13:50 30.04.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ապրիլի 30-ին՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, դիմեց հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին:
Նախագծով առաջարկվում է շրջանառության հարկի շեմը թողնել անփոփոխ՝ 115 մլն դրամ: Նա հիշեցրեց՝ երկու անգամ օրենսդրական նախաձեռնություն է դրել շրջանառության մեջ, որ 115 մլն դրամի շեմը չիջեցվի, նախօրոք է ներկայացրել, որ այս տարվա հունվարի 1-ից չիջնի, ապա նշեց՝ այժմ՝ մեկ տարի անց, նույն բանը գրել է Կառավարությունը:
«Եթե երկու անգամ պնդում եք, որ 115 մլն դրամը պիտի իջնի 58 մլն-ի, հիմա ո՞նց է ստացվել, որ 115 մլն-ը բերում եք»,- հարց ուղղեց նա:
Ըստ օրենքի՝ «միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և ֆիզիկական անձը, որի՝ նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը»: Անդրադառնալով այս կետին՝ Մելքումյանը նշեց՝ Երևանի խանութները պետք է ընդգրկել, առևտուրը ներառել, այդ շեմը բարձրացնել, քանի որ եթե ներառում են առևտուրը, այդ 24 մլն դրամը շատ ցածր է լինում:
Խոսելով եկամտահարկի մասին՝ պատգամավորն ասաց. «Եթե հարկերը տանում են դեպի սպառողական հարկեր, հաճախ կարող է խոշոր եկամուտ ստացողը, օրինակ՝ 2 մլն և ավելի, 18 000 դոլար ավելի շահի տարեկան, քան 150 հազար դրամ ստացողը»:
Պողոսյանն արձագանքեց, որ Մելքումյանն, իրոք, երկու առիթով առաջարկել է շրջանառության հարկի շեմը վերականգնել, կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նրա նախաձեռնությանը:
«Մենք միշտ հակված ենք եղել համակարգային նշանակության, ոչ տեղային փոփոխությունների: Եթե կատարում ենք փոփոխություններ, որ հանգեցնելու են պետբյուջեի հարկային եկամուտների կորստի և հարկային բեռի վերաբաշխումների, հնարավորություն ունենանք ընդհանուր պատկերը գնահատել և առաջարկել նաև հարակից փոփոխություններ, ինչը հնարավորություն կտա հասնել նպատակին»,- ասաց նա:
24 մլն դրամը, ըստ փոխնախարարի, բավական համարժեք շեմ է՝ բնութագրելու համար միկրոձեռնարկատիրության շեմը, իսկ առևտրի պարագայում գուցե այդ սահմանագիծը կարող է շատ ավելի շուտ լրացվել, քանի որ կապիտալը արագ է շրջանառվում, միջնորդավճարներն ավելի փոքր են:
«Ի սկզբանե ձեռնարկատիրության հարկման համակարգը նախատեսված չի եղել առևտրական գործունեության համար: Այս հնարավորությունն առաջարկվել է տրամադրել միայն մարզերին, Երևանին տրամադրելը ռիսկային է, քանի որ մեր 70 000 շրջհարկ վճարողներից 42-43 հազարը զբաղվում է առևտրային գործունեությամբ: Եթե նման փոփոխություն անենք, Երևանում առևտուրը նույնպես թողնենք այդ հարկման համակարգում, գուցե 90-95 տոկոսը հայտնվեն այդ համակարգում»,- նշեց փոխնախարարը:
Մելքումյանն իր հերթին նշեց.
«50 մլն-ից հետո ՀԴՄ-ներ չեն խփում, եթե նկատել եք, այսինքն՝ դրա վնասները շատ ավելի շատ են եղել խաղի կանոնների պահպանման առումով»:
12:05 15.05.2025
Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորություններըՄեկնարկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։ Այցի շրջանակում պատվիրակությունը նախ հանդիպել է Եթովպիայի կրթության նախարար, պրոֆեսոր Բերհանու Նեգայի հետ։ Արթուր Մարտիրոսյանը Եթովպիայի կրթության նախարարին է փոխանցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնները և հրավերը՝ այցելելու Հայաստան։ Հանդիպման ընթացքում Բերհանու Նեգան նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները […] ...
11:45 15.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ըԲացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության,10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, վստահված գույքի […] ...
11:37 15.05.2025
«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է Kicker-ը։ Լևերկուզենյան թիմը նախընտրում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառել «Մանչեսթեր Սիթիին», ոչ թե «Բավարիային»։ «Բայերը» վստահ է, որ անգլիական ակումբը Վիրցի տեղափոխության համար շատ ավելի հեշտ կվճարի պահանջվող 150 միլիոն եվրոն, քան «Բավարիան», որը նույնպես հետաքրքրված է 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով և հուսով է […] ...
11:25 15.05.2025
Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն՝ ազատվելով Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչի պարտականություններից: Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել […] ...
11:14 15.05.2025
Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...