Մեր երկրի հարստությունը բաղկացած է բոլորիս ունեցած հարստության հանրագումարից. Զեյնալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+26.09 oC

Մեր երկրի հարստությունը բաղկացած է բոլորիս ունեցած հարստության հանրագումարից. Զեյնալյան

16:38 27.04.2019

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր Աշտարակի քաղաքային զբոսայգում որդու հետ մասնակցել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման շրջանակում անցկացվող «Իրազեկ քաղաքացի» թեմայով քննարկմանը:

Նախարարը շնորհավորել է ներկաներին օրվա կապակցությամբ և նշել, որ Հայաստանի ժողովուրդը 2018 թվականի ապրիլին իրեն իրական քաղաքացու նման դրսևորեց:

«Հայաստանում տարիներ շարունակ իշխանությունը ձևավորվում էր ոչ ժողովրդի կամքով, այն դեպքում, երբ ժողովուրդն է երկրի տերը և նա է որոշում՝ ովքեր են ծառայելու իրեն՝ որպես կառավարիչներ: Մեկ տարի առաջ, երբ ժողովուրդը ոտքի կանգնեց, իշխանափոխությունը եղավ սահմանադրական ճանապարհով, որևէ իրավունք չխախտվեց: Սրանով է դրսևորվում մեր քաղաքացու արժեքը»,- ասել է նախարար Զեյնալյանը և հիշեցրել ընդվզումների ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացու դրսևորած վարքագիծը, որի ընթացքում ոչ մի ծառի ճյուղ չի կոտրվել, որևէ ավտոմեքենա չի վնասվել:

Նախարարի համոզմամբ` սա է քաղաքացու վարքագիծը, սա է երկրի տիրոջ վարքագիծը, սա է այլոց իրավունքները հարգող մարդու վարքագիծը:

«Մենք սիրում ենք մեր երկիրը, մենք ուզում ենք, որ այն հարուստ լինի, մեր երկրում լինի աշխատանք, որովհետև մենք նաև աշխատանքով ենք երջանիկ»,- նշել է նախարարը և կարևորել հեղափոխության շարունակականությունը՝ դա կապելով քաղաքացու գիտակցության հետ:

Ըստ նրա, երբ ասում ենք «Մենք ենք տերը մեր երկրի», նշանակում է՝ ամեն հարցում է այդպես:

«Եվ մեր երկրի հարստությունը բաղկացած է բոլորիս ունեցած հարստության հանրագումարից: Եթե մենք լավ քաղաքացիներ ենք, ուրեմն պետք է մեր հարստանալով հարստացնենք ընդհանուրը, որը մասնագիտական շրջանակում կոչում են համախառն ներքին արդյունք: Եթե մեր երկրում կառավարիչները կարողանան ապահովել ազատ մրցակցություն, ինքնադրսևորվելու և իրացվելու հնարավորություն, ապա մեզնից յուրաքանչյուրը պետք է օգտվի դրանից: Իսկ մենք որդեգրել ենք այդ քաղաքականությունը»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ հավաստիացնելով, որ Հայաստանում այլևս չեն լինելու անօրինական ընտրություններ:

Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո քաղաքացուն ծառայող իշխանավորներն ապահովել են ազատ, արդար, թափանցիկ ու հավատ ներշնչող ընտրություններ, որի շարունակականությունը ևս ապահովվելու է:

«Մենք մարտահրավեր ենք նետել կոռուպցիային, հովանավորչությանը: Հայաստանում չպետք է լինեն արտոնյալներ: Հայաստանը մեր տունն է, իսկ մենք՝ որպես տանուտեր, պետք է ամենալավը ծառայենք մեր ընտանիքին»,- եզրափակել է արդարադատության նախարարը՝ կրկին շնորհավորելով բոլորին Քաղաքացու օրվա կապակցությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է՝ երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը

13:29 19.06.2025

Հայտնի է՝ երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը

2025 թվականի հունիսի 24-ին` առավոտյան ժամը 9։00-ից, մեկնարկում է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Խնդրում ենք լինել ուշադիր, քանի որ haytru.emis.am կայքը, որը նախատեսված է ռուսերենով ուսուցման դասարաններում հայտարգման համար, այս փուլում չի գործելու։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այս փուլում հայտագրվող երեխաների միջին թիվը 15000 է, սակայն […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ ճանապարհի շինարարությունը ավարտված է

13:22 19.06.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ ճանապարհի շինարարությունը ավարտված է

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունը ավարտված է, շուտով այն կգծանշվի ու կկահավորվի ճանապարհային նշաններով»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից․ Ավինյան

13:17 19.06.2025

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել մայրաքաղաքից, որին կից գրել է. «Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից՝ վերականգնելով քաղաքային տեսքն ու ձևավորելով ավելի մաքուր և հարմարավետ միջավայր»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Էրեբունի վարչական շրջանում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. փողոց նայող պատուհանները փակ պահել

13:12 19.06.2025

Էրեբունի վարչական շրջանում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. փողոց նայող պատուհանները փակ պահել

Հունիսի 19-ին՝ ժամը 23:00-ից հունիսի 20-ը՝ ժամը 05:00-ն, Էրեբունի վարչական շրջանում, Արցախի փողոցում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...

ԿԳՄՍ փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են համագործակցության հնարավորությունները

13:06 19.06.2025

ԿԳՄՍ փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն Դը Մյույզերին: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է դեսպանի այցը նախարարություն՝ կարևորելով բարեկամական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև: Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները կրթության, մշակույթի […] ...

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

12:59 19.06.2025

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 19-ի ցերեկը, 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 19-ի ցերեկը, 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին կեսօրից հետո առանձին […] ...

BACK_TO_TOP