TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+18.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Թաթուլ համայնքի ղեկավարն օգտագործել է պաշտոնեական դիրքը և չարաշահումներ կատարել

18:12 19.08.2019

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Արագածոտնի մարզային վարչության և Թալինի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք են բացահայտել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ […]

̰
Առանց ժողովրդի համաձայնության Ամուլսարը չի կարող շահագործվել. Նաիրա Զոհրաբյան

17:30 19.08.2019

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման խնդրին: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Առանց ժողովրդի համաձայնության՝ Ամուլսարը չի կարող շահագործվել: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քննարկել է Ամուլսարի շուրջ ստեղված իրավիճակը։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին և միայն ժողովուրդն է իրավասու կայացնելու նման կարևորագույն որոշումներ։ Ու […]

̰
Թիվ 17 հատուկ դպրոցի նախկին տնօրենն առանձնապես խոշոր չափի գումար և սնունդ է յուրացրել

17:13 19.08.2019

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափի յուրացում և խոշոր չափի խարդախություն կատարելու դեպքը: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում «Երևանի […]

̰
Ամուլսարի հարցով եզրակացությանս վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ. վարչապետ

17:00 19.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ այսօր առավոտվանից արդեն երեք քննարկում է ունեցել Ամուլսարի հարցով, լսել է բոլոր փաստարկներն ու հակափաստարկները: «Իմ եզրակացության վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ»,- գրել է Փաշինյանը:

̰
Դուք եք թույլ տվել, որ հանքը շահագործվի. ակտիվիստը՝ ԲՀԿ-ական պատգամավորներին

15:54 19.08.2019

Քանի դեռ ժողովուրդը ասում է՝ ո´չ, հանքը պիտի չշահագործվի: Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, որը միացել էր ԱԺ դիմաց ի պաշտպանություն Ամուլսարի ակցիա իրականացնողներին: «Մենք ասում ենք՝ ժողովրդի իշխանություն, ուրեմն՝ ժողովրդի տեսակետը, կարծիքը պետք է հաշվի առնվի: Սա միանշանակ է, այստեղ երկու կարծիք չի կարող լինել, ու քանի որ […]

̰
Վարչապետն առավոտյան պատկան մարմինների ներկայացուցիչների հետ քննարկել է Ամուլսարի հարցը. Կարապետյան

14:45 19.08.2019

ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան խորհրդակցություն է անցկացրել պետական պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի ծրագրին առնչվող մի շարք մանրամասներ: «Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների […]

̰
Վերին Լարսի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների բացթողնումն իրականացվում է ժ. 10։00-13։00-ն ընկած հատվածում

14:33 19.08.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ տրամադրված տեղեկատվության՝ պայմանավորված ընթացող շինաշխատանքներով և ելնելով եղանակային շոգ պայմաններից՝ Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների բացթողնումն իրականացվում է ժամը 10։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում։ «Նշյալ սահմանափակումը կպահպանվի առաջիկա օրերին։ Միևնույն ժամանակ նշենք, որ անցակետի ռուսական կողմում ներկայումս գոյացել է 1 կմ երկարությամբ մեքենաների հերթ (այդ թվում՝ մարդատար մեքենաներ), ինչը […]

̰
Վարչապետն ասել է՝ այս պահին հիմքեր չկան Ամուլսարի շահագործումը դադարեցնելու համար. Վլադիմիր Կարապետյան

14:21 19.08.2019

ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, բնապահպանների ու ակտիվիստների հետ Ամուլսարի հարցով հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպման ընթացքում որևէ եզրահանգման չեկան: SHANTNEWS.am-ը Կարապետյանին հիշեցրեց՝ բնապահպաններն ասում են, որ Փաշինյանը հայտարարել է՝ Ամուլսարը պետք է շահագործվի: «Վարչապետն ուրիշ բան է ասել: Նա ասել է, որ այս պահին հիմքեր չկան շահագործումը դադարեցնելու համար, չի […]

̰
Այն, ինչ ես լսեցի պարոն Փաշինյանից, ռացիոնալ չէր. ակտիվիստը վարչապետի հետ հանդիպման կեսից լքել է դահլիճը

13:10 19.08.2019

Ակտիվիստ Աննա Շահնազարյանը, որը Բաղրամյան 26-ում մասնակցում էր ՀՀ վարչապետի հետ Ամուլսարի հարցով ընթացող քննարկմանը, հանդիպման կեսից դուրս է եկել սրահից: Լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Վարչապետը երեսուն րոպե ներկայացնում էր գործընթացը, ներկայացնում էր, որ կառավարությունը փորձ է արել իրավիճակը ճշտելու, սակայն զեկույցը ու փաստերը շուռ տված ներկայացրել է իբր եզրակացություն Քննչական կոմիտեի կողմից, որն […]

̰
«Կոշտ» Brexit-ի դեպքում Մեծ Բրիտանիային թանկացումներ են սպառնում

15:28 18.08.2019

«Կոշտ» Brexit-ի դեպքում ( Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից առանց համաձայնագրի դուրս գալու դեպքում-խմբ.) այդ երկիրը կարող է մի շարք խնդիրների առաջ կանգնել: Այս մասին հայտնում է The Sunday Times-ը՝ վկայակոչելով կառավարական փաստաթղթերը։ Brexit-ի հնարավոր հետևանքների մասին փաստաթղթում նշվում է, որ Լոնդոնի կողմից Իռլանդիայի հետ սահմանի կոշտ վերադարձը կարող է լայնածավալ բողոքի ալիք բարձրացնել, ինչի հետևանքով կարող […]

̰
Ամուլսարի գործարկման հետևանքով առաջացած աղտոտումը հնարավոր է` հասնի Կեչուտի, Ջերմուկի խմելու ջրեր. բնապահպան

19:51 17.08.2019

«Եթե ասում են 800 մլն, մենք էլ ասում ենք մի քանի միլիարդ մարդկանց առողջությունը, բնության վնասը, մեր հարևանների միջազգային պահանջները»,- SHANTNEWS-ի տաղավարում  բնապահպան Նազենի Վարդանյանը Ամուլսարի հանքի գործարկման արդյունքում առաջացած վնասներն է թվարկում՝ հակադարձելով տնտեսական կորուստին, որը գուցե առաջանա, եթե կասեցվի հանքի գործարկումը: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը կոչ արեց,  որ […]

̰
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել վրացական ընկերության դեմ

18:40 17.08.2019

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել վրացական ընկերության դեմ: Այս մասին ասված է ԱՄՆ առևտրի նախարարության կողմից հրապարակված փաստաթղթում: Խոսքը մասնավորապես վերաբերում է Վրաստանի նավթաքիմիական և «Ավիատեխ» ընկերություններին, որոնք «փորձել են ապօրինի կեռրպով գնել ալյումինե խողովակներ և դրանք Մալայզիայի միջոցով կրկին արտահանել Իրան»: ԱՄՆ պատժամիջոցային ցուցակում  հայտնվել են նաև 15 ընկերություն Հայաստանից, Ռուսաստանից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, […]

̰
Մեր տուն են զանգել ու ասել` երեխաներդ տուն չեն գա, եթե շարունակես պայքարել. բնապահպան

18:30 17.08.2019

«Փակվել է Ամուլսարի ճանապարհը, բայց չի փակվում Զանգեզուրի ճանապարհը, ինչո՞ւ: Եթե մեզ համար կարևորը բնությունն է, ինչի՞ փակ չէ Զանգեզուրի պղնձամոլիբտենային, Ագարակի պղնձամոլիբտենային կամ Լոռու հանքավայրերի ճանապարհները, որոնք տարիներ շարունակ արդեն կեղտոտում են և այն տեխնիկայով, որով աշխատում են, հազարավոր անգամ ավելի վատն են: Ամուլսարի դեպքում ավելի նոր տեխնոլոգիաներ են օգտագործվում»,- SHANTNEWS.am-ի տաղավարում ՀՀ ԱԺ […]

̰
Միջանկյալ կարծիքս է, որ Ամուլսարի հանքը չպետք է բացվի. Վահագն Թևոսյան

18:22 17.08.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին և հայտնել, որ ուշադիր կարդացել է «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով փորձաքննության եզրակացության» (Էլարդի եզրակացություն) 3-րդ և 4-ր գլուխները: «Այս պահին արդեն ունեմ ձևավորված […]

̰
Մեր շահագրգռությունն այն չէ, որ մենք փող աշխատենք, այլ այն, որ դուք փող աշխատեք. Փաշինյան

17:55 17.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը՝ հանուն մարզի» ներդրումային համաժողովի ամփոփիչ ելույթի ժամանակ մի քանի արձանագրում արեց: Նա նշեց, որ Կառավարության հռչակած առաջնահերթություններից երեքի առումով էլ Կոտայքում որոշակի զարգացում կա: Նա ընդգծեց գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը: «Մեր շահագրգռությունն այն չէ, որ մենք փող աշխատենք, այլ այն, որ դուք փող աշխատեք: «Փող աշխատել» ասելիս նկատի ունեմ օրինական, […]

̰
Արդյո՞ք Ամուլսարի բողոքի ակցիաները քաղաքականացված են. բանավեճ SHANTNEWS-ի տաղավարում

16:44 17.08.2019

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը SHANTNEWS-ի տաղավարում Ամուլսարի հանքի շահագործմանն ուղղված բնապահպանների գործողությունների մասին խոսելիս նշեց,  որ բնապահպանների ազնիվ մղումներ մեջ չի կասկածում, բայց կան անհասկանալի հարցեր. «Բնապահպանները Ամուլսարի ճանապարհը փակեցին հեղափոխությունից հետո, էն դեպքում, երբ արդեն սարի կեսը քանդել են, ավազանն արդեն սարքել են, 458 մլն դոլար, եթե չեմ սխալվում, […]

̰
Ի՞նչ տեղի կունենա, եթե Ամուլսարի ծրագիրը մերժվի

16:00 17.08.2019

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը SHANTNEWS-ի տաղավարում նշեց, որ եթե Ամուլսարի հանքը չգործարկելու համար հիմք ու հակափաստարկներ չլինեն, այլ պարզապես որոշում կայացվի կասեցնելու, ապա գործը կքննվի միջազգային արբիտրաժում. «Նման արբիտրաժների կայացրած որոշումների տուգանքների համամասնություննները համակցելով, կարելի է ենթադրել, որ  Հայաստանի վրա կդրվի առնվազն, լավագույն դեպքում մոտ 700-750 մլն դոլարի տուգանք և […]

̰
Չարը խափանվեց. Փաշինյանը՝ չրի տուփը բացելու անհաջող փորձի մասին

15:24 17.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում շրջայց կատարեց տեղում կազմակերպված տաղավարներում: Նա ծանոթացավ հայ արտադրողների ներկայացրած արտադրանքին: Հայկական արտադրության չրերին ծանոթանալիս Փաշինյանը փորձեց բացել խնձորի չրի տուփը, սակայն փորձը չհաջողվեց. տուփը պատռվեց, չրերը թափվեցին: «Չարը խափանվեց»,- կատակեց նա, ապա հավելեց. «Հեշտ բացվողները ծանոթներին եք տալիս»:

̰
Կոտայքի մարզը շատ մեծ արդյունաբերական պոտենցիալ ունի. վարչապետ

14:55 17.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին։ Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կառավարության հարգելի անդամներ, Հարգելի մարզպետներ, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, Դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ, Հարգելի հյուրեր, Գործարարներ, ուրախ եմ ողջունելու ձեզ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» համաժողովում։ Ուզում եմ […]

̰
Ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններն իրականացվել են ոչ լիարժեք. ՀԲՃ-ն հրապարակել է Ամուլսարի հանքի 2018թ. տեսչական ստուգման եզրակացությունը

14:11 17.08.2019

Հայկական բնապահպանական ճակատը հրապարակել է 2018թ. տեսչական ստուգման ընթացքում Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների հանքավայրի ՇՄԱԳ-ի վերաբերյալ տրված եզրակացություն, որը ներկայացված է  ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, Երկրաբանական գիտությունների թեկնածու Դմիտրի Առաքելյանի կողմից: Դրանում մասնավորապես նշված է. 1. «Գեոթիմ»-ի կողմից ներկայացված ինժեներաերկրաբանական հորատանցքերի և խուզահորերի տեղադիրքերի և քանակների տվյալները բավարար հիմնավորում չեն կարող հանդիսանալ դատարկ […]

̰
Հայաստանի՝ ծնունդով իրանցի քաղաքացիներին բանկերը վարկ չեն տալիս. գործարարը դիմեց Փաշինյանին

13:50 17.08.2019

«Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի մասնակից գործարարներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց բանկային ոլորտում իրենց աշխատանքը խոչընդոտող մի խնդիր: Ծնունդով իրանցի գործարարը հետաքրքրվեց. «Բանկային պրոբլեմներ կան ծնունդով իրանցի հայերի համար: Ինչպե՞ս կարող եմ օգտվել պետական աջակցությունից, խիստ հետաքրքրված եմ գյուղատնտեսության ոլորտում աշխատանք սկսելու, զարգացնելու առումով, բայց պետական աջակցություն տվող բանկերի տեսակետից մենք […]

̰
Կոտայքի մարզը կարող է դառնալ տարածաշրջանի զբոսաշրջային կենտրոններից մեկը. մարզպետ

12:02 17.08.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը օգոստոսի 17-ին «Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ հայտարարեց՝ ներկայացվելու է  Կոտայքի մարզի ողջ տնտեսական ներուժը: Նա ներկայացրեց չորս հիմնական ուղղություն, որ նախանշել են՝ որպես մարզի տնտեսական զարգացման հայեցակարգային ուղղություններ, դրանք են՝ ադամանդագործությունը, վերականգնվող էներգետիկան, ինտենսիվ այգեգործությունն ու տեխնիկական գյուղատնտեսությունը, ինչպես նաև տուրիզմն ու հյուրընկալությունը: Պետրոսյանն ասաց, որ մշակվող ադամանդի հումքը ներմուծվում […]

̰
Պատահականությո՞ւն, թե՞ փաստերի միտումնավոր խեղաթյուրում. բնապահպանները` Ամուլսարի մասին

11:49 17.08.2019

«Պատահականությու՞ն, թե՞ փաստերի միտումնավոր խեղաթյուրում»: Այս վերտառությամբ գրություն և քարտեզ է տեղադրվել «Հայկական բնապահպանական ճակատ»-ի ֆեյսբուքյան էջում, որրտեղ բնապահպանները ուշադրություն են հրավիրում առկա փաստերի վրա: Գրության մեջ մասնավորապես ասված է. «Այս քարտեզն առկա է Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Լիդիանի կազմած փաստաթղթերում, որտեղ պարզ երևում է, թե որ ուղղություններով են տեղափոխվելու ստորերկյա ջրերը։ Քարտեզի վրա կարմիր սլաքներով […]

̰
Մեր խնդիրն է ստանալ հնարավորինս շատ արդյունք՝ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց. Փաշինյան

11:46 17.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ նշեց՝ Կոտայքի մարզն արդյունաբերական Հայաստանի ամենահզոր կենտրոններից մեկն է եղել: «Հրազդանը, Չարենցավանը, Աբովյանը իսկապես Խորհրդային Հայաստանի արդյունաբերական տանող ուժն են եղել, այդ ուժի անբաժանելի մասը: Այս հանդիպումը ևս մեկ առիթ է՝ արձանագրելու, որ մենք Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք իսկապես որպես արդյունաբերական երկիր: Սա […]

̰
Շուրջ 25 ներդրումային ծրագրեր են ներկայացվել. Կոտայքի մարզպետ

11:34 17.08.2019

«Այս ֆորումի ընթացքում շուրջ 25 ներդրումային ծրագրեր են ներկայացվել ու հիմնականում 4 ոլորտային ուղղություններով՝ զբոսաշրջություն, ադամանդագործություն, ինտենսիվ այգեգործություն և տեխնոլոգիական գյուղատնտեսություն, վերականգնվող էներգետիկա»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Մարզպետը նշեց, որ վերոնշյալ 25 ծրագրերն իրականացվել են վերջին մեկ տարվա ընթացքում և դրանց մի մասն արդեն մեկնարկել է, իսկ մյուս […]

̰
Բանանը վերացման եզրին է

22:03 16.08.2019

Կոլումբիան արտակարգ իրավիճակ է հայտարարել երկրում այն բանից հետո, երբ հայտնաբերվել են բանանը ոչնչացնող սնկեր: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Կոլումբիայում հողի մեջ հայտնաբերվել են Fusarium type 4 մարմիններ: Եթե չհաջողվի սնկերը վերացնել, ապա բանանի դեֆիցիտ է սպառնալու ամբողջ աշխարհին, քանի որ Լատինական Ամերիկան բանանի ամենախոշոր մատակարարն է: Կոլումբիայի գյուղատնտեսական ինստիտուտը հայտարարել է, որ արդեն […]

̰
Ի՞նչ են արել նախագահն ու վարչապետը Գյումրու գրավչությունը ներկայացնելու համար

20:50 16.08.2019

Գյումրին պատրաստվում է 2 մեծ իրադարձությունների, որոնց ընթացքում քաղաքն ընդունելու է հազարավոր հյուրերի: Խոսքը օգոստոսի 25-ին նախատեսված «Քաղաքի օր» տոնակատարության, նաև Անկախության տոնի մասին է, որի հիմնական միջոցառումներն այս տարի անցկացվելու են Գյումրիում: Նախապատրաստական ինչպիսի աշխատանքներ են տարվում, այս մասին այսօր լրագրողների հետ զրուցել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Հյուրատների ու հյուրանոցների հնարավորություններն են վերլուծում, […]

̰
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի հետ պայմանավորվելու Իրանի մտադրության մասին

19:11 16.08.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը մտադիր է նոր պայմանավորվածություններ ձեռք բերել ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի հետ նոր պայմանավորվածության Թեհրանին մղում են Վաշինգտոնի պատժամիջոցները: «Պատժամիջոցներն Իրանին բարիք չեն բերում»,- նշել է Թրամփը: Նշվում է, որ ավելի վաղ ամերիկացի նախագահը հայտարարել էր Իրանի հետ բանակցությունների պատրաստակամության […]

̰
Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 18 մլրդ դոլար. Forbes

19:00 16.08.2019

Օգոստոսի 14-ը դարձել է ամերիկյան արժեթղթերի բորսայի համար ամենավատ օրերից մեկը: 10 ամենահարուստ մարդիկ ավելի քան 18 մլրդ դոլար են կորցրել մեկ օրում: Այս մասին հայտնում է Forbes ամսագիրը: Նշվում է, որ ամենաշատը տուժել է թիվ մեկ միլիարդատեր Ջեֆ Բեզոսը: Նրա կարողությունը նվազել է 3.5 մլրդ դոլարով: «Ֆեյսբուքի» հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կորցրել է 3.2 մլրդ […]

̰
Հանրահավաք՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

18:19 16.08.2019

Ջերմուկում ընթանում է հանրահավաք՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: Ջերմուկցիները նշում են՝ պետք է պայքարել, կառավարությանը համոզել՝ հետ կանգնել Ամուլսարի հանքը շահագործելու մտքից: Հանրահավաքի մասնակիցներն անդրադարձան Քննչական կոմիտեի ներկայացրած փորձաքննությանը, նշեցին՝ որևէ գիտնական չի եկել, տեղում ուսումնասիրություն չի արել, փորձաքննությունը արվել է միայն թղթերով: «Ո´չ ներդրողներն են ապրելու այստեղ, ո´չ թույլտվություն տվողները, մենք ենք ապրելու, մեր […]

̰
BACK_TO_TOP