TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+20.04 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նախարարությունը մերժել է «Լիդիանի» ջրօգտագործման հայտը. ՀԲՃ

16:57 30.10.2019

Շրջակա միջավայրի նախարարությունից «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությանը հայտնել են, որ նախարարի 2019թ. հոկտեմբերի 25-ի 353Ա հրամանով մերժվել է Ամուլսարում հանքավայրի շահագործման համար «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ջրօգտագործման հայտը։ Հիշեցնենք, որ ընկերությունը դիմել էր նախարարությանը Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Դարբ գետից 40լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար։ ՀԲՃ-ն՝ այլ քաղաքացիների և մասնագետների հետ […]

̰
Արթուր Մեսչյանն ընդունել է Աջափնյակում կառուցապատման խնդիր ունեցող քաղաքացիներին

16:28 30.10.2019

Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ընդունել է Աջափնյակում կառուցապատման խնդիր ունեցող քաղաքացիներին: Մեսչյանը քաղաքացիների հետ քննարկել է մի շարք խնդիրներ: Մանրամասները` տեսանյութում:

̰
Ադրբեջանը սկսել է պարարտանյութ արտահանել Հարավային Ամերիկայի երկրներ

15:50 30.10.2019

Ադրբեջանական ADY Express-ը SOCAR Carbamide գործարանում արտադրվող հանքային պարարտանյութի արտահանում է սկսել Վրաստանի տարանցմամբ: 1984 տոննա հանքային պարարտանյութը վրացական երկաթգծի միջոցով արդեն հասել է Բաթում: Բեռի վերջնական նպատակակետը Հարավային Ամերիկայի երկրներն են: SOCAR Carbamide գործարանը սկսել է գործել 2019 թվականի հունվարից: Գործարանը կարող է տարեկան 650-660 հազար տոննա պարարտանյութ արտադրել:

̰
«Շանթ»-ի բացառիկ ծրագիրը, ներառյալ ժամանցային հաղորդումները և ֆուտբոլային հանդիպումները, հասանելի կդառնան «ՄՏՍ TV»-ի շնորհիվ

13:52 30.10.2019

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բջջային նոր հավելվածի՝ «ՄՏՍ TV»-ի շնորհիվ այլևս հասանելի կդառնա «Շանթ» հեռուստաընկերության բացառիկ ծրագիրը, ներառյալ ժամանցային հաղորդումներն ու կարևոր ֆուտբոլային հանդիպումները: «ՄՏՍ TV»-ն թույլ կտա արդյունավետ տնօրինել ժամանակը խցանման մեջ կամ հերթում, ինչպես նաև՝ զբաղեցնել երեխաներին՝ մեքենայում կամ հանգստի վայրում: «ՄՏՍ TV» հավելվածը նոր խոսք է հայերեն բովանդակությունն առավել հասանելի դարձնելու գործում: Հավելվածը թույլ է տալիս սմարթֆոնը վերածել […]

̰
ՀԿԵ բյուջետային սուբսիդավորումը վերաբերում է ուղևորափոխադրումներին. Ռուբեն Գրդզելյան

13:00 30.10.2019

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների կողմից հնչած որոշ քննադատությունների: ««Բարգավաճ Հայաստան»-ի մեր գործընկեր պատգամավորներին, որ երեկ տարակուսում էին ՀԿԵ բյուջետային սուբսիդավորման համար 351 միլիոն դրամի չափով, տեղեկացնեմ, որ էլ միամիտ հարցեր չտան. Սուբսիդավորումը վերաբերվում է ուղևորափոխադրումներին: Դրանք բոլոր երկրներում վնասաբեր են և կամ իրականացվում […]

̰
Կառուցվել է հողային պատնեշ, որ բացառվի արտադրական կեղտաջրերի հոսքն Արդենիս լճակ. պարզաբանում

12:30 30.10.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել հոկտեմբերի 29-ին «Հետք» օրաթերթի «Արդենիսի լճի աղտոտումը շարունակվում է» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ: «2019թ. հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել Շիրակի մարզի, Արփի համայնքի, Արդենիս բնակավայրում գործունեություն իրականացնող «Արփի Լենդ» և «Ոսկե Սեր» ՍՊԸ-ներում։ Ստուգումների արդյունքում պարզ է դարձել, […]

̰
Հրապարակվել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

11:36 30.10.2019

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրապարակվել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2019թ. երրորդ եռամսյակի ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկը։ Ցանկը կարող եք գտնել հետեւյալ հղմամբ➡️ https://bit.ly/2WnO2D4

̰
351 մլն դրամ սուբսիդիա նախատեսվում է տրամադրել ՀԿԵ-ին. Սուրեն Պապիկյան

15:06 29.10.2019

ԱԺ պատգամավոր Արմեն Եղիազարյանը խորհրդարանական քննարկումների ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին հարց ուղղեց. «351 մլն 500 հազար դրամ սուբսիդիա «Հարավկովկասյան երկաթուղիներին» է նախատեսվում տրամադրել, եղավ խուզարկություն, չարաշահումներ են եղել, մոտ 6 ամիս առաջ մոտ 106 մլն չարաշահում էր գրանցվել, կա քրգործ, մինչ օրս չկա մեղադրանք, այս պարագայում անհասկանալի է, թե ինչու […]

̰
Պետբյուջեից 55,4 մլրդ դրամ դոտացիա կտրվի համայնքներին․ Ջանջուղազյան

13:38 29.10.2019

2020 թվականին Հայաստանի համայնքների բյուջեները՝ եկամուտների մասով, կկազմեն մոտ 143 միլիարդ դրամ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Սա մոտ 3 միլիարդ դրամով ավելի կլինի նախորդ տարվա նույն ցուցանիշից։ Դրա մեջ մտնող դոտացիաները կկազմեն 55,4 միլիարդ դրամ։ Նախարարը նաև շեշտեց, որ սա տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ամբողջ բյուջեն չէ, քանի […]

̰
Արմավիրում խմելու ջուրը գնում են լիտրերով, վաճառքն իրականացվում է նաև սարքավորման միջոցով. Hetq.am

12:50 29.10.2019

Ջուր վաճառելու բիզնեսը Արմավիրում ծաղկում է, քանի որ տարիներ շարունակ բնակիչների ծորակից գալիս է արտեզյան հորերի ջուրը, որը տեխնիկական է, և մարդիկ չեն կարողանում խմել: Ինչպես հաղորդում է Hetq.am-ը, ջրի բիզնեսն այստեղ այնքան է զարգացել, որ քաղաքում սկսել են ի հայտ գալ լիտրով Թալինի ջուր վաճառելու «ապարատներ»: Նմանատիպ մի սարք արդեն տեղադրվել է քաղաքի շենքերից […]

̰
Ինչո՞ւ դա պետք է լինի․ Փաշինյանը՝ ՀԿԵ-ի հետ պայմանագիրը խզելու մասին

11:50 29.10.2019

Հայկական երկաթուղային ցանցից «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը հեռացնելու վերաբերյալ հարցերը քաղաքականացվում են, մինչդեռ դրանք ընդամենը տնտեսական հարցեր են։ Այս մասին «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք ակտիվ աշխատում ենք «Ռուսական երկաթուղիների» հետ, և ունենք նախնական պայմանավորվածություններ, որ կաշխատենք, որ Հայաստանում «Հարավկովկասյան երկաթուղիների» ներդրումներն ավելի արդյունավետ լինեն»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետը «գրեթե վստահ է», […]

̰
ԵՄ-ն համաձայնել է Brexit-ը հետաձգել ևս 3 ամսով

17:53 28.10.2019

Ի դեպ, այսօր Մեծ Բրիտանիայի խորհրդարանում պատգամավորները պետք է քվեարկեն վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկի շուրջ՝ դեկտեմբերի 12-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:

̰
ԱԱԾ ծախսերին կուղղվի 23,2 միլիարդ դրամ

17:43 28.10.2019

Ազգային ժողովում այսօր ըստ ոլորտների ներկայացվել են հաջորդ տարվա բյուջեի նախագծի հատվածները։ Ազգային անվտանգության ծառայությանը, ըստ այդ նախագծի, նախատեսվում է տրամադրել 23 միլիարդ 218 միլիոն դրամ։ Այս մասին պատգամավորներին հայտնել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Պաշտոնյան մանրամասնել է, որ այդ գումարներն ուղղվելու են ԱԱԾ աշխատակիցների վարձատրությանը, գնվող ծառայություններին, ապրանքների ձեռքբերմանը և այլ ծախսերի։ Հիմնական […]

̰
Բուլղարիան և ՀՀ-ն ստորագրել են միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը

17:00 28.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Բուլղարիայի Հանրապետության կառավարության և ՀՀ կառավարության միջև հոկտեմբերի 28-ին ստորագրվեց միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը։ Համաձայնագիրը ստորագրել են Բուլղարիայի Հանրապետության կողմից փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան և ՀՀ կառավարության կողմից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Համաձայնագիրը կբարելավի երկու երկրների […]

̰
ՊԵԿ նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել է միջազգային գիտաժողով

16:39 28.10.2019

ՊԵԿ-ի տնտեսական կոմիտեի տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Ասիական զարգացման բանկի հետ համատեղ Երևանում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը մեկնարկել է միջազգային գիտաժողով: «Շատ կազմակերպություններ թաքցնում են իրենց փաստացի սեփականատերերի մասին տեղեկությունները, հետևաբար տեղեկությունների թափանցիկությունը կարող է կենսական նշանակություն ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի, հարկերից խուսափելու դեպքերի և նմանատիպ այլ երևույթների բացահայտման համար»,- նշել է ՊԵԿ նախագահ […]

̰
Նախագահի հրավերով Հայաստան կժամանի «SkyPower» ընկերության պատվիրակությունը

15:42 28.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 28-30-ը Հայաստան է ժամանելու «SkyPower» ընկերության պատվիրակությունը: «SkyPower»-ն արևային էներգետիկայի ոլորտում մասնագիտացած խոշոր ընկերություն է, որը գործունեություն է ծավալում աշխարհի մի շարք երկրներում, զբաղվում է էլետրաէներգետիկական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ: Նախագահ Սարգսյանի առաջին հանդիպումն ընկերության ղեկավարության հետ կայացել էր դեռևս այս տարվա հունվարին Արաբական Միացյալ Էմիրություններում՝ «Աբու Դաբի կայունության […]

̰
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում ստուգումներ են իրականացվում. մասնագետ

15:24 28.10.2019

Արդյո՞ք ՀԷԿ-ը ունեցել է թույլտվություն տեսչական մարմնից և ինչ են պարզել մասնագետները դեպքի վայրում ուսումնասիրության ընթացքում: Հարցերի պատասխանը ստանալու համար SHANTNEWS.am-ը կապ է հաստատել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի ղեկավար Լևոն Պետրոսյանը մեզ տեղեկացրել է, որ աշխատանքները դեռ շարունակվում են, փորձանմուշներ են վերցրել, ստուգումներ են իրականացվում […]

̰
ՀՀ-ում բարձր գնաճային սպասումներն իսպառ վերացել են. Արթուր Ջավադյան

15:00 28.10.2019

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր լրագրողների հետ խոսեց այն մասին, թե որքանով է հնարավոր, որ աշխատավարձերի և կենսաթոշակների ավելացումով պայմանավորված երկրում լինի գնաճ: «Մեզ ավելի շատ քննադատում են ցածր գնաճի համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ բարձր գնաճային սպասումներն իսպառ վերացել են ՀՀ-ում: «Դա կարելի է անվանել մեր լավագույն ձեռքբերումներից մեկը»,- նշեց Ջավադյանը: Տնտեսության մեջ […]

̰
Քրեական գործերի հետևանքով կապիտալի արտահոսք չի եղել. Արթուր Ջավադյան

14:45 28.10.2019

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ քրեական գործերի շրջանակներում Հայաստանից կապիտալի արտահոսքի հնարավորությանը: Նա նշեց, որ նման բան չկա, քանի որ այդ դեպքում մենք արտարժույթ գնած չէինք լինի, այլ վաճառած: «Դա նշանակում է, որ ներհոսք կա, ոչ թե արտահոսք: Առանձին անհատների կողմից կապիտալ դուրս տանելու երևույթներ չենք տեսել, եթե տեսնենք՝ համապատասխան ծառայություններին կտեղեկացնենք»,- […]

̰
Այս տարի 100-ից ավելի աշխատակից է դուրս եկել ԿԲ-ից. Արթուր Ջավադյան

14:40 28.10.2019

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ այն հարցին, թե արդյոք 2020 թվականին ԿԲ-ում նախատեսվում է աշխատավարձերի բարձրացում: «Մենք նախատեսել ենք բնականոն աճ՝ 1.9 տոկոսով: Մեր աշխատավարձերը, համաձայն «ԿԲ-ի մասին օրենքի», պետք է լինեն առևտրային բանկերի միջին աշխատավարձերից ոչ ցածր: Ավաղ, այս պահին ցածր են: Առևտրային բանկերում ավելի բարձր տեմպերով են աշխատավարձերը բարձրանում: Մենք գումարը […]

̰
Այս տարվա պահուստները գերազանցում են նախորդ տարիներին եղածներին. Ա. Ջավադյան

14:09 28.10.2019

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ արտարժույթի ձեռքբերման գործընթացին՝ նշելով, որ դա երկրի համար դրական նշանակություն ունի: «Խոսքը գնում է մեր կողմից վարվող արտարժութային քաղաքականության մասին: Ինչպես գիտեք, մենք վարում ենք լողացող կուրսի քաղաքականություն: Բայց, մյուս կողմից, մենք այս տարի հնարավորություն ունեցանք բավական արտարժույթ գնել: Դեռ չենք հասել 500 միլիոն դոլարի, բայց […]

̰
Հայաստանի տնտեսությունը թափ է հավաքել. Փաշինյան

13:19 28.10.2019

Հայաստանի Հանրապետությունում այսօր տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում, այն իրողություն է, կարելի է տեսնել նաև անզեն աչքով: Այս մասին այսօր խորհրդարանում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ՀՀ-ում հսկայական ներդրումներ են կատարվում, ամենամեծ պրոբլեմը կապիտալ ծախսերի իրականացումն է այն ծավալով, որ նախատեսել ենք, չնայած որոշակիորեն այդ ծախսերը թերակատարում ենք, նախորդ տարվա համեմատ ունենք էական և շոշափելի […]

̰
Բուլղարիան ողջունում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը

13:16 28.10.2019

Բուլղարիան ողջունում է և քաջալերում է կողմերին` բանակցություններ սկսել Հայաստանի համար դեպի Եվրամիություն մուտքի արտոնագրերի` վիզաների հանման գործընթացի հնարավոր մեկնարկը։ Այս մասին այսօր Երևանում հայտարարեց Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևան։ Նա հիշեցրեց, որ իրենք առաջին պետություններից են եղել, որ վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։ Նախարարը նաև նշեց, որ իրենք կարևոր են համարում Երևան-Սոֆիա ուղիղ չվերթի հնարավոր […]

̰
«Ատկատների» մեջ ներգրավված պաշտոնյաները պետք է վստահ լինեն՝ իրենց հետևից գալու են. Փաշինյան

12:38 28.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում 2020թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց՝ իրենք Աղետի գոտու վերաբերյալ քաղաքականությունը փոխեցին, 2020թ. 3 մլրդ դրամ են հատկացրել, որ լուծեն Աղետի գոտու այն բնակիչների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները «դե յուրե» արձանագրված են: «Եթե նախկինում ենթադրաբար ատկատները համընդհանուր ընդունված իրողություն էին, այսօր դա իրողություն համարել չի կարելի: […]

̰
Արտոնյալ պայմաններով վարկերն այլևս հասու չեն ՀՀ-ին. ո՞րն է 2020թ. բյուջեի առանձնահատկությունը

12:29 28.10.2019

ԱԺ-ն քննարկում է 2020-ի բյուջեի նախագիծը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է եկամուտներին, նշել, որ դրանցում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն հարկային եկամուտները՝ 1 տրիլիոն 602 մլրդ դրամ, 62 մլրդ այլ եկամուտներն են կազմում,  իսկ շուրջ 34 մլրդ դրամաշնորհներն են: Ըստ նրա՝ ցուցանիշները նախորդ տարվա համեմատ թվային աճ են արձանագրել: Նա խոսել է նաև պակասորդի ֆինանսական […]

̰
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

11:43 28.10.2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին։ Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը ողջունել է դեսպանին և հատկանշական համարել Գերմանիայի դեսպանատան հետ երկար տարիների ձևավորված լավ հարաբերությունները, նաև այն դերը, որը վերջինս կատարում է Գերմանիայի հետ ուղիղ համագործակցությանբ և ԵՄ շրջանակներում […]

̰
Հայաստանում տնտեսությունը շարունակում է ունենալ լավ տրամադրություն. ՀՀ վարչապետ

11:31 28.10.2019

«Մենք խնդիրներ ունենք գյուղատնտեսական ցուցանիշների հետ կապված: ՀՆԱ ծավալի 4,8 տոկոսի չափով նվազում ունենք»,- խորհրդարանում 2020 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն այստեղ խոսեց մի նրբության մասին: Նա հիշեցրեց՝ Հայաստանում կոնյակի սպիրտի ներկրման հետ կապված որոշակի խնդիր ենք ունեցել, կոնյակի սպիրտ է ներկրվել երկար տարիներ, որը տեղավորելու համար շատ […]

̰
Տնտեսագետները նեղսրտում են թե՛ գնաճի բարձր, թե՛ ցածր լինելու դեպքում․ Նիկոլ Փաշինյան

11:19 28.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2020 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ վիճակագրական որոշ տվյալների: Մասնավորապես, գնաճի ցուցանիշներին անդրադառնալով՝ վարչապետը նշեց. «Գնաճի ցուցանիշը 1.6 տոկոս է: Տնտեսագետները շատ նեղսրտում են, երբ գնաճը բարձր է լինում, և նույնքան ու նույնպես սրտնեղում են, երբ գնաճը ցածր է լինում, սա այն ցուցանիշն է, որ, հույս ունեմ, մեր հարգելի […]

̰
Այս տարվա 10 ամիսների տվյալներով՝ ունենք 7.9 տոկոս արտահանման աճ. Նիկոլ Փաշինյան

11:10 28.10.2019

2019 թ. առաջին 10 ամսվա տվյալներով՝ մեր երկրում 7,1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ է գրանցվել: Այս մասին խորհրդարանում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Չնայած գրեթե ակնհայտ է, որ մենք 7 տոկոսին մոտ տնտեսական աճ ենք ունենալու, բայց Ֆինանսների նախարարությունը գնահատում է 6,3 տոկոս տնտեսական աճի հնարավորություն, թեպետ Կենտրոնական բանկը 6.9 տոկոս է գնահատում, այսինքն՝ մոտավորապես […]

̰
Մենք առաջնորդվում ենք այս սկզբունքով՝ Надейся на лучшее, готовься к худшему. Նիկոլ Փաշինյան

10:42 28.10.2019

2019 թ. բյուջեի նախագիծն էլ, նրա կատարումն էլ արտահայտում են Կառավարության ծրագիրը: Խորհրդարանում 2020 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց՝ տնտեսական աճի կանխատեսումն այսօր ավելի մեծ է: Փաշինյանը նշեց՝ իրենք բյուջեի հիմքում դնում են ոչ թե լավատեսական, այլ պահպանողական կանխատեսում՝ ապահովելու համար մակրոտնտեսական կայունությունը: «Նույն խնդիրը մենք […]

̰
BACK_TO_TOP