15:30 07.11.2019
«Ծխախոտի օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը այսօր քննարկվել է խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Նախագծի վերաբերյալ հնչել են բազմաթիվ առարկություններ: Մանրամասները՝ տեսանյութում:
13:54 07.11.2019
Որպեսզի գյուղատնտեսությունն արդյունավետ լինի, այն պետք է արդյունաբերականացված լինի, իսկ որպեսզի այդպիսին լինի, այն պետք է խոշորացվի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ սա է կառավարության ընկալումը գյուղատնտեսության ոլորտում, և դրա համար դիտարկվում են տարբերակներ։ «Էդտեղ էլ մենք, ըստ ամենայնի, շատ լուրջ պրոբլեմների առաջ ենք կանգնելու և ցավոտ որոշումներ կայացնելու անհրաժեշտության առաջ ենք կանգնելու։ Չգիտեմ դեռ՝ ինչքանով, […]
13:40 07.11.2019
Կառավարությունն այսօր որոշում ընդունեց մանկատների 300 շրջանավարտների բնակարանի ապահովման համար գումար հատկացնել, սակայն սա կլինի առաջին և վերջին անգամը։ Այս մասին հայտնի դարձավ կառավարության նիստի քննարկումից։ «Արձանագրենք, որ 2020 թվականից որևէ մանկատան սան հերթագրվելու հնարավորություն այլևս չի ունենալու, որովհետև այս կարգավորումն այլևս չի գործում»,- ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը […]
13:16 07.11.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում նախատեսված էր «Ծխախոտի օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի քննարկումը, սակայն մինչ այդ հանձնաժողովն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի նախագծին: Նա առաջարկել է 3-7 տարեկան մեքենաներ ներկրողներին ազատել սահմանի վրա գանձվող ԱԱՀ-ից: Կառավարությունը դեմ է արտահայտվել, հարցի շուրջ թեժ քննարկում […]
13:12 07.11.2019
Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ հասարակության մեջ շարունակում է մնալ մի պատկերացում, որ պետք է իշխանությունից կամ իշխանությանը կցված մարդիկ լինեն, որոնք անցնեն և փողեր բաժանեն, բրինձ, ձեթ բաժանեն. «Էդ ձեթը բաժանվում էր ոչ թե մարդկանց աղքատությունը հաղթահարելու համար, այլ աղքատության մեջ պահելու համար, որպեսզի հաջորդ ընտրություններում այդ մարդկանց նույն ձեթով ու բրնձով տանեն ընտրական տեղամասեր և […]
13:08 07.11.2019
Կառավարության այսօրվա որոշումով 1000 նպաստառու ընտանիք կստանա անասուններ և խորհրդատվություն, որպեսզի աղքատությունից դուրս գա և մեկ տարի անց դուրս գա նաև նպաստ ստանալու համակարգից։ «Կարան լինեն դեպքեր, որ երբ այդ գլխաքանակը հայտնվի, օրինակ` մորթեն, վաճառեն և, ասենք, էդ պահին ինչ-որ նպատակի համար օգտագործեն։ Էդտեղ շատ խիստ վերահսկողական մեխանիզմներ են պետք, և շատ խիստ պետք է […]
19:03 06.11.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա: Նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը, որը պաշտոնավարել է 2012-2018 թվականներին, միաժամանակ հանդիսանալով «Դավթաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և փաստացի կառավարելով ու տնօրինելով հիմնադրամի ֆինանսական […]
18:50 06.11.2019
Ռուսաստանի քաղաքացիները առաջատար են օտարերկրացիներին Վրաստանում անշարժ գույքի գրանցման ցուցակում: Այդ մասին ասված է Վրաստանի կառավարության միգրացիայի հանձնաժողովի կողմից հրապարակված փաստաթղթում: 2019թ. տվյալներով` Ռուսաստանի քաղաքացիների կողմից 2015-2018 թվականներին Վրաստանում անշարժ գույքի գրանցման 15.133 դեպք է արձանագրվել, ինչը ընդհանուրի 40 տոկոսն է: Երկրորդ տեղում Իրանն է` 5 598 անշարժ գույքի ձեռքբերմամբ: Երրորդ տեղում Ուկրաինան է (2599), […]
16:41 06.11.2019
«Լիդիան ինթերնեյշնլը» հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Ամուլսարում հանքավայրի շահագործման համար «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած ջրօգտագործման թույլտվության նախագծի մերժումն ապօրինի է համարում: Ընկերությունը պատրաստվում է դիմել դատարան՝ ընդդեմ շրջակա միջավայրի նախարարության: «Լիդիան» ընկերության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «2019թ. հուլիսի 4-ին ընկերությունը դիմել էր նախարարությանը՝ Դարբ գետից 43.5 լիտր/վայրկյան ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար: Սեպտեմբերի […]
13:28 06.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ այս տարվա տասը ամիսների տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է տպագրվել 97 միլիոն 858 հազար 593 ՀԴՄ կտրոն. աճը 38.3 տոկոս: «Այս կտրոններով արձանագրված առևտրի շրջանառությունը աճել է 273 միլիարդ 887 միլիոն դրամով, որը առևտրի ընդհանուր շրջանառության 21.8 տոկոսն է: […]
13:18 06.11.2019
ԼՀԿ խմբակցությունը Ազգային ժողով է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է իրավաբանական անձանց՝ ընկերությունների կողմից ներկրվող մեքենաների համար 3-5 տարով նվազեցնել ավելացված արժեքի հարկը։ Այս նախագիծն այսօր ներկայացվեց տնտեսական հանձնաժողովում։ Պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը բացատրեց, որ իրենք մտադիր են սահմանել հետևյալ ժամանակացույցերը․ 3 տարի արտոնություն՝ 10 տոկոս ավելացված արժեքի հարկ 3-5 տարի մաշվածություն ունեցող մեքենաների համար, 5 […]
12:50 06.11.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առանցքային նշանակություն է տալիս պետության, գործարարների և հասարակության շփումներին, թափանցիկ աշխատանքին ու սպասարկման նոր որակին: Ներդրված ավտոմատ համակարգերն ու էլեկտրոնային ծառայություններն աշխատում են բացառել մարդկային գործոնը հարկային վարչարարությունում, միևնույն ժամանակ օգտագործման, կիրառման տեսանկյունից այն դարձնում են ավելի մատչելի եւ արդյունավետ: Այս նորարարությունները երկակի արդյունավետություն ունեն՝ պետությանն օգնում են պայքարել ստվերի դեմ, […]
08:32 06.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «2019 թվականի առաջին տասը ամիսների արդյունքներով տնտեսվարողներին վերադարձված ԱԱՀ-ն կազմել է 117 միլիարդ դրամ: 2018 թվականի տասը ամիսներին այս թիվը եղել է 97 միլիարդ: 2017-ի տասը ամիսներին՝ 54 միլիարդ: Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում այս թիվը ավելի քան կրկնապատկել ենք, շուրջ 245 միլիոն դոլար շրջանառու միջոց վերադարձնելով […]
19:30 05.11.2019
Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով` Գայանայում տնտեսության աճը կհասնի 86 տոկոսի, չնայած 2019 թվականին աճը կազմել է ընդամենը 4,4 տոկոս, ինչը 14 անգամ բարձր է Չինաստանի աճի գնահատված տեմպից, պնդում է Bloomberg-ը: Հարավային Ամերիկայի միակ անգլախոս երկիրն իր աճով պարտական է 2015-ին հայտնաբերված օֆշորային նավթային հանքավայրերի ակնկալվող չնախատեսված եկամուտներին: Ըստ ԱՄՀ-ի գնահատականների` Գայանայի տարեկան ՀՆԱ-ն, որն […]
16:51 05.11.2019
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրում և կոմբինատում իրականացրած զննման արդյունքում խախտումներ է արձանագրել և վարչական տուգանքի ենթարկել ՓԲԸ-ի տնօրեն Անդրեյ Սինյակովին, հայտնում է «Էկոլուր»-ը: Տեսչական մարմինը սույն թվականի հուլիսի 2-ին վարչական վարույթ էր հարուցել՝ պարզելու «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման […]
16:43 05.11.2019
ՀՀ ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Պետական եկամուտների կոմիտեի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետ Արսեն Սառիկյանը նոյեմբերի 5-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 2 տնտեսվարողի: 2019թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 112 տնտեսվարող: 70 հարկ վճարողի դիմում բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների […]
15:07 05.11.2019
Կառավարությունը ներկայացրել է գործունեության հոկտեմբեր ամսվա ամփոփումը: Մանրամասները՝ տեսանյութում։
13:30 05.11.2019
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից սահմանել 68 հազար դրամ և սահմանել բազային աշխատավարձի տոկոսային միջակայքը, որը նախատեսված էր 80-120 տոկոս, առաջարկվել է 80-ից իջեցնել 70 տոկոս, որպեսզի պետական պաշտոնյաների աշխատավարձերի վրա […]
13:04 05.11.2019
ԱԺ-ի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հեղինակ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ այն առաջին ընթերցմամբ քննարկվել ու ընդունվել է, եղել են առաջարկություններ, որոնք ևս ընդունել են: Այս հանգամանքը չվրիպեց պատգամավոր Գևորգ Պետրոսյանի աչքից, որն արձագանքեց. «Նախագիծը սենց պիտի լինի, որ մատաղի նման ընդունելի լինի»: […]
12:36 05.11.2019
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2020 թվականի պետական բյուջեի մասին նախագծին՝ չնայած հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի դեմ լինելուն։ «Խնդրում եմ կողմ քվեարկել»,- շփոթված ասաց Թանդիլյանը, ապա ուղղեց ինքն իրեն և ուղղակի խնդրեց քվեարկել։ Քվեարկության ժամանակ դեմ արտահայտվեցին Թանդիլյանն ու ԲՀԿ պատգամավոր Արթուր Գրիգորյանը։ Չնայած երկու դեմ ձայներին՝ հանձնաժողովի մյուս, […]
12:35 05.11.2019
Եթե քաղաքացին համատեղությամբ է աշխատել, անհրաժեշտ է նրա ստաժը սահմանել մեկից ավելի և ըստ այդմ հաշվարկել կենսաթոշակը: Առաջարկությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատագամավոր Տիգրան Ուրիխանյանինն է, որին դեմ է կառավարությունը: Այն քննարկվել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որի օրակարգում 9 հարց է ներառված: «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին […]
18:51 04.11.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունը։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պետական գույքի կառավարման վարչության, ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Սևան-Հրազդանյան-Ջրառ» ՓԲԸ նախկին պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնատար դիրքը ծառայության […]
18:31 04.11.2019
Հայաստանում մշակվել է տարածքային զարգացման նոր ծրագիր, որի հիմքում հանրապետության մարզերի համաչափ զարգացումն է և այն, թե ինչպես ֆինանսական հոսքերն ու տնտեսական հնարավորությունները ապակենտրոնացնել: Տարածքային զարգացման նոր ռազմավարությունն այսօր ներկայացվել է Գյումրիում՝ ազգային կոնֆերանսի ժամանակ: Ծրագրի հիմնական ֆինանսավորողը Եվրամիությունն է: Այս ռազմավարական ծրագրով էլ սկիզբ կդրվի Եվրամիության ֆինանսավորմամբ Հայաստանի հյուսիսային 3 մարզերում՝ Լոռիում, Շիրակում և […]
17:02 04.11.2019
«ԼՂ տնտեսական զարգացումը զգալի ցուցանիշներ է արձանագրել: 1999 թվականի տնտեսական ցուցանիշը Հայաստանում եղել է 2940 ռուբլի, Ադրբեջանում՝ 2130, Ղարաբաղում՝ 1280 ռուբլի: Ղարաբաղը երկու անգամ վատ է ապրել Ադրբեջանից: 1990 թվականի համեմատ Ղարաբաղի տնտեսությունն աճել է 4.9 անգամ, Ադրբեջանինը ՝ 2.69 տոկոսով, Հայաստանինը՝ 2.02 անգամ, իսկ Վրաստանի տնտեսությունը մնացել է նույնը՝ 100»,- խոսելով Հայաստանի և Արցախի […]
15:58 04.11.2019
Կառավարության ամբողջական աշխատանքի արդյունքն է եղել, որ այլևս որևէ ձևով չկա պետական անձանց կողմից հովանավորչություն, և ցանկացած տնտեսվարող սուբյեկտ ազատ է զբաղվել բիզնես գործունեությամբ, և դա արտացոլված է նաև թվերով: Այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: «Շաքարի ոլորտում կա տնտեսվարող սուբյեկտների չափաբաժնի էական փոփոխություն, նույնը կա նաև կարագի ոլորտում: […]
15:32 04.11.2019
««Վեոլիա ջրի» մասով մոնիթորինգն արդեն ավարտվել է, ամսի 7-ին կամփոփվի, հանրային քննարկում կիրականացվի, և հանրությանը կներկայացվեն արդյունքները: Ելնելով եղած ցուցանիշներից` կարող եմ ասել, որ ջրի գործող սակագինը կվերահաստատվի, ջրի գինը չի բարձրացվի»,- նոյեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը: Գազի սակագնի փոփոխության վերաբերյալ, ըստ նրա, դեռ նորություն չկա, իսկ էլեկտրաէներգիայի մասով առաջիկա […]
15:22 04.11.2019
Դեկտեմբերից սկսած՝ մենք կունենանք նոր հսկիչ դրամարկղային մեքենաների առաջին խմբաքանակը: Այս մասին SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Հիշեցնելով, որ ավելի վաղ հայտնել էր՝ նոր ՀԴՄ-ները կլինեն նոյեմբերին, Անանյանն ասաց. «Ես ավելի լավատես էի, քան իրականությունն էր»: Նա նշեց՝ ինչպես Գյումրիի մաքսատան պարագայում, այս դեպքում ևս մեղքը ժամկետներ հրապարակողինն է, անկախ նրանից՝ […]
15:11 04.11.2019
Ինձ մոտ մտավախություն կա, որ հասարակության մոտ ընդհանրապես բարձր եկամուտ ստացող անձի նկատմամբ ձևավորվում է բացասական կարծիք, անկախ նրանից՝ այդ անձը պետական ծառայո՞ղ է, թե՞ ոչ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ այստեղ հասարակության հետ զրուցելու անհրաժեշտություն կա: «Դուք ինձ հարցրիք՝ Ձեր եկամուտը բավարա՞ր է, թե՞ ոչ: Ընդհանրապես, […]
15:00 04.11.2019
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը ներկայացրել է ԱՄՆ առևտուրն Ադրբեջանի և Հայաստանի հետ թվերով: Ադրբեջանը ԱՄՆ-ի 144-րդ առևտրային գործընկերն է: Երկու պետությունների ընդհանուր առևտուրը հունվարից օգոստոսն ընկած ժամանակահատվածում կազմում է $150.84 միլիոն։ ԱՄՆ-ից Ադրբեջան ներկրումը կազմում է $133․79 միլիոն, արտահանումը` $17․05 միլիոն։ Ներկրումներ՝ Ներքին այրման շարժիչներ- $16.9 միլիոն Նավիգացիոն համակարգեր- $13.7 միլիոն Ծանր տեխնիկայի մասեր- $10․4 միլիոն Քաղաքացիական […]
14:42 04.11.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով մարդու և կազմակերպությունների իրավունքներն ու ազատությունները պահպանելու սկզբունքին և որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի հակազդման և հանցավորության դեմ պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացումը, 2019 թ. սեպտեմբերին հանցագործության մասին հաղորդում ստանալով բուքմեյքերական ընկերությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ «Մասիս» ֆուտբոլային ակումբի ղեկավար […]