14:14 04.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ բեմ բարձրացավ՝ արձագանքելու նախորդած ելույթին: Վարչապետին դուր էր եկել գործարար Փիթեր Նազարյանի կիրառած «գործավոր» բառը: «Շատ է խոսվում արևելահայերենի և արևմտահայերենի մասին, արևմտահայերենը պահպանելու և պաշտպանելու մասին: Ես կարևորում եմ այն տնտեսական տերմինաբանությունը, որ օգտագործում ենք: Ձեր խոսքից հասկացա, որ «գործավոր» […]
13:57 04.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-ին «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ արձագանքեց մեկ տարով տրվող վարկերի ժամկետի երկարաձգման վերաբերյալ քննարկումներին: Վարչապետը հայտնեց, որ կառավարությունում մեկ տարով տրվող վարկերի մասին մի քանի անգամ քննարկում է եղել: «Եթե անկեղծ ասեմ՝ փաստարկները շատ լավ չեմ հիշում, բայց այդ մի քանի անգամվա քննարկմանը մեր […]
13:26 04.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզի «Արարատ Գրուպ» ջրերի գործարան` ծանոթացել վերջինիս գործունեությանն ու առաջիկա ներդրումային ծրագրերին: Վարչապետին տեղեկացվել է, որ գործարանն արտադրում է ջուր, հանքային ջուր և քաղցրահամ գազավորված ըմպելիքներ: 2007 թվականից մինչ օրս գործարանում կատարվել է 40 մլն դոլարի ներդրում, այն ակտիվ գործունեության փուլ է մտել 2014 թվականից: Արտադրանքի 80 տոկոսն արտահանվում […]
13:01 04.05.2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային ծրագրերի բիզնես համաժողովի ժամանակ ուշադրություն հրավիրեց մի քանի կարևոր հարցերի վրա, հորդորեց մտածել այդ հնարավորությունների շուրջ: Նախարարը նշեց՝ Արարատի մարզում առկա է շատ հետաքրքիր հաշվեկշռվածություն՝ գյուղատնտեսության, արդյունաբերական գործունեության և տուրիզմի զարգացման: Դա ծառայությունների այն բնագավառն է, որ իրենք տեսնում են որպես […]
12:41 04.05.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ նշեց՝ մարզերում գործարար համաժողովների անցկացումն արդեն ավանդույթ է դառնում, և դա տնտեսական համագործակցության ակտիվացման լավագույն միջոցներից է: «Այն հնարավորություն է ընձեռում գործարարներին ծանոթանալ մարզերի տնտեսությանը, տնտեսվարման պայմաններին, ներդրումների հնարավորություն է տալիս՝ հաստատելով գործարար կապեր ամենատարբեր ոլորտներում: Նմանատիպ հարթակների ստեղծումը կնպաստի ՀՀ-ում […]
12:16 04.05.2019
Էստոնիայի Կենտրոնական բանկում պահվում է ոսկու ընդամենը 1 սալիկ՝ 11 կիլոգրամ զանգվածով: Այն 97 տարվա վաղեմություն ունի: Այս մասին երկրի Կենտրոնական բանկի կազմավորման հարյուրամյակի առիթով ունեցած հարզացրույցում հայտնել է ԿԲ ներկայացուցիչ Ֆաբիո Ֆիլիպոցին։ Նա նշել է, որ էստոնական ոսկու պահուստն ամբողջությամբ 256 կիլոգրամ է, և դրա մեծագույն մասը պահվում է Նյու Յորքում՝ մասնավոր բանկերից մեկում, […]
12:03 04.05.2019
Մարտին լրացել է այն ժամկետը, որ Բրազիլիան միջազգային պայմանագրով տպում էր Վենեսուելայի ազգային տարադրամը՝ բոլիվարը։ Բրազիլիան այսուհետ որոշել է չտպել այդ տարադրամը։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Բոլիվարների տպումն իրականացվում էր անդրազգային ընկերության միջոցով` 2018 թվականին կնքված պայմանագրով։ Սակայն որքան էլ տպեին բոլվարները, այն չէր բավականացնում Վենեսուելային, քանի որ հիպերինֆլյացիայի (փողի գնի կտրուկ ու […]
11:58 04.05.2019
«Այսօր մեր հիմնական խնդիրն այն է, որ նախկինից եկած շատ իներցիոն գործընթացներ մեզ խանգարում են: Մարդիկ երբեմն չեն ուզում հավատալ իրենց տեսածին, երբեմն չեն ուզում հավատալ իրենց լսածին, շարունակում են երբեմն ունենալ համաձայնությունների, դաբրոների կարիք, և տնտեսական որևէ ներդրման ցանկություն ունեցող մարդկանց 90 և ավելի տոկոսը ուզում է անձամբ հանդիպել և համաձայնեցնել իր գործողությունները երկրի […]
17:40 03.05.2019
Այսօր` հունվար-ապրիլ ամիսների աշխատանքն ամփոփելու ժամանակ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է այն հայտարարությանը, թե 50 հազար նոր աշխատատեղ է բացվել: Լրագրողները հետաքրքրվել են՝ խոսքը նոր բացվածների մասի՞ն է, թե՞ նաև ստվերից դուրս եկածների: «50 հազարի մասին շատ է խոսվել: Դա ունի իր բացատրությունը. վիճակագրությունը չի կարող տարբերել՝ էդ աշխատատեղը, որ […]
13:24 03.05.2019
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեղադրական դատավճռով ավարտվել է ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման գործընթացում Լոռու մարզի Միխայլովկա համայնքի ղեկավարի կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: […]
12:27 03.05.2019
Այսօր` հունվար-ապրիլ ամիսների աշխատանքն ամփոփելու ժամանակ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է, որ 2.7 մլրդ ներդրումային ծրագրեր կան: Օտարերկրյա ներդրումները որքա՞ն են կազմել վերջին մեկ տարվա ընթացքում, հարցրել են լրագրողները նախարարին. «Եկեք սպասենք Վիճակագրական ծառայության տվյալներին՝ ըստ ոլորտների: Եկեք հիմա ես չասեմ», – ասել է Խաչատրյանը: Ինչ վերաբերում է համակարգային փոփոխություններին, […]
12:17 03.05.2019
Այսօր` հունվար-ապրիլ ամիսների աշխատանքն ամփոփելու ժամանակ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է ավտոմեքենաների մաքսատուրքի հարցում առաջացած խնդիրներին: Շատ է ասվել այն մասին, որ ԵԱՏՄ շուկայի օրենսդրական կարգավորումների հետևանքով ներմուծվող մեքենաների արժեքն առնվազն 8 անգամ թանկանալու է: Արդյոք Հայաստանը չի՞ կարող դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողով, որպեսզի մաքսատուրքերն առայժմ չբարձրանան: «Վարչապետն ասել է՝ […]
11:22 03.05.2019
Հայաստանում ծառայությունների ոլորտն առաջին եռամսյակում գրանցել է ավելի քան 17 տոկոս տնտեսական աճ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ սրա վրա հատկապես ազդել են ֆինանսական ծառայությունները՝ աճել են բանկերի, վարկային կազմակերպությունների ծառայությունների տրամադրումները։ Զգալի աճ է եղել նաև զբոսաշրջային ոլորտում։ Այս երկու գործոններն են, որ ազդել են […]
11:21 03.05.2019
Այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասուլիս է հրավիրել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Խոսվել է տարվա առաջին 4 ամիսներին կատարված աշխատանքների և առաջիկա անելիքների մասին: «Մենք ունեցել ենք 6.5 տոկոս տնտեսական աճ: Տնտեսության մեջ բարձրանում է ֆինանսական միջնորդության դերը: Հանգստի և զբոսաշրջության ցուցանիշները ևս կայուն աճ ունեն», – ասել է Խաչատրյանը: Ինչ վերաբերում է […]
19:18 02.05.2019
Մինչ եվրոպական երկրների կառավարությունները մտածում են պլաստիկ թափոններից ազատվելու նոր մեթոդների մասին, Թաիլանդն ու Վիետնամը գործնական քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ: Ասիական երկրներում, ինչպես հայտնի է, այս առումով վիճակը բավական լուրջ է: Վիետնամը, օրինակ` աշխարհում չորրորդն է օվկիանոսը պլաստիկով աղտոտելու ցուցանիշով, իսկ պլաստիկն ազդում է ոչ միայն շրջակա միջավայրի, այլև մարդկանց առողջության վրա: Բազմաթիվ եվրոպական […]
17:30 02.05.2019
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվեց և ընդունվեց «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դրանով նախատեսվում է ֆինանսական համաներում մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի դեպքում: «Նախատեսվում է վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150.3-րդ […]
15:34 02.05.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է դրված «ՀՀ Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղինակն ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանն է: Խոսքը վերաբերում է խոշոր եղջերավոր անասունների հարկման ռեժիմին: «Երբ ձևավորվեց մեր հանձնաժողովը, հանդիպումներ սկսեցինք տարբեր գյուղացիական տնտեսությունների հետ: Մի բան ակնհայտ էր, մեզ պատմեցին տոհմային անասնաբուծությամբ զբաղվող տնտեսությունները, որ տարիներ շարունակ պետական […]
14:05 02.05.2019
Հայկական օրենսդրության գործող կարգավորումներով սողանցք է թողնված, որը թույլ է տալիս տեղական «արտադրության» ջարդոնը արտահանել, ինչը վտանգավոր է երկրի տնտեսության համար։ Սակայն վերամշակող ընկերությունները պնդում են, որ իրենք գնում են բոլոր տեսակի ջարդոնները և կարող են ապահովել, որ դրանք վերամշակվեն ու ստանան նորմալ արտադրանք։ Կառավարությունում այսօր քննարկվում է ջարդոնի արտահանման վրա նույնպես տուրք սահմանելու հարցը։ […]
13:22 02.05.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել է «Հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը»: Առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաև էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը: Նախագծի հիմնական զեկուցողը բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանն էր: «Նախագծի ընդունումը կնպաստի երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների […]
13:12 02.05.2019
Այսօրվանից ուժի մեջ է մտել Իրանից նավթ ներկրելու արգելքը այդ հնարավորությունից բացառության կարգով օգտվող երկրների համար:
13:08 02.05.2019
Հայաստանի ջրամբարներում ջրի առկայության խնդիր կարծես թե չի լինի այս տարի․ այս եզրակացության կարելի է գալ կառավարության այսօրվա քննարկումից։ Մեկ այլ հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին հարցրեց՝ ինչ վիճակ է ջրամբարներում։ Ցոլակյանը պատասխանեց, որ դրանք լցվում են, պատշաճ մակարդակի վրա են։ Իսկ կոնկրետ Սևանա լճի մասին խոսելիս Ցոլակյանն ասաց, որ […]
12:20 02.05.2019
Կառավարության այսօրվա նիստում՝ «Պետական կենսաթոշակների մասին» փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, արձագանքելով առաջարկվող փոփոխություններից մեկին, տեղեկացրեց, որ իրենք ևս ներկայում քննարկում են կենսաթոշակառուին տարեկան մեկ անգամ բանկ ներկայանալու պարտավորությունից ազատելու հարցը: Սա առաջացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի զարմանքն ու դժգոհությունը: Նախարարը մանրամասնեց՝ բանկ ներկայանալու անհրաժեշտությունը կապ […]
12:15 02.05.2019
Կառավարության այսօրվա նիստում քննարկման դրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է կենսաթոշակը լիազորագրով վճարել 15 տարի՝ գործող օրենքով նախատեսված 1 տարվա փոխարեն, ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակն […]
12:02 02.05.2019
Երևանի քաղաքապետարանի աշխատողներն արգելել են փողոցների մայթերին կայանած մեքենաների միջոցով շրջիկ սրճարանների գործունեությունը, և բազմաթիվ նման կետեր փաստացի փակման առաջ են կանգնած։ Այդ սրճարանների տերերն այսօր հավաքվել են կառավարության դիմաց ցույցի։ Նրանց մտահոգություններից տեղյակ էր նաև Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը, որը ShantNews.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանի կարգավորումներում կան զավեշտալի կետեր։ Մանրիկյանի […]
11:56 02.05.2019
Տրանսպորտի նախարարության գործընկերների հետ մարզում 65 կմ ճանապարհաշինարարական աշխատանքներ են կատարվելու: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով մարզում կատարված ու դեռ ծրագրվող աշխատանքները: «Խոսքը մոտ 6 միլիարդ դրամի մասին է: Աշխատանքներն ընթանալու են այս տարի: Երբեք նման ծավալի շինարարություն չի եղել»,- ասաց Սանոսյանը: Մարզպետի խոսքով՝ սուբվենցիոն ծրագրերով […]
11:47 02.05.2019
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է մարզի տնտեսական խնդիրների ու նաև իր անելիքների մասին: «Մարզը սոցիալական առումով լուրջ խնդիրներ ունի, հեղափոխությունից հետո հսկայածավալ աշխատանք է կատարվել: Դրա մի մասը դեռևս տեսանելի չէ, հաճախ մեր բնակչությունը բողոքում է, որ դեռևս տեսանելի շատ աշխատանքներ չկան: Որոշ ոլորտներում աշխատանքները կետային չենք անում, այլ […]
11:03 02.05.2019
Երևանի քաղաքապետարանն արգելել է շրջիկ սրճարանների գործունեությունը քաղաքի փողոցներում։ Խոսքը մեքենաների մեջ բացված հյութերի ու թեթև սննդի կետերի մասին է, որոնք կանգնում են մայթերի մոտ ու ծառայություններ մատուցում անցորդներին։ Հիմա այդ շրջիկ սրճարանների սեփականատերերը կառավարության դիմաց են ու հանդիպում են պահանջում վարչապետի հետ։ Նրանցից մեկը հայտնեց, որ իրենք փոքր բիզնես են սկսել, քանի որ հեղափոխության […]
08:15 02.05.2019
«Հրապարակ» թերը գրում է. «Տեղեկություն կա, որ «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը վաճառում է իր ընտանիքին պատկանող մեծ անասնաֆերման: Շրջանառվում է անգամ գնորդի անունը՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյան: Նշված կազմակերպությունը, ի դեպ, միավորում է «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը, «Երևանի շաուրմա»-ն, «Լավաշ» և«Շերեփ» ռեստորանները: Սակայն Աշոտ Արսենյանի ընկերության ֆինանսական գծով տնօրեն […]
19:44 01.05.2019
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խոսեց սննդամթերքի որակի մասին, որ ԵԱՏՄ շուկայում որակյալ սննդամթերք պետք է վաճառվի: Իրո՞ք մենք միմյանց անորակ սննդամթերք ենք վաճառում: «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի մեկնաբան Արամ Աբրահամյանն այս հարցն ուղղեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանին: «Այդպիսի դեպքեր եղել են, հիմնականում մաքսանենգության հետ կապված կամ տարանցիկ, երբ փորձել են մակնշումը […]
14:11 01.05.2019
2018 թվականին աշխարհում լույս է ընծայվել 150 տեսակի նոր թղթադրամ, որից միայն 10 տոկոսն է ունեցել նախկինից լիարժեք տարբերվող դիզայն, ինչը թույլ կտա դրանց մասնակցել Թղթադրամների միջազգային ասոցիացիայի մրցույթին։ Ընտրյալների թվում է եղել նաև հայկական «50 հազար դրամ» նոր թղթադրամը։ Մրցույթի արդյունքներով, սակայն, առաջատար է ճանաչվել կանադական 10-դոլարանոց թղթադրամը, որին հետապնդել են շվեյցարական 200 ֆրանկը, […]