TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+9.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Շուրջ 25 ներդրումային ծրագրեր են ներկայացվել. Կոտայքի մարզպետ

11:34 17.08.2019

«Այս ֆորումի ընթացքում շուրջ 25 ներդրումային ծրագրեր են ներկայացվել ու հիմնականում 4 ոլորտային ուղղություններով՝ զբոսաշրջություն, ադամանդագործություն, ինտենսիվ այգեգործություն և տեխնոլոգիական գյուղատնտեսություն, վերականգնվող էներգետիկա»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Մարզպետը նշեց, որ վերոնշյալ 25 ծրագրերն իրականացվել են վերջին մեկ տարվա ընթացքում և դրանց մի մասն արդեն մեկնարկել է, իսկ մյուս […]

̰
Բանանը վերացման եզրին է

22:03 16.08.2019

Կոլումբիան արտակարգ իրավիճակ է հայտարարել երկրում այն բանից հետո, երբ հայտնաբերվել են բանանը ոչնչացնող սնկեր: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Կոլումբիայում հողի մեջ հայտնաբերվել են Fusarium type 4 մարմիններ: Եթե չհաջողվի սնկերը վերացնել, ապա բանանի դեֆիցիտ է սպառնալու ամբողջ աշխարհին, քանի որ Լատինական Ամերիկան բանանի ամենախոշոր մատակարարն է: Կոլումբիայի գյուղատնտեսական ինստիտուտը հայտարարել է, որ արդեն […]

̰
Ի՞նչ են արել նախագահն ու վարչապետը Գյումրու գրավչությունը ներկայացնելու համար

20:50 16.08.2019

Գյումրին պատրաստվում է 2 մեծ իրադարձությունների, որոնց ընթացքում քաղաքն ընդունելու է հազարավոր հյուրերի: Խոսքը օգոստոսի 25-ին նախատեսված «Քաղաքի օր» տոնակատարության, նաև Անկախության տոնի մասին է, որի հիմնական միջոցառումներն այս տարի անցկացվելու են Գյումրիում: Նախապատրաստական ինչպիսի աշխատանքներ են տարվում, այս մասին այսօր լրագրողների հետ զրուցել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Հյուրատների ու հյուրանոցների հնարավորություններն են վերլուծում, […]

̰
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի հետ պայմանավորվելու Իրանի մտադրության մասին

19:11 16.08.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը մտադիր է նոր պայմանավորվածություններ ձեռք բերել ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի հետ նոր պայմանավորվածության Թեհրանին մղում են Վաշինգտոնի պատժամիջոցները: «Պատժամիջոցներն Իրանին բարիք չեն բերում»,- նշել է Թրամփը: Նշվում է, որ ավելի վաղ ամերիկացի նախագահը հայտարարել էր Իրանի հետ բանակցությունների պատրաստակամության […]

̰
Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 18 մլրդ դոլար. Forbes

19:00 16.08.2019

Օգոստոսի 14-ը դարձել է ամերիկյան արժեթղթերի բորսայի համար ամենավատ օրերից մեկը: 10 ամենահարուստ մարդիկ ավելի քան 18 մլրդ դոլար են կորցրել մեկ օրում: Այս մասին հայտնում է Forbes ամսագիրը: Նշվում է, որ ամենաշատը տուժել է թիվ մեկ միլիարդատեր Ջեֆ Բեզոսը: Նրա կարողությունը նվազել է 3.5 մլրդ դոլարով: «Ֆեյսբուքի» հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կորցրել է 3.2 մլրդ […]

̰
Հանրահավաք՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

18:19 16.08.2019

Ջերմուկում ընթանում է հանրահավաք՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: Ջերմուկցիները նշում են՝ պետք է պայքարել, կառավարությանը համոզել՝ հետ կանգնել Ամուլսարի հանքը շահագործելու մտքից: Հանրահավաքի մասնակիցներն անդրադարձան Քննչական կոմիտեի ներկայացրած փորձաքննությանը, նշեցին՝ որևէ գիտնական չի եկել, տեղում ուսումնասիրություն չի արել, փորձաքննությունը արվել է միայն թղթերով: «Ո´չ ներդրողներն են ապրելու այստեղ, ո´չ թույլտվություն տվողները, մենք ենք ապրելու, մեր […]

̰
«Լիդիան Արմենիայի» դիրքորոշումը Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ

18:00 16.08.2019

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը ծանոթացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով փորձաքննության եզրակացությանը և ներկայացրել իր դիրքորոշումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն: Ընկերության դիրքորոշումը՝ ստորև. «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության դիրքորոշումը փորձաքննության եզրակացության վերաբերյալ

̰
ԵԱՏՄ-Սինգապուր համաձայնագիրը կարող է ստորագրվել Երևանում

17:55 16.08.2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով նախարար Ալեքսանդր Սուբոտինը հուսով է, որ ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին Սուբոտինը հայտնեց օգոստոսի 16-ին տեղի ունեցած տեսակամուրջի ընթացքում: «Բոլոր բանակցությունները գտնվում են վերջնական փուլում: Շատ բարդ այդ ամենը […]

̰
Ջիբրալթարը թույլատրել է իրանական նավին հեռանալ նավահանգստից

17:51 16.08.2019

Ջիբրալթարի ղեկավարության կողմից կալանված` իրանական նավթով բեռնված Grace 1 բեռնատար նավը Միջերկրական ծովով ուրիշ անվանման ներքո այլ ուղղությամբ է շարժվում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նշվում է, որ նավի սեփականատերը հարցում է ուղարկել, որպեսզի թույլտվություն ստանա նավարկել Իրանի դրոշի ներքո և նոր` Adrian Darya անվանումով: Թեհրանը կարողացել է պաշտոնապես հավաստիացնել Ջիբրալթարին, որ իր նավը […]

̰
Վերականգնվում է Մեծ Պարնի-Ծաղկաբեր 6.85 կմ-անոց ճանապարհը

17:21 16.08.2019

Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի (լրացուցիչ ֆինանսավորման 3-րդ տարի) շրջանակներում ընթանում են Մ7 – Մեծ Պարնի – Ծաղկաբեր 6.85 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները։ Լոռու մարզի բնակավայրերով անցնող այս ճանապարհահատվածում կապալառու կազմակերպության կողմից այժմ կատարվում են հողային պաստառի վերականգնման, ջրահեռացման վաքերի և մետաղական խողովակների տեղադրման, ճանապարհային պատվածքի հիմքի շերտերի կառուցման, երեք կամուրջների մուտքերի և ելքերի […]

̰
«Լիդիան Արմենիա»-ի բողոքի հիման վրա քրգործ է հարուցվել խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ

16:06 16.08.2019

2019 թվականի օգոստոսի 14-ին Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի դատախազությունում որոշում է կայացվել խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի և 322-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին: 2019 թվականի օգոստոսի 14-ին գործը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն։ Գործի դատավարական նախապատմությունը հետևյալն է․ […]

̰
ԱՄՆ-ն 4.3 մլրդ դոլարով կկրճատի միջազգային օգնության ծախսերը. լրատվամիջոցներ

13:20 16.08.2019

Սպիտակ տունը մտադիր է ԱՄՆ-ի օգնության ծախսերը կրճատել ավելի քան 4 միլիարդ դոլարով, գրում է Politico-ն: Ըստ ԱՄՆ վարչակազմի աղբյուրների` համապատասխան նախագիծը պատրաստել է Սպիտակ տան բյուջեի գրասենյակը: Ըստ այդ փաստաթղթի` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծախսերը կկրճատվեն 2․3 միլիարդ դոլարով, իսկ Պետդեպարտամենտի կողմից իրականացվող միջազգային օգնության ծրագրերը չեն գերազանցի երկու միլիարդ դոլարը: Բյուջեի փոփոխությունները […]

̰
ՊԵԿ-ը կանխել է Իրանից Հայաստան «Մեթամֆետամին», «Մեթադոն» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածների տեղափոխման փորձը

12:23 16.08.2019

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Մեղրիի սահմանային անցակետ ավտոբուսով ժամանած ԻԻՀ քաղաքացու զբաղեցրած նստարանի նստատեղի տակից հայտնաբերել են 102.09 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգվածներ: Զննության […]

̰
Հայաստանում անշարժ գույքի գործարքներն աճել են, ընդ որում՝ մարզերի, ոչ թե Երևանի հաշվին. Փաշինյան

10:42 16.08.2019

2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գործարքներն աճել են 17.1 տոկոսով, 2019 թվականի հուլիսին՝ 2019 թվականի հունիսի համեմատ 10.3 տոկոսով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ամենաուրախալին այն է, որ 2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքներն աճել են 11.7 տոկոսով, […]

̰
Գյումրիի Գերցեն փողոցում շինաշխատանքները հասել են ասֆալտապատմանը

19:20 15.08.2019

Գյումրիում փողոցաշինական լայնածավալ աշխատանքները Գերցենի փողոցում հասել են արդեն ասֆալտապատմանը: Մոտ մեկ կիլոմետր երկարության և 7 մ լայնության փողոցը համարվում է երկրորդական, բայց քաղաքի երկու կարևոր` Շիրակացի և Վազգեն Սարգսյան փողոցները իրար կապող կարևոր հանգույց է: Գերցենն էլ անմասն չմնաց նախագծային թերություններից ու աշխատանքային սխալներից: Հիմա էլ փողոցում նախագծային փոփոխություններ են կատարվում, դրանք առնչվում են […]

̰
Գողություն Հացիկ գյուղի կարտոֆիլի դաշտերում

18:21 15.08.2019

Բերքահավաք՝ ժամանակից շուտ ու ոչ հողատիրոջ կողմից: Այսպես կարելի է անվանել այն, ինչ տեղի է ունեցել Հացիկ գյուղում: Ավելի պարզ՝ կարտոֆիլի դաշտում գողություն է եղել: Դաշտի մի հատվածն անհայտ անձը կամ անձինք քանդել են, գողոնը տարել: Հողի սեփականատերն ահազանգել է ոստիկաններին, որոնք էլ դաշտում հայտնաբերել են այն պարագաները, որոնք նախատեսված են եղել գիշերային բերքահավաքի համար: […]

̰
Ռուսական գազը մինչև տարեվերջ կհասնի Թուրքիա

15:35 15.08.2019

Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հայտնում է, որ «Թուրքական հոսք» նախագծի շրջանակներում մինչև 2019-ի տարեվերջ ռուսական գազը կհասնի Թուրքիա։ Ներկայումս գազատարի շինարարական աշխատանքները շարունակվում են Թրակիայի՝ Սև ծովի ափամերձ Քըյըքյոյ բնակավայրում։ Նշվում է, որ աշխատանքների 95 տոկոսն արդեն արված է։ Քըյըքյոյ բնակավայրում գազի տերմինալի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Այդ տերմինալն ապահովելու է […]

̰
5 տարի ժամկետով շահագործողի թույլտվություն «Օրիոն գրուպ» ՓԲԸ-ին

13:34 15.08.2019

Կառավարությունն այսօր 5 տարի ժամկետով շահագործողի թույլտվություն տրամադրեց «Օրիոն գրուպ» ՓԲ ընկերությանը «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու տարածքում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար: Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 200 հազար ԱՄՆ դոլար, կստեղծվի 50 նոր աշխատատեղ` միջինը 140 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ ղեկավար անձնակազմի համար՝ միջինը 200 հազար դրամ միջին աշխատավարձով:

̰
«Լիդիանն» արձագանքել է Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ եզրակացությանը

13:21 15.08.2019

«Լիդիան Ինթերնեյշնլը» հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. ««Լիդիան Ինթերնեյշնլը» հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ներկայացրել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման նպատակով «Earth Link & Advanced Resources Development» ընկերության կողմից իրականացված փորձաքննության եզրակացությունը, որը ՀՔԿ-ին էր տրամադրվել սույն թվականի օգոստոսի 7-ին։ Փորձաքննական եզրակացությունը հասանելի է հայերեն […]

̰
«Լիդիան»-ի փորձագետները պատրաստ են մեղմման 16 միջոցներից 15-ը կիրառել. ՔԿ նախագահ

11:26 15.08.2019

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը խոսել է Ամուլսարի շահագործման մասով փորձաքննության մասին ու ներկայացրել եզրակացությունը: «Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի թերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա: Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանի միջև որևէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի կոնցենտրացիայի ներթափանցում Սևանա լճի ավազան: Բայց այդ կոնցենտրացիայի համակցությունը […]

̰
Ջերմուկի և Ամուլսարի ստորգետնյա ջրերի միջև կապ չկա. Յուրա Իվանյան

18:58 14.08.2019

Ջերմուկի և Ամուլսարի ստորգետնյա ջրերի միջև կապ չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով Ամուլսարի գործով եզրակացության վերջնական արդյունքները, նշեց Քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը: Նա ընդգծեց՝ նույնիսկ երկրաշարժի դեպքում այդ ազդեցությունը կրած ջրերը չեն հասնելու Ջերմուկի տարածք: Իվանյանը հայտնեց, որ ուսումնասիրությունն իրականացրած փորձագետներին տրամադրվել են բոլոր ելակետային տվյալները՝ օբյեկտիվ եզրահանգումների հասնելու համար, ապա […]

̰
Քրեական հետապնդման հիմքեր չկան քրգործով վարույթի հետագա շարունակության համար. ՔԿ-ն՝ Ամուլսարի գործի մասին

18:51 14.08.2019

ՀՀ քննչական կոմիտեն այսօր մանրամասներ է ներկայացրել Ամուլսարի համալիր փորձաքննության վերաբերյալ: Լրագրողների հետ հանդիպմանը Քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը նախ` ներկայացրեց գործընթացի սկիզբն ու ընթացքը, տեղեկացրեց՝ փորձաքննության վերջնական տարբերակն այսօր արդեն հրապարակվել է: Քննչական խմբի ղեկավարը տեղեկացրեց՝ վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ քրեական հետապնդման հիմքեր չկան քրգործով վարույթի հետագա շարունակության համար, ապա մասնավորեցրեց՝ խոսքը […]

̰
Վրաստանում բացահայտվել է մեծամասշտաբ հանցավոր սխեմա

18:40 14.08.2019

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական վարչության ղեկավարի տեղակալ Միխեիլ Օնիանին հայտարարել է, որ մեծ չափերի հասնող հարկերից խուսափելու և անօրինական եկամուտն օրինականացնելու փաստերով հետաքննության շրջանակում բացահայտվել է մեծամասշտաբ հանցավոր սխեմա: «Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունն իրականացնում է արդյունավետ միջոցառումներ բանկային համակարգում հանցանքի կանխարգելման, բացահայտման նպատակով: Այս գործունեության շրջանակում հետաքննություն է սկսվել 9 քրեական գործով, քրգործ է […]

̰
Կենդանիների հիվանդությունների դեմ պայքարը ՍԱՏՄ անմիջական ուշադրության կենտրոնում է

17:43 14.08.2019

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի դաբաղի վերահսկողության ծրագրի (EuFMD) փորձագետ Կարսեն Փոթչին և նույն ծրագրի կենդանիների առողջության մասնագետ Բոուդա Վոսուղ Ահմադիին: Այս մասին տեղեկացնում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից: Հյուրերը ներկայացրել են Հայաստանում իրականացված՝ դաբաղի վերահսկման և այդ ոլորտում կարողությունների գնահատման ծրագիրն ու դրա ընթացքը: Կարսեն Փոթչը […]

̰
Չնայած «Սանիթեք»-ը վերջին ասուլիսին շատ անկեղծ էր, առաջիկայում կրկին հանդես կգա. հայտարարություն

16:41 14.08.2019

«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում կայացած զրույցին: ««Սանիթեք» ընկերությունը բազմիցս նամակներով դիմել է երկրի վարչապետին հանդիպելու և իրավիճակը ներկայացնելու խնդրանքով, սակայն բոլոր նամակները մնացել են անպատասխան: Ըստ երևույթին՝ քաղաքապետի արձագանքները բավարար էին: Ընկերությունը, հրավերի դեպքում, պատրաստակամ էր մասնակցելու երեկ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը, […]

̰
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ

15:00 14.08.2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է մի շարք արտահանող ընկերությունների ներկայացուցիչների և Export Armenia խմբի հիմնադիրների հետ։ Հանդիպման օրակարգում էին արտահանմանն առնչվող հիմնական խնդիրները, որոնց բախվում են հայ արտադրողները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Քննարկվել են ցամաքային ճանապարհով դեպի ԵԱՏՄ արտահանմանն առնչվող խոչընդոտները, մասնավորապես՝ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ժամանակ։ Հանդիպման […]

̰
Բացահայտվել են վարկային կազմակերպությունների կողմից խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքեր

12:45 14.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքացիներին վարկերի տրամադրման ծառայություններ մատուցող մի շարք կազմակերպությունների կողմից խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել 6 անձի: Քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ բնակչությանը վարկերի […]

̰
Շարմ Էլ Շեյխում ՀՀ քաղաքացիների հյուրանոցային ամրագրումների խնդիրը լուծվել է. Info travel

19:51 13.08.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շարմ Էլ Շեյխում 10 հոգուց բաղկացած հայ զբոսաշրջիկների խումբը հայտնվել էր փողոցում: Ըստ տարածված տեղեկատվության` զբոսաշրջիկների փաթեթները ամրագրել են Joy և Info travel ընկերությունները: Ավելի վաղ կապ էինք հաստատել Joy տուրիստական ընկերության հետ, որը հերքել էր, որ իրենցից փաթեթներ գնած հայերը հայտնվել են փողոցում: Քիչ առաջ SHANTNEWS.am-ի հետ զրույցում Info […]

̰
2018թ. ներդրված REX համակարգում արդեն գրանցվել է 90 ընկերություն

18:36 13.08.2019

2018 թվականին ներդրված REX համակարգում արդեն գրանցվել է 90 ընկերություն: Այս մասին հայտնում է կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Նշվում է, որ համակարգի շնորհիվ եվրոպական շուկա արտահանող ընկերությունները ազատվում են լրացուցիչ մաքսային վճարից: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.facebook.com/armgovernment/videos/1356764287815051/?v=1356764287815051

̰
Մոտ 50 պետություններ, կազմակերպություններ ցանկանում են համագործակցել ԵԱՏՄ-ի հետ. Սարգսյան

17:35 13.08.2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել Ղրղըզստանի լրատվամիջոցներից մեկին: Նա պատմել է, որ ԵԱՏՄ-ն երիտասարդ միավորում է, սակայն հեռանկարային: Սարգսյանի կարծիքով՝ կառավարություններն ավելի ու ավելի վստահությամբ են մոտենում այդ ինստիտուտին: «Մոտ 50 պետություններ, կազմակերպություններ ցանկանում են մեզ հետ կապեր հաստատել, ազատ առևտրի գոտիներ ստեղծել, համագործակցության հուշագրեր կնքել»,- ասաց Սարգսյանը: Տիգրան Սարգսյանն […]

̰
BACK_TO_TOP