11:14 07.10.2019
ԱԺ-ում մեկնարկել են խորհրդարանական լսումներ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ: Թեման առնչվում է «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրներին»: ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն իր խոսքում նշել է, որ թեև երկու տարածքների մասին են խոսելու, բայց խնդիրը համընդհանուր է նաև մյուս թաղամասերի համար: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության […]
11:06 07.10.2019
WCIT համաշխարհային համաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՏՏ ոլորտում հայերի գյուտերն ու այդ ոլորտի զարգացումը խրախուսելու Հայաստանի ներկա քաղաքականությունը։ Դրանից հետո Փաշինյանը խոսեց նաև հյուրընկալության մասին։ «Հարգելի՛ հյուրեր, տեխնոլոգիան՝ տեխնոլոգիա, բայց խնդրում եմ բաց չթողնեք հայկական արևահամ մրգերը, անմոռանալի խորտիկները, դրախտային գինին ու կոնյակը վայելելու այս բացառիկ հնարավորությունը։ Եվ, իհարկե, հայկական աշունը, որը տաք ու […]
15:50 05.10.2019
ԱՄՆ-ի 2020 թվականի բյուջեի նախագիծը պարունակում է դրույթ Վրաստանին 132 միլիոն դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ: Ինչպես նշվում է, ֆինանսական աջակցությունը կիրականացվի «2020 ֆինանսական տարում պետական հատկացումների, արտասահմանյան գործառնությունների և հարակից ծրագրերի վերաբերյալ օրենքի» շրջանակներում, որը հաստատվել է ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովի կողմից: Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է գործընկեր երկրներին: Նշվում է, որ երկիրը, որը […]
22:51 04.10.2019
Էլեկտրամեքենաներ արտադրող Tesla ընկերության հետ աշխատող գիտնականները ստեղծել ու ներկայացրել են համանուն մեքենայում ներկայում կիրառվողից կրկնակի հզոր մարտկոցներ։ Ընկերությունն արդեն ձեռք է բերել այդ գյուտն օգտագործելու արտոնագիրը։ Ֆիզիկոսները, որոնք աշխատել են նախագծի վրա, ստացել են լիթիում-իոնային նոր մարտկոց, որը կարող է լիցքավորվել ու պարպվել մինչև 4000 անգամ։ Ու այդքանից հետո դրա հզորությունը պակասելու է ընդամենը […]
21:36 04.10.2019
Լեհաստանը 2022 թվականից հետո լիովին կհրաժարվի ռուսական գազից: Այս մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության ներկայացուցիչը տեղի հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում: «Հիմա մենք դեռևս մատակարարվող գազի առյուծի բաժինը ստանում ենք Ռուսաստանից: Սա երկարաժամկետ պայմանագիր է, որի ժամկետր լրանում է 2022 թվականին»,- հայտնել է նա: Իր խոսքերով՝ իրենք ներկայում ռուսական գազի համար այլընտրանք են փնտրում։ Մասնավորապես նախատեսվում […]
19:30 04.10.2019
Մուշ 2/2 թաղամասում շուրջ երեք հեկտար տարածքի վրա կառուցվող հրապարակի շինարարությունը մեկուկես տարի անց դեռ անավարտ է: Շինարարը՝ «Վահրադյան» շինընկերությունը, խախտել է պայմանագրի ժամկետները, աշխատանքները կատարել է թերություններով, ինչի պատճառով պատվիրատուն՝ Գյումրիի քաղաքապետարանը, որոշել է ոչ թե լուծարել շինընկերության հետ կնքած պայմանագիրը, այլ հետագա շինարարությունը վստահել է ենթակապալառու կազմակերպության` սա հիմնավորելով կրկնակի մրցույթ չհայտարարելու և […]
18:45 04.10.2019
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում իրականացնում է լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ: Այս մասին հայտնում են օդանավակայանի լրատվական ծառայությունից: ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում իրականացնում է լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ. կառուցվում է նոր ժամանման սրահ, վերակառուցվում է կառամատույցը, հարթեցվում և խտացվում է գրունտային հիմնատակը: «Շիրակ» օդանավակայանի բարեկարգմանն ու տեխնիկապես հագեցվածությանն ուղղված ներդրումների […]
17:43 04.10.2019
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի գործակալության տնօրեն Լևան Կարանաձեն և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը կնքել են համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ենթադրում է ավիացիոն իշխանությունների միջև Եվրամիության կանոնակարգերի ներդրում, ավիաչվերթների կառավարում և վերահսկողության տեսանկյունից համագործակցություն: Ըստ հուշագրի, կողմերը հայտնում են փորձի փոխանակման պատրաստակամություն Եվրամիության հետ միասին օդային տարածքի մասին պայմանագրով հաշվի […]
17:11 04.10.2019
Հայաստանի հյուսիսային մաքսակետերում կուտակումները պայմանավորված են Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետից մեր երկիր ուղևորվող ավտոմեքենաների ակտիվ հոսքով։ Մեքենաներն օրեր շարունակ կուտակված են եղել Վերին Լարսում և ներկայումս մեծ խմբաքանակով մոտենում են Հայաստանի մաքսային անցակետերին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՊԵԿ-ը վստահեցնում է, որ […]
16:40 04.10.2019
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրության առարկա են դարձել որպես գումար տրամադրող հանդես եկող առանձին սուբյեկտների կողմից քաղաքացիներին մոլորության մեջ գցելով առերևույթ հանցավոր սխեմաներով վերջիններիս համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով գործարք կատարելուն ուղղորդելու, դրա միջոցով քաղաքացիներից անհիմն գումարներ գանձելու մի քանի դեպքերի առնչվող նյութեր: Մասնավորապես՝ 2019թ. մարտ-մայիս ամիսների ընթացքում չորս քաղաքացիներ ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ կամ ԱԱԾ […]
13:39 04.10.2019
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը կողմ է արտահայտվել ԵՄ-ի կողմից ԱՄՆ-ի դեմ պատասխան տուրքերի կիրառմանը, հայտնում է РИА Новости-ն: Ավելի վաղ ԱՀԿ-ի որոշումից հետո ԱՄՆ-ը հայտարարել էր Եվրամիությունից 10 %-ի չափով օդանավերի վրա, 25 %-ի չափով գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքների գծով տուրքերի ներդրման մասին: Ըստ Մաասի՝ ԵՄ-ը պետք է արձագանքի և, ԱՀԿ-ի հաստատմամբ, տուրքեր մտցնի։ Նա […]
13:00 04.10.2019
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019-ի սեպտեմբերին սպառողական գների փոփոխությունները ՀՀ-ում: Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2019թ. սեպտեմբերը 2018թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 0.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.2%: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը: Մեկամյա կտրվածքով գնանկում արձանագրվել է սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ ապրանքախմբում՝ -1.4%, ինչպես նաև կապի՝ -0.1% և հանգիստ ու մշակույթի՝ -1.2% […]
12:45 04.10.2019
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ հանրապետության ողջ տարածքում ճանապարհաշինական աշխատանքները շարունակվում են։ Ճանապարհների կառուցման, նորոգման և հիմնանանորոգման համար 2020-ի բյուջեով նախատեսվում է հատկացնել 124,4 մլրդ դրամ՝ երկու անգամ ավելի գումար քան 2019-ին։
19:14 03.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 22-ամյա երիտասարդի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1978թ., 2018թ. հոկտեմբեր ամսին Երևան քաղաքում գործող հյուրանոցառեստորանային […]
18:44 03.10.2019
Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև համատեղ ծրագրերի ընթացքը և փոխգործակցության ընդլայնման ուղղությունները գազի, էլեկտրաէներգիայի, ինչպես նաև նավթի բնագավառներում: Կողմերը մտքեր են փոխանակել նաև գազ` էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալների մեծացման […]
17:38 03.10.2019
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով ծավալուն միջոցառումներ էին ձեռնարկվել։ Պարզվել է, որ Անի խոշորացված համայնքի ղեկավարը մի շարք ապօրինություններ է թույլ տվել։ Այս պահին հայտնի տվյալներով՝ համայնքապետարանի հավաքարարների աշխատավարձի բանկային քարտերը պահվել են աշխատակազմի ղեկավարի մոտ, որն ամեն ամիս կանխիկացրել ու հավաքարարներին առձեռն […]
16:11 03.10.2019
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Մոսկվայում հոկտեմբերի 2-ին մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի լիագումար նիստին, որտեղ բացման խոսքով հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ նախարարը ներկա է գտնվել նաև նախագահ Պուտինի և մասնակից երկրների ոլորտային գերատեսչությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների միջև […]
15:23 03.10.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից տեսաուղերձի հրապարակումից հետո, որում նա հայտնում էր «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը միակողմանի լուծարելու մասին՝ «Սանիթեքը» հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի գործընկերներ, Ի պատասխան Երևանի քաղաքապետի հայտարարության համաձայն, որի միակողմանի կերպով ամբողջությամբ լուծարել է «Սանիթեք»-ի հետ կնքված պայմանագրերը, ընկերությունը հայտնում է` հաշվի առնելով պաշտոնական ծանուցման լայնածավալ լինելը` իրավաբանական թիմի կողմից […]
14:47 03.10.2019
Կառավարության այսօրվա նիստից հետո տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել է երեկվանից շրջանառվող լուրերին՝ կապված բենզինի և դիզելային վառելիքի գների վերանայման հետ: Պաշտոնյան ասել է, որ բենզինի շուկան ազատականացված է, թեև կան խոշոր ներկրողներ: Գեղամ Գևորգյանը բացել է նաև բենզինի ներկրման մեխանիզմը: Մանրամասները՝ տեսանյութում:
14:44 03.10.2019
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ արդեն Երևանում են 5 նոր աղբատար ավտոմեքենաները: «Այս հինգ ԳԱԶանիկները արդեն Երևանում են և մոտ օրերս կմիանան աղբահանության գործին։ Նրանք համեմատաբար փոքր տարողություն ունեն (8 խմ), փոքր չափսեր ու շատ օգտակար են բակային տարածքներից աղբը հավաքելու համար։ Եվս 15 […]
13:10 03.10.2019
Կառավարությունը «ՍԱԹԵՆԿԱՐ» ՍՊ ընկերությանը տրված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երկարաձգեց՝ 2020 թվականի փոխարեն դարձնելով 2021 թվական: Ընկերությունը Արագածոտնի մարզում կառուցում է գործարան տրիկոտաժի արտադրության համար: Առաջին փուլով ներմուծվել է հումք, որի համար նախատեսված գումարը կազմել է մոտ 286.5 մլն դրամ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 300 մլն դրամի հումքի լրացուցիչ խմբաքանակ: Համաձայն […]
12:46 03.10.2019
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը։ Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ Կառավարության հռչակած հայեցակարգային կանխադրույթների ու սկզբունքների հետևողական կենսագործման նպատակով Հակակոռուպցիոն ռազմավարությունն ուղղված է լինելու պայքարն առավել նպատակային իրականացնելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ հենքերի ստեղծմանը և զարգացմանը, հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորմանը, ոլորտային օրենսդրական դաշտի կարգավորումներում երկակի […]
12:24 03.10.2019
Ազգային ժողովում ԲՀԿ առաջարկով մետաղական հանքերի քննիչ հանձնաժողովի ստեղծման առիթով ունեցած ելույթում «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը առաջարկեց ստուգել ոչ միայն այդ հանքերի փաստաթղթերը, այլև տեղում ծանոթանալ իրավիճակին։ «Երկրորդը․ ինչո՞ւ մենակ մետաղական հանքարդյունաբերության ընկերությունները։ Որովհետև կան նաև ուրիշ հանքարդյունաբերական ընկերություններ, որոնք պակաս կասկածելի չեն։ Ես առաջարկում եմ նաև էդ հնարավորությունը»,- ասաց Թունյանը։
11:50 03.10.2019
Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ համաձայնագրի` ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից («KfW» բանկ) ներգրավելու վարկային միջոցներ և ֆինանսական օժանդակություն հետևյալ ծրագրերի համար՝ «Գերմանահայկական հիմնադրամ, վերաֆինասավորման գիծ I» ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ […]
11:03 03.10.2019
«Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանն ԱԺ է ներկայացրել արժեթղթերի շուկայի բրոքերային գործունեությունը հարկերից ազատելու նախագիծ։ Այն, սակայն, բացասական ընդունվեց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից․ նրա պնդմամբ՝ նախագիծը համակարգային չէ։ «Որ համակարգային չէ, ես ընդունում եմ։ Շատ լավ կլիներ, որ մենք միասին գրեինք արժեթղթերի շուկայի հայեցակարգը։ Բայց կներեք, իմ կարողությունները էդքան չի բավականացնում։ Եթե Ձեր կարողությունները […]
11:00 03.10.2019
ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստն է գումարելու: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում 47 հարց է, որից 34-ը՝ չզեկուցվող, 1 հարց հանվել է օրակարգից, 1-ը գաղտնի է: Այսօրվա նիստում կառավարությունը կքննարկի հարցերի լայն շրջանակ՝ գնման գործընթացի կազմակերպումից մինչև տարկետման կազմակերպում, քրեական և քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններից մինչև պետական մրցանակների մասին նախագծի քննարկում:
22:45 02.10.2019
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու նշանակության մասին: «Մենք ստանում ենք հոյակապ հնարավորություն իրանական շուկայում արտահանումներ կազմակերպելու համար: Այսօր արդեն Էկոնոմիկայի նախարարության պատասխանատուները հայտնեցին՝ կոնկրետ որ ապրանքատեսակների վրա մաքսատուրքը որքան է իջնում: Մեր ամենաշատ պոտենցիալ ունեցողը շշալցված ջուրն ու հյութերն են, 55-ից […]
22:10 02.10.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը խոսել է Վերին Լարսի կուտակումների և խնդրի լուծման ուղիների մասին: «Վերին Լարսը ոչ միայն տեխնիկական բարդություն է, այլև բյուրոկրատական սուբյեկտիվիզմ: Ցավոք սրտի, նաև ֆեդերալ իշխանությունների՝ հաճախ անզորության հարցն է տեղի իշխանությունների վրա: Դա պարբերաբար ունենում ենք, երբ լինում են սեզոնային կուտակումներ կամ […]
21:30 02.10.2019
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում բարձրացված խնդիրների մասին: Ապրանքների տարանցման ի՞նչ խոչընդոտներ կան. այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը Արսեն Ղազարյանին: «Խոչընդոտները վարչարարական են, տեխնիկական, վերաբերում են օրենսդրական նորմատիվ դաշտին: 5 տարվա մեջ 5 երկրների պրակտիկան և օրենսդրությունը ներդաշնակելու խնդիր կար: Վերջապես հաջողվեց, և […]