12:00 01.05.2019
Apple կորպորացիան հայտնել է հասույթի և շահույթի եռամսյակային նվազման մասին: Ընկերությունը տեղեկացրել է նաև, որ 17%-ով նվազել է նաև iPhone-ի վաճառքը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Նշվում է, որ 2019թ. առաջին երեք ամիսներին շահույթը կրճատվել է 16%-ով` մինչև 11․56 մլրդ դոլար, իսկ հասույթը` 5%-ով` մինչև 58․02 մլրդ դոլար: Սա ավելի քան երկու […]
18:50 30.04.2019
Ապրիլին Գերմանիայում գործազուրկների թիվը 72 հազարով նվազել է՝ հասնելով 2,229 մլն մարդու: Այսպիսով, երկրում աշխատունակ, բայց աշխատանք չունեցող մարդկանց թիվը համեմատած մարտ ամսվա հետ, նվազել է 0,2 տոկոսով` հասնելով 4,9%-ի: Երկրում աշխատանքի հարցերով զբաղվող դաշնային գործակալությունը տեղեկացրել է, որ միացյալ Գերմանիայի պատմության մեջ սա տվյալ ամսվա համար ամենացածր ցուցանիշն է: Մարտ ամսին Գերմանիայում գործազրկության մակարդակը […]
18:10 30.04.2019
«Կարնեգի» հիմնադրամի գիտաշխատող Փոլ Ստրոնսկին մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը այն մասին, որ ԱՄՆ-ն Հայաստանին չի հատկացրել օգնություն թավշյա հեղափոխությունից հետո: «Փաշինյանը պետք է գործի անցնի և վերջ տա ԱՄՆ-ի հետ քաղաքականություն խաղալը: ԱՄՆ-ը քննադատել է Քոչարյանին և Սարգսյանին 2008 թվականին, ինչը հանգեցրեց «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին օգնության տրամադրման դադարեցմանը, քանի որ Հայաստանը չկարողացավ […]
16:18 30.04.2019
2019 թ. ապրիլի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%: ՀՀ Կենտրոնական բանկից հայտնում են, որ 2019 թ. մարտին գրանցվել է 0.1% գնաճ՝ որքան և նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էր, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը մնացել է անփոփոխ՝ կազմելով 1.9%: Նման կայուն վարքագիծ է ցուցաբերել նաև բնականոն գնաճը, որը մարտին կազմել է […]
15:24 30.04.2019
Հանրային ֆինանսների կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը, այսօր ԱԺ-ում «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» նախագծի քննարկումների ժամանակ ելույթ ունենալով, հարց առաջ քաշեց. «Վարչապետից իմացանք, որ, առանց համահարթ հարկման համակարգ ներդնելու, ստվերից դուրս են եկել 50 հազար աշխատատեղեր: Հետևաբար հարց. ի՞նչ տրամաբանությամբ ենք հիմնավորում այդ համակարգին անցումը, երբ, առանց այդ համակարգի, ստվերից դուրս են գալիս։ Երկրորդ […]
14:58 30.04.2019
Տնտեսագետ, «Այլընտրանք» ՀԿ նախագահ Թաթուլ Մանասերյանը Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին խոսելիս մի քանի առաջարկություն ներկայացրեց կառավարությանը, այդ թվում` հետևյալը. «Սահմանել շեմ, որը չպիտի հարկվի. ՀՀ-ն այն բացառիկ երկիրն է, որ նվազագույն աշխատավարձը, որը չի ներառում սպառողական զամբյուղը, պարենային կենսապահովման զամբյուղը, հարկվում է, պիտի խնդրեմ, որ այս հանգամանքը հաշվի առնվի, եթե ուզում ենք սոցիալական արդարության […]
14:56 30.04.2019
«Կառավարության ծրագրում հայտարարում ենք աղքատության դեմ ռազմավարական պայքարի մասին, մյուս ձեռքով ակցիզային հարկը բարձրացնում ենք, որից հետո անհնար է, որ ապրանքի գները չբարձրանան։ Քաղաքացին ավելի է աղքատանում։ Ո՞նց ենք համադրում այս ուղեգիծը, այստեղ, կարծում եմ, լրջագույն սխալ ենք թույլ տալիս»,- ԱԺ-ում Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ հանրային լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր […]
14:54 30.04.2019
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ևս այսօր ԱԺ-ում էր, մասնակցում էր Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ լսումներին: Ելույթ ունենալով՝ նա նշեց, որ պետք է տեղին օգտագործենք նախատեսվող փոփոխությունները: «Հարցերի հարցը, որ պետք է պատասխանենք, արդյո՞ք մենք ուզում ենք տեսնել, որ հարկային քաղաքականությունը ոչ միայն եկամուտներ ապահովող գործիք, այլև կատարելու է հիմնական գործառույթը, մակրոտնտեսական կառավարման կարևորագույն […]
13:50 30.04.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ապրիլի 30-ին՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, դիմեց հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին: Նախագծով առաջարկվում է շրջանառության հարկի շեմը թողնել անփոփոխ՝ 115 մլն դրամ: Նա հիշեցրեց՝ երկու անգամ օրենսդրական նախաձեռնություն է դրել շրջանառության մեջ, որ 115 մլն դրամի շեմը […]
13:22 30.04.2019
Երևանում այսօր առավոտյան մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Հայաստան են ժամանել Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Դիմավորման արարողությունից հետո վարչապետները անցել են հարցերի նեղ կազմով քննարկմանը: Բացման խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն […]
13:00 30.04.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին պետական հեռուստաընկերությամբ հեռարձակված իր ելույթում հայտարարել է, որ, չնայած ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, Իրանը կշարունակի նավթ վաճառել: Այս մասին հայտնել է Arab News-ը: «Իրանական նավթի արտահանումները զրոյական մակարդակի հասցնելու ԱՄՆ որոշում սխալ է, և մենք թույլ չենք տա, որ դա իրականություն դառնա ու գործարկվի: Առաջիկա ամիսներին ամերիկացիներն իրենք կտեսնեն, որ մենք կշարունակենք […]
11:57 30.04.2019
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Պողոսյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, խոսեց տնտեսության վրա դրանց հնարավոր ազդեցությունների մասին: Նախագծերի փաթեթով առաջարկվում է հնգաստիճան հարկման համակարգից անցում կատարել եռաստիճան հարկման համակարգի՝ հրաժարվելով, օրինակ, արտոնագրային հարկման ուղղությունից: «Բացառությամբ գործունեության 3 տեսակների, որոնք ուղևորափոխադրումների հետ են կապված, նախատեսում ենք տեղափոխել պետտուրքի համակարգ, առաջարկվում է այս համակարգը վերացնել, […]
11:22 30.04.2019
Այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումներ են Հարկային օրենսգրքում և կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծի վերաբերյալ: Սա 7-րդ գումարման ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի առաջին լսումներն են: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նախ հորդորել է. «Կխնդրեմ, որ հարցերն ու ելույթները լինեն թեմայի շրջանակներում, չենք մոռանում՝ ինչի համար ենք հավաքվել, քննարկում ենք Հարկային օրենսգիրքն իր փոփոխություններով»: Այնուհետ […]
10:59 30.04.2019
Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Միության կազմավորումից հետո այն 17-րդն է: Մասնակցության համար Հայաստան են ժամանել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հայաստանը խորհրդի նիստում կներկայացնի ՀՀ վարչապետ […]
20:00 29.04.2019
Կառավարությունը Շիրակի մարզպետարանին վթարային ու ամրացման ենթակա շենքերի ցանկ կազմելու հանձնարարական է տվել: Այդ ցանկում ընդգրկվել են մարզի միայն այն վթարայինները, որոնց տեխնիկական վիճակի մասին ուսումնասիրություններում կա 4-րդ աստիճանի վթարայնության մասին եզրակացություն, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Առանձնացվել են այն շենքերը, որոնք 4-րդ կամ 3-րդ աստիճանի վթարայնության են: Այդ ցանկում 9 շենք է ընդգրկվել` դրանցից մեկն […]
19:50 29.04.2019
2018 թվականին ռուսական «Գազպրոմ» էներգետիկ հսկա ընկերության եկամուտը կազմել է 22,6 միլիարդ դոլար, ինչը 104 տոկոսով ավելի է, քան նախորդ՝ 2017 թվականի արդյունքը։ Ընդ որում՝ հասույթը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է ընդամենը 29 տոկոսով։ Այս մասին հայտնի է դառնում ընկերության ֆինանսական զեկույցներից։ Ստացվում է, որ եկամուտն ավելի կտրուկ է աճել, քան հասույթը։ Սակայն սա պայմանավորված […]
18:43 29.04.2019
Մշակվում է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագծի փաթեթը: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել հնարավորինս արագ և արդյունավետ: Փաթեթը պատրաստ լինելուն պես կներկայացվի Կառավարություն՝ վարկային միջոցներ ներգրավելու համար, տեղեկացնում են քաղաքապետարանից: Կենսապահովման ոլորտի ընկերությունները վթարները վերացնելուց հետո չեն շտապում վերականգնել քանդված հատվածները, տեղադրված չեն նաև հուշող ցուցատախտակներն ու նշանները: […]
17:53 29.04.2019
ԱՄՆ կողմից Իրանի վրա ճնշման ուժեղացման դեպքում Ռուսաստանը շահեկան վիճակում կարող է հայտնվել: Այս մասին գրում է Bloomberg-ը: Հաղորդվում է, որ Իրանի նկատմամբ նավթի արտահանման հարցում ԱՄՆ ճնշումները կարող են հանգեցնել Սիրիայում Իրանի Իսլամական Հանրապետության ազդեցության նվազմանը, ինչը հակառակ ազդեցություն կունենա Ռուսաստանի պարագայում, ավելին, ՌԴ-ն կարող է մերձավորարևելյան շրջանում դոմինանտ դեր ստանձնել նավթի արտահանման ոլորտում: […]
17:26 29.04.2019
ՀԱՕԿ-ը ձեռնարկելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցները, ինչպես արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀԱՕԿ-ին պատճառված հնարավոր վնասների վերականգնման, այնպես էլ, որպես «Լեռնատուր» ՍՊԸ-ի մասնակից՝ հնարավոր վնասների վերականգնման ուղղությամբ: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից (ՀԱՕԿ): «Մասնավորապես, 2017թ. ապրիլ-մայիս ամիսներին Ծաղկաձորի ճոպանուղու հավատարմագրային կառավարիչ «Լեռնատուր» ՍՊԸ գլխավոր տնօրենը տեղյակ է պահել ՀԱՕԿ-ին, […]
15:36 29.04.2019
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է «Սպայկա» ընկերության սեփականատեր և տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանների բողոքի քննությունը ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, Դավիթ Ղազարյանը ևս մասնակցում է նիստին: Նախորդ նիստին Ղազարյանի պաշտպանները բողոքը ներկայացրել էին մասամբ: Այսօր` մինչև ընդմիջումը, նրանք շարունակել են ներկայացնել բողոքի հիմնավորումները։ Պաշտպանները միջնորդել են կալանքը փոխել գրավով, […]
13:12 29.04.2019
Ապրիլի 28-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից: Համայնքներում առկա խնդիրների քննարկման նպատակով` նախարարը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ, հանդիպումներ է ունեցել Ուրցաձոր, Արարատ, Այգավան, Վանաշեն, Եղեգնավան, Նարեկ, Այգեստան, Նորաշեն, Ռանչպար, Ղուկասավան, Նոր Խարբերդ, Հայանիստ համայնքների ղեկավարների […]
11:40 29.04.2019
«Արարատցեմենտ» ՓԲԸ տնօրենների խորհուրդը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հաշվի առնելով այն հանգամանքը որ «Արարատցեմենտ» գործարանի հետ կապված քննարկումներն առ այս պահը չեն դադարում, հարկ ենք համարում ևս մեկ անգամ անդրադառնալ ստեղծված իրավիճակին: Հերթական անգամ ստիպված ենք անդրադառնալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հերյուրանքներին: Օրեր առաջ ԱԺ-ում «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում […]
11:34 29.04.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Ծաղկաձորի Ճոպանուղու (Ճոպանուղի) վերակառուցման նպատակով ՀՀ կառավարության 22.04.2004թ. թիվ 679-Ա որոշմամբ «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ի ակտիվների կազմից առանձնացվել են Ճոպանուղու առաջին, երկրորդ և երրորդ կայանները, և հանձնվել ՀՀ ԿԱ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին, որն էլ իր հերթին նշված […]
19:45 27.04.2019
2018թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում իրականացվել է 422 302.0 մլն դրամի շինարարություն: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից: Շինարարության վրա ծախսված միջոցներից 119 983.1 մլն դրամը հատկացվել է պետական բյուջեից, 81 881.9 մլն դրամը՝ միջազգային վարկերից, 6 416.4 մլն դրամը՝ համայնքների միջոցներից, 7 863.5 մլն դրամ՝ մարդասիրական օգնության միջոցներից: 183 274.6 մլն դրամ հատկացվել […]
18:20 27.04.2019
ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն տեղեկացնում է, որ 2019թ. հունվարի 1-ի դրությամբ գյուղատնտեսական կենդանիների ամենամյա համատարած հաշվառումն անցկացվել է հանրապետության բոլոր տնտեսություններում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից (ՀՀ մարզպետարանների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ): Գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունների ցուցանիշները հավաքագրվել են վիճակագրական հաշվետվությունների միջոցով: Գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման տվյալների արժանահավատության գնահատման նպատակով 2019թ. փետրվարին «Արմստատի» կողմից […]
16:38 27.04.2019
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր Աշտարակի քաղաքային զբոսայգում որդու հետ մասնակցել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման շրջանակում անցկացվող «Իրազեկ քաղաքացի» թեմայով քննարկմանը: Նախարարը շնորհավորել է ներկաներին օրվա կապակցությամբ և նշել, որ Հայաստանի ժողովուրդը 2018 թվականի ապրիլին իրեն իրական քաղաքացու նման դրսևորեց: «Հայաստանում տարիներ շարունակ իշխանությունը ձևավորվում էր ոչ ժողովրդի կամքով, այն դեպքում, երբ ժողովուրդն է […]
16:33 27.04.2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ՀՀ քաղաքացու օրը նշում է Արմավիրի մարզում: Արմավիրի քաղաքային զբոսայգում նախարարը մասնակցեց «Իրազեկ քաղաքացի» խորագրով հանրային քննարկմանը և ԱԺ պատգամավորների հետ միասին պատասխանեց մարզի բնակիչներին հուզող հարցերին՝ գյուղատնտեսական վարկերից մինչև արդարադատության խնդիրներ. «Մենք բազմիցս ենք խոսել էն մասին, որ տնտեսական հեղափոխությունը և տնտեսական զարգացումը, որոնք փոխկապված երևույթներ […]
16:14 27.04.2019
«Ապրանքների և ծառայությունների կեղծման հակազդեցության արդի ասպեկտները» թեմայով այսօր «Բիզնես-Դիալոգ» և «Բիզնես նյուզ» ընկերությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել միջոցառում: Նպատակը ևս մեկ անգամ բարձրաձայնել է ապրանքների ու ծառայությունների որակի կեղծման խնդիրը, որին այսօր բախվում են բազմաթիվ ընկերություններ: ՌԴ որակի ակադեմիայի նախագահը հիշում է, թե ինչպես 45 տարի առաջ Հայաստանում ստացավ իր առաջին դասը որակի մասին: […]
15:41 27.04.2019
ՀՀ ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված հսկողության նոր գործիքակազմ, ինչի շնորհիվ 20 անգամ բարձրացել է մտավոր սեփականության իրավունքի օբյեկտների ապօրինի օգտագործման դեմ ուղղված միջոցառումների արդյունավետությունը և թիրախավորման ճշգրտությունը: Ազատ առևտրում ազնիվ մրցակցության խթանման և մտավոր սեփականության իրավունքի լիարժեք պաշտպանության նպատակով ՊԵԿ-ը իրավատերերին հորդորում է […]
15:37 27.04.2019
Ադրբեջանի պարենային անվտանգության գործակալությունը որոշել է սահմանափակել Ռուսաստանից հավի ու այդ թռչնատեսակի մսի ներմուծումը։ Դրա պատճառն այն է, որ գործակալության հաղորդագրության համաձայն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ռուսական թռչնամսի մեջ հայտնաբերել է «Նյութասլ» հիվանդության հարուցիչներ։ Սրա արդյունքում գործակալությունը որոշել է ժամանակավորապես արգելել թռչնի ու դրա մսի ներմուծումը Ռուսաստանի կազմի մեջ մտնող Չեչենական Հանրապետությունից ու Ստավրոպոլի շրջանից։ Ավելին, […]