TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Թռչնամսի իրացմանը ներկայացվող պահանջների խախտումներ Գյումրիի սուպերմարկետներում

17:44 17.02.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ օրերս իրենց թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում գտնվող «Գլենդել» խանութից գնել է հավի կրծքամիս: Եփելուց հետո սպառողը նկատել էր, որ կրծքամիսը փշրվում է և ունի դոնդողանման սորուն արտադրություն: Արագ արձագանքելով ահազանգին՝ Գյումրիի երկու՝ «Գլենդել» և «Կինգ», սուպերմարկետներում ՀՀ սննդամթերքի անվտանգության […]

̰
Եվրամիությունը վերահաստատել է Բելառուսի դեմ պատժամիջոցները

17:22 17.02.2020

Եվրոպական միությունն այսօր որոշել է ևս մեկ տարով երկարացնել պատժամիջոցները, որ սահմանված են Բելառուսի 4 քաղաքացիների նկատմամբ, և ընդհանուր երկրի նկատմամբ սահմանված զենքի վաճառքի արգելման մասին որոշումը։ Այս մասին ասվում է ԵԽ կայքում։ Մինչև 2021 թվականը, այսպիսով, կարգելվի Եվրամիություն մուտքը այն 4 անձանց նկատմամբ, ովքեր կապված են 1999-2000 թվականներին երկրում 2 քաղաքական գործչի, 1 լրագրողի […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ

14:35 17.02.2020

ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակվել, որտեղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսն են: «Հանդիպում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ»,- գրված է լուսանկարին կից գրառման մեջ:  

̰
Ինչո՞ւ են բնապահպանները դատի տվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին

13:02 17.02.2020

Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ մի խումբ բնապահպանների հայցի քննությունը: Ամուլսարի շահագործման դեմ պայքարող բնապահպանները պահանջում են, որպեսզի փոխվարչապետը հերքի զրպարտություն համարվող տվյալները: Հիշեցնենք՝  մի ասուլիսի ժամանակ փոխվարչապետն ասել էր հետևյալը. «Ամուլսարի դեմ ծավալված արշավը միանշանակ չէ: Կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տարածքում հանքարդյունաբերական ոլորտի […]

̰
Գյուղապահովագրության համակարգն ընդլայնվում է

11:59 17.02.2020

Պետությունը գյուղացու կողքին է: Գյուղապահովագրությունը ժամանակակից գյուղատնտեսություն ունենալու կարևորագույն քայլերից մեկն է: Թեմային անդրադարձել է Կառավարությունը: Գյուղապահովագրության համակարգն ընդլայնվում է՝ ներառելով. նոր մշակաբույսեր, աշխարհագրության ընդլայնում, ցրտահարության ռիսկից ապահովագրության վերջնաժամկետի երկարաձգում:

̰
Գյուղապահովագրության համակարգն ընդլայնվում է

14:59 16.02.2020

ՀՀ կառավարության էջում գյուղապահովագրության վերաբերյալ տեսանյութ է հրապարակվել, որին կից գրված է․ «Գյուղապահովագրության համակարգն ընդլայնվում է. ✔️նոր մշակաբույսեր ✔️աշխարհագրության ընդլայնում ✔️ցրտահարության ռիսկից ապահովագրության վերջնաժամկետի երկարաձգում»:

̰
Գին սահմանեք. հավկիթ արտադրող միջին ու փոքր արտադրողները շարունակում են ահազանգել սնանկացման մասին

21:21 15.02.2020

Հավկիթի արտադրությամբ զբաղվող միջին ու մանր ընկերությունները շարունակում են ահազանգել շուկայում ստեղծված իրավիճակի մասով: Հայտնի է, որ վերջին շրջանում ձուն սկսել է վաճառվել վերջին տարիների համար աննախադեպ ցածր գնով: Ինչ կասկածներ ունեն արտադրողները, և ինչ են ասում պետական մարմինների պատասխանատուները. մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մհեր Գրիգորյանը մասնակցում է ԵԱՏՄ 2020-2025թթ. ռազմավարության վերաբերյալ քննարկումներին

19:22 14.02.2020

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն մեկնած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական միության 2020-2025թթ. ռազմավարության շուրջ աշխատանքային քննարկումներին, որոնց մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամները՝ ԵԱՏՄ անդամ երկրների փոխվարչապետները: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնում են` փետրվարի 14-ի խորհրդակցությանը նախորդել են երկօրյա փորձագիտական քննարկումներ: Նախատեսվում է, որ փոխվարչապետների մասնակցությամբ քննարկումների ձևաչափը կրելու է […]

̰
Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժություն. ՀԲ գնահատականը

18:27 14.02.2020

Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժությունը, ընդ որում՝ աճի հիմնական շարժիչը ծառայություններն են ու հանքարդյունաբերության վերականգնումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Համաշխարհային բանկի՝ Հայաստանի ամսական տնտեսական զարգացումների վերաբերյալ համառոտագրում: Համաշխարհային բանկը նկատել է՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը (ՏԱՑ) դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հասել է գագաթնակետին՝ 10.7 տոկոսի: «Աճի ամենաբարձր տեմպը […]

̰
2020թ. նախատեսվում է արտահանման գործառույթը տեղափոխել Գյումրի. Շուշանիկ Ներսիսյան

15:30 14.02.2020

Լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը հիշեցրել է, որ 2019-ի վերջին ավտոմեքենաների ամբողջ մաքսազերծումը տեղափոխվել է Գյումրիի ԱՏԳ կենտրոն: Նախատեսվում է նաև փուլային եղանակով 2020թ. հունիս-հուլիս ամիսներին նաև արտահանումը տեղափոխել Գյումրի: «Լրացուցիչ հայտարարություն կանենք, թե ինչպես ենք անելու, որ մաքսիմալ հարմարավետ լինի տնտեսվարողներին, և մինչև 2023-ի վերջ նախատեսում ենք ամբողջ գործառույթը տեղափոխել արդեն […]

̰
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը

14:58 14.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 14-ի առավոտյան այցելել է Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատ, որտեղ աշխատանքային նախաճաշի շրջանակում հանդիպում է ունեցել Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային պետքարտուղար Թոմաս Բարայսի, Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն, արտաքին տնտեսական հարցերով խորհրդի նախագահ Ֆոլքեր Թրայերի և պալատի ներկայացուցիչների հետ: Թոմաս Բարայսը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և նշել, որ գերմանական կողմը […]

̰
Մեղրիի անցակետը կարդիականացվի

14:49 14.02.2020

2020-2024թթ․  ընթացքում Մեղրիի մաքսակետը կարդիականացվի: Այս մասին լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: «Մեղրիի անցակետը միակ անցակետն է, որ դեռևս չի արդիականացվել և արդեն օրհասական է դարձել: 2016-ից մինչ այսօր սահմանահատման քանակը 2 անգամ աճել է այստեղ և 13 000 ավտոմեքենայից դարձել է 24 000 ավտոմեքենա:  Որքան էլ փորձում ենք լավ սպասարկել, բայց կետի […]

̰
Հայաստանը ԵԱՏՄ միասնական բյուջեից ավելի շատ ստանում է, քան տալիս. Շուշանիկ Ներսիսյան

14:39 14.02.2020

2019-ին Հայաստանը Եվրասիական տնտեսական միության երկրներ է ուղարկել 63 մլրդ 422 մլն դրամ, իսկ ԵԱՏՄ երկրներից Հայաստան է ուղարկվել 75 մլրդ 369 մլն դրամ: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: «ԵԱՏՄ միասնական բյուջեից Հայաստան 1.22 տոկոս գումար է ստանում: Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ միասնական բյուջեին միշտ եղել է ավելի քիչ, և […]

̰
Ինչ է իրականում կատարվում ձվի շուկայում․ զրույց ՏՄՊՊՀ նախագահի հետ

20:15 13.02.2020

Հավի ձվի կտրուկ գնանկումը գրեթե խուճապային իրադրություն է ստեղծել սպառողների շրջանում: Թեմայի շուրջ զրույց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայտնի է ՀՀ-ում հավկիթի գնի գնանկման նախնական պատճառը

18:20 13.02.2020

Խորհրդարանում դժգոհություններ են ստացել արտադրողներից՝ հավկիթի գնի գնանկմամբ պայմանավորված: Հնարավո՞ր է, որ խոշոր տնտեսվարողները գերիշխող դիրք գրավելու մտադրությամբ ինչ-ինչ քայլեր են ձեռնարկել: ՏՄՊՊՀ ներկայացուցիչներն ասել են, որ նախնական ուսումնասիրությամբ` պատճառը գերարտադրությունն է: «Գերիշխող դիրք գրավող 4 արտադրող ունենք, 2019 թվականի ընթացքում այնքան է ավելացում եղել արտադրողների, որ թվաքանակը հիմա ճշտվում է, տասնյակից ավելի է, իհարկե»,- […]

̰
Խորհրդարանում կներկայացվեն 7 շուկաներին վերաբերող տվյալներ

17:40 13.02.2020

Խորհրդարանում` հավկիթի շուկային վերաբերող քննարկման ժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել ՏՄՊՊՀ նախագահի հետ, որ քննարկում կազմակերպվի նաև դիզվառելիքի շուկայում տիրող վիճակի վերաբերյալ: ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ասել է, որ ուսումնասիրություններ են ընթանում 7 շուկաներում, և պատրաստ են տեղեկություններ ներկայացնել ոչ միայն դիզվառելիքի շուկայի վերաբերյալ: Հանդիպումը կկայանա եկող շաբաթ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՀՀ ձվի ներմուծում չի արձանագրվել. ՏՄՊՊՀ նախագահ

16:58 13.02.2020

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր խորհրդարանում մասնակցել է քննարկման, որը վերաբերել է ձվի շուկայում տիրող վիճակին: Բանն այն է, որ խորհրդարանում դժգոհություններ են ստացել արտադրողներից՝ հավկիթի գնի գնանկմամբ պայմանավորված: Հնարավոր է, որ խոշոր տնտեսվարողները գերիշխող դիրք գրավելու մտադրությամբ ինչ-ինչ քայլեր են ձեռարկել։ «Այն տեղեկատվությունը, որը մամուլում շրջանառվում է՝ կապված ձվի մեծ քանակի ներմուծման հետ, այդպիսի […]

̰
Հայաստանում ձու չի ներմուծվել. ՏՄՊՊՀ նախագահ

12:44 13.02.2020

Կառավարության այսօրվա նիստին անդրադարձ եղավ  շուկայում ձվի գնի անկման հարցին, որը վերջին օրերին տարբեր քննարկումների պատճառ է դարձել:  ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հերքեց այն լուրերը, որ Հայաստանում ներմուծվել է ձու, շեշտեց՝ ուսումնասիրություններ են անում. «Ձվի գնի հսկայական անկում կա, բայց ուզում եմ հստակ ասել, որ այս պահին որևէ պաշտոնական տվյալ չի ասվում, որ Հայաստանում ձու […]

̰
Ներմուծվող և տեղում արտադրվող ցեմենտի համար կապահովվի հավասար մրցակցություն

11:53 13.02.2020

Կառավարությունը հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը: Օրենքի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ներքին շուկայում տնտեսվարողների համար ապահովել հավասար պայմանների շարունակականությունը: Դա նշանակում է, որ ներմուծվող […]

̰
2023-ից մեքենաները ԵԱՏՄ-ում ազատ շրջանառության ապրանք կդառնան, և հարցը կլուծվի․ փոխվարչապետ

19:23 12.02.2020

2019 թվականի ընթացքում Հայաստան է ներկրվել 189 հազար մեքենա, որոնցից ավելի քան 20 հազարը վերարտահանվել է Ղազախստան, իսկ 37 հազարը՝ Ռուսաստան։ Սակայն հիմա արդեն իսկ խնդիր կա Ղազախստանի շուկայում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նրան պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որն ասաց, որ հիմա բարդ բանակցություններ են ընթանում Ղազախստանի հետ, և […]

̰
Ձեր տեքստը գրողները դեմ էին հէկերին, երբ դրամաշնորհ ստացան, սկսեցին պաշտպանել․ նախարարը՝ պատգամավորին

19:02 12.02.2020

Ազգային ժողովում պատգամավորներից մեկը շրջակա միջավայրի նախարարին բողոք ներկայացրեց, որ Ձորագետի վրա կառուցվող հէկերի մասին պատշաճ իրազեկում չի իրականացվել, և համայնքների ներկայացուցիչները իրենց ձայնը լսելի չեն կարողացել դարձնել։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հակադարձեց, որ իրենց իշխանության 1,5 տարվա ընթացքում որևէ նոր հէկի կառուցման թույլտվություն չի տրվել։ Իսկ նախկինում տրված թույլտվությունները մի քանի փուլ են […]

̰
Լարսում 9 կմ երկարությամբ նոր թունել է կառուցվում. Սուրեն Պապիկյան

18:39 12.02.2020

Թբիլիսիում գտնվող ՀՀ տարածային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նախօրեին հանդիպել է Վրաստանում կանգ առած հայկական բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ, ովքեր արդեն քանի օր է` վրաց-ռուսական սահման տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի փակ լինելու պատճառով չեն կարողանում շարունակել ճանապարհը։ Նախարարը լսել է վարորդների մտահոգություններն ու քննարկել աջակցելու և իրավիճակը մեղմացնելու տարբերակներ։ Պապիկյանը նշել է, որ Լարսի հարցը Վրաստանի […]

̰
Ստեղծում ենք տուրիզմի նոր տեսակ՝ ընտրական տուրիզմ․ Փաշինյանը կատակեց

18:34 12.02.2020

Հայաստանի տնտեսության վրա ի՞նչ ազդեցություն կունենա առաջիկա հանրաքվեն։ Թեև խորհրդարանում այս հարցը ուղղված էր էկոնոմիկայի նախարարին, սակայն դրան որոշեց պատասխանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ 2019 թվականի փորձը (Երևանի ավագանու և ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները – խմբ) ցույց են տվել, որ տնտեսության վրա ազդում է միայն քաղաքացիների տրամադրվածությունը։ Եվ ըստ Փաշինյանի՝ այս անգամ ևս […]

̰
ԵԱՏՄ-ում վետոյի իրավունքից հրաժարվելու հարցը քաղաքական կոնտեքստ չի ունեցել․ Գրիգորյան

18:15 12.02.2020

ԵԱՏՄ-ում երկրներն ունեն վետոյի իրավունք, և դրանից հրաժարվելու մասին նախաձեռնությունը ազգային ինքնիշխանության խնդիր է։ Այսպիսին էր այն մտահոգությունը, որ ԼՀԿ պատգամավորն այսօր հայտնեց կառավարությանը հարց ուղղելիս։ Այդ իրավունքից հրաժարվելը, սակայն, ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, քաղաքական հարց չի եղել։ Պատգամավորի պնդմանը պատասխանելիս նա ասաց, որ որոշ հարցերի դեպքում ԵԱՏՄ կոլեգիան փաստացի չի կարողանում վետոյի պայմաններում աշխատել […]

̰
Փաշինյանը խոստացավ պատժել, եթե լաբորատորիաներից մեկին ծանոթով շատ պատվերներ են տվել

17:48 12.02.2020

Ազգային ժողովում կառավարությանը հարց ուղղելիս ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանն ասաց, որ իրենք պարզել են, որ Հայաստան մտնող սննդի մեծ մասը մեկ լաբորատորիայում է քննվում, մյուս լաբորատորիաներին բաժին են հասնում հատուկենտ դեպքեր։ Սիմոնյանն ասաց, որ իրենց հասած տեղեկություններով՝ այդ լաբորատորիան անձնական կապերի միջոցով է այդքան փորձաքննությունների պատվերներ ստանում։ Պատգամավորի այս խոսքերին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։ Նա խոստացավ, […]

̰
Գազատարների փոքր ծավալի շինմոնտաժային աշխատանքները բնակչության համար կիրականացվեն անվճար

17:20 12.02.2020

Նպատակ ունենալով բարելավել նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման գործընթացը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր ընդունեց որոշում, որով սահմանվել է, որ բնակչության դեպքում մինչև 5 մետր գազատարների շինմոնտաժային աշխատանքները կիրականացվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջոցներով: Մնացած դեպքերում սպառողների կողմից միացման համար անհրաժեշտ աշխատանքների համար վճարված գումարը յուրաքանչյուր ամիս կնվազեցվի բաժանորդին մատակարարված բնական գազի արժեքից՝ տվյալ […]

̰
Վրացական իշխանությունները աճուրդի են հանել 100 հանքավայր

16:22 12.02.2020

«100 ներդրումային առաջարկ բիզնեսի համար» նախագծի շրջանակներում վրացական իշխանությունները աճուրդի են հանել կոմերցիոն առումով գրավիչ 100 տարբեր հանքավայրեր` այս անգամ ավելացնելով նոր բաղադրիչ` աճուրդ հանածոների արդյունահանման լիցենզիայի համար: Այս մասին ասուլիսում հայտարարել է Վրաստանի  էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան: «100 ներդրումային առաջարկ բիզնեսի համար» նախագիծը Վրաստանում իրականացվում է 2019 թվականից: Այն նախատեսում է հարյուր զուգահեռ աճուրդների […]

̰
ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով տուգանել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերությանը

16:10 12.02.2020

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության (ՀԱԷԿ) տարածքում գործել են մի շարք ընկերություններ, որոնք սպառել են ՀԱԷԿ-ի կողմից արտադրված էլեկտրական էներգիան՝ չհանդիսանալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) բաժանորդ: Ուստի, Հանձնաժողովը 10 մլն դրամի չափով տուգանել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերությանը՝ թիվ 0002 լիցենզիայի պայմանների 9-րդ […]

̰
ՊԵԿ պարզաբանումը ավտոմեքենաների եկամտային հարկի վճարման վերաբերյալ

12:23 12.02.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրենսդրության համաձայն՝ այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019 թվականի հունիսի 29-ից հետո այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ (այդ թվում՝ առաջին դեպքով), պարտավոր են մինչև գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը՝ օտարված […]

̰
15 րոպե օգտագործվող տոպրակների քայքայման համար 100-ամյակներ են պետք

11:43 12.02.2020

Շրջակա միջավայրի նախարարության առաջարկած նախագծով 2022 թվականից կարգելվի պոլիէթլիենի որոշ տեսակների կիրառումը։ Այս թեմայի մասին է ՀՀ կառավարության տեսանյութը: Մեկանգամյա պոլիէթիլենային տոպրակները մարդուն պետք են գալիս օրը մի քանի անգամ՝ միջինը 10 – 15 րոպե, բայց 100-ամյակներ են պետք դրանց քայքայման համար: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP