագիծ

11:47 27.02.2020

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց այն արտոնությունները, որոնք նորից ստանում է Հայաստանը։ Նա նշեց, որ վարչապետի ղեկավարած բանակցությունների արդյունքում ԵԱՏՄ համատեքստում 647 ապրանքի գծով արտոնություն կտրվի Հայաստանին։ Բանն այն է, որ Հայաստանը նախորդ 5 տարի ընթացքում արտոնության միջոցով ապրանքները ներմուծում էր ցածր մաքսատուրքերով։ Հիմա այդ ապրանքների թիվը կրճատվում է, սակայն 647 ապրանք, […]

̰
Վրաստանի հիմնական խնդիրն էլեկտրականության բաց շուկայի ստեղծումն է. ԵՄ

11:00 27.02.2020

Վրաստանի գլխավոր խնդիրն էլեկտրաէներգիայի բաց, մրցակցային շուկայի ստեղծումն է։ Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում անելով ԵՄ աղբյուրներին։ «EU4Energy խումբն օգնում է վրացական իշխանություններին ապահովել էլեկտրաէներգիայի շուկայի լիարժեք բացում», – ասում են ԵՄ պաշտոնյաները: «Քարտուղարությունն աջակցում է առաջնահերթ նախագծերի ընտրության գործընթացին ՝ կիրառելով հատուկ մեթոդաբանություն և չափանիշներ՝ էլեկտրաէներգիայի և գազի ենթակառուցվածքների ոլորտի նախագծերում ներդրումները գնահատելու […]

̰
Որտեղից ինչքան բենզին ու դիզվառելիք ենք ներկրում․ «Հայաստանի Հանրապետություն»

09:47 27.02.2020

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Դատելով տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ բենզինի և դիզվառելիքի շուկաների ուսումնասիրությունից՝ հստակեցվել են մասնակիցների կազմը, ներմուծման ծավալները, ներմուծման ծավալները՝ ըստ երկրների, իրացման ծավալները: Ըստ այդմ, ամենաշատ բենզին ներմուծում ենք Ռուսաստանից. այդպես է եղել և 2017, և 2018 և 2019 թթ.՝ 72, 69 և 95 տոկոս համապատասխան մասնաբաժիններով (2019 թ. հաշվարկը […]

̰
Իրավապահ մարմինները պետք է իրականացնեն մեր ժողովրդի արդար ակնկալիքը. վարչապետ

18:11 26.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, որի շրջանակում քննարկվել են հակակոռուպցիոն պայքարի ընթացքը և հետագա քայլերը: Խորհրդակցությանը մասնակցել են իրավապահ մարմինների ղեկավարները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ Ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Այսօր ձեզ հրավիրել եմ՝ հերթական անգամ քննարկելու կոռուպցիայի դեմ […]

̰
Պետդուման կքննարկի նավթամթերքները ՀՀ արտահանելիս հայտարարագրերը վերացնելու մասին արձանագրությունը

18:08 26.02.2020

Ռուսաստանի կառավարությունը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Ռուսաստանից Հայաստան նավթամթերք արտահանելիս ժամանակավոր պարբերական մաքսային հայտարարագրումը չեղյալ հայտարարելու մասին արձանագրությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, տեքստը հրապարակվել է Դումայի էլեկտրոնային բազայում: Համապատասխան փոփոխությունն առաջարկվում է ներառել բնական գազի, նավթամթերքների և չվերամշակված բնական ադամանդի մատակարարման մասին Ռուսաստանի և Հայաստանի միջկառավարական համաձայնագրում: Համաձայն արձանագրության տեքստի՝ Հայաստանին մատակարարվող 95-ից ցածր օկտանային ցուցանիշից […]

̰
Ո՞նց համատեղենք Եվրոպայի հետ աշխատանքը, երբ տնտեսությունն ինտեգրված է Եվրասիական տնտեսության մեջ. հին հարցեր, նոր պատասխաններ ԱԺ-ում

15:06 26.02.2020

Հայաստանի և Եվրամիության միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում այս տարի նախատեսվում է տասնյակ ծրագրեր իրագործել: Դրանք այսօր ԱԺ-ում ներկայացնելու հնարավորություն են ունեցել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունեցել լսումներ, որոնց ներկա է գտնվել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը: Ելույթներից հետո ներկաները […]

̰
Հարստացե՛ք, հարստացրե՛ք. Հայաստանում բիզնես ծավալվելու է միմիայն օրինական ճանապարհով. Նիկոլ Փաշինյան

15:03 26.02.2020

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ և որակ պետք է ստանա. այս մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը կառավարությունում հրավիրված խորհրդակցությանը: Վարչապետը ներկայացրել է 2018-2019թթ. կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված արդյունքները, որոնց ծավալները, ըստ նրա, աննախադեպ են: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ արդյունքները, այնուամենայնիվ, իրեն ու հանրությանը չեն բավարարում, հետևաբար, այսօրվա քննարկումը ուղղված է այդ ոլորտում արվող […]

̰
Կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ և որակ պետք է ստանա Հայաստանում. Փաշինյան

13:06 26.02.2020

Կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ և որակ պետք է ստանա Հայաստանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ կառավարությունում խորհրդակցություն է հրավիրել: Վարչապետը խորհրդակցությունը ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է իր ֆեյսբուքյան էջում: Մանրամասները` տեսանյութում:  

̰
ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում ավելացել են երկկողմ ձևաչափով տրամադրվող աջակցության ծավալները

12:09 26.02.2020

ԵՄ 2020թ. աջակցության ծրագրով նախատեսվում են արդարադատության և ոստիկանական ոլորտների ռազմավարական բարեփոխումների ուղղությունների զարգացում, որոնք ընդգրկված են Հայաստանի կառավարության գերակայությունների ցանկում: Այս մասին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-ում, որտեղ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունենում լսումներ: Դրանք նվիրված են  ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին: Մանրամասները` տեսանյութում:

̰
Թրամփը ևս մեկ տարով երկարաձգեց հակառուսական պատժամիջոցները

08:09 26.02.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է մի շարք պատժամիջոցների գործողության ժամկետը, որոնք ավելի վաղ սահմանվել էին Ռուսաստանի նկատմամբ՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Նախագահի հրամանին կցված բացատրական թերթիկում նշվում է, որ գործողություններն ու քաղաքականությունը, որոնց մասին խոսվում է փաստաթղթում, շարունակում են արտակարգ սպառնալիք նեկայացնել ԱՄՆ […]

̰
Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածով․ հաստատված դեպքեր չկան

22:46 25.02.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը երեկ՝ փետրվարի 24-ին, «Հեռանկարի» տաղավարում խոսել է այն աշխատանքների մասին, որոնք ձեռնարկվում են նոր կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու համար: «Մենք ժամանող մարդկանց ոչ միայն ջերմությունն ենք ստուգում: Հեռահար ջերմաչափման գործիքներից զատ արտաքին զննություն է անցկացվում: Կարող է ջերմություն չունենա, կամ դիտավորյալ դեղ խմած լինի, որ իջնի, բայց […]

̰
Վրաստանում աղբ նետելու համար տուգանքներն ավելանում են

20:57 25.02.2020

Վրաստանի խորհրդարանը «Թափոննների կարգավորման օրինագծում» փոփոխություններ են գրանցել: Ըստ օրինագծի՝ 2 կգ-ից ավելի աղբը, որը դուրս է նետվում բնակելի շենքից, կգնահատվի որպես շրջակա միջավայրի աղտոտում և նախկին 100 լարիի փոխարեն տուգանքը կդառնա 200 լարի: Ավտոմեքենայից, տրանսպորտային միջոցներից դուրս նետված աղբի համար սահմանված 120 լարի տուգանքը դարձել է 250 լարի:      

̰
Օրեր անց ԵԱՏՄ սահմանով 100․000 դոլարից ավելի գումար անցկացնելիս հատուկ փաստաթղթեր պետք կլինեն

18:30 25.02.2020

Մարտի 4-ին, ընդամենը 1 շաբաթ անց, ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ այն կարգավորումը, որը սահմանափակումներ է մտցնելու միության սահմանով կանխիկ գումար անցկացնելու հարցում։ 100 հազար դոլարից ավելի գումար անցկացնելու համար անհրաժեշտ է լինելու ներկայացնել հատուկ փաստաթղթեր, այլապես մաքսային ծառայողները թույլ չեն տա անցկացնել գումարը։ Եթե ընդհանուր գումարը գերազանցում է 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը, ապա […]

̰
2019-ին տնտեսության ամենաարագ աճող ճյուղը եղել է կացության և հանրային սննդի ծառայությունների ոլորտը. ՀՀ վարչապետ

17:42 25.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Սիրելի հայրենակիցներ, հիշում եք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով հրապարակել եմ իմ տեսլականը, որ Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր, որը պետք է ունենա արտահանմանը միտված տնտեսություն: Այժմ, 2019 թվականի արդյունքներով. 1. Մշակող արդյունաբերությունը աճել է 12%-ով` ՀՆԱ-ի կառուցվածքում 12․1% կշռով դառնալով տնտեսության […]

̰
Մինսկը «կեղտոտ նավթի» պատճառով ունեցել է 2 մլրդ դոլարից ավելի կորուստ

16:26 25.02.2020

2019 թվականին Բելառուսի արտահանումը նվազել է ավելի քան 2 միլիարդ դոլարով՝ պայմանավորված Ռուսաստանի կողմից նավթամթերքի ընդունման և «Դրուժբա» միջքաղաքային խողովակաշարով նավթի մատակարարման սահմանափակումներով,  ասել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը: Sputnik Belarus-ի փոխանցմամբ՝ Մակեյը երեքշաբթի մասնակցել է արտգործնախարարության խորհրդի ընդլայնված նիստին, որտեղ ամփոփվել են անցյալ տարվա ընթացքում դիվանագիտական ​​ծառայության աշխատանքի արդյունքները: «Արտահանման ծավալների վրա լուրջ ազդեցություն […]

̰
Տարին բավականին լավ ենք սկսում․ կարևոր է, որ արտահանման աճի տեմպը շարունակի մնալ առաջանցիկ. Ա․ Մանուկյան

14:55 25.02.2020

Հրապարակվել է 2020թ հունվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը): «Տարին բավականին լավ ենք սկսում, մասնավորապես հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ արձանագրվել է 8.9 տոկոս տնտեսական աճ: Արդյունաբերության աճը կազմել է ավելի քան 13 տոկոս, շինարարությունը՝ 7.7 տոկոսով: Ընդհանուր առմամբ թվերը բավական լավն են, բայց չափազանց ուրախալի է արտահանման ավելի քան 20 տոկոսանոց աճը, ներմուծման շուրջ 2 […]

̰
Փայլուն տնտեսական տարի ենք սկսել, դուխով. Փաշինյան

13:02 25.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով արձանագրված տնտեսական ցուցանիշներին: «Տարին սկսում ենք բարձր տնտեսական նոտայով: 2020 թվականի հունվարին գրանցվել են հետևյալ ցուցանիշները. Տնտեսական ակտիվության աճ՝ 8.9 տոկոս: Արդյունաբերության աճ՝ 13.4 տոկոս: Շինարարության աճ՝ 7.7 տոկոս: Առևտրի շրջանառության աճ՝ 10.3 տոկոս: Ծառայությունների աճ՝ 13.2 տոկոս: Էլէներգիայի արտադրության աճ՝ 18.7 տոկոս: Արտահանման […]

̰
ՀԴՄ սարքերի ձեռքբերման հետ կապված որոշակի ռիսկերի մասին. ՊԵԿ պարզաբանումը

12:30 25.02.2020

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացի ազատականացման արդյունքում յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ կարող է իրականացնել ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխան ՀԴՄ-ների ներմուծում, ծրագրային ապահովման մշակում, այդ սարքերի իրացում և սպասարկում: Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության սահմանած՝ ՀԴՄ-ներին ներկայացվող պահանջներին և […]

̰
ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել ձու արտադրող մի շարք ընկերությունների նկատմամբ

19:06 24.02.2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու» ՍՊԸ-ների, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի և «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ: «ՏՄՊՊՀ-ն 2019 թվականի փետրվարի 4-ի «Ձվի շրջանառության ոլորտում ուսումնասիրություն իրականացնելու մասին» թիվ 17-Ա որոշման հիման վրա իրականացրել է ուսումնասիրություն […]

̰
Վարչապետը ծանոթացել է Ներդրումների աջակցման կենտրոնի գործունեությանը

17:10 24.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է էկոնոմիկայի նախարարության համակարգում գործող Ներդրումների աջակցման կենտրոն: Կառավարության ղեկավարը էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և կենտրոնի ղեկավար Լևոն Օհանեսյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը, այնուհետև տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակում մանրամասն անդրադարձ է կատարվել ներդրումների աջակցությանը միտված քայլերին և այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող միջոցառումներին: Խորհրդակցության սկզբում վարչապետը […]

̰
Ուորեն Բաֆեթի ընկերությունը պատրաստ է նրա մահվանը

13:12 24.02.2020

Berkshire Hathaway ներդրումային ընկերության մաքուր շահույթը 2019 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 1.9 հազար տոկոսով և կազմել 81 միլիարդ դոլար: Այս մասին ներդրողներին ասել է ընկերության ղեկավար Ուորեն Բաֆեթը, որը մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Նա այս աճը բացատրել է GAAP-ի նոր կանոններով, որոնք ներդրվել են 2018 թվականին՝ որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարկային […]

̰
ԱԺ-ում քննարկվում է Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը

12:47 24.02.2020

ԱԺ-ում մեկնարկած Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգային առաջին հարցով քննարկվում է Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը: Այլևս պայմանական սեփականություն հանդիսացող հողամասի օտարումից առաջացած մուտքերը կհամարվեն համայնքային մուտքեր և ամբողջությամբ կուղղվեն համայնքային բյուջե: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, ներկայացնելով փոփոխությունը, ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե […]

̰
2020 թվականին նախատեսվում է վերանորոգել ավելի քան 500 կմ

12:18 24.02.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ում գրել է, որ այս տարի պատրաստվում են վերանորոգել ավելի քան 500 կմ ճանապարհ: Նա նաև տեսանյութ է հրապարակել: Մանրամասները` տեսանյութում:

̰
Սպասվում է, որ ռոումինգի ծառայությունները ԵԱՏՄ-ում 2020-ին կլինեն անվճար. ԵԱՏՄ նախագահության տարվա ամփոփում

17:05 22.02.2020

2019 թվականին Հայաստանում 2008 թվականից տնտեսական ակտիվության ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել, թեև Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ու ֆինանսների նախարարության կանխատեսումները 4-5 տոկոսի շրջակայքում էին: ԵԱՏՄ փորձագիտական ակումբի անդամները վստահեցնում են, որ իրենք սպասում էին ավելի քան 6 տոկոս աճ: Դրա համար կային հիմնավորումներ: Թեղուտի հանքավայրի շահագործման հաշվին արդյունաբերությունը 2 անգամ ավելի աճ է արձանագրել, […]

̰
Ավանդների աճը նշանակում է` երկրում սահմանափակ են ներդրումների հնարավորությունները. 2019թ. ԵԱՏՄ շրջանակում ՀՀ արդյունքները

13:27 22.02.2020

ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանին հաջողվել է ձևավորել միասնական կենսաթոշակային շուկա, բայց դեռևս չի ձևավորվել միասնական էներգետիկ շուկա: Այս ուղղությամբ ևս պետությունը պետք է քայլեր ձեռնարկի: Իսկ թե ինչ արդյունքներ են գրանցվել  2019-ին, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ամփոփել են Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները: Նրանց կարծիքով` կարևորագույն արդյունքը ՀՆԱ-ի ռեկորդային` 7.6 տոկոսանոց աճն է եղել: Ակումբի համակարգող Արամ […]

̰
BACK_TO_TOP