17:39 04.03.2020
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ) ղեկավար Արմեն Կոտոլյանը։ Հանդիպմանը քննարկվել են 2020 թվականի անելիքները և 2019 թվականին կատարված փոփոխությունները։ Արմեն Կոտոլյանը զեկուցել է, որ 2019 թվականին իրականացվել […]
17:20 04.03.2020
Շիրակի մարզի ջրամբարները այս տարի աննախադեպ սակավաջուր են։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց պատգամավոր Սարիկ Մինասյանն ու կառավարությանը հարց ուղղեց, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում Շիրակի գյուղատնտեսներին ոռոգման ջրով ապահովելու համար։ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ այս ընթացքում Ջրային կոմիտեի ղեկավարության ներգրավմամբ քննարկումներ արդեն եղել են։ Լուծումներ, ըստ նախարարի, եզրագծվում […]
17:15 04.03.2020
Թեև իրացման ցանցերում ախտահանման աշխատանքներ կատարվում են պարբերաբար, սակայն, հաշվի առնելով վերջին շրջանում ակտիվացած սուր շնչառական վարակների, մասնավորապես՝ կորոնավիրուսի վտանգը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հանձնարարությամբ, Երևանի խոշոր սուպերմարկետներում, որպես կանխարգելիչ միջոցառում, իրականացվում են ախտահանման աշխատանքներ՝ օրվա մեջ 3-4 անգամ պարբերականությամբ: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Ախտահանվում են հատկապես այն հատվածներն ու մակերեսները, որոնց սպառողները […]
13:48 04.03.2020
ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է հարկային ոլորտում 2019 թվականին կատարված աշխատանքները և հիմնական ցուցանիշները. 2019թ. դեկտեմբերին հարկման բազա (հարկման ենթակա եկամուտներ) ապահովված աշխատատեղերը կազմել են շուրջ 629 հազար, ինչը 2018թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 7%-ով (41 հազարով), իսկ 2018թ. ապրիլի […]
12:52 04.03.2020
ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման և հսկողության վարչության պետը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ 2019 թվականին, նախորդ տարվա համեմատ, աճել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման, նաև չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված ստուգումների քանակը: ՊԵԿ պաշտոնյայի խոսքով՝ 2020 թվականին էլ շարունակվելու են աշխատանքները հարկային իրավախախտումների բացահայտման, հարկային ստվերի կրճատման ուղղությամբ:
16:55 03.03.2020
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել են պետական սեփականություն հանդիսացած՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում գտնվող 185.3 քմ մակերեսով գույքի օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը, որի ընթացքում պարզվել են պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցավոր արարքներ: Մասնավորապես, ուսումնասիրություններով պարզվել է, որ ՀՀ ԿԱ Պետական […]
15:30 03.03.2020
2020թ. «Հարավկովկասյան երկաթուղու» ներդրումային ծրագրով նախատեսվում է ծախսել ավելի քան 4,4 մլրդ դրամ, որից 1,8 միլիարդն ուղղվելու է երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացմանը, իսկ 2,5 միլիարդը՝ շարժակազմի նորացմանը: Փետրվարին երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները կազմել են 219,4 հազար տոննա, ինչը 0,5% գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, ուղևորների թիվը գերազանցել է 26,4 հազարը` աճելով 8,4%-ով: Ընդ որում՝ միջազգային ուղևորափոխադրումներն ավելացել […]
13:36 03.03.2020
Ryanair ավիաընկերությունը պլանավորում է 25%-ով կրճատել իտալական կարճ հեռավորությամբ չվերթները մարտի 17-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում: Այդ մասին ասվում է ավիաընկերության ֆեյսբուքյան էջում: Ըստ այդ գրառման՝ բոլոր այն ուղևորները, որոնց թռիչքները կչեղարկվեն, արդեն տեղեկացված են էլեկտրոնային փոստով: Իսկ Երևանից դեպի Հռոմ և Միլան թռիչքները կշարունակվեն պլանավորված ռեժիմով: Քաղավիացիայի կոմիտեից տեղեկությունն առայժմ չեն մեկնաբանում: https://www.facebook.com/ryanairarmenia/posts/180981519989273?__xts__[0]=68.ARAu2hxYZmc9vfMu-9dmIZaC-UkoXqx_mwuTyEytjM_2KdXOc7Vwc5KT4BuiIdKpLt8kQes0xMUkjVwLZ5qXfgMLGvoBdq1Q2jgOSD6Ovlxk0dJ3hoxoSPePSzQAyvPD5CDyOfeoHgY30g5Tbtxco1fbrL68N7xihQofHBMBWa2U0Q_6d0u_5yQhJxkQ6vqcJysbH1x6gdMzNM9XXTVRF3nYCogcXn-130Fpy3drxnjv803F-gK14tMcjW1rwtbUG8Fv-R54OO0kBVQ6nelMiLLFcd0wGqEWhIwf-rxOMPmm2HWmHV23U4Jt9zaGJRIpDvO95RxWS4UziGHIss2od3g&__tn__=-R
21:57 02.03.2020
Երկուշաբթի ԵՄ իշխանությունները և Միացյալ Թագավորությունը բանակցություններ են սկսել Brexit- ից հետո առևտրային համագործակցության վերաբերյալ: Խոսքը 500 միլիարդ եվրոյի տարեկան առևտրի մասին է, հայտնում է Reuters գործակալությունը: Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունենում Բրյուսելում՝ հիմնական բանակցողներ Միշել Բարնյեի (ԵՄ) և Դեյվիդ Ֆրոստի (Մեծ Բրիտանիա) մասնակցությամբ: Բանակցությունները, հավանաբար, կտևեն երեք օր: Ինչպես հայտնի է, ներկայիս անցումային […]
18:44 02.03.2020
2019թ. հուլիսին Կոտայքի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին է ուղարկվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի գրությունը ՍՊԸ կողմից իրականացվող բազմաբնակարան շենքի շինարարության ընթացքում թույլ տրված խախտումների համար վերջինիս վարչական տույժի ենթարկելուց հետո այդ խախտումները չվերացվելու, շինարարական աշխատանքները շարունակվելու մասին։ Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերությանը […]
18:32 02.03.2020
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով: Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից […]
17:39 02.03.2020
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2019-ին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ: Վարկառուներին (համավարկառուներին) վերադարձվել է վճարված եկամտային հարկի 7 միլիարդ 900 միլիոն դրամ գումար, ինչը 2018 թվականի ցուցանիշը (4,683,712.8 դրամ) գերազանցել է ավելի քան 3 միլիարդ դրամով կամ 68.7%-ով: Գործընթացում ներգրավված է եղել 7152 շահառու՝ […]
15:40 02.03.2020
Հարավկովկասյան երկաթուղին հայտնում է, որ հաշվի առնելով ուղևորների խնդրանքները և հիմք ընդունելով անցկացված ուսումնասիրությունների և հարցումների արդյունքները՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն որոշում է ընդունել անփոփոխ թողնել ներհանրապետական ուղևորատար էլեկտրագնացքների չվացուցակները:
15:07 02.03.2020
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները շարունակում են աշխատանքները անօրինական ճանապարհով ներմուծված ապրանքների հայտնաբերման ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվականից: Օրերս վարչության աշխատակիցները Բագրատաշենի անցակետում կանխել են 70 բջջային հեռախոսի անօրինական ներմուծման տարբեր դեպքեր: Վարչության աշխատակիցները Վրաստանից ժամանած ՀՀ քաղաքացու տրանսպորտային միջոցի զննմամբ հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր մոդելի 38 բջջային […]
12:21 02.03.2020
Մինչև 24 մլն դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարողները տնտեսական գործունեության ժամանակ հանրային պաշտպանի ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն կունենան: ԵԱՏՄ շրջանակներում գործող օրենքի համաձայն` նման իրավունք ունեն մինչև 50 մլն դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարողները: Օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ է ԱԺ ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նախագիծն այսօր քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային […]
11:21 02.03.2020
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որպես գազասպառման ոլորտը վերահսկող լիազոր մարմին, անհրաժեշտ է համարում այս տեսանյութի միջոցով քաղաքացիներին իրազեկել գազի անվտանգության կանոնների պահպանման մասին։ Տեսանյութի պատրաստման համար հիմք է հանդիսացել վերջին ժամանակահատվածում ներտնային գազասպառման համակարգում տեղի ունեցած շմոլ գազից թունավորման, այդ թվում՝ մահացու ելքով պատահարների վիճակագրության և վերլուծության արդյունքները։ Տեսանյությում ներկայացվում է գազի […]
14:45 29.02.2020
Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է. «Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.32 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով, ս/թ մարտի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.32 երթուղու գործունեությունը: Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող ավտոբուսային հ.20 երթուղին, ժամանակավորապես, Ավան վարչական շրջանի «Դուրյան» թաղամասից կշահագործվի […]
13:15 29.02.2020
Լյուքսեմբուրգում փետրվարի 29-ից հասարակական տրանսպորտի ամբողջ համակարգը՝ երկաթուղիները (բացառությամբ առաջին կարգում երթևեկությունների), ավտոբուսները (բացառությամբ մի շարք գիշերային երթուղիների) և տրամվայները դարձել են անվճար: Ինչպես հայտնել են Լյուքսեմբուրգի կայուն զարգացման նախարարությունից, որի կառուցվածքում ընդգրկված է տրանսպորտի դեպարտամենտը, նմանատիպ միջոցառումներ նախկինում ձեռնարկվել են առանձին քաղաքների կողմից, բայց առաջին անգամ դա կիրառվել է երկրի ամբողջ տարածքում: Իշխանությունները նշում […]
17:36 28.02.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանում կենսավառելիքի շուկայի զարգացման վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Բացելով քննարկումը՝ վարչապետը նշել է. «Մենք արդեն բավական երկար ժամանակ ենք այս թեմայի շուրջ աշխատում և ուսումնասիրել ենք աշխարհում գոյություն ունեցող փորձը, ավելի ճիշտ՝ մեր տարածաշրջանում: Աշխատանքային խմբեր ենք գործուղել առնվազն մի երկիր, […]
15:59 28.02.2020
Պետական եկամուտների կոմիտեն 2019 թվականի ընթացքում տնտեսվարողներին է վերադարձրել 162 միլիարդ 537 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (90 միլիարդ 161 միլիոն դրամ) գերազանցել է 72 միլիարդ 375 միլիոն դրամով կամ 80.3%-ով: Այս մասին փետրվարի 28-ին «Արմենպրես»-ի լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՀՀ ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետ […]
15:31 28.02.2020
Ֆրանսիայից և Գերմանիայից Հայաստան վերադարձողները կարող են դրամաշնորհ ստանալ այն բիզնես ծրագրերի համար, որոնք կհաստատեն Երևանում Ֆրանսիայի Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII) ներկայացուցչության մասնագետները: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Այսպես, 2019թ. ֆինանսավորվել է 105 ծրագիր, ինչը նախորդ տարիների համեմատ 58 տոկոսով ավելին է: ՀՀ փոքր և միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) Ֆինանսական […]
12:52 28.02.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի և ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների աշխատանքային քննարկման ժամանակ զեկուցվել են ուժեղացված վերահսկողական աշխատանքների ընթացքն ու հերթապահությունն անխափան պահելու հարցերը։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից: Հունվարի 24-ից տեսչական մարմինը սահմանային բժշկասանիտարական կետերը կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով ուժեղացված ռեժիմի են անցել։ Քննարկվել է մարզային ստորաբաժանումները պետական կառույցների տարածք […]
19:30 27.02.2020
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը, տեղյակ լինելով, որ Քուվեյթում բնակվող իր ծանոթը գտնվում է ֆինանսապես ապահովված վիճակում, որոշել է Հայաստանի Հանրապետությունում նրա հետ բիզնես հիմնելու և ներդրում կատարելու պատրվակով վերջինիցս խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար: Հանցավոր մտադրությունն իրագործելու համար նա 2013 […]
19:02 27.02.2020
Մեծավանի ջրամբարում ձկնաբուծություն չի նախատեսվել և ջրամբարում ձկների հայտնվելու վերաբերյալ որևէ տեղեկության Ջրային կոմիտեն չի տիրապետում: Այս մասին գրառում է տեղադրվել Ջրային կոմիտեի էջում։ Հրապարակման համաձայն՝ Մեծավանի ջրամբարը կառուցվել է 1989թ․ Լոռու մարզի Մեծավան գյուղից 2 կմ հեռավորության վրա: Ջրամբարը ոռոգման նշանակության է, մեռյալ ծավալ չունի։ Ըստ այդմ, շահագործման ռեժիմներով պայմանավորված և անվտանգության նկատառումներից ելնելով՝ […]
17:55 27.02.2020
Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, դարձել է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի (IGF) անդամ։ Այս մասին հայտնում է նախարարության էջը։ Ֆորումին անդամակցելու հնարավորություն են ստանում այն պետությունները, որոնք որդեգրել են հանքարդյունաբերության լավ կառավարման քաղաքականություն՝ սահմանելով հստակ սկզբունքներ հաշվետվողական, թափանցիկ հանքարդյունաբերության ներդրման և այն երկրի կայուն զարգացմանը ծառայեցնելու […]
17:16 27.02.2020
Տավուշի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2019 թվականի ընթացքում բնապահպանական իրավախախտումների, այդ թվում՝ ապօրինի ծառահատումների դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության, ինչպես նաև այդ բնույթի հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման և բացահայտման աշխատանքների վիճակը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում աճել է ապօրինի անտառահատման դեպքերի առթիվ ոչ միայն հարուցված, այլ նաև դատարան ուղարկված քրեական գործերի թիվը, […]
14:11 27.02.2020
2019-ի տնտեսական ցուցանիշները կառավարությունն աննախադեպ է համարում, ընդդիմադիրներն ասում են, որ տնտեսությունն առնվազն ստագնացիա է ապրում, իսկ ոմանք խոսում են տնտեսության անկման մասին: «Հեռանկար»-ի տաղավարում, արձագանքելով տնտեսական ցուցանիշների վերաբերյալ հնչող գնահատականներին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց. «Ես, անկեղծ ասած, չեմ կարդացել դրանց հիմնավորումները: Սա այնքան ակնհայտ իրականության խեղաթյուրում է, նույնն է, ոնց որ ասես՝ մածունը […]
13:26 27.02.2020
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Հեռանկար»-ի տաղավարում, արձագանքելով տեսակետին, թե Ամուլսարի հարցում ինքը ժողովրդական պահանջներին կարծես ընդառաջ չի գնում, նշեց, որ ինքը բոլոր հարցերում օրինականության և օրենքի տառի պահպանման կողմնակիցն է: Փոխվարչապետը շեշտեց՝ պետք է ընդունել, որ կան դեպքեր, երբ կա պարտավորություն, որ ստանձնել է պետությունը, ու իրենք կարող են ասել՝ լավ, ունենք պարտավորություններ, որ պատրաստ […]
13:09 27.02.2020
2019 թ. ՀՀ կառավարությունը եվրոբոնդերի աննախադեպ տոկոսադրույքով թողարկում է իրականացրել՝ 500 մլն դոլարի: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Վերջինս նաև մանրամասնեց՝ դա նշանակում է, որ ներդրումային միջավայրը և ինստիտուցիոնալ ներդրողների վստահությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ շատ անգամներ ավելի բարձր է, քան եղել է մինչ հեղափոխությունը: «Այս պահի դրությամբ մենք […]