10:46 06.06.2019
Խորհրդարանում 2018 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ 2018 թ. բյուջեի՝ ազատ տնօրինվող դրամաշնորհային մասն ի՞նչ նպատակով է տնօրինվել:
Ջանջուղազյանը խոսեց բյուջետային աջակցության դրամաշնորհներից կամ վարկերից, մեկնաբանեց՝ ինչ է դա:
«Մենք ունենք չբավարարող դրամական միջոցներ՝ մեր գնահատականով բյուջեի եկամուտների և ծախսերի հարաբերակցության տեսակետից, այս միջոցներն օգտագործվում են չբավարարող մասը ֆինանսավորելու համար: Առաձնահատկությունը նպատակային ծրագրերից հենց այն է, որ ոչ թե կոնկրետ խումբ ծախսերի համար է, այլ պակասուրդը, ճեղքը լրացնելու համար: Սրանց տակ կոնկրետ ծախսեր չկան դրված»,- ասաց նա:
Ջանջուղազյանը նաև քաղաքականության միջոցառումներին անդրադարձավ, նշեց՝ որոշակի հանձնառություններ են ստանձնել որևէ ոլորտում քաղաքականության միջոցառումներ իրականացնելու համար, դրա կատարման աստիճանից կախված է դրամաշնորհային միջոցների հատկացումը: Նախարարն ընդգծեց՝ բյուջեում դրանք որպես ծրագիր նախատեսված չեն, բերեց օրինակ:
«Ասում ենք՝ ծրագրային բյուջետավորման ժամանակ «գենդերային բյուջե» հասկացությամբ մաս կունենանք: Հիմա, օրինակ, դա ներդրել ենք, դրա հետ կապված՝ չենք իմացել, թե ինչ պետք է անենք, քանի որ աշխարհում առաջինն էինք, որ պիտի անեինք: Ես պայմանական եմ ասում, այն ամբողջ գումարը, որ ուներ տարբեր բաղադրիչների համար հատկացումներ, որից պայմանական 800 հազարը գենդերային բյուջեի հետ էր կապված, դա չենք ստանա, քանի որ չենք արել որևէ գործողություն, իսկ մնացածը կստանանք, դրա համար ԵՄ գնահատող առաքելությունը գնահատել է, արձանագրել է, որ դա կատարվել է, էդ չափով հատկացումը տրվել է»,- նշեց նա:
Բագրատյանը հարցը կոնկրետացրեց՝ որքա՞ն ազատ տնօրինվող դրամաշնորհ է ստացվել այս տարի, Ջանջուղազյանը պատասխանեց, որ որևէ գումար այս տարի չի ստացվել, ստացվեր էլ, չէր կարող որևէ նպատակով օգտագործվել:
«Կան ողջամիտ կասկածներ, որ՝ ա՛յ, Ձեր ասած նպատակներով՝ «գենդերային ֆինանսավորում», կան դրամաշնորհներ՝ այլ նպատակներով օգտագործելու: Կասկածներ կային, որ պետք էր փարատել»,- ասաց Բագրատյանը:
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...
23:55 21.07.2025
2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...
23:52 21.07.2025
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանըՀուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...
23:49 21.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգիՆորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:44 21.07.2025
«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...
23:39 21.07.2025
Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմացԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...