13:05 22.08.2019
«Հանրապետություն» կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարում է՝ Հայաստանի տնտեսության զարգացումը այլընտրանք չունի, քան սեփական մարդկային և բնական ռեսուրսների ճշգրիտ օգտագործմամբ մաքսիմալ շահույթով, վերջնական ապրանք ստանալը: Այս մասին ասվում է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի տարածած հայտարարության մեջ: «Մենք դեմ ենք հանքարդյունաբերություն և հումք վաճառելուն։ Մենք հանքարդյունաբերությունը լեռնամետալուրգիայի վերածելու կողմնակից ենք։ Ամուլսարը մեր հարստությունն է, և մենք […]
12:46 22.08.2019
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար պետական տուրքի պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց տեղեկացնում է, որ սույն թվականի հուլիսի 11-ին ուժի մեջ է մտել «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի […]
12:22 22.08.2019
ՀՀ Արմավիրի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Արմավիրում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները: 2019թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արմավիր քաղաքային համայնքում սկսվել են համայնքի Սայաթ-Նովա փողոցի Ջիվանի-Հանրապետության, Մյասնիկյան փողոցի Ջիվանի-Չարենց հատվածների հիմնանորոգման աշխատանքները: Նեկայումս իրականացվում են մայթերի և ջրատար առուների եզրաքարերի և ասֆալտապատ ծածկույթի քանդման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 70 […]
11:36 22.08.2019
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց ֆինանսավորում տրամադրել երկու կազմակերպության՝ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար: «Արցախում 2019թ. սեպտեմբերին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից որդեգրած ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու սկզբունքը՝ նպատակահարմար է Արցախում քաղաքացիական հասարակության կողմից ընտրություններին դիտորդական առաքելության իրականացման հարցում աջակցության ցուցաբերումը: […]
11:18 22.08.2019
Կառավարությունն այսօր որոշում ընդունեց փոփոխություններ կատարել 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մանրամասնեց՝ խոսքը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագրի, այլ կերպ ասած՝ «Դայակների ծրագրի» մասին: […]
23:45 21.08.2019
2019թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կողբավան համայնքում սկսվել են համայնքի խմելու ջրի խորքային հորի հորատման, հոսանքագծի և ջրագծի կառուցման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 78 մլն 055.7 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 60%՝ 46 մլն 833.4 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 40%` 31 մլն 222.3 հազար դրամ: Արմավիրի մարզի 40 […]
23:07 21.08.2019
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 22-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 13.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Պարոնյան, Էմինի, «Դիմաց» 1-ին փողոցների (այժմ Իսրայել Օրի), Աղայան փողոցից մինչև «Գուգարք» կինոթատրոն ընկած հատվածի առանձնատների, իսկ ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն` Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Լճափնյա թաղամասի և հարակից օբյեկտների գազամատակարարումը: Ընկերությունից […]
23:00 21.08.2019
«Հյուսիս-Հարավ» արագընթաց մայրուղու «Տրանշ 5»-ն ընդգրկում է Գյումրիի շրջանցիկ և Գյումրի-Բավրա հատվածները, որոնց նախագիծն արդեն պատրաստ է: Այս մասին այսօր Մարմաշեն համայնքի վարչական շրջանների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է «Հյուսիս-Հարավ»-ի առաջատար ճարտարագետը: Նա գյուղերում, այսպես կոչված, գույքագրման աշխատանքներ է կատարում: Գյուղապետերը նախագծային փոփոխությունների համար իրենց առաջարկություններն են ներկայացնում: Դրանք, ինչպես նախորդ տրանշի դեպքում, վերաբերում են […]
20:51 21.08.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 22-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Գավառ քաղաքի՝ Միքայելյան փողոցը իր նրբանցքով, Զորավար Անդրանիկ, Գրիգոր Լուսավորիչ, Կահիրեի, Դեմիրճյան, Պետրոսյան, Շահումյան, Թորգոմյան, Օգոստոսի 23-ին` Արծրունի Եղբայրների, Դաշտոյան, Սայադյան, Թումանյան, Զարգարյան փողոցների, Նորատուս համայնքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն […]
20:29 21.08.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարին վերաբերող քննարկումներին և կատարել հետևյալ գրառումը, որը ներկայացնում ենք ստորև. «Ամուլսարի մասով էմոցիոնալ վիճակներից հետ գանք ու սկսենք լուծումներ փնտրել ․․․Մի իրավիճակ է, որ ինչ էլ անենք կորուստ է․․․շախմատային լեզվով «ցուգցվանգ»: Ու այս վիճակը նախկին իշխանությունների թողած հերթական «նվերն» է։ Այնուհանդերձ, […]
16:56 21.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել այսօր կայացված որոշման վերաբերյալ տարընթերցումներից խուսափելու համար: «Այսօրվա քննարկման ամենավերջում (ինչպես ավելի վաղ տեղեկացրել եմ, ներկա էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը և բոլոր իրավասու նախարարությունների ներկայացուցիչները) ասացի, որ վերջին անգամ եմ հարցը դնում. «Էլարդի» եզրակացության մեջ կա՞ արդյոք մի տվյալ, որից ենթադրում է, որ Ամուլսարի նախագիծը պետք է անցնի […]
16:53 21.08.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է Ամուլսարի հարցի շուրջ ընթացող քննարկումներին: Նա մասնավորապես գրել է. «Արդեն քանի օր է՝ Ամուլսարի հարցի շուրջ քննարկումները շարունակվում են: Այս խնդրին լուծում տալու համար մեզ համար հիմնարար նշանակություն է ունեցել մեկ առանցքային հարցի պատասխան․ արդյոք հանքավայրի գործարկումը կաղտոտի՞ Ջերմուկի ջրային ռեսուրսները, ջրահավաք ավազանը և Սևանա […]
16:50 21.08.2019
Դանիայի ամենամեծ բանկերից մեկը՝ Jyske Bank-ը, հիփոթեքային վարկեր է տալիս տարեկան մինուս 0,5 տոկոս հարկադրույքով: Սա նշանակում է, որ բանկն է դեռ մի բան էլ լրացուցիչ վճարելու էն պարտապաններին, որոնք կորոշեն նոր բնակարան գնել: Այս մասին հայտնում է BBC-ն: Աշխարհում սա առաջին նման դեպքն է: Արդյունքում վարկն ամբողջությամբ մարելու համար բանկին պետք կլինի վճարել ավելի […]
15:29 21.08.2019
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքային հերթական այցն է կատարել Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածք` հետևելու իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից: Անանյանի գլխավորած աշխատանքային խումբը ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանի, նախագահի տեղակալներ Շուշանիկ Ներսիսյանի և Միքայել Փաշայանի, ՊԵԿ նախագահի խորհրդական Արամ Թանանյանի, ինչպես նաև Գյումրիի քաղաքապետ Սամվել […]
19:24 20.08.2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով այն մտահոգություններին, թե կառավարությունը Ամուլսարի հարցում վախեցել է միջազգային ճնշումներից. «Շարունակելով նախորդ հրապարակումս՝ պատասխանեմ հնչեցվող մեկ այլ մտահոգության, թե կառավարությունը վախեցել է միջազգային ճնշումներից ու արբիտրաժից։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ երկրում ամենախոշոր ներդրումային ծրագրի հետ կապված հավանական արբիտրաժային ռիսկեր են առաջանում, և անընդհատ ներդրող ընկերության […]
19:22 20.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով այսօր Ամուլսարի վերաբերյալ արված հայտարարություններից երկուսին: «Ամուլսարի հետ կապված այսօրվա երկու ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել ենք խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին՝ ի հեճուկս աղիողորմ խնդրանքների՝ աշխատանքի չեմ ընդունել: Սա հայկական իրականության ողբերգություններից է, երբ հաճախ դիրքորոշումների շարժառիթները ոչ թե սկզբունքներն են, հայացքները, համոզմունքները, այլ […]
19:11 20.08.2019
Ծալկայի շրջանի Դաշբաշ գյուղն իր Կանիոն կոչված տեսարժան վայրով գրավել է Վրաստան այցելած զբոսաշրջիկներին, հայտնում է «Ալիք Մեդիան»: Կանիոն կոչվածը դարեր առաջ Ծալկայում առաջացած հսկա ճեղքն է, որը շրջանը բաժանել է 2 մասի: Ճեղքի մեջ՝ ժայռի մեջտեղից, ջուր է հոսում ՝ առաջացնելով այն հրաշք տեսարանը, որն այդպես գրավում է այցելուներին: Ճեղքի ամենագեղատեսիլ հատվածում է գտնվում […]
19:08 20.08.2019
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 21-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցի 13ա, 13բ, Նարեկացու փողոցի 3ա, 3բ, 4ա, 4բ, 4վ բազմաբնակարան շենքերի, Ադամյան փողոցի, Նարեկացու փողոցի 3-րդ, 4-րդ փակուղիների առանձնատների, օգոստոսի 21-ին ժամը 08.00-ից մինչև օգոստոսի 22-ի ժամը 20.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Արթիկ, Լուսակերտ, Սարատակ, […]
19:05 20.08.2019
«Սանիթեք» ընկերության սեփականատեր և տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Հարցազրույցը կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Հորիզոն»-ի գլխավոր թողարկման ընթացքում:
19:03 20.08.2019
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել քաղաքացի Արթուր Խառատյանի կողմից այսօր ՊԵԿ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. «Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացի Արթուր Խառատյանի կողմից այսօր ՊԵԿ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի վերաբերյալ անհարժեշտ է համարում տեղեկացնել, որ նա 2019 թվականի օգոստոսի 13-ին ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչություն դիմում էր ներկայացրել՝ խնդրելով մաքսազերծել իր կողմից «Օնէքս» […]
18:23 20.08.2019
Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ արտահայտվողներն ասել են, որ շարունակում են հերթապահությունը հանք տանող ճանապարհներին, որպեսզի թույլ չտան «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին մոտենալ տարածքին և վերսկսել հանքի շահագործումը: Իրենք դա թույլ չեն տալու ոչ մի գնով: Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանն է SHANTNEWS.am-ին այս լուսանկարները տրամադրել:
18:07 20.08.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՆԱ-ն կազմել է 6.8 տոկոս: «Համախառն ներքին արդյունքի աճը 2019թ. առաջին կիսամյակի 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6.8%»,- գրել է Ավինյանը: https://www.facebook.com/avinyan89/posts/10218800954884888
17:59 20.08.2019
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձիք 2017-2018թթ. ընթացքում վերահսկողական գործառույթներ իրականացնելիս, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը: Մասնավորապես, 2017-2018թթ. ընթացքում իրականացրած վերահսկողական գործառույթների […]
17:17 20.08.2019
«Հույս ունեմ՝ այս աշխատանքները տեսանելի են: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք, որ ասֆալտապատումն արվի բարձրորակ, որպեսզի երկար ծառայի մեր ժողովրդին»,- կառավարության տեսանյութին կից գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանրապետության ողջ տարածքում իրականացվում են ճանապարհաշինական աշխատանքներ։ Այս տարի կվերանորոգվի 330 կմ միջպետական, համապետական և տեղական ճանապարհ։ Բացի դրանից, հիմնանորոգվում են Վանաձոր-Ալավերդի ճանապարհը, ինչպես նաև Բագրատաշենի […]
19:44 19.08.2019
Սեպտեմբերի 2-ից «Շանթ»-ը կսկսի «Թղթե երազանք» բազմասերիանոց հեռուստադրամայի ցուցադրությունը: Ֆիլմի նկարահանումները կատարվել են հիմնականում Գյումրիում: Տեսարաններից մեկը, օրինակ, Երերույքի տաճարի շրջակայքում է նկարահանվել: Ֆիլմի ռեժիսորը վստահեցնում է՝ ասելիքն ավելի խորն է: Այն, իհարկե, սկիզբ է առնում Գյումրիում ապրողների դժվարություններից, այն, իհարկե, շաղախված է գյումրեցիներին հատուկ կենցաղով, բնավորությամբ, բայց այն միայն Գյումրու մասին չէ: Ֆիլմը միայն […]
19:29 19.08.2019
Հայկական բնապահպանական ճակատը գլխավոր դատախազությանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ խնդրելով գործի քննումը չփոխանցել այլ իրավապահ մարմինների, հայտնում է hetq.am-ը: «Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի հարուցած քրեական գործի շրջանակներում պատվիրված ուսումնասիրությունների վերջնական զեկույցը՝ հասանելի քննչական կոմիտեի պաշտոնական կայքի հետևյալ էջում, մանրամասն փաստարկներով մատնանշում է, որ հանք շահագործելու մտադրություն ունեցող «Լիդիան Արմենիա» (նախկին «Գեոթիմ») ընկերության 2016 թվականին […]
19:23 19.08.2019
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ավարտվել է «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով, որի ընթացքում ինքը հայտնել է իր դիրքորոշումը և մտահոգությունները «ԷԼԼԱՐԴ» կազմակերպության փորձաքննության «Ամփոփում, եզրակացություններ և տվյալների բացեր» հատվածի վերաբերյալ: «Ինձ համար դժվար է հավատալ, որ ես ընթերցել եմ նույն զեկույցը, որն ընթերցել է Քննչական կոմիտեն […]