TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+16.24 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Թրամփը նշել է, որ ExxonMobil-ը զբաղվելու է Սիրիայում նավթի արդյունահանմամբ

20:10 27.10.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ExxonMobil ընկերությունը զբաղվելու է Սիրիայում նավթի արդյունահանմամբ: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը Սիրիայի հյուսիսում պետք է մասնակցի նավթի արդյունահանման գործին: «Ես ուզում եմ, որ ExxonMobil-ը ձեռնամուխ լինի նավթի արդյունահանմանն այնտեղ»,-ասել է Թրամփը:

̰
Մեկնարկել է «ՆերՈւժ 2» սփյուռքահայերի սթարթափ ծրագիրը

19:10 27.10.2019

ՀՀ կառավարությունից տեղեկացրել են, որ մեկնարկել է «ՆերՈւժ 2» սփյուռքահայերի սթարթափ ծրագիրը: Այն իրականացվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից։ Ծրագրի նպատակն է հայազգի երիտասարդ ձեռներեցների համար հնարավորություններ ստեղծել՝ Հայաստանում բիզնեսով զբաղվելու համար: Հայտերը ընդունվում են մինչև նոյեմբերի 3-ը:

̰
Որքանով ի նպաստ Ռուսաստանի կլինեն ՀՀ դիրքորոշումները, այդքանով բարենպաստ կլինի գազի սակագինը. տնտեսագետ

21:33 26.10.2019

Արդյո՞ք գազի գնի վերաբերյալ զարգացումներ եք կանխատեսում: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանին տվեց Արամ Աբրահամյանը: «Պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանի շահերը և «Գազպրոմի» շահերը տարբեր են, որքան էլ դա կարող է զավեշտալի հնչել: Այստեղ բավական նրբություններ կան: Մյուս կողմից՝ սա քաղաքական գործոն է, միամտորեն չի կարելի կարծել, որ տնտեսական […]

̰
Ցանկալի էր, որ ԵԱՏՄ-ում ունենայինք ազգային օրակարգ, ինչն այսօր բացակայում է. Մանասերյան

19:15 26.10.2019

«Հեռանկար»-ի տաղավարում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը խոսել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ընթացքում ձեռքբերումների ու առաջընթացի մասին: Նա նշել է, որ արտահանումը միայն անցյալ տարվա համեմատ երկնիշ թվով աճ է արձանագրել: Բացի այդ, ակտիվացել է զբոսաշրջությունը: «Առաջընթաց կա, բավականին հստակ թվերով դա կարելի է ներկայացնել, արտահանումն անցյալ տարվա համեմատ երկնիշ թվով աճ է արձանագրել: Ինչ վերաբերում է […]

̰
Բարքլեյ եղբայրները վաճառքի են հանել իրենց պատկանող բիզնեսները

18:46 26.10.2019

Բրիտանական Daily, ինչպես նաև Sunday Telegraph թերթերը վաճառքի են հանվել։ Դրանք երկուսն էլ պատկանում են Աիդան և Հովարդ Բարքլեյ եղբայրներին, որոնք թերթերը հանելու դրդապատճառների մասին չեն խոսում։ Երկու եղբայրների գժտության մասին արդեն հայտնել է բրիտանական մամուլը։ Հրապարակումների համաձայն՝ երկու եղբայրները չեն կարողանում միմյանց հետո «լեզու գտնել» և որոշել են վաճառքի միջոցով կիսել իրենց ժառանգություն ստացած […]

̰
Եթե ԵԱՏՄ տարածքում ոսկերչական իրերի միասնական բրենդ լինի, Հայաստանը կունենա լուրջ առավելություն. տնտեսագետ

17:01 26.10.2019

ԵԱՏՄ տարածքում ոսկերչական իրերի ազատ տեղաշարժ և եվրասիական բրենդ. «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս թեմայով է խոսել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: «Ականատեսի կարգավիճակով կարող եմ վկայել, որ Տիգրան Սարգսյանը գոնե 3 տարի է՝ սրա մասին խոսելու առիթը բաց չի թողնում ԵԱՏՄ տարբեր մակարդակների հանդիպումներում: Այստեղ հիմնական խնդիրը միասնական դրոշմի հարցն է, որը երկար ժամանակ է՝ […]

̰
ՀՀ վարորդական իրավունքով ՌԴ-ում աշխատելու արգելքն ու լեզվի պարտադրանքը. զրույց «Հեռանկար»-ի տաղավարում

16:00 26.10.2019

ՀՀ վարորդական իրավունքով ՌԴ-ում աշխատելու արգելքը կա, իսկ դա խոչընդոտում է աշխատուժի ազատ տեղաշարժին: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս դիտարկումն արեց Արամ Աբրահամյանը: Ի պատասխան՝ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց. «Պարզվում է՝ 5 անդամներից 4-ում՝ ՌԴ, Բելառուս, Ղազախստան ու Ղրղզստան, 2-րդ պետական լեզուն ռուսերենն է: Դրա համար ասում են՝ տեսեք, Հայաստանի սիրելի գործընկերներ, մյուս երկրները […]

̰
Ինքնին մեծ նշանակություն ունի վարչապետի այցը. «Վանաձոր Արմենիայի» տնօրինությունն ակնկալում է մարզի ենթակառուցվածքների զարգացում

15:33 26.10.2019

«Վանաձոր Արմենիա» առողջարանի զարգացման գծով տնօրեն Վլադիմիր Ամիրյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսել է Վանաձորում բիզնեսի զարգացման հնարավորություններից, սեփական օրինակով պատմել Լոռու մարզի ներուժի ու հեռանկարների մասին: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր գտնվում է Վանձորում, շրջայց է կատարել առողջարանում: Տնօրենը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է, որ առողջարանն ունի 30 վերանորոգված համարներ և բուժական […]

̰
Դավիթ Անանյանն ընդունել է «Ռապիսկան սիսթեմս»-ի ներկայացուցիչներին

14:44 26.10.2019

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է «Ռապիսկան սիսթեմս» ընկերության վաճառքի տնօրեն Անգուս Ֆոուլին և կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ լրատվականից: Դավիթ Անանյանը ողջունել է ներկաներին և կարևորել նման կազմակերպությունների հետ ՊԵԿ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն կարող է նպաստել Պետական եկամուտների կոմիտեի վերահսկողության համակարգերի կատարելագործմանը: Անգուս Ֆոուլն իր հերթին շնորհակալություն է […]

̰
ԱՄՆ-ի ցանկացած ընկերություն երազում տեսնում է ռուսաստանյան սպառողական շուկան. Մանասերյան

14:28 26.10.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ԵԱՏՄ-ի` Սերբիայի, Վիետնամի, Իրանի ու Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրերի մասին է խոսել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նա նաև անդրադարձել է այն հարցին, թե ինչ շահ ունի այս հարցում Հայաստանը: «Հայաստանը ԵԱՏՄ երկրներից ամենաշատ օգտվողն է եղել: Մենք վերջին գոնե 10 տարիների ընթացքում լուրջ ցնցումներ չենք կրել Հայաստանի տնտեսության մեջ: Անգամ […]

̰
Ծանոթանում եմ «Վանաձոր Արմենիա» առողջարանի գործունեությանը. Փաշինյանն ուղիղ եթերում է

14:15 26.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորի օրվա առիթով այցելել է Հայաստանի երրորդ ամենամեծ քաղաք։ Քիչ առաջ նա ուղիղ եթեր է սկսել իր ֆեյսբուքյան էջում։ Նա այս պահին «Վանաձոր Արմենիա» առողջարանում է, որտեղ նրան նրեկայացնում են առողջարանի կարողությունները։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/757687264654225/

̰
ԱՄՆ-ն խախտել է Սիրիայի դեմ իր պատժամիջոցները. ՌԴ ՊՆ

13:44 26.10.2019

ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շրջանցում է իր իսկ սեփականն պատժամիջոցները Սիրիայում նավթ արդյունահանելով, գրում է RIA Novosti-ն: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն անօրինական կերպով Սիրիա նավթարդյունահանման սարքավորումներ է ներկրել: Կոնաշենկովը նշել է, որ ԱՄՆ-ն այդկերպ շրջանցում է արևմտյան կորպորացիաների կողմից սահմանված բոլոր պատժամիջոցները:  

̰
Հայաստանից ՌԴ զանգերի ռոումինգը կարող է հանվել․ ԵԱՏՄ-ում աշխատում են այդ ուղղությամբ

13:00 26.10.2019

Եվրասիական տնտեսական միությունը սկսելու է աշխատանքը՝ միության անդամ պետությունների միջև հեռախոսազանգերի ռոումինգը հանելու ուղղությամբ։ Դրանից հետո Հայաստան-Ռուսաստան և ԵԱՏՄ այլ ուղղություններով զանգերը կլինեն սովորական սակագների սահմաններում։ ԵԱՏՄ եվրասիական տնտեսական խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը երեկ հայտնել է, որ իրենց առջև նման խնդիր է դրված։ Ըստ նրա՝ որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի հարցը և առաջարկներ […]

̰
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին

18:58 25.10.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հանդես է եկել ելույթով: «Իմ խոսքը Մոսկվայում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և կից տեսանյութ հրապարակել:  

̰
Ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

18:50 25.10.2019

Մոսկվայում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նիստի ավարտից հետո կվերադառնա Երևան:

̰
Սերբիան միանում է ԵԱՏՄ ազատ առևտրի գոտուն

17:00 25.10.2019

Սերբիայի վարչապետը որպես պատվավոր հյուր այսօր մասնակցում է ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստին, որից հետո լինելու է պաշտոնական արարողություն՝ ԵԱՏՄ-Սերբիա ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման առիթով։ ԵԱՏՄ հետ նման համաձայնագիրը Սերբիային թույլ է տալու իր ապրանքները արտահանել ԵԱՏՄ անդամ պետություններ, այդ թվում և Հայաստան, առանց մաքսատուրքերի, ինչը էժան ու մրցունակ է դարձնելու այդ արտադրանքը […]

̰
Մոսկվայում ԱՊՀ վարչապետները քննարկում են տնտեսական զարգացման հնարավորությունները

16:30 25.10.2019

«Սկոլկովո» տեխնոպարկում ԱՊՀ երկրների վարչապետները խոսում են ԱՊՀ տարածքում տնտեսական կապերի զարգացման մասին: МИР 24-ը հայտնում է, որ այսօր Մոսկվայում հավաքվել են ԱՊՀ երկրների, այդ թվում՝ «եվրասիական հնգյակի» վարչապետները, և որպես պատվավոր հյուր ժամանել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը: Ակնկալվում է, որ այսօր ԵԱՏՄ-ն և Սերբիան կստորագրեն համաձայնագիր ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ:  

̰
Ի՞նչ է քննարկվել ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստի ժամանակ. փոխվարչապետը մանրամասներ է հայտնել SHANTNEWS.am-ին

16:23 25.10.2019

Կառավարությունում քննարկումներից հետո վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Նա մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որն սկսվելու է մոտ երեսուն րոպե հետո: Մինչ այդ Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստը: SHANTNEWS.am-ը նիստից հետո զրուցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: «Նեղ կազմով բավականին ինտենսիվ քննարկումներ եղան: Հիմնական պայմանավորվածությունները, որոնք ձեռք […]

̰
Պարզաբանում «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում ստեղծված իրավիճակի շտկման վերաբերյալ

15:33 25.10.2019

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը ֆեյսբուքյան իր էջում «ՀԿԵ-ում ստեղծված իրավիճակի շտկման վերաբերյալ» վերտառությամբ հետևյալ գրառումն է արել, որում մասնավորապես ասված է. «Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 00:40-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ լոկոմոտիվային բրիգադները վերսկսել են աշխատանքը և գնացքների երթևեկությունը վերականգնվեց: Որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 24-ին կայացած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ՀԿԵ տնօրենների […]

̰
Հայաստանը կարող է ԱՄԷ-ի համար կամուրջ դառնալ դեպի ԵԱՏՄ շուկա. Փաշինյանի կոչն արաբ ներդրողներին

14:25 25.10.2019

Հայաստանի կառավարությունն ուրախ  կլինի տեսնել ավելի շատ Արաբական Միացյալ Էմիրությունների  ներդրողներ Հայաստանում, և, հետևաբար, պատրաստ է քննարկել տարբեր ոլորտներում ներդրումային հնարավորությունները:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄԷ Gulf news թերթին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ հատկապես հենց հիմա ԱՄԷ ներդրողները պետք է գան Հայաստան: «Ես արդեն նշել եմ […]

̰
Գիշերօթիկ հաստատություններում երեխաների 92 տոկոսն այնտեղ է ընտանիքի սոցիալ-տնտեսական վատ պայմանների պատճառով

14:21 25.10.2019

Եվրոպական միության ֆինանսավորմամբ ու կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացվում է «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագիրը: Նպատակն է կանխարգելել երեխաների մուտքը գիշերօթիկ հաստատություններ, իսկ այնտեղ գտնվողներին՝ վերադարձնել ընտանիք: Ըստ վիճակագրության՝ շուրջ 92 տոկոս դեպքերում գիշերօթիկ հաստատություններում ապրող երեխաների ծնողները տնտեսական խնդիրներ ունեն: Մանրամասները` տեսանյութում:

̰
Շարունակվում է պետական գերատեսչությունների 2020թ. բյուջետային հատկացումների հայտերի քննարկումը

13:50 25.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում է պետական գերատեսչությունների՝ 2020 թ. բյուջետային հատկացումների հայտերի քննարկումը։ Այսօր քննարկվել է արտակարգ իրավիճակների նախարարության հաջորդ տարվա պետբյուջեով նախատեսված հատկացումների հայտը։ Նախարարության առաջնահերթությունների, գերակա խնդիրների, դրանց կատարմանն ուղղված միջոցառումների, կառուցվածքային բարեփոխումների համատեքստում անդրադարձ է եղել ըստ ոլորտների 2020 թ. նախատեսված անելիքներին։ Մասնավորապես, քննարկվել են արտադրական վտանգավոր օբյեկտների գործունեության վերահսկողության, […]

̰
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 62 բջջային հեռախոս

13:22 25.10.2019

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի սահմանային անցակետում hայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր մոդելի 62 բջջային հեռախոս: Դեպքի առթիվ` ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ Մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:

̰
Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.5%-ով. Ավինյան

13:06 25.10.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ 2019թ. սեպտեմբերին, 2018թ. սեպտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.5%-ով. «Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 11%-ով Շինարարության ծավալն աճել է 4.2%-ով  Առևտրի շրջանառությունն աճել է 7.5%-ով Ծառայությունների ծավալը աճել է 15.1%-ով Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 30.1%-ով Արտահանումն աճել է 33%-ով Ներմուծումն աճել է 28.8%-ով»,- […]

̰
Ինչո՞ւ է գյուղապահովագրության ծրագիրը մեկնարկել միայն 6 մարզերում. զրույց «Հորիզոնի» տաղավարում

13:00 25.10.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի տաղավարում Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը խոսել է կառավարության պիլոտային ծրագրի մասին, որն անցկացվելու է 6 մարզերում: «6 մարզերի ընտրությունը պայմանավորված է մշակաբույսերով և դրանց տարածվածությամբ` ըստ մարզերի: Այնպես չէ, որ մյուս մարզերը հետագայում չեն ներգրավվելու: Մարզերի ընտրությունները չեն իրականացվել մեկ մարդու կողմից, այլ մշակաբույսերը և մազերը […]

̰
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱԶԲ Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատիին

12:06 25.10.2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝  Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են  ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Պաոլո Սպանտիգատին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և շեշտելով Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության կարևորությունը, անդրադարձել է ԱԶԲ-ի կողմից իրականացվող տարածաշրջանային աջակցության բազմաոլորտ ծրագրերին։ Նա […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է ճապոնացի գործարարների հետ

10:09 25.10.2019

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյում հանդիպել է ճապոնացի գործարարների խմբի հետ: Նախագահ Սարգսյանը գործարարներին ներկայացրել է Հայաստանի ներդրումային ու մրցակցային հնարավորությունները՝ ընդգծելով, որ մեր երկիրը բաց է համագործակցության համար: Նա ասել է, որ Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ և սերտորեն համագործակցելով Եվրամիության հետ, լավ հնարավորություններ է ստեղծում գործարարների համար և կարող […]

̰
Բյուրակնում գյուղացիները կաթի մթերման դիմաց վճարումները չեն ստացել

18:50 24.10.2019

Կաթը մթերել են, բայց վճարումներ չեն կատարել: Այսպիսին է բողոքի բովանդակությունը, որը ներկայացնում են Ամասիա համայնքի Բյուրակն գյուղի բնակիչները: 5 ամիս է` մթերող կազմակերպությունը գյուղացիներին չի վճարել, ինչի հետևանքով յուրաքանչյուրին մինչև 350 հազար դրամ պարտք է կուտակվել: Մթերող ընկերության հետ պայմանագրեր չունեն և միայն բանավոր համաձայնության հիման վրա են գործարք կատարել: Հիմա գյուղացիները պահանջում են […]

̰
Բիզնես վարելու պարզությամբ Վրաստանը Եվրոպայում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը

18:27 24.10.2019

Վրաստանը «Doing Business-2019»-ի տվյալներով` 190 երկրների ցանկում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: Նույն հետազոտության տվյալներով` ՌԴ-ն գրավում է 28-րդ հորիզոնականը: Վարկանշային աղյուսակը գնահատում է բիզնես վարելու պարզության աստիճանը, որով Վրաստանը գերազանցում է այնպիսի երկրների, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Հարավային Կորեան, Հոնկոնգը, Դանիան, Սինգապուրը և Նոր Զելանդիան: Այդ մասին ասվում է Համաշխարհային բանկի կայքում տեղադրված զեկույցում: Նախորդ տարվա […]

̰
Ամբողջությամբ քայքայված էր. փոխնախարարը՝ «Հաղթանակ» ենթակայանի վերակառուցման մասին

17:32 24.10.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը «Հաղթանակ» ենթակայանում լրագրողների հետ հանդիպմանը նշեց՝ այն արտադրող կայան չէ, ենթակայան է: «ԲԷՑ-ը՝ որպես հաղորդող ծառայություն մատուցող ընկերություն, ունի նմանատիպ ևս 15 ենթակայան: Այն հիմնադրված է եղել 1988 թվին՝ 31 տարի առաջ, ամբողջությամբ քայքայված էր»,- ասաց նա: Վարդանյանը հայտնեց՝ քանի որ Երևանում սպառումն օրեցօր ավելանում է, նոր […]

̰
BACK_TO_TOP