19:44 21.02.2020
«Ինտերպրեսնյուզ»-ի հաղորդմամբ՝ Քութաիսում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախկին շենքը հնարավոր է՝ վաճառվի: Ըստ նախնական տեղեկությունների՝ ի սկզբանե պլանավորվել էր Արևմտյան Վրաստանում ոստիկանական հանգույցը տեղադրել նախկին խորհրդարանի շենքում, սակայն այս տարվա հունվարին «Ինտերպրես»-ին հայտնի էր դարձել, որ շենքը չի փոխանցվելու ՆԳ նախարարությանը, այլ նստելու է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հաշվեկշռին, ինչը հաստատում է նաև գործակալությունը: Հիշեցնենք, […]
18:24 21.02.2020
2019 թ հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր չներկայացնելու համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թվով 55 վարույթ է հարուցել: Քանակական առումով ամենաշատ վարույթներ հարուցվել են ոստիկանության և Քննչական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ` համապատասխանաբար թվով 18 և 15 վարույթ: Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցվել է 5 վարույթ, պետական վարչական պաշտոն զբաղեցնող […]
14:45 21.02.2020
Պետական գնումների համակարգի հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները քննարկեցին խորհրդարանում: Լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստանից» Սերգեյ Բագրատյանը ոլորտում առկա պրակտիկան արատավոր որակեց: Նա օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում: «Նախապես ինչ-որ մեկին «աչքի տակ» ունենալով՝ կեղծ մրցույթ են կազմակերպում, այդ մեկի հետ պայմանագիր են կնքում: Այդ արատավոր պրակտիկան պետք է վերացնենք: Ինչպե՞ս պետք է վերացնենք՝ օրենսդրական […]
13:30 21.02.2020
«Վարկերի համաներում» անվանումն ստացած որոշումը ինչքանով հնարավորություն տվեց բանկերի «սև ցուցակներում» հայտնված քաղաքացիների վարկային կենսագրությունները մաքրել ու ազատել նրանց անհուսալի վարկերի տույժ ու տուգանքներից: Որոշումից ոմանք օգտվեցին, բայց այն հիմնականում չվերաբերեց երաշխավորներին, որոնք տարիներ շարունակ հարկադրված վճարում են անպարտաճանաչ վարկառուների փոխարեն: Նման վիճակում են հայտնվել Շիրակի մարզի Շիրակավան գյուղի բազմաթիվ տնտեսություններ։ Վարկերի տույժ ու տուգանքների […]
13:26 21.02.2020
Վրաստանը կշարունակի Ադրբեջանից վառելիք ձեռք բերել։ Այս մասին հայտնել է Վրաստանի նավթարդյունաբերողների միության նախագահ Վանո Մթվրալաշվիլին։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: Ըստ նրա՝ Վրաստանի մանրածախ շուկայի մատակարար է SOCAR Georgia Petroleum ընկերությունը (ադրբեջանական SOCAR նավթային ընկերության դուստր ձեռնարկություն), որը համարվում է վրացական շուկայի առաջատար կազմակերպությունը։ Վրաստանի վառելիքի 45 տոկոսը ստացվում է Ադրբեջանից։ Ադրբեջանական գազն ավելի մատչելի […]
13:10 21.02.2020
Սպանդանոցային մորթի պարտադրանքը մինչև հուլիսի 1-ը հետաձգելու որոշմամբ հնարավորություն է տրվել ֆերմերային տնտեսություններին՝ կողմնորոշվելու սպանդանոցային կարողություններ ստեղծելու ուղղությամբ։ Այս ժամանակահատվածում հայտատուների մեծ ակտիվություն է նկատվել Շիրակի մարզում։ Մոտ 100 անհատներից դիմումներ են ստացվել Սննդամթերքի անվտանգության տեսչության մարզային կենտրոնում։ Հայտերը դեռ ուսումնասիրվելու են, թե 100-ից քանիսը կընդգրկվեն պետական աջակցության ծրագրերում. դա կախված է սպանդանոցների կառուցման չափորոշիչների […]
13:06 21.02.2020
Հայնան կղզու Բոանա քաղաքում ամենամյա միջազգային տնտեսական ֆորումը, որը հայտնի է «Չինական Դավոս» անվանումով, հետաձգվել է անորոշ ժամանակով՝ կորոնավիրուսի նոր տեսակի բռնկման պատճառով: Այդ մասին գրում է South China Morning Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նախատեսվածի համաձայն` ֆորումը պետք է կայանար մարտի 24-27-ը, գրում է Интерфакс-ը: Բացի դրանից՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով ավելի վաղ չեղարկվել էր […]
12:12 21.02.2020
Պահպանե՞լ օրենքը, թե՞ որակյալ ապրանք ձեռք բերել. նման երկընտրանքի առջև են կանգնում հաճախ պետական կառույցները գնումներ կատարելիս: Պատճառը «Գնումների մասին» օրենքով նախատեսված սահմանափակումներն են: «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով այսօր լսումներ են անցկացվում ԱԺ-ում, որի ժամանակ բարձրացվել են նշված խնդիրները: Մանրամասները` տեսանյութում:
11:40 21.02.2020
2019-ի արդյունքներով մշակող արդյունաբերությունը աճելով 12%-ով` 2008-ից ի վեր առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում առաջինն է տնտեսության բոլոր ոլորտների թվում՝ ապահովելով 12.1% կշիռ: Սա նշանակում է, որ մեր երկրի արտադրական պոտենցիալը վերականգնվում է և զարգանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ տնտեսության մեջ ամենաարագ աճն արձանագրել է կացության և հանրային […]
10:03 21.02.2020
Փետրվարի 20-ին՝ ժամը 22։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարչապետ գյուղում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։52-ին, մարվել՝ 00։15-ին։ Պարզվել է, որ 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը (24 քմ) և […]
17:12 20.02.2020
«Սբերբանկ-կապիտալ» ընկերության արդեն նախկին գլխավոր տնօրեն Աշոտ Խաչատուրյանցը այսուհետ կղեկավարի Ռուսաստանում ցեմենտի արտադրությամբ զբաղվող խոշորագույն ընկերությունը։ Նա նշանակվել է «Евроцемент груп» ընկերության ղեկավարի պաշտոնակատար։ Այս մասին հայտնում է RusArminfo կայքը։ Խաչատուրյանցը զբաղվելու է հոլդինգի զարգացման ռազմավարության մշակմամբ, աճի նոր ուղղությունների և ընկերության մրցակցային առավելությունների առավել արդյունավետ օգտագործման պայմանների ստեղծմամբ։ Խաչատուրյանցը ծնվել է 1968 թվականին՝ Ռուսաստանում։ […]
16:38 20.02.2020
Եվրոպական խորհուրդը (ԵՄ անդամ բոլոր պետությունների ղեկավարներից կազմված խորհուրդը) որոշել է Հայաստանը հանել այսպես կոչված՝ «հարկային դրախտների» կամ ԵՄ հետ հարաբերություններում մրցակցությունը խաթարող հարկային վարչարարությամբ երկրների «սև ցուցակից»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Եղոյանը։ «Սա նշանակում է, որ Հայաստանը հետայսու կարող է ավելի անխոչընդոտ […]
13:09 20.02.2020
Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՆԱ աճի տվյալները։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մանրամասնեց, որ ՀՆԱ-ի աճը 2019 թվականին կազմել է 7․6 տոկոս։ «Մեր նախատեսածից շա՞տ է, շատ չէ՞։ Այսինքն՝ էնքան է, ինչքան նախատեսե՞լ ենք»,- արձագանքեց Փաշինյանը։ ՊԵԿ նախագահը սրահից գլխով արձագանքեց, որ նախատեսածի չափ է, ավելի չէ։ […]
12:49 20.02.2020
Կառավարությունը 3 միլիարդ 447 միլիոն դրամ է հատկացնելու Սահմանադրական հանրաքվեի անցկացմանը։ Գործադիրի նիստում այս որոշման քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանխատեսեց, որ շահարկումներ կլինեն այս գումարի ծախսի վերաբերյալ և ներկայացրեց իրենց մոտեցումը։ «Նախ` ես ուզում եմ ասել, որ էդ ծախսվող գումարը, ի վերջո, էլի ներհոսելու է տնտեսություն … և երկրորդը, ժողովրդի ազատ կամարտահայտությունը ապահովելու համար, […]
11:46 20.02.2020
Կառավարությունն այսօր հաստատեց Եվրոպայի կառույցների հետ 3 համաձայնագրերի կնքումը, որոնց հիման վրա եվրոպական կողմը ֆինանսավորելու է Հայաստանում իրականացվելիք ենթակառուցվածքային և այլ ծրագրեր։ 3 համաձայնագրերով Եվրամիությունը Հայաստանին հատկացնելու է 65 միլիոն եվրո։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ զեկուցեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ծրագրերի մեջ մտնում են․ Սևանի՝ կեղտաջրերից մաքրում, Էներգախնայող համակարգերի վարկավորման համաֆինանսավորում, Արտագնա աշխատողների համար Հայաստանում […]
11:39 20.02.2020
Եվրոպական Միության հետ համաձայնագրերից մեկով, որն այսօր ներկայացվեց ՀՀ կառավարության հավանությանը, եվրոպական կողմը Հայաստանին հատկացնելու է 5 մլն եվրո, որը նախատեսված է Սևանի մաքրման աշխատանքների համար։ Համաձայնագիրն այսօր դրական եզրակացություն ստացավ կառավարության նիստի ընթացքում։ Այդ ծրագրի նպատակն է Սևանում ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների իրականացումը։ Մանրամասները` տեսանյութում:
11:00 20.02.2020
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թվականի ընթացքում իր գործունեությունն իրականացրել է այս տարվա համար նախատեսված բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են սպառողների կյանքի կամ առողջության վրա վնասակար ներգործություն ունեցող հնարավոր անընդունելի ռիսկերի կանխարգելմանը: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Բուսասանիտարիա – Իրականացվել է հանրապետությունում իրացվող պեստիցիդների և ագրոքիմիկատների շուրջ 160 վաճառակետերի դիտարկում, կատարվել են նմուշառումներ և մոտ 500 […]
21:16 19.02.2020
2019-ը տնտեսական առումով լավ տարի է եղել: Սա տնտեսագետ Բագրատ Ասատրյանի գնահատականն է: Նա լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է արձանագրված բարձր ցուցանիշները՝ չշրջանցելով նաև մտահոգող հարցերը: Մանրամասները՝ տեսանյութում։
19:05 19.02.2020
ԵՄ հայաստանյան գրասենյակը հաղորդագրություն է տարածել, ուր նշվում է, որ Եվրոպական միությունը խիստ կարևորում է Հայաստանում Պետական ֆինանսների կառավարման (ՊՖԿ) համակարգի բարեփոխումների օրակարգը: «Այսօր ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպում է ունեցել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ: Դեսպան Վիկտորինը շնորհավորել է նախարարին «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թթ բարեփոխումների ռազմավարության» ընդունման, ինչպես նաև նախարարության առաջնորդությամբ՝ […]
17:41 19.02.2020
ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են 2018թ. համեմատությամբ 2019թ. ընթացքում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր միտումների, դրանց բացահայտման ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների իրականացրած աշխատանքների, այս բնույթի հանցագործությունների նախնական և դատական քննությունների ընթացքում դատախազական գործառույթների իրականացման արդյունքները: Ըստ ամփոփման արդյունքների՝ ՀՀ իրավասու մարմինների վարույթում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների […]
17:30 19.02.2020
Իրանի «Խոդրո» ընկերությունը նախագծել ու հավաքել է նոր ավտոմեքենա, որն աշխատելու է էլեկտրականությամբ։ Այն իր շարժիչի հետ ունենալու է նաև մարտկոց, որի հզորությունը բավական կլինի մոտ 220 կիլոմետր ճանապարհ անցնելու համար։ Այս մասին հայտնում է իրանական մամուլը։ Iran Khodro Compnay (IKCO) ընկերության մեքենան ստացել է Electric RANA անվանումը։ Ընկերությունը նախատեսում է մեքենան զանգվածային արտադրության դնել […]
15:04 19.02.2020
Նախորդ տարվա հունվարի համեմատությամբ այս հունվարին ավելի քան 9 միլիոն ՀԴՄ կտրոն ավելի է տպվել. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Ըստ նրա` տնտեսվարողների կողմից ՀԴՄ կտրոնների տրամադրման գործընթացը շարունակում է անշեղորեն աճել: «Ոչ մի բան չպետք է մեզ գոհացնի: Եթե մենք լավ ենք աշխատում, արդյունքներ ունենք, այդ […]
15:02 19.02.2020
«Տնտեսական ակտիվության 7.8 ցուցանիշը լավ ցուցանիշ է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ ընդգծելով, որ 2019-ը տնտեսական առումով լավ տարի էր: Նա նշեց, որ նշված ցուցանիշն արձանագրվել է ցածր գնաճի պայմաններում: Ասում է, որ ավելի տեղին կլինի մտահոգությունների մասին խոսել, օրինակ՝ ինչն էր վատ 2019-ի ընթացքում: […]
14:02 19.02.2020
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձել է հարկային մարմնի կողմից ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությանը: «2018 թվականի ընթացքում մենք իրականացրել ենք 1166 համալիր հարկային ստուգում, 30 միլիարդ արձանագրվել է բյուջե վճարման ենթակա հարկ, ստուգման ընթացքում 5.9 միլիարդ դրամի ճշտված հաշվարկ է ներկայացվել: Ուզում […]
13:03 19.02.2020
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկել են հարկային մարմնի կողմից ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշները: Հաշվեքննիչ պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանը ներկայացրել է հաշվեքննության արդյունքները: Մանրամասները` տեսանյութում:
18:07 18.02.2020
Վերին Լարսի ուղղությամբ ջերմաստիճանի բարձրացման հետևանքով բարձրացել է ձնահոսքի հնարավորությունը, ինչի հետևանքով սահմանափակումներ են մտցվել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբե հատվածում: Այդ մասին ասված է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության մեջ: «Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով ձնահոսքի վտանգը մեծացել է, հետևաբար այս հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է»,- նշվում է հաղորդագրության մեջ: Ճանապարհի մնացած […]
16:58 18.02.2020
Վերջին շրջանում հանրապետությունում նկատվող սննդային ձվի գերարտադրությամբ պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում ձվի շուկայում, մասնավորապես՝ ձու արտադրող կազմակերպություններում: Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գտնվող «Մյաս» ՍՊԸ-ում (Բաղրամյանի թ/ֆ) Տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի մասնագետները հայտնաբերել են 150 արկղ՝ 54000 հատ, ժամկետանց ձու, որը տեղում ոչնչացվել է: ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի […]
16:00 18.02.2020
Հաագայի նիդեռլանդական դատարանի վերաքննիչ պալատը որոշել է, որ Ռուսաստանը պետք է «ՅՈՒԿՕՍ» ընկերության խոշոր սեփականատերերին վճարի 50 մլրդ դոլար։ Այս որոշումը հիմնավորվում է նրանով, որ ըստ դատական որոշման՝ Ռուսաստանի իշխանությունները խախտումներով են իրականացրել ՅՈՒԿՕՍ-ի սնանկացման գործընթացը։ Մինչ այս՝ 2014 թվականին, Հաագայի միջազգային արբիտրաժային դատարանը որոշել էր, որ Ռուսաստանը պետք է վճարի այդ 50 մլրդ դոլարը, […]