TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+11.91 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է գազի գինը

14:54 07.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել է գազի գինը: Փաշինյանի խոսքերով՝ կարևոր է, որպեսզի համաձայնեցված գինը չարգելակի հանրապետության տնտեսության աճի տեմպերը: «Սա իսկապես շատ կարևոր հարց է մեր հարաբերությունների համար, որովհետև կարծում եմ, որ այդ հարցը մենք քննարկում ենք նաև Եվրասիական տնտեսական միության […]

̰
Տնտեսության մեջ ստվերը փոքր ու միջին բիզնեսում է. ՊԵԿ նախագահ

14:26 07.06.2019

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը խորհրդարանում զրուցել է լրագրողների հետ՝ անդրադառնալով տնտեսության ոլորտում ստվերի դեմ պայքարին և դրա ծավալների կրճատմանը: Անանյանն ասել է, որ ստվերն այժմ ավելի շատ փոքր ու միջին բիզնեսում է, իսկ խոշոր բիզնեսի դեպքում դրա ծավալները չնչին են:

̰
Ներդրումները ոչ թե պակասել են, այլ պակաս են. Տիգրան Խաչատրյան

14:18 07.06.2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է, որ Հարկային օրենսգրքում երկու փոփոխություն կա, որոնք կարող են բարձրացնել ներդրումային գրավչությունը: «Դրանք շահութահարկի երկարաժամկետ նվազեցման և եկամտահարկի նվազեցման դրույթներն են: Գաղտնիք չէ, որ ցանկացած ներդրում արվում է շահույթ ստանալու ակնկալիքով: Մենք ասում ենք` եկամտահարկի մասով ներդրողի ծախսերն էականորեն նվազելու են: Ասում ենք նաև, որ շահութահարկի դրույքաչափերն են […]

̰
Հայաստանում արտահանմանն ուղղված ոլորտներում ներդրումները 4-4,5 անգամ քիչ են ներքին սպառման ոլորտներից

14:18 07.06.2019

Վերջին տարիներին Հայաստանի տնտեսության զարգացման միտումները անհանգստացրել են նրանով, որ արտահանմանն ուղղված ոլորտներում շահութաբերությունը շուրջ 40-50 տոկոսով ավելի ցածր է, քան երկրի ներքին սպառմանն ուղղված ոլորտներինը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի փոփոխությունները ներկայացնելիս նշեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։ Նրա խոսքերով՝ հետևանքն այն է, որ ներդրումները հոսում են դեպի շահութաբեր ոլորտներ, և իրավիճակն […]

̰
Հարկային օրենսգիրքը կփոխենք այնքան ժամանակ, մինչև ամբողջովին գոհ լինենք. ՊԵԿ նախագահ

13:37 07.06.2019

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ-ում այսօր անդրադարձել է Հարկային օրենսգրքի փոփոխություններին՝ նշելով, որ դա շարունակական գործընթաց է: «Եթե ինձ մնար, ես նոր Հարկային օրենսգիրք կգրեի»,- ասել է Դավիթ Անանյանը՝ նշելով, որ իրենք ստիպված են օրենսգրքում բարեփոխումենր անել այնքան ժամանակ, մինչև այն լինի ցանկալի տարբերակով:

̰
ՊԵԿ նախագահը մեկնաբանել է իր պաշտոնանկության մասին լուրերը

13:12 07.06.2019

Խորհրդարանում լրագրողները հարցեր են ուղղել Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին նրա հնարավոր հրաժարականի կամ պաշտոնանկության վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերի մասին: ՊԵԿ նախագահն ասել է, որ ինքը այդ մասին առաջին անգամ է լսում` ավելացնելով, որ ցանկացած դեպքում ինքը կմնա ոլորտում:

̰
Հայաստանը բանակցում է սեփական արբանյակ ունենալու վերաբերյալ․ Արշակյան

12:50 07.06.2019

Հայաստանը Հեռահաղորդակցային միջազգային միության անդամ է և իրավունք ունի գեոստացիոնար մակարդակում ունենալ ուղեծիր, և ունի այդ ուղեծիրը։ Այլ հարց է, որ այդ ուղեծրում Հայաստանը չունի արբանյակ։ Այս մասին Ազգային ժողովում այսօր հայտարարեց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ Նրա խոսքով՝ արբանյակ թողարկելու համար մեծ գումարային միջոցներ են անհրաժեշտ, և այդ ուղղությամբ բանակցություններ են տարվում մի քանի ուղղություններով։ […]

̰
Հայաստանն ու Բուղարիան նոր թափ կհաղորդեն երկկողմ համագործակցությանը

12:09 07.06.2019

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-բուլղարական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Նիկոլ Փաշինյանը կարևորել է բարձր մակարդակի հանդիպումները, որոնք կնպաստեն երկկողմ համագործակցության խթանմանը: Վարչապետը նշել է, որ երկու ժողովուդրների միջև առկա են ավանդական բարեկամական հարաբերություններ և […]

̰
Մեկնարկել է ՀՀ վարչապետի և Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենի հանդիպումը

11:12 07.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրեն Ահարոն Ահարոնի հետ: Վարչապետը կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացումը ու նշել, որ այդ բնագավառը ՀՀ կառավարության առաջնային ուղղություններից մեկն է: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության նպատակն է տնտեսության կառուցվածքում լոկոմոտիվ […]

̰
Ռեսուրսների տեսանկյունից աշխատանք պետք է տարվի օրենքի փոփոխությանը վերաբերող հարցերի ուղղությամբ. ՏՄՊՊՀ նախագահ

19:44 06.06.2019

«Իրականում ՏՄՊՊՀ-ն 6 անդամ ունի: Նրանցից 5-ը ներկայացվել է ՀՀ վարչապետի կողմից, որոնցից ԱԺ-ն ընտրեց 4-ին: Այսինքն` հանձնաժողովի դեռևս 2 անդամի համալրման խնդիր կա»,- «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում այս մասին ասել է նույն հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Նա հայտնել է, որ այդ երկու տեղերը, օրենքով սահմանված կարգով, պետք է համալրված լինեն մինչև հունիսի 30-ը: […]

̰
Գյումրիի «Սաստեքս» գործարանի տնօրինությունը խոստացած նոր աշխատանքային պայմանագիրը բանվորուհիներին չի ներկայացրել

19:30 06.06.2019

Գյումրիի «Սաստեքսի» կարող բանվորուհիների առջև այսօր՝ հունիսի 6-ին, դարձյալ գործարանի դռները փակվել են, նրանց չեն թողել ներս մտնել, այնինչ, այսօր պետք է վերանայվեին աշխատանքային պայմանագրերը, և նոր պայմաններով նորերն էին կնքվելու: Սա գործարանի տեխնոլոգները խոստացել էին հունիսի 3-ին: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։     Այսօր աշխատողներն իրենց սովորական աշխատանքային ժամին եկել էին, բայց […]

̰
Կարծում եմ՝ մեր հարաբերությունները զարգանում են օրինաչափ․ Փաշինյանը՝ Պուտինին

19:26 06.06.2019

«Առաջին անգամ մենք հանդիպել ենք մեկ տարի առաջ, և դրանից հետո բազմիցս հանդիպել ենք ու փաստացի խոսել ենք մեր համատեղ օրակարգի հնարավոր բոլոր հարցերի մասին։ Եվ ուզում եմ ասել, կարծում եմ, որ մեր հարաբերությունները զարգանում են օրինաչափ»,- այս մասին Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ երկու երկրների միջև հարաբերությունները ռազմավարական ու […]

̰
4 տարում մաքսային արտոնություններ ստացողները 550 մլն դոլարի ներդրում են արել Հայաստանում․ նախարար

17:20 06.06.2019

2015 թվականից ի վեր ներդրումային ծրագրերով կառավարությանն է դիմել և մաքսային արտոնություն ստացել 118 ընկերություն։ Այդ ընկերությունները հայտարարել են իրենց կողմից իրականացվելիք 1,2 միլիարդ դոլար ներդրումների մասին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նախարարի խոսքերով՝ այդ գումարները ոչ թե մեկ, այլ երեք-հինգ տարվա ծրագրեր են եղել։ Այդ ծրագրերով հայտարարվել է նաև […]

̰
Փաշինյան-Պուտին հանդիպումը կկայանա Կոնստանտինովյան պալատում

17:06 06.06.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով այժմ Սանկտ Պետերբուրգում է: Վարչապետը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին և հանդես է գալու ելույթով: Իսկ մինչ այդ, ըստ օրակարգի, Փաշինյանը Կոնստանտինովյան պալատում հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։  Հայտնի է, որ հանդիպումը տևելու է 30 րոպե: Հանդիպմանը ներկա են գտնվելու […]

̰
Նիկոլ Փաշինյանն արդեն Սանկտ Պետերբուրգում է

16:16 06.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում: Փաշինյանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում մասնակցելու է տնտեսական համաժողովի: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ անց Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հանդիպումը կտևի 30 րոպե, իսկ ժամը 21:00-ին Նիկոլ Փաշինյանը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:    

̰
Հաշվապահը խոշոր չափերի հասնող հափշտակություն է կատարել

15:32 06.06.2019

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՓԲ ընկերությունում առանձնապես խոշոր չափերով խարդախություն, յուրացում և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ընկերության առաջատար հաշվապահին: Նախնական քննության տվյալներով՝ «Էներգաչափ» ՓԲ ընկերության առաջատար հաշվապահը, հասանելիություն ունենալով և տիրապետելով ընկերության դրամաշրջանառության վերաբերյալ […]

̰
Ոստիկանները ապօրինություններ են բացահայտել Սյունիքի Խնձորեսկ գյուղում

15:16 06.06.2019

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում համայնքային սեփականություն հանդիսացող գույքը խաբեությամբ հափշտակելու դեպք բացահայտվեց։ Սյունիքի մարզի Խնձորեսկ բնակավայրի բնակիչը 2017 թվականի նոյեմբերին և 2018 թվականի հունվարին դիմել էր համայնքի ղեկավարին՝ համայնքային սեփականություն հանդիսացող խանութի և բաղնիքի շենքերի նկատմամբ […]

̰
Ոռոգման համար Սևանից ջրառ կկատարվի

13:16 06.06.2019

Այս տարի Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառի չափաքանակը սահմանվել է մինչեւ 170 մլն քմ: Այս մասին այսօր կառավարության նիստում հարց է բարձրացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Ջրառը նախատեսված է Արմավիրի, Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերի շուրջ 32 հազար հա հողատարածքների համար: Նախարարը նկատել է, որ այս տարի ձյունը, թեև քիչ էր, […]

̰
ՊԵԿ պարզաբանումն ավտոմեքենաների ներկրման վերաբերյալ

12:44 06.06.2019

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով վերջին շրջանում քաղաքացիներից ստացված ահազանգերին, պաշտոնապես հայտարարում է, որ ավտոմեքենաների ներկրման ժամանակ մաքսային մարմինների կողմից տրամադրված որևէ փաստաթուղթ չի կարող հիմք հանդիսանալ օրենքով նախատեսված՝ առանց հաշվառման համարանիշերի երթևեկելու հետևանքով խախտումները չարձանագրելու համար: Հետևաբար, թյուրիմացություններից խուսափելու նպատակով, ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին կատարել օրենսդրության պահանջները:

̰
Էկոնոմիկայի նախարարը խոսել է կարկուտից տուժածներին աջակցության մասին

12:31 06.06.2019

Կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին է պատասխանել Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա անդրադարձել է վերջին օրերին տեղացած կարկուտից տուժած գյուղացիական տնտեսություններին պետական աջակցության տրամադրման վերաբերյալ հարցին՝ նշելով, որ պետական աջակցությունը չպետք է գերազանցի 500 մլն դրամը, սակայն կոնկրետ աջակցության մասին կկարողանան խոսել ավելի ուշ, երբ հայտնի դառնան վնասի չափերը:

̰
Կատարում 2 տարվա շրջափակման ընթացքում ավելի քան 30 հազար ընկերություն է ստեղծվել

11:36 06.06.2019

2017թ.-ին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը խզեցին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ:

̰
Ի՞նչ է գենդերային բյուջեն. Ջանջուղազյանը՝ ազատ տնօրինվող դրամաշնորհի մասին

10:46 06.06.2019

Խորհրդարանում 2018 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ 2018 թ. բյուջեի՝ ազատ տնօրինվող դրամաշնորհային մասն ի՞նչ նպատակով է տնօրինվել: Ջանջուղազյանը խոսեց բյուջետային աջակցության դրամաշնորհներից կամ վարկերից, մեկնաբանեց՝ ինչ է դա: «Մենք ունենք չբավարարող դրամական միջոցներ՝ մեր գնահատականով բյուջեի եկամուտների և ծախսերի հարաբերակցության […]

̰
Ի՞նչ է նշանակում «Սևանա լիճը` որպես խմելու ջուր» պահպանելու օրինագիծը». SHANTNEWS-ի անդրադարձը

20:17 05.06.2019

SHANTNEWS.am-ն անդրադարձել է «Սևանա լիճը` որպես խմելու ջուր» պահպանելու օրինագծին: Մանրամասները` տեսանյութում:

̰
Ձյունաշողի ղեկավարի նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացվել ցորենի հատկացման գործընթացում յուրացման համար 

18:49 05.06.2019

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեղադրական դատավճռով ավարտվել է մատչելի գներով աշնանացան ցորենի սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրագործման ընթացքում Լոռու մարզի Ձյունաշող համայնքի ղեկավարի կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մասնավորապես՝ դատաքննությամբ հիմնավորվել է, որ 2015թ. հոկտեմբերի […]

̰
Անհրաժեշտության դեպքում Իրանը վճռական պատասխան կտա. Հասան Ռոհանի

18:23 05.06.2019

Թեհրանն ​​այլ երկրների հետ չի ձգտում հակամարտության, սակայն անհրաժեշտության դեպքում վճռական պատասխան կտա: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Կատարի էմիր Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցում: «Իրանը ձգտում է ամրապնդել տարածաշրջանում անվտանգությունը, այլ երկրներ կամ խոշոր ուժերի հետ բախման ցանկություն և ձգտում չունի, բայց եթե նրանք սխալներ գործեն, անպայման կհանդիպեն վճռական […]

̰
Կոմիտաս 15-ի շինարարությանն առնչվող քրգործ է հարուցվել

17:41 05.06.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից քաղաքապետարանը գրություն է ստացել, որից տեղեկանում ենք, որ քրեական գործ է հարուցվել Կոմիտասի պողոտայի 15 և 15/5 հասցեներում կառուցված բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման համար ձևակերպված ավարտական ակտի՝ ոչ իրավաչափ լինելու կասկածով (ՀՀ Քր. օր. 308-ի […]

̰
ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին

16:56 05.06.2019

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօրվա նիստում որոշում է կայացրել 10 մլն դրամով տուգանել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների և լիցենզիայի պայմանների պահանջները խախտելու համար: Հանձնաժողովի նիստում հայտարարվել է, որ 2019թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում նոր միացման գործընթացի վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած տեղեկատվության հավաստիության ստուգման նպատակով իրականացվել է […]

̰
Սիգի որսի թույլատրմանը երկար ժամանակ չի մնացել. նախարարի պարզաբանումը

16:50 05.06.2019

Այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե ինչ փուլում է սիգի որսը թույլատրելու նախաձեռնությունը: Հիշեցնենք, որ նախարարը, մեր հարցին ի պատասխան, դեռ մայիսի 10-ին ասել է, որ նման ծրագիր կա: Ըստ Գրիգորյանի` խոսքը 150 տոննա տրամադրելու մասին է: Ըստ պաշտոնական տվյալների՝ լճում սիգի արդյունագործական պաշարը 740 տոննա է, իսկ ընդհանուր պաշարը […]

̰
Սևանա լճում խեցգետնի պաշարների նվազման պատճառը նաև հիվանդությունն է եղել

16:36 05.06.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, այսօր անդրադառնալով Սևանա լճում խեցգետնի պաշարներին, ասել է, որ անկումը 3 հանգամանքով է պայմանավորված՝ գերորս, չինական խեցգետնորսիչների կիրառություն և հիվանդություն: Նախարարը դժվարացել է նշել հիվանդության անունը, բայց պնդել է, որ այն քանակի նվազման 3 հիմնական պատճառներից մեկն է: Հիշեցնենք, որ 2016 թվականի տվյալներով՝ Սևանա լճում խեցգետնի արդյունագործական պաշարները գնահատվում […]

̰
Մարմարիկի ջրամբարն այս տարի առաջին անգամ ամբողջությամբ լցվել է

15:54 05.06.2019

Մարմարիկի ջրամբարն այս տարի առաջին անգամ ամբողջությամբ լցվել է: Այս մասին տեղեկացնում է Ջրային կոմիտեն: Մարմարիկի ջրամբարը, որը  տեղակայված է ՀՀ Կոտայքի մարզի Արտավազ համայնքից 0.5 կմ հեռավորության վրա, Մարմարիկ գետի հունում,  ունի 55 մ բարձրությամբ պատվար, 24 միլիոն խ/մ ընդհանուր ծավալ և 23 միլիոն խ/մ օգտակար ծավալ: Այն վերականգնվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող […]

̰
BACK_TO_TOP