TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+18.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երբ մարդը գանձ է գտնում, այն թաքցնում է հողի մեջ. Ռոբերտ Ղուկասյան

13:31 26.08.2019

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդական նշանակված Ռոբերտ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ իր նպատակը ոչ թե պայքարն է եղել, այլ մեկ քայլ առաջ գնալը: «Իմ նպատակը պայքարը չի եղել, այլ մեկ քայլ առաջ լինելը։ Հանքեր, ՀԷԿ-եր, անտառահատումներ. սրանք բոլորը մեծ վտանգ էին գյուղի համար, բայց հաղթեցինք։ Օլիգարխիայի դեմ պայքարում […]

̰
«Էլարդ»-ը դաշտային ուսումնասիրություններ չի կատարել, ուսումնասիրել է առկա փաստաթղթերը. Իվանյան

12:23 26.08.2019

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն այսօրվա ասուլիսի ընթացքում անդրադարձել է այն քննադատություններին, թե «Էլարդ» ընկերությունը միայն ուսումնասիրել է առկա փաստաթղթերը՝ դաշտային ուսումնասիրություններ իրականացնելու փոխարեն: «Դատական փորձաքննությունների ոլորտն առանձին գիտություն է, պարտադիր չէ, որ հանրությունն իմանա, թե դա իրենից ինչ է ներկայացնում: Փորձաքննություններ կան, որ իրականացվում են առկա փաստաթղթերի ուսումնասիրմամբ: […]

̰
Վանաձորի որոշ թաղամասերի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

18:00 24.08.2019

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 26-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տավրոս», «Տարոն 1, 2, 3, 4» թաղամասերի և Սարի թաղի բազմաբնակարան շենքերի, առանձնատների, կենցաղային և արտադրական սպառում ունեցող կազմակերպությունների, ինչպես նաև Դարպաս գյուղի և «Բեսառաս» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների […]

̰
Թրամփը կրկին սպառնացել է, որ կբարձրացնի Ֆրանսիայից ներկրվող գինու մաքսատուրքերը

17:30 24.08.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է, որ կբարձրացնի Ֆրանսիայից ներկրվող գինու մաքսատուրքերը` ի պատասխան հուլիսին Ֆրանսիայի կողմից ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ սահմանված թվային հարկի: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Թրամփը նշել է, որ չի ցանկանում, որպեսզի մյուս երկրներն իրենց ընկերությունների դեմ անարդար հարկեր կիրառեն: Սպիտակ տան առաջնորդը հայտարարել է, որ […]

̰
Շիրակի մարզի գյուղերում ոռոգման ջրի պակաս կա

17:00 24.08.2019

Ոռոգման սեզոնին Շիրակի մարզի գյուղերում նորից ջրի պակաս է, ու ոչ միշտ է, որ պատճառը գյուղ հասնող ջրի քանակն է: Օրինակը Կամո գյուղում է: Կառնուտի ջրամբարից ջուրը գյուղ հասնում է, բայց ծայրամասային հողակտորներն առանց ոռոգման են մնում: Այստեղ խոսքը ոռոգման ջրի անհավասար բաշխման մասին է` մեկին շատ է հասնում, մյուսն ընդհանրապես իր հողերը չի կարողանում […]

̰
Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին. ՀԲՃ

16:09 24.08.2019

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունն անդրադարձել է Ամուլսարում ուրանի և թորիումի առկայությանը: «Ամուլսարում ռադիոակտիվ տարրերի առկայության մասին խոսվել է շատ վաղուց։ Համաձայն դեռ 2007թ. ռուսական «Горный Журнал» գիտական պարբերականում հրապարակված Գ. Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը և նրա յուրացման հեռանկարները» հոդվածի՝ Ամուլսարում ուրանի միջին պարունակությունը լայնորեն տատանվում է հազարերորդականից մինչև 0,5 %: Ամուլսարի […]

̰
Այսօր կմեկնարկի G-7-ը. ի՞նչ ձևաչափով կանցկացվի գագաթնաժողովը

15:44 24.08.2019

Օգոստոսի 24-ին Ֆրանսիայի հարավարևմտյան Բիարից քաղաքում մեկնարկում է G-7 գագաթնաժողովը: Ըստ գագաթնաժողովի ծրագրի` շաբաթ երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպելու և ողջունելու է G7- ի պետությունների և կառավարությունների ղեկավարներին, ապա առաջնորդները կհավաքվեն ոչ պաշտոնական ընթրիքի: Կիրակի օրը բարձր մակարդակի հանդիպումը կսկսվի անվտանգության և պաշտպանության, համաշխարհային տնտեսության, տնտեսական աճի և առևտրի հարցերին վերաբերող աշխատանքային նստաշրջանով: Առաջնորդները […]

̰
Մի տուն լիքը մանուկներ. Գրիգորյանների ընտանիքն անասնապահությամբ զբաղվելու համար դիմել է պետության աջակցությանը

14:44 24.08.2019

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրի շահառուներին ամեն ամիս տրվում է գումար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով՝ մեկ տարի ժամկետով: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Տրվում է նաև կենդանիների և համապատասխան քանակի ականջապիտակների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում` առավելագույնը 350.0 հազ. դրամ: […]

̰
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

13:20 24.08.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 24-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

̰
Մեր աջակցությունն ենք հայտնում Ամուլսարի համար ոտքի ելած ակտիվ քաղաքացիներին և անկեղծորեն պայքարող ուժերին. «Սասնա Ծռեր»

12:45 24.08.2019

«Սասնա Ծռեր» համահայկական շարժում Ամուլսարի խնդրին վերաբերող հայտարարություն է տարածել: «Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական-քաղաքական ուժերս ու հանրային գործիչներս, բարձրաձայնում ենք մեր միասնական մտահոգությունը Ամուլսարում մետաղահանքի հնարավոր շահագործման շուրջն ընթացող զարգացումների առնչությամբ։ Չկա ու չի կարող լինել որևէ ֆինանսատնտեսական, քաղաքական, սոցիալական հիմնավորում, որը կարդարացնի այն անդառնալի և անվերականգնելի կորուստը, որ կպատճառի հանքի շահագործումը Հայաստանի բնությանն ու հայ ժողովրդին։ […]

̰
Բելառուսը հայտարարում է ԱՀԿ-ին անդամակցության նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին

12:30 24.08.2019

Բելառուսն ավարտում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու աշխատանքները: Այս մասին ասել է վարչապետ Սերգեյ Ռումասը: «Մնացել են շատ քիչ չկարգավորված հարցեր»,-այդ մասին վարչապետը հայտնել է Belarus 1 հեռուստաալիքի եթերում: Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ Եվրասիական ինտեգրման հարցով Մինսկի չորս գործընկեր պետություններն արդեն ԱՀԿ անդամ են: Ռումասը նաև վստահություն է հայտնել, որ կազմակերպությանն անդամակցելը իր […]

̰
Մեղրին օգոստոսի 26-ին ջուր չի ունենա

22:00 23.08.2019

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 26-ին ժամը 11։00-ից մինչև 13։00-ն կդադարեցվի՝ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի՝ Վարդանի Ձոր գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 23.08.2019թ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Վարձակալության պայմանագրով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն 2017թ. հունվարի 1-ից ստանձնել […]

̰
Մարդիկ գիտեն և վստահ են, որ ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից. վարչապետի գրառումը

21:01 23.08.2019

ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել այսօր Ամուլսարի տարածաշրջան կատարած այցի վերաբերյանլ: Գրառումը՝ ստորև. «Այսօր Ամուլսարի տարածաշրջան կատարած այցի՝ ինձ համար ամենակարևորն հետևությունն այն է, որ մարդիկ գիտեն և վստահ են, որ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից ու Հայաստանի հավասարակշռված շահից: Շնորհակալ եմ այդ վստահության համար»:

̰
ՔԿ-ի այս նյութը մեր այսօրվա խոսակցության կարևոր լրացում է. Փաշինյանի գրառումը

20:31 23.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Լիդիան Արմենիայի» կողմից ստանձնած՝ Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյա լՔԿ հոլովակը՝ դրան կից կատարելով հետևյալ գրառումը. «Քննչական կոմիտեի այս նյութը մեր այսօրվա խոսակցության կարևոր լրացում է: Հ.Գ. Ձեր մեկնաբանություններին ի պատասխան պարզաբանում ստացա ՔԿ-ից, որ նյութը կառուցվել է «Լիդիան» ընկերությունների տված պարզաբանումների, բացատրություններում առկա նյութերի հիման […]

̰
«Լիդիան Արմենիան», զիջելով դիրքերը, այս տարի հայտնվել է 1000 խոշոր հարկատուների ցանկի 286-րդ տեղում

19:41 23.08.2019

«Լիդիան Արմենիա» ընկերությունն այս տարի հայտնվել է 1000 խոշոր հարկատուների ցանկի 286-րդ տեղում՝ նախորդ տարվա 23-րդ հորիզոնականի փոխարեն, հայտնում է Aravot.am-ը: Համապատասխանաբար, զգալի նվազել են նաև այս ընկերության վճարած հարկերը: Այս մասին կայքը տեղեկանում է խոշոր հարկատուների ցանկից: Եթե 2018-ի հունվար-հունիս ամիսներին «Լիդիան Արմենիան» վճարել է 3 միլիարդ 199 միլիոն 298 հազար դրամ, այս տարվա […]

̰
Ժամանակն է անցում կատարել արդար և բարեխիղճ տնտեսական մրցակցության. Գեղամ Գևորգյան

19:20 23.08.2019

«Այս պահին գրեթե բոլոր շուկաներում կա կենտրոնացվածության աստիճան, սակայն կա տենդենց, որ կենտրոնացվածությունը իջնում է: Շուկայի ուսումնասիրումը բերել է մեզ շուկայում տարբեր անբարեխիղճ մրցակցության երևույթների հայտնաբերմանը: Կարծում եմ՝ շուտով մենք կհրապարակենք մեր հաշվետվությունը»,- այս մասին ասել է  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Գևորգյանը ցավով է նշել, որ անբարեխիղճ մրցակցությունը բավական լայն տարածում […]

̰
ՔԿ ամփոփ տեղեկանքն Ամուլսարի գործի շրջանակում իրականացված ողջ գործընթացի վերաբերյալ

18:43 23.08.2019

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը  Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի վերաբերյալ Կոմիտեն պատրաստել է ծավալուն տեղեկանք` քրեական գործի ողջ ընթացքի վերաբերյալ, որտեղ կետ առ կետ ներկայացված է քրեական գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացը: Ստորև՝ Ամփոփ տեղեկանքը:  

̰
3D հոլովակ «Լիդիան Արմենիայի» կողմից ստանձնած՝ Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ

18:24 23.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակված 3D հոլովակում ներկայացվում են մի շարք մեղմման և լրացուցիչ միջոցառումներ, որոնք ստանձնել է իրականացնել «Լիդիան Արմենիա» ընկերությունը:

̰
ՊԵԿ-ի օրակարգում էլեկտրոնային առևտրի հարկման խնդիրներն են

18:22 23.08.2019

Պետական եկամուտների կոմիտեն էլեկտրոնային առևտրի հարկման մարտահրավերները քննարկելու նպատակով օգոստոսի 23-ին նախաձեռնել է միջազգային կոնֆերանս: Ներկա են եղել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը։ Կոնֆերանսին մասնակցել են աուդիտորական ընկերությունների «Մեծ քառյակի» փորձագետները, ՌԴ դաշնային հարկային ծառայության աշխատակիցները, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության և ՊԵԿ աշխատակիցները: ՊԵԿ […]

̰
«Լիդիան Արմենիա»-ի արժեթղթերի գինն իջել է․ «Հրապարակ»

08:34 23.08.2019

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեզ հետաքրքրեց, թե ֆոնդային բորսա­յում «Լիդիան Արմենիա»-ի արժեթղթերն այսօր ինչ գների սահմաններում են, և ինչ տատանումներ են արձանագրվել այս տարիներին: Մեզ ասացին, որ ամե­նաբարձրը եղել է 2009 թվականին՝ դա «Լիդիանի» «ոսկե դարն» էր, երբ արժեթղթերի նոմինալ գինը 3 դոլարի էր հասնում: Իսկ ամենացածրը եղել է անցյալ տարի՝ 2018-ին, ընդամենը 8 ցենտ: […]

̰
Ծխախոտը, սպիրտային խմիչքները, սեղմված գազը և այլ ապրանքներ կթանկանան․ «Ժամանակ»

08:11 23.08.2019

«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայաստանի կառավարությունը երեկ շրջանառության մեջ է դրել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ այդ նախագծով նախատեսվում է ծխախոտի, սպիրտային խմիչքների, մեքենաների լիցքավորման համար սեղմված գազի և այլ ապրանքների ակցիզային հարկի էական և շարունակական թանկացում»:

̰
Քաղաքի օրվան ընդառաջ Գյումրիում ընթանում են լայնածավալ փողոցաշինական աշխատանքներ

17:00 22.08.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով, Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին ընդառաջ, փոխնախարար Վաչե Տերտերյանն այցելել է Գյումրի, շրջել փողոցներում, ծանոթացել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 23,8 միլիոն եվրոյի վարկային-դրամաշնորհային միջոցներով Գյումրու քաղաքապետարանի կողմից առաջին փուլով իրականացվող փողոցաշինական աշխատանքների ընթացքին։ Մասնավորապես՝ այս պահին ավարտվել են «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի կողմից Երևանյան խճուղու (3կմ 396 […]

̰
Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել

16:50 22.08.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել մայրաքաղաք Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրների շուրջ: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն Մարտիկ Հայրապետյանը: Երկրի ղեկավարն անթույլատրելի է համարել ներկայիս իրավիճակը և հանձնարարել հնարավորինս կարճ ժամկետում ձեռնարկել […]

̰
Մանրամասներ Նիկոլ Փաշինյանի հիշատակած Բինգհամի կիրճի հանքի մասին. VOA

16:00 22.08.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերի ընթացքում նշեց ամերիկյան Սոլթ Լեյք Սիթի քաղաքի հարևանությամբ մեկ դարից ավելի գործող Բինգհամի կիրճի հանքը՝  որպես հաջողված օրինակ: Հանքի մասին մանրամասներ ներկայացրել է «Ամերիկայի ձայն»-ը: Ամեն տարի Սոլթ Լեյք Սիթի այցելող զբոսաշրջիկները այնտեղ թողնում են ավելի քան 9 մլրդ դոլար: Բինգհամի կիրճի հանքը ևս տուրիստական ոլորտի մաս է […]

̰
Դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ Ամուլսարի հանքի շահագործմանը հարցը մանիպուլատիվ է. Արտակ Մանուկյան

15:51 22.08.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարին վերաբերող քննարկումներին: «Սկսեմ նրանից, որ Դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ Ամուլսարի հանքի շահագործմանը հարցը մանիպուլատիվ է․․․քանի որ դրա պատասխանը տրվել է ինչպես վարչապետի, այնպես էլ այլոց կողմից, եթե հարցը նոր լիներ, ապա «Լիդիան»-ը թույլատվություն չէր ստանա․․․Ըստ այդմ` նշվածի համատեքստում չմոռանանք, որ […]

̰
Չափազանցված է գնահատականը, որ 2020թ. ծանր տարի է լինելու. ֆինանսների նախարար

15:06 22.08.2019

Պետական պարտքի դինամիկան թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Մենք չունենք չկանխատեսված կամ անսպասելի բացասական փոփոխություններ, մշտապես մենք ամեն ամիս, ամիսն ավարտվելուց հետո հրապարակում ենք ազդագիրը, որտեղ բոլոր մանրամասներով տեսնում եք՝ տարվա ընթացքն ունենում է և´ աճ, և´ նվազում՝ թե արտաքին, […]

̰
Արժե՞ր 5 միլիոն տալ գորգ լվանալուն. հարց՝ Ֆինանսների նախարարին

14:43 22.08.2019

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Վարդավառի օրը ԱԺ բակում գորգերի լվացմանը բյուջեից մի քանի միլիոն դրամի հատկացմանը: Նախարարը նշեց, որ կդժվարանա գնահատական տալ, քանի որ ծախսերը կատարվում են նախատեսվածի շրջանակներում և այն ընթացակարգերով, որոնցով պետք է կատարվեն: «Հիմա դուք ինձանից ինչպիսի՞ գնահատական եք ակնկալում, չեմ պատկերացնում, բայց, […]

̰
Ամուլսարի աշխատելն ու չաշխատելը կունենա տնտեսական ազդեցություն. Ջանջուղազյան

14:13 22.08.2019

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ ի՞նչ ազդեցություն կունենա Ամուլսարի չաշխատելը պետական բյուջեի եկամուտների վրա: Ջանջուղազյանը նշեց՝ այս դեպքում չի կարելի ասել, որ դա «հարված» կլինի բյուջեի համար, սակայն կունենա որոշակի ազդեցություն: «Պետական բյուջեի եկամուտների կանխատեսում չի կատարվում առանձին վերցրած՝ ըստ կազմակերպությունների, կատարվում է՝ հիմք ընդունելով վիճակագրությունը […]

̰
Վերամշակման նոր տեխնոլոգիայով փողոցաշինություն Գյումրիում

14:00 22.08.2019

Ռեսայքլինգ մեթոդը փողոցաշինության մեջ վաղուց կիրառելի պրակտիկա է, որն առաջին անգամ փորձարկվում է Գյումրիի փողոցների կառուցապատման մեծ ծրագրում։ Նոր տեխնոլոգիան շինարարները միայն Վազգեն Սարգսյան փողոցում են օգտագործելու։ Ռոտորային խառնիչին կցված է նաև ջրային մեքենա, որը կանխում է փոշու արտանետումը միջավայր։ Մեքենայի մնացած գործողություններն ուղղված են կտրած, հանված հին ասֆալտի շերտի տեղում վերամշակմանը։ Նույնիսկ վերամշակում անցնելու […]

̰
Բորիս Ջոնսոնը «Բրեքսիթի» հարցով բանակցություններ է վարում

13:22 22.08.2019

Մինչև հանդիպումը Մակրոնը հայտարարել է, որ բրեքսիթի հարցով նոր բանակցություններն ընդունելի չեն:

̰
BACK_TO_TOP