17:24 24.10.2019
Բարձրավոլտ էլեկտրացանցերի «Հաղթանակ» ենթակայանի գործարկման արարողության ժամանակ, որին ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գործարար Սամվել Կարապետյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և այլ պաշտոնատար անձինք, Սամվել Կարապետյանը շրջայցի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին: Լրագրողները մասնավորապես հարցրել են, թե ինչ փուլում է տնտեսական հեղափոխությունը, ինչ նոր ծրագրեր կան: «Սկզբնական փուլում […]
16:25 24.10.2019
ՀՀ ՊԵԿ-ից հայտնում են, որ օրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: Պետական եկամուտների կոմիտեի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետ Արսեն Սառիկյանը հոկտեմբերի 23-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 6 տնտեսվարողի: 2019թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 110 տնտեսվարող: 68 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում` […]
15:43 24.10.2019
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գազի շուրջ բանակցություններին: Հարցին՝ եթե որոշվի, որ գազի գինը պետք է բարձրացվի, կարգը ինչպես է, Բաղրամյանը պատասխանեց. «Ըստ «Էներգետիկայի մասին» օրենքի՝ հայտը ներկայացնելուց հետո հանձնաժողովը 80 աշխատանքային օր ունի հայտը նայելու համար: Որոշումն ընդունելուց հետո էլ սակագներն ուժի մեջ են մտնում 30 օր հետո: Դա օրենքի […]
15:35 24.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Հաղթանակ» ենթակայանի վերագործարկման արարողությանը։ Ենթակայանի վերագործարկման ներկա են գործարար Սամվել Կարապետյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և այլ պաշտոնատար անձինք:
12:16 24.10.2019
Կառավարությունն այսօր որոշեց 363 միլիոն դրամ հատկացնել Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ սա ծրագրերի միայն մի մասն է։ Վարչապետը հիշեցրեց, որ երբ նախորդ տարի իրենք հայտնել էին սուբվենցիոն ծրագրերի մեկնարկի մասին, ասել էին, որ պատրաստ են 10 միլիարդ դրամի համաֆինանսավորում անել, եթե համայնքները նույնպես […]
11:58 24.10.2019
Կառավարությունն այսօրվա որոշումներով հարկային արտոնություններ տվեց «ԱԷՍ ԹՐԵՅԴ» և «ՍԻԼ-ՄԱԱԶԱ» ընկերություններին։ Կառավարությունը բավարարեց «ԱԷՍ ԹՐԵՅԴ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են պոլիվինիլ քլորիդ պրոֆիլների արտադրության համար։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 7,7 միլիարդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա […]
10:56 24.10.2019
ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստն է գումարում: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում 32 հարց է: Օրակարգային հարցերից զեկուցվող է միայն 9-ը: Այսօրվա նիստի օրակարգային հարցերի շրջանակը բազմազան է՝ «Նավագնացության մասին» համաձայնագրի վավերացումից մինչև «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ, Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի հաստատումից հարկային արտոնությունների տրամադրում:
10:51 24.10.2019
ԱԺ-ն այսօր ավարտում է լիագումար նիստի աշխատանքները: Օրակարգում ընդգրկված 21 հարցերի քննարկումը մոտենում է ավարտին, հարցերից 17-ը երկրորդ ընթերցման են ներկայացվել, հետևաբար՝ դրանց քննարկումը տեղի է ունեցել շատ արագ, առաջին ընթերցմամբ քննարկվում է ընդամենը 4 հարց: 3-ի վերաբերյալ զեկուցումները պատգամավորբները լսել են երեկ, այսօր տեղի է ունենում միայն մեկի քննարկումը, որից հետո տեղի կունենան քվեարկությունները: […]
17:50 23.10.2019
Երեկ կեսօրից Գյումրիի կայարանն ու լոկոմոտիվային դեպոն չեն սպասարկել Երևան-Գյումրի և Երևան -Թբիլիսի գնացքները, ինչպես նաև բեռնատար գնացքները: Պատճառը մեքենավարների գործադուլն է։ Նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում։ Հիշեցնենք, որ մոտ 1 տարի առաջ նույն պահանջն էին ներկայացնում երկաթուղայինները։ «Հարավկովկասյան երկաթուղիները» բարձրացրել էր աշխատավարձը և անցում կատարել պարգևավճարային համակարգի, ինչը, ըստ մեքենավարների, սուբյեկտիվ մոտեցում է, և […]
17:40 23.10.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ 2020 թվականի ՀՀ պետբյուջեի նախագծով կանխատեսվում է, որ. «2020 թվականին ՀՆԱ-ն կկազմի շուրջ 15 միլիարդ դոլար (7.1 տրլն դրամ): Պետբյուջեի հարկային եկամուտները կկազմեն շուրջ 1.7 տրիլիոն, այդ թվում՝ հարկային եկամուտները՝ 1.6 տրլն դրամ: Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի մինչև 49.2%»:
16:37 23.10.2019
Ոսկե զարդերը կարող են ԵԱՏՄ երկրներում էժանանալ: Հոկտեմբերի 25-ին միության երկրների կառավարությունների ղեկավարները կստորագրեն երկու կարևոր փաստաթուղթ, որոնք կկարգավորեն ոսկերչական շուկան ամբողջ Եվրասիական երկրներում: Այս մասին Известия-ին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից (ԵՏՀ): Դրանցից առաջինը զարդերի վրա կապարակնիքների փոխադարձ ճանաչումն է: Դա հնարավոր կդարձնի փոքր-ինչ նվազեցնել ապրանքների գները Եվրասիական երկրներում սովորական սպառողների համար: Երկրորդ փաստաթուղթը […]
15:48 23.10.2019
«Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի սեպտեմբերի 23-ի ՀՕ-172-Ն օրենքն ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի 10-ին։ Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված է, որ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվա դրությամբ (այսինքն՝ 2019 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ) առկա, օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված մինչև 5 միլիոն դրամը […]
15:34 23.10.2019
Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի 2019 թվականի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ ժամանած հայկական պատվիրակությունը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ այցի վերջին օրը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի նորընտիր գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ: Փոխվարչապետը, օգտվելով հանդիպման առիթից, շնորհավորել է տիկին Գեորգիևային այդ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր աշխատանք: Փոխվարչապետը ԱՄՀ նորընտիր գործադիր տնօրենին […]
13:20 23.10.2019
Հայաստանում կան հատվածներ, որոնք ոռոգելու համար Սևանից ջրառից բացի, այլ տարբերակ չկա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։ Նա սրանով հակափաստարկեց «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանի նախագծին։ Այդ նախագծով առաջարկվում է հավելյալ սահմանափակումներ մտցնել Սևանից ջրառը կանխելու համար։ Սրանով Կարապետյանը, ըստ իր խոսքերի, փորձում է հիմքեր ստեղծել Սևանի […]
20:23 22.10.2019
Շվեյցարական Credit Suisse բանկը հրապարակել է համաշխարհային հարստության մասին հաշվետվություն, գրում է Rusarminfo-ն: Շվեյցարացիները հայերին դասել են միջինից ցածր եկամուտներ ունեցող երկրների շարքին: Հայաստանի բնակչության ընդհանուր գումարը կազմում է 42 միլիոն դոլար: Վրաստանը ևս միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների շարքում է, նրա բյուջեն կազմում է 37 միլիոն դոլար: Ադրբեջանը, ըստ հաշվետվության, դասվել է միջինից բարձր […]
19:26 22.10.2019
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ անդրադարձել է մի շարք պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ թեմային: «Նախորդ տարի այսպես կոչված «պարգևավճարային աղմուկից» հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ պաշտպանել է բարձրաստիճան պաշտոնյաների պատշաճ վարձատրություն ստանալու համակարգը: Հանրային բուռն քննարկումներից հետո վարչապետը որոշում է կայացրել կանոնակարգել պարգևատրումային համակարգը, որպեսզի բացառվի […]
19:14 22.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր էջում, որտեղ հայտնում է մի շարք տնտեսվարող սուբյեկտների դեբետների վերադարձի մասին: «Ուրախ եմ տեղեկացնել, որ ԱԱՀ դեբետների վերադարձի որոշման շրջանակում երեկ 1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի, որոնց դեբետի մնացորդը կազմել է մինչև 5 միլիոն դրամ՝ ներառյալ: Դեբետի վերադարձի գործընթացը կշարունակվի»,- գրել է Նիկոլ […]
18:56 22.10.2019
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տված խախտումների վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ համապատասխան պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն կատարել ծառայողական պարտականությունները։ Ըստ այս պահին հայտնի տվյալների` անշարժ գույքի […]
18:23 22.10.2019
Մայրաքաղաքի «Բարեկամություն» կայարանի մուտքի աստիճանների վրա տարիներ առաջ կառուցված կրպակներն ապամոնտաժվում են: Այս մասին տեղեկացնող տեսանյութը տարածվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կողմից: «Ապամոնտաժվում են մետրոյի «Բարեկամություն» կայարան տանող աստիճանավանդակները գրաված կրպակները, որոնք կառուցվել են քաղաքաշինական նորմերի և անվտանգության կանոնների կոպիտ խախտումներով»,- ասված է տեսանյութին կից արված գրառման մեջ:
17:19 22.10.2019
«Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում մի քանի նախագծերի բացասական եզրակացություն ենք տվել, և դրանց մեծ մասը ներկայացվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից: Մեծ մասը եկամտային հարկի արտոնության մասին էր: Հիմնավորումները ներկայացվել են հանձնաժողովի նիստին: Քանի որ ԱԺ լիագումար նիստին հնարավորություն չեղավ դրանք ներկայացնել, այժմ կոնկրետ մի նախագիծը, որը վերաբերում էր քաղիրավական պայմանագրով եկամտահարկի փոխհատուցմանը, դա […]
17:13 22.10.2019
2020թ. հունվարի 1-ից փոխվելու են ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ ՀՀ-ում կիրառվող Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող մաքսատուրքի և հարկերի միասնական դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերը: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: 2019թ. տարեվերջին սպասվում է ավտոմեքենաների ներմուծման ծավալների բազմապատիկ աճ: Արդյունքում՝ նավահանգիստներում, ինչպես նաև ՀՀ սահմանային անցակետերում աննախադեպ հերթերը կարող են հանգեցնել ամիսներ առաջ ձեռք բերված ավտոմեքենաների որոշ մասի […]
16:55 22.10.2019
«Վրաստանի կառավարությունը երկրի երկաթուղիները արդիականացնելու ուղղությամբ ներդրումներից բացի կառուցում է չափազանց կարևոր ճանապարհ դեպի Ադրբեջան, Հայաստան ու Թուրքիա»: Այդ մասին հայտարարել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» միջազգային ֆորումում իր ելույթի ժամանակ: Նրա խոսքերով` ներկայումս Արևելք-Արևմուտք ավտոմայրուղու շինարարության շրջանակում կառուցվում են նոր ճանապարհներ, որոնք կլինեն ավելի արագ, հուսալի […]
13:08 22.10.2019
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում դժգոհեց տնտեսական հեղափոխության ընթացքից: Նրա խոսքերով` հեղափոխությունից անցել է 1.5 տարի, ընդդիմությունը ներկայացնում է այնպիսի օրենքներ, որոնք անհրաժեշտ են տնտեսության և ներդրումների զարգացման համար, սակայն դրանք մերժվում են: «Ներդրողների համար պետք է լինի մի պատուհան, որ դիմի, բոլոր խնդիրները կարգավորեն, բայց այդ […]
13:02 22.10.2019
Georgian Airways ավիաընկերությունը Մոսկվայից Թբիլիսի ավիատոմսեր է առաջարկել Երևանում կեսժամյա վայրէջքով՝ առանց ուղևորների ու բեռների դուրսբերման, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին: Ավիաընկերության մամուլի ծառայությունում նշել են, որ Երևանում ուղևորներին հարկ չի լինի դուրս գալ օդանավից և տեղափոխվել այլ ինքնաթիռ: «Ռուսաստանի ու Վրաստանի միջև ուղևորների հարմարավետ փոխադրումն ապահովելու համար Երևանում վայրէջքի ընթացքում նրանք կմնան […]
12:47 22.10.2019
Ընդդիմության և մասնավորապես ԼՀԿ խմբակցության մի քանի նախագծերի մերժումից հետո խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մոտեցավ ԱԺ ամբիոնին՝ իշխանությանը ուղղված մեղադրանքները հիմնավորելու։ Նա խոսեց այն մասին, որ իրենց նախագծերը մերժվել են ֆիննախի հիմնավորումների հիմքով։ «Էդ էն նախարարությունն է, որի նախարարին ասում են՝ աշխատավարձդ ինչքան է, պատասխանում է, որ գաղտնիք է, հայտարարագրով կասեն։ Էդ ֆինանսների նախարարությանը չեք […]
12:29 22.10.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պատվիրակությունը մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ մասնակցել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կազմակերպված ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 20-րդ նիստին: Նիստի ընթացքում ամփոփվել է կոմիտեի՝ 2019 թվականի առաջին 9 ամիսների կատարած աշխատանքը, քննարկվել են ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների […]
12:00 22.10.2019
2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ էլ. էներգիա են արտադրել 187 փոքր ՀԷԿ-եր, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 370ՄՎտ: 2018թ. էլ. էներգիայի արտադրությունը փոքր ՀԷԿ-երի կողմից կազմել է մոտ 1 մլրդ. կՎտxժ: Ըստ տրամադրված լիցենզիաների 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կառուցման փուլում են գտնվում ևս 28 ՓՀԷԿ, նախագծային մոտ 59 ՄՎտ գումարային հզորությամբ և […]
11:06 22.10.2019
Թբիլիսիում ընթանում է պանելային քննարկում՝ Հայաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի փոխվարչապետների, Չինաստանի կառավարության հատուկ բանագնացի ու Ասիական զարգացման բանկի փոխնախագահի մասնակցությամբ։ Քննարկման համակարգողն է հանրահայտ տնտեսագետ Նուրիել Ռուբինին։ Միջոցառմանը ներկա է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Վերջինս այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով. «Թբիլիսիում մասնակցում եմ «#Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում անցկացվող բարձր մակարդակի քննարկմանը»։ Ուղիղ եթերի հղումը՝ […]
10:56 22.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» համաժողովում, նշեց՝ բնապահպանական խնդիրների լուծումը և մասնավորապես՝ անտառների պահպանումն ու վերականգնումն իրենց կառավարության գործունեության առաջնահերթություններից է: «Մեր երկիրը տևական ժամանակ է՝ կանգնած է անտառային տարածքների կենսունակության անկման մարտահրավերի առաջ: Այս բացասական երևույթը ծնվել է մեր երկրի անկախության առաջին իսկ տարիներին ի հայտ […]