Սուրեն Պապիկյանն Արարատի մարզում այցելել է ձկնաբուծարաններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+17.79 oC

Սուրեն Պապիկյանն Արարատի մարզում այցելել է ձկնաբուծարաններ

13:12 29.04.2019

Ապրիլի 28-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից: Համայնքներում առկա խնդիրների քննարկման նպատակով` նախարարը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ, հանդիպումներ է ունեցել Ուրցաձոր, Արարատ, Այգավան, Վանաշեն, Եղեգնավան, Նարեկ, Այգեստան, Նորաշեն, Ռանչպար, Ղուկասավան, Նոր Խարբերդ, Հայանիստ համայնքների ղեկավարների հետ։

Նախարարն այնուհետև այցելել է մարզում գործող մի քանի ձկնաբուծարաններ, շրջայցի ընթացքում հետաքրքրվել դրանց գործունեությամբ, ու, մասնավորապես, ստորգետնյա ջրօգտագործման ծավալներով։ Նախարար Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Արարատյան դաշտի ոռոգման ջրի սակավության խնդրի լուծմանն ուղղված ծրագրին, որի իրականացման արդյունքում մի շարք ձկնաբուծարաններում ներդրված տեխնոլոգիաները թույլ կտան օգտագործված ջուրը ֆիլտրացիայից հետո ուղղել ոռոգելի դաշտեր՝ ապահովելով հողատարածքների անխափան ոռոգումը և լուծելով ստորերկրյա ջրերի արդյունավետ օգտագործման խնդիրը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՊՀ-ականները՝ մեկ հարթակում. մեկնարկել է ԵՊՀ շրջանավարտների ֆորումը

12:44 15.05.2025

ԵՊՀ-ականները՝ մեկ հարթակում. մեկնարկել է ԵՊՀ շրջանավարտների ֆորումը

Երևանի պետական համալսարանում առաջին անգամ անցկացվում է ԵՊՀ շրջանավարտների ֆորում, որի նպատակը համալսարանական համայնքի համար հաղորդակցման և համագործակցության հարթակի ստեղծումն է։ ԵՊՀ տարբեր տարիների շրջանավարտները հնարավորություն կունենան քննարկելու արդիական խնդիրներ, ներկայացնելու իրենց մասնագիտական փորձն ու ձեռքբերումները, անդրադառնալու Հայաստանի, տարածաշրջանի և համաշխարհային մակարդակով տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին ու մարտահրավերներին: Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ […] ...

Արտաշավանցի տղամարդու տանը ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

12:32 15.05.2025

Արտաշավանցի տղամարդու տանը ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշավան գյուղի 31-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է ատրճանակ և ռազմամթերք: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Արտաշավանցու տան խուզարկությամբ հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի պահեստատուփեր և տարբեր տրամաչափի 172 փամփուշտ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ ...

Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով 11 ձերբակալվածներից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից է

12:19 15.05.2025

Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով 11 ձերբակալվածներից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով: Գրառման մեջ ընդգծվում է, որ այս պահին նրանցից միայն մեկն է Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից։   ...

Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորությունները

12:05 15.05.2025

Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորությունները

Մեկնարկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։ Այցի շրջանակում պատվիրակությունը նախ հանդիպել է Եթովպիայի կրթության նախարար, պրոֆեսոր Բերհանու Նեգայի հետ։ Արթուր Մարտիրոսյանը Եթովպիայի կրթության նախարարին է փոխանցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնները և հրավերը՝ այցելելու Հայաստան։ Հանդիպման ընթացքում Բերհանու Նեգան նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները […] ...

SHANTNEWS

12:00 15.05.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ը

11:45 15.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ը

Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության,10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, վստահված գույքի […] ...

BACK_TO_TOP