14:33 04.11.2019
ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը 2020-ի բյուջեի նախագիծը քննարկելիս հարց ուղղեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին Վերին Լարսում մեր ներկայացուցիչն ունենալու մասին: Անանյանը նշեց, որ որևէ խնդիր չկա: «ՊԵԿ և ՌԴ մաքսային ծառայության հետ առաջին համաձայնությունը եղել է, այնուհետև հարցը գնացել է դիվանագիտական խողովակներով, խնդիրները կարգավորվել են, համաձայնությունները կան, պետք է առաջիկայում թեկնածուի հարցը քննարկենք, և կունենանք […]
14:00 04.11.2019
Արդյոք ՊԵԿ ունեցած կադրերը բավականացնո՞ւմ են քանակապես ու որակապես անհրաժեշտ վարչարարություն իրականացնելու համար: «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանն է հետաքրքրվել ԱԺ-ում 2020թ. բյուջեն ներկայացնող ՊԵԿ նախագահից: «Ավելի քան 800 հոգի աշխատանքից ազատվել է 2019-ին, մի մասը` սեփական նախաձեռնությամբ, մի մասը` կրճատումների արդյունքում, բայց դրա 60 տոկոսի չափով էլ նոր աշխատուժ ենք ընդունել, մի մասը՝ […]
13:24 04.11.2019
Այսօր ԱԺ-ն շարունակել է 2020թ. բյուջեի նախագծի քննարկումները: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ դռնփակ քննարկումից հետո տեղի է ունեցել ՊԵԿ ոլորտի 2020թ. նախատեսվող ցուցանիշների ներկայացումը: «Կանխատեսումը, որ կունենանք բացարձակ թվով՝ 1 տրիլիոն 463 շրջանակներում, և դրա հետ կապված հարկեր-ՀՆԱ կանխատեսվող ցուցանիշը կլինի մոտ 22.3 […]
08:33 04.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 765 մլրդ դրամ, ինչը 13.5%-ով ավելին է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից: 2019թ. առաջին 9 ամիսներին, նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է նաև 10, 50 և 100 խոշորագույն հարկատուների […]
16:12 02.11.2019
Միացյալ Նահանգների նախարարը հայտարարել է, որ իրենց զինուժը հետ է քաշվել Թուրքիա-Սիրիա սահմանից դեպի սիրիական տարածքի խորք՝ նավթային շրջաններ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք հետաքրքրված չեն սահմանի պարեկությամբ։ «Թող ուրիշները պարեկություն անեն սահմանին, մեզ դա հարկավոր չէ։ Մեզ հարկավոր է մեր զինծառայողներն վերադարձնել հայրենիք, բայց նրանք այնտեղ են մնում, որովհետև մեզ անհրաժեշտ է պահպանել […]
13:20 02.11.2019
Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 1-3-ը Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 1-ին Թեհրանում մասնակցել է Իրանական էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին: Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը: Նախարար Պապիկյանը ծանոթացել է տեղական և արտասահմանյան ընկերությունների կողմից ներկայացված էլեկտրաէներգետիկ արտադրանքի ու սարքավորումների վերջին նորություններին և արտադրական հզորություններին: Մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է […]
17:46 01.11.2019
Նորագավիթում այսօր բացվել է «Սարտեքս» կարի ֆաբրիկան, որը գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլի» հետ է համագործակցում: Ֆաբրիկայի բացման արարողությանը, որը տարածաշրջանում ամենամեծն է, ելույթ է ունեցել Սամվել Ալեքսանյանի դուստրը` Աստղիկ Ալեքսանյանը`շնորհակալություն հայտնելով վարչապետին: «Հարգելի´ պարոն վարչապետ, Ձեր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից Դուք խրախուսել եք կրել հայկական արտադրանքը, ինչի համար շնորհակալ ենք և այո´, մեր […]
17:33 01.11.2019
Հայաստանում բացվել է տարածաշրջանի ամենամեծ տեքստիլ ֆաբրիկան, որտեղ գործունեություն է ծավալում 4 ընկերություն: Ֆաբրիկայի բացմանը ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Նրանք շրջել են ֆաբրիկայում և ծանոթացել գործունեությանը: Երևանում նորաբաց «Սարտեքս»-ը իտալական «Սարտիս» ընկերության գործընկերն է Հայաստանում: Ֆաբրիկայում արտադրվում է վերնահագուստ, բաճկոն և այլ տեքստիլ արտադրանք, և ամբողջը արտահանվում […]
17:29 01.11.2019
Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ գազի և էլեկտրաէներգիայի միասնական շուկան պետք է ԵԱՏՄ-ում գործեր 2021 թվականից, իսկ հիմա հետաձգվել է մինչև 2024-2025 թվականներ։ Նա նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանին հարցրեց, թե ինչ է արվում գազի գնի որոշման հարցում։ Ապա ավելացրեց, որ երբ գազի գինը սահմանին բարձրանում էր, «Գազպրոմ-Արմենիան» […]
16:16 01.11.2019
Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում ոչ պաշտոնական լիդերն է Եգիպտոսի հետ բանակցություններում, որոնց արդյունքում ենթադրվում է ազատ առևտրի համաձայնագրի ստորագրում։ Այս մասին այսօր հայտնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Նա տեղեկացրեց, որ բանակցային ևս 1-2 ռաունդից հետո, հավանաբար, այդ համաձայնագիրը պատրաստ կլինի։ Դրա արդյունքում, ըստ փոխնախարարի, ԵԱՏՄ երկրները, այդ թվում և Հայաստանը, ազատ մուտք կունենան աֆրիկյան մայրցամաք՝ […]
15:58 01.11.2019
Ազգային ժողովում` բյուջեի նախաքննարկումների ընթացքում, ԲԿՀ պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրեց այն թվերը, որոնց համաձայն՝ Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին շեշտակի աճում է։ Նա նաև հայտնեց, որ այդ պայմաններում իրենք աշխատանք են տանում Ռուսաստանի գործընկերների հետ Վերին Լարսի անցակետի արդիականացման համար։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ հնարավորություն կա էլեկտրոնային հետագծման եղանակով բեռների ստուգումը կրճատել ու կրկնակի […]
14:40 01.11.2019
Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ֆինանսների նախարարը նշեց, որ Եվրոպական ընտանիքի կողմից Հայաստանին տրամադրվող դրամաշնորհների զանգվածը չի նվազել։ Նա, սակայն, նշեց, որ պետք է աստիճանաբար փոխել մարտավարությունը՝ ստացողից վերածվել դրամաշնորհ տվողի։ «Կիսում եմ Ձեր այն հեռանկարային մոտեցումը, որ, ի վերջո, մենք պետք է դառնանք մի երկիր, որը ոչ թե կստանա գրանտներ և դրամաշնորհներ, […]
14:33 01.11.2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր ԱԺ համատեղ նիստերում ներկայացրել է ոլորտի բարեփոխումները հաջորդ տարվա համար: 2020-ի բյուջեն կկազմի 495.5 մլրդ դրամ, որը գերազանցում է 2019-ի ցուցանիշը 10.8 տոկոսով, այսինքն՝ 47․98 մլրդ դրամով: Բաթոյանը նշեց, թե որ ուղղություններով են դրանք ծախսվելու: «Ուղղված են լինելու կենսաթոշակների 10 տոկոսով բարձրացմանը, որտեղ նախատեսում ենք նվազագույն կենսաթոշակի […]
14:30 01.11.2019
Ամենահարուստ ռուսաստանցիների ընդհանուր ունեցվածքը 2019թ. առաջին տասը ամիսներին ավելացել է 37,12 միլիարդ դոլարով, հաշվարկել է «ՌԻԱ Նովոստին» ՝ հիմնվելով Bloomberg Billionaires Index-ի (BBI) վրա: Ընդհանուր առմամբ, BBI-ում ներառված են աշխարհի ամենահարուստ 500 մարդիկ, որոնցից 23-ը ռուսաստանցիներ են: Վարկանշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է «Նորիլյան նիկել» ընկերության ղեկավար Վլադիմիր Պոտանինը, որի ունեցվածքը տարեսկզբից ավելացել է 6,72 […]
14:28 01.11.2019
Զարուհի Բաթոյանն այսօր ԱԺ-ում խոսեց նաև կուտակային կենսաթոշակային համակարգի ապահովման մասին՝ ընդգծելով, որ այս տարի հատկացումները ավելացել են, քանի որ պետության մասնակցությունն է ավելանում: Նշեց. «Նախատեսում ենք 70 մլրդ դրամի հատկացումներ, ճիշտ նշեցիք, որ հարցը տարբեր դաշտերում է ու միայն մեր մասով չի, միայն պիտի վստահեցնեմ, որ ցանկացած փոփոխություն իրականացնում ենք մասնակցային սկզբունքով: Որևէ այլ […]
14:17 01.11.2019
Պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հարց ուղղեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին՝ հետաքրքրվելով դայակների ծրագրի մասին, որը ենթադրում է երեխայի խնամքի փոխհատուցում կնոջ՝ աշխատանքի վերադառնալու դեպքում: Բաթոյանը պատասխանեց. «Դայակների ծրագիրն ամենամեծ պահանջարկ ունեցողն է, բայց բոլորը չէ, որ կարող են ընդգրկվել, դա չենք կարող անընդհատ անել, դա ենթադրում է առնվազն երկու տարվա վճարում, չափորոշիչները չեն […]
13:54 01.11.2019
Զարուհի Բաթոյանն այսօր նախարարության 2020թ. բյուջեն ներկայացնելիս խոսեց նաև գիշերօթիկ հաստատությունների բարեփոխումների մասին: Խոսելով խնամքի ծառայությունների բարեփոխումների մասին` նշեց, որ խոսքը ոչ միայն ենթակայության ներքո գտնվող ծառայությունների մասին է, այլև տնային սպասարկման, տարեցների խնամքի և նման ծրագրերի: «Մեզ համար կարևոր է պատվիրակվող ծառայությունների ծավալի մեծացումը: Եթե խոսենք երեխաների շուրջօրյա խնամքի մասին, երեկ կառավարության որոշմամբ լուծարման […]
13:20 01.11.2019
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում այսօր մեկ հարց է` ՌԴ կողմից ՀՀ ատոմակայանի վերազինմանն ուղղված միջպետական վարկի երկարաձգման հնարավորությունները: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը պատմել է, որ վերազինման աշխատանքների պլանավորման հարցում թերացումներ են եղել, դրա համար էլ աշխատանքները երկարաձգվել են: Միաժամանակ, նա նշեց, թե որքան կարևոր է […]
11:32 01.11.2019
2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 3,9 %-ով ավելացել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1,678.4 մլն խմ: Այս մասին հայտնում են «Գազպրոմ – Արմենիա» ընկերության հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունից: Նշված ժամանակահատվածում իրացվել է 1, 590.5 մլն խմ: Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում 18,3 %-ով նվազել […]
18:50 31.10.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսնակ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 1-3-ը աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության՝ մասնակցելու Թեհրանում կայանալիք էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին: Այցի ընթացքում նախատեսվում են նախարար Պապիկյանի հանդիպումները ԻԻՀ գործընկեր գերատեսչությունների ղեկավարների, մասնավորապես էներգետիկայի, նավթի, ճանապարհների և քաղաքաշինության, ներքին գործերի նախարարների հետ»:
18:24 31.10.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հաղորդել Լարսում մեքենաների կուտակումների խնդրի վերաբերյալ: «ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներով այցելեցինք Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լարս, տեղում ծանոթանալու հսկիչ-անցակետի արդեն իսկ հայտնի մեքենաների կուտակումների խնդրին և գտնելու կարգավորման ուղիներ։ Առկա հարցերը և խնդիրները […]
17:11 31.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը՝ բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը, ներկայացնելով բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, նշել է, որ դրանք հիմնականում առնչվում են ենթակառուցվածքներին և ուղղված են երկրում կյանքի որակի բարելավմանը: Հանրապետության նախագահն արդյունավետ […]
13:00 31.10.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկություններ է հրապարակել 2019 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 21 դեպք, որից 17 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 2.298.220 ՀՀ դրամի չափով վնաս, 6 դեպքով նշանակվել է […]
12:19 31.10.2019
«Իսկ մեր ասֆալտային գործերը ո՞նց են, պարոն Պապիկյան», – կառավարության ղեկավարն այսօրվա նիստի ժամանակ դիմեց տարածքային կառավարման և զարգացման նախարարին։ Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ նախանշում են նոյեմբերի 15-ին ավարտել խոստացած 330 կիլոմետրի աշխատանքները և զեկուցել։ Պապիկյանի խոսքերով՝ հասցնելու են, հավանաբար, մի բան էլ ավելի։ Նիկոլ Փաշինյանի հարցին պատասխանելիս նախարարն ասաց, որ այս պահին 295 կիլոմետրի […]
12:08 31.10.2019
Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում սուբվենցիոն ծրագրերի հերթական փունջը հաստատեց և փոխանցեց կառավարության համաֆինանսավորումը՝ մոտ 480 միլիոն դրամ (ավելին է, քան 1 մլն դոլարը)։ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ գումարն ուղղվելու է 34 համայնքների ներկայացրած 49 ծրագրերի իրականացմանը․ Արարատում, Արմավիրում, Լոռիում, Արագածոտնում, Վայոց ձորում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարին հրահանգեց լրատվամիջոցների հետ աշխատել, որպեսզի կատարված աշխատանքների […]
10:53 31.10.2019
ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստն է գումարել, որի օրակարգում 39 հարց է: Օրակարգային հարցերից 27-ը չզեկուցվող է, 2 հարց հանվել է օրակարգից: Այսօրվա նիստի օրակարգային հարցերի շրջանակը լայն է՝ մարզպետի նշանակումից պաշտոնից ազատում, վարչապետի աշխատակազմին գումարի հատկացումից Ազատի ջրամբարի մեռյալ ծավալի հորիզոնի իջեցում:
19:56 30.10.2019
Իվանիշվիլին մտադիր է անձնական միջոցներով և առավելագույնս սեղմ ժամկետներում իրականացնել Ծղալտուբոյի նախկին առողջարանի ոչ միայն հնացած տուրիստական և բուժական ենթակառուցվածքի լայնամասշտաբ վերականգնումը, այլև ամենասեղմ ժամկետներում ապահովել նրա արդի, միջազգային չափանիշներին համապատասխան զարգացումը: Այդ մասին հայտարարել է Իվանիշվիլին: Ծղալտուբոն հայտնի է բացառիկ բուժական, վերականգնողական և տուրիստական ներուժով: Իվանիշվիլին շվեյցարական «KohL&Partners» ընկերության աջակցությամբ մտադիր է մի քանի […]
18:54 30.10.2019
Ակտիվիստ Անի Խաչատրյանը «ծխախոտային» հերթական պատմության մեջ է հայտնվել: Այս անգամ միջադեպը գրանցվել է 57 համարի միկրոավտոբուսում: Խաչատրյանն այս մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` նկարագրելով իր հետ տեղի ունեցածը. «57 համարի մարշրուտկա (ավտոն համարներով նկարի մեջինն ա), ծխող վարորդ, ես․ -Որ խնդրեմ, կհանգցնե՞ք սիգարետը։ -Հիմա չէ։ -Բա ե՞րբ։ ․․․ֆռռում ա, նողկանքով ու ատելությամբ […]
17:55 30.10.2019
ՀՀ ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Համաշխարհային բանկի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համագործակցության արդյունքում բարելավվել է ՊԵԿ կազմակերպական կառուցվածքը, ուսումնական կենտրոնները վերազինվել են նորագույն սարքավորումներով: Ներդրվել են կառավարվող ու կայուն ներքին ցանց, համակարգեր, որոնք ապահովում են ՊԵԿ տվյալների անվտանգությունը: Արդյունավետ փոխգործակցության շնորհիվ ձևավորվել է հարկերի վճարման նոր մշակույթ` ներդնելով ռիսկերի հիման վրա կատարվող ստուգումների ավտոմատացված գործընթացներ, […]
17:39 30.10.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են` 2019 թվականի հոկտեմբերի 17-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված «համազարկային արտահոսքով Ողջի գետը կախյալ նյութերով աղտոտելու» վերաբերյալ վնասի նախնական հաշվարկն ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն: Հիշեցնենք, որ Տեսչական մարմնի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում 2019 թվականի հոկտեմբերի […]