17:17 10.03.2020
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարներին նամակներ է ուղարկել՝ կոչ անելով հասնել միջազգային միասնության՝ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման համար: Խոսքը բժշկական ոլորտում պատժամիջոցների չեղարկման մասին է՝ կապված կորոնավիրուսի դեմ պայքարի հետ: Մեջլիսի խոսնակը Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներն անվանել է սահմանափակումներ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու ճանապարհին: Նա ափսոսանք է հայտնել՝ կապված բժշկության, […]
17:15 10.03.2020
Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում նիստ է հրավիրվել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը քննարկելու համար: Հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը հետաքրքրվել է, թե արդյոք անվտանգ է «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն բնապահպանական տեսանկյունից: Մանրամասները՝ տեսանյութում:
17:12 10.03.2020
Ձվի շուկայում եղել է գերարտադրություն, ինչը տարվա սկզբից արդեն կանխատեսվել է: Այսօր՝ մարտի 10-ին, լրագրողներին ասաց Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Սա, ըստ Ստեփանյանի, շուկայում ձվի գնի անկման պատճառներից մեկն է: «2018-ը հաջող ավարտեցինք, և եթե հիշում եք, ամբողջությամբ ինքնաբավ եղանք, և առաջին անգամ ներկրում տեղի չունեցավ: 2019-ը թռչնաբույծների համար հաջող տարի էր, ինչը պայմանավորված […]
15:10 10.03.2020
2019-ի 7.6% տնտեսական աճի կառուցվածքում մշակող արդյունաբերությունը 12.1% աճ է գրանցել՝ դառնալով տնտեսության առաջատար ճյուղը։ Մանրամասները՝ կառավարության հրապարակած տեսանյութում:
14:55 10.03.2020
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր՝ մարտի 10-ին, նիստ է գումարել՝ շուկայում ձվի գնի տատանման պատճառները պարզելու և տնտեսական մրցակցության հնարավոր խախտումները բացահայտելու համար: Նիստին հրավիրված են եղել ձվի շուկայում արտադրություն իրականացնող տնտեսվարողները, սակայն նիստի հիմնական մասը փակ է անցկացվել՝ առևտրային գաղտնիք պարունակելու պատճառով: Առաջիկայում հանձնաժողովը կամփոփի արդյունքները և խախտում հայտնաբերելու դեպքում պատասխանատվություն կկիրառվի: Հանձնաժողովը […]
19:07 09.03.2020
Պետական եկամուտների կոմիտեի կողմից տնտեսվարողներին վերադարձվող ավելացված արժեքի հարկի գումարները տարեցտարի ավելանում են: 2018-ի ավելի քան 90 միլիարդ դրամի համեմատ՝ 2019-ին վերադարձվել է 162.5 միլիարդ դրամ՝ գրեթե կրկնակի ավելի: Գործընթացն առանձնակի կարևորություն է ստանում հատկապես սահմանամերձ շրջաններում գործող բիզնեսի համար:
19:00 09.03.2020
Տարածաշրջանում նոր կորոնավիրուսի տարածումը մի շարք վտանգներ է ստեղծել ոչ միայն առողջապահական, այլև տնտեսական ոլորտների համար։ Իրանը, արաբական երկրները, Իսրայելը պատրաստվում են ավելի բարդ իրավիճակների։ Իրանում քննարկվում է մայրաքաղաք մուտքն ու ելքն արգելելու տարբերակը։ Իսրայելում քննարկվում է Երուսաղեմում անցուդարձը դադարեցնելը։ Արաբական երկրներում էլ խնդիրներ են առաջանալու նավթի գնանկման պատճառով։ Այս թեմայի շուրջ է քննարկումը SHANTNEWS-ի […]
17:16 09.03.2020
Այսօր խորհրդարանում հրավիրվել է մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է Արծվանիկի պոչամբարի պատճառած խնդիրների մասին՝ հավելելով, որ չնայած Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից վճարվող տուգանքներին, մարդկանց […]
17:02 09.03.2020
Այսօր խորհրդարանում հրավիրվել է մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ: Նիստի ժամանակ շրջակա միջավայրի նախարարը, անդրադառնալով Արծվանիկի պոչամբարի խնդրին, ասել է, որ օրենսդրական փոփոխությունները տանելու են նրան, որ ընկերությունները ապահովագրված չլինեն կաղտոտենք, չնչին տուգանքը կվճարենք, […]
16:45 09.03.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մսի վաճառքի կետերում անցկացված վերահսկողական գործողությունները ցույց են տվել, որ միս-մսեղիքի իրացումը կատարվում է իրավական ակտերով սահմանված կարգի խախտումներով: Այսպես. մշտադիտարկումներ են եղել Եղեգնաձոր քաղաքում գործող մսի իրացման 11 կետերում, որոնցից 9-ում հայտնաբերվել է 749կգ անասնաբուժասանիտարական փորձաքննություն չանցած մսեղիք (307կգ՝ խոշոր եղջերավոր կենդանու, 442կգ՝ ընդհանուր քաշով խոզի): Տրվել […]
11:08 09.03.2020
Քրեական գործի քննության շրջանակներում պարզվել է, որ ՀՀ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 10526 քմ հողամասը զավթվել է, և 2015թ., առանց սահմանված կարգով կառուցապատման իրավունքի տրամադրման, հիշյալ հողամասում կառուցվել են ինքնակամ շենքեր և շինություններ: Այդ ընթացքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև Դրախտիկ համայնքի համապատասխան պաշտոնատար անձինք, […]
17:21 07.03.2020
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել են պետական սեփականություն հանդիսացած՝ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Բագրատունյաց փողոցի 89 հասցեում գտնվող 1080 քմ մակերեսով գույքի օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ […]
16:40 07.03.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքում անդրադարձել է քաղաքացիներին հուզող հարցերից մեկին: Նա մասնավորապես գրել է. «Քանի որ մի շարք ԶԼՄ-ներ ու քաղաքացիները մտահոգված են բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի ստացած հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարները եկամտային հարկից փոխհատուցման հնարավոր ազդեցության ու ժամկետների մասով, ուզում […]
16:19 07.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ: Կառավարության ղեկավարը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել Գյուլագարակի հիմնանորոգված ճանապարհով: Տեղեկացվել է, որ 2,5 կմ երկարությամբ ճանապարհն ամբողջությամբ նորոգվել է 2019 թվականի ընթացքում: «Սա այն ճանապարհն է, որը տանում է դեպի Ստեփանավանի Դենդրոպարկ, որը Հայաստանի ամենագեղատեսիլ […]
16:00 07.03.2020
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում նախատեսվում է հանրապետությունում վերականգնել շուրջ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ, որոնք կընդգրկեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերը: Նախատեսվում է շինարարական աշխատանքների մրցույթները կազմակերպել 2 փուլով։ Առաջին փուլում կհայտարարվեն այն ճանապարհների մրցույթները, որոնց համար արդեն մշակվել են նախագծեր։ Դրանք […]
18:14 06.03.2020
Շիրակի մարզի ջրամբարների սակավ ջուրը պետք է ճիշտ կառավարել ոռոգման սեզոնին խնդիրներ չունենալու համար: Քննարկման արդյունքում նման եզրակացության են եկել ջրօգտագործող ընկերությունը, մարզպետարանը և Ջրային պետական կոմիտեն: Օրեր առաջ մարզի ֆերմերները, ջրամբարների լցվածության մակարդակով մտահոգ, դիմել էին մարզպետարան ու պարզաբանումներ պահանջել, թե ինչպես է նախատեսվում ապահովել ոռոգման ջրի պահանջարկը: Ֆերմերների բողոքին հաջորդել է քննարկումը Ջրային […]
17:00 06.03.2020
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ մաքրվում են Սևանա լճի ափամերձ տարածքները: «Սևանա լիճը մեր ազգային հպարտությունն ու հարստությունն է: Եվ Սևանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և պահպանումը մեր հիմնական խնդիրներից է: Լճի ափամերձ տարածքները մաքրելու համար հատկացվել է 570 միլիոն դրամ։ 2019-2021թթ. ծրագրով նախատեսվում է մաքրել 750 հեկտար մակերես»,- […]
16:04 06.03.2020
Ի վերջո, անցած տարեվերջին քանի՞ ավտոմեքենա է ներկրվել Հայաստան, դրանցից քանի՞սն են վաճառվել և ի՞նչ խնդրի են բախվել Հայաստանի քաղաքացիները ոչ իրենց մեղքով ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հարցեր այսօր ԱԺ-ում պատգամավորները հարցեր են ուղղել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: Հարկային մարմնի ղեկավարը պարզաբանել է իրավիճակն ու ընդգծել, որ հնարավորությունների սահմաններում պետությունը քայլեր կատարում է խնդրի […]
13:40 06.03.2020
Մեծ Բրիտանիայի կառավարությունն ավելի քան 5 միլիարդ դոլար է ծախսել ԵՄ-ից դուրս գալու նախապատրաստական աշխատանքների վրա: Այս մասին հայտնում է ВВС-ն՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի պետական միջոցների վերահսկման ծառայությանը: Նշվում է, որ այդ գումարը ներառում է անձնակազմի ծախսեր, ներքին խորհրդատվություն և գովազդային արշավ: Միաժամանակ, ծառայությունից տեղեկացրել են, որ չեն գնահատել գնի և որակի համամասնությունը: Գերատեսչության […]
19:12 05.03.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրենսդրության համաձայն՝ այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019 թվականի հունիսի 29-ից հետո այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ (այդ թվում՝ առաջին դեպքով), պարտավոր են մինչև գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը՝ […]
19:06 05.03.2020
Վրաստանի կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի նվազագույնի հասցվի կորոնավիրուսի ազդեցությունը երկրի տնտեսության վրա: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ ասել է վարչապետ Գիորգի Գախարիան: Նրա խոսքերով` կորոնավիրուսն արդեն բացասաբար է ազդել երկրի տնտեսության վրա: «Այսօր մենք կքննարկենք հիմնականում տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցության հարցը: Դուք գիտեք, որ միջազգային ֆինանսական կառույցները գնահատում են տնտեսական աճի վրա […]
19:05 05.03.2020
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ Էջմիածին քաղաքի բնակիչներից մեկը, տեղեկանալով իր հետ խնամիական հարաբերությունների մեջ գտնվող անձի և նրա ընտանիքի ծանր ֆինանսական դրության մասին, 2018թ նոյեմբեր ամսից մինչև 2019թ մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում ինչպես անձամբ, այնպես էլ հոր […]
16:46 05.03.2020
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի ամսաթիվը ներկայումս համաձայնեցվում է, այն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Մոսկվայում՝ դեկտեմբերին: Այդ մասին մարտի 5-ին Մինսկում հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կայացած հանդիպումից հետո: «Այժմ ամսաթիվը համաձայնեցվում է: Այս տարի ՀԱՊԿ-ը նախագահում է Ռուսաստանի Դաշնությունը, ուստիև պետությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա այնտեղ, […]
16:30 05.03.2020
Ռուսաստանի տնտեսության կախվածությունը նավթի և գազի եկամուտներից աստիճանաբար նվազում է, սակայն դրանից ձեռքի մեկ շարժումով հնարավոր չէ ձերբազատվել, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՏԱՍՍ-ի «20 հարց Վլադիմիր Պուտինին» նախագծին տված հարցազրույցում: «Մենք ցանկանում և աստիճանաբար հեռանում ենք նավթագազային կախվածությունից: Մենք իսկապես հեռանում ենք դրանից, քանի որ ոչ նավթային և գազային եկամուտների մասնաբաժինն աճում է: […]
16:00 05.03.2020
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այն հանձնարարականներին, որոնք տվել է նախկինում և կարծում է, որ դրանցում եղած խնդիրները մինչ օրս լուծումներ չեն ստացել: Նա անտրամաբանական է համարել այն հանգամանքը, որ տարբեր կառույցներում սուրճի սարքավորումների, վճարային տերմինալների և այլ սարքավորումների տեղադրման համար վարձավճարներ չեն կատարվում: Վարչապետը հորդորել է նաև պատրաստել տեսահոլովակներ օնլայն վճարումներ […]
14:24 05.03.2020
Կառավարության այսօրվա նիստի օրակարգային առաջին հարցը վերաբերել է ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 13-ի թիվ 14/67 որոշման մեջ փոփոխություններ կատարելուն: Հարցը զեկուցել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «Այսօր մենք ունենք մի շարք սպիրտային, ալկոհոլային խմիչքների համար բնական կորուստների նվազեցման նպատակով կարգավորումներ, որոնք, սակայն, չեն տարածվում մրգային օղիների նկատմամբ, որովհետև իրենք, որպես երևույթ, տարածում չեն ունեցել ըստ […]
11:11 05.03.2020
ԱԺ-ում քվեարկության դրվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հայտարարեց. ««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի, մենք անպայման առաջարկություններով հանդես կգանք, և մեր դիրքորոշումը կարտահայտենք»: Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց. «Մենք կողմ կքվեարկենք, սակայն շեմի հետ կապված առաջարկությունը կներկայացնենք և հուսով ենք, որ առաջինից երկրորդ ընթերցում […]
18:58 04.03.2020
Վրաստանի կառավարության մարտի 2-ի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու և կորոնավիրուսային նոր դեպքերին արագ արձագանքելու գործողությունների ծրագրերում, տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: Փոփոխությունները ներառում են նաև կորոնավիրուսի վարակվածության բարձր ռիսկայնություն ունեցող երկրներից Վրաստանի տարածքով սահմանային մի անցակետից մինչև մեկ այլ սահմանային անցակետ տարանցիկ անցնող բեռնատար փոխադրամիջոցների ուղեկցում՝ ուղեկցողի առկայություն (իրենց […]
18:50 04.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ հայ-վրացական սահմանին կուտակված բեռնատարների խնդիրը լուծվել է։ Վրաստանի իշխանությունները մինչ այդ արգելափակել էին այդ բեռնատարների մուտքը, քանի որ դրանք եկել էին Իրանից։ Փաշինյանը բացատրեց, որ Վրաստանի իշխանությունների հետ պայմանավորվածություն ունեն, և վերջնական որոշումը պետք է կայացնեն ընդունող երկրները, օրինակ՝ Ռուսաստանը։ Եթե ընդունող երկիրը համաձայն է, որ Իրանից […]
18:06 04.03.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խոսելով սոցիալական բնակարանաշինության մասին: Նա նշեց՝ սոցիալական բնակարանաշինությունը գնման վկայագրերով պետք է չլինի, պետք է մարզերում շինարարություն սկսվի, ովքեր կարիք ունեն, նրանց վաճառեն, իսկ մնացած մասը պահել որպես սոցիալական բնակարանաշինության ֆոնդ: Այս կերպ, ըստ պատգամավորի, բազմահազար աշխատատեղեր կբացվեն: ՀՀ վարչապետն […]