TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.1 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս եք արգելելու «Ֆեյսբուք»-ում վարկային «միջնորդների» գովազդը․ Առաքելյանը՝ Թանդիլյանին

11:23 18.04.2019

ԼՀԿ խմբակցությունից Մանե Թանդիլյանն այսօր ԱԺ-ին ներկայացրեց մի նախագիծ, որով առաջարկվում է տուգանել վարկային կեղծ միջնորդների գործունեության գովազդը։ Նա ասաց, որ եթե այս օրենքն ընդունվի, ապա հնարավոր կլինի դիմել «Ֆեյսբուք»-ին և այդ օրենքին հղումով պահանջել, որ այդպիսի գովազդներ չտեղադրվեն սոցցանցում։ «Իմ քայլի» պատգամավորներից Էդգար Առաքելյանը տարակուսանք հայտնեց, թե ինչպես է հնարավոր «Ֆեյսբուք»-ին ստիպել որևէ գովազդ […]

̰
Հետագայում կարելի է դիտարկել վարկային «միջնորդներին» քրեական պատժի ենթարկելու հարցը․ Թանդիլյան

11:05 18.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է մինչև 4 մլն դրամ տուգանք սահմանել այն անձանց կամ կազմակերպությունների համար, որոնք իբր միջնորդ են հանդիսանում բանկերից վարկ ստանալու համար, իսկ իրականում ուղղակի խաբեությամբ են զբաղվում։ Այս նախագծի ներկայացումից հետո «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը ԼՀԿ անդամ Մանե Թանդիլյանին հարցրեց՝ արդյոք չեն ուզո՞ւմ նաև քրեական պատիժ սահմանել այն դեպքերում, […]

̰
Մշակվում է օրենսդրական փաթեթ, որը հնարավորություն է տալու հողերի շուկա ստեղծել. Գեղամ Գևորգյան

20:23 17.04.2019

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով մտահոգությանը, թե պահուստային հողերն աճուրդի են հանվել, ապա հարուստ մարդիկ են ձեռք բերել, ապա կամ ավելի թանկ գնով են վաճառել գյուղացիներին, կամ թողել են, ցանկապատել ու մնացել են, ասաց. «Գործընթաց ենք նախաձեռնել, ԱԺ որոշ պատգամավորներ էլ ներառված են այդ աշխատանքային խմբում, մշակվում է օրենսդրական […]

̰
Փարիզի և Երևանի երիտասարդները կհամագործակցեն IT ոլորտում

19:39 17.04.2019

Ապրիլի 17-ին Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշեին, Տարածաշրջանային տնտեսական ծառայության ֆինանսական խորհրդական Անսելմ Էմբերին, տնտեսական կցորդ Յուլիա Սոթիեին, տեխնիկական համագործակցության կցորդ Առնո Շաֆանժին: Անսելմ Էմբերը և Յուլիա Սոթիեն Հայաստան այցի շրջանակներում իրականացնելու են տնտեսական առաքելություն: Բաբկեն Տեր Գրիգորյանը նախ […]

̰
Նավթը կրկին սկսել է թանկանալ

19:35 17.04.2019

Նավթը կրկին սկսել է թանկանալ: Լոնդոնի ICE բորսայում այսօր Brent տեսակի մեկ բարելի գինը հասել է 72,01 դոլարի: Մինչ այդ` 2018 թվականի նոյեմբերի 8-ին, նավթի գինը հասել է 72 դոլարի սահմանագծին: Այս տարվա փետրվարին հայտարարվեց, որ ՕՊԵԿ-ի անդամ երկրները դիտարկում են այս տարվա հունիսից նավթարդյունահանման ծավալների կրճատման հնարավորությունը: Դա տեղի կունենա, եթե նավթի գինը կայուն […]

̰
Վերելակների արտադրության համար ունենք 5 արտադրատարածք. Կոտայքի մարզպետ

19:10 17.04.2019

«Վերելակների արտադրության համար ունենք 5 արտադրատարածք, որոնք այստեղի ներկայացուցչության կողմից նախնական հավանության են արժանացել, սպասում ենք չինական պատվիրակության այցին, որ իրենք արդեն վերջնական  ընտրություն անեն և հոսքագծերը ներկրեն»,- այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նրա խոսքերով` մոտավոր հաշվարկել են մարզում վերելակների պահանջարկի պոտենցիալը, գումարած այլ տարածաշրջանների քաղաքային և մայրաքաղաքում ունեցած բիզնես […]

̰
Որոշակի կրճատումներ չբացառենք. Մհեր Գրիգորյանը՝ «Գազպրոմ Արմենիա»-ում հնարավոր կրճատումների մասին

19:02 17.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ողջունեց մաքսատունը Գյումրի տեղափոխելու որոշումը, նշեց՝ դրանով խթանում են համայնքների համաչափ զարգացումը, հույս հայտնեց, որ նմանատիպ որոշումները կլինեն շարունակական ու ոչ միայն Շիրակի մարզում: Նա նաև անդրադարձավ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում կրճատումների մասին տեղեկությունների հարցին: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ […]

̰
Փոխվարչապետը ռիսկային է համարում հիպոտեկային արտոնյալ վարկերը երկրորդային շուկայի վրա տարածելը

18:57 17.04.2019

Հայաստանում գործում է հիպոտեկային արտոնյալ վարկերի ռեժիմ երիտասարդ ընտանիքների համար, սակայն քանի որ արտոնությունների մի մասը վերաբերում է նորակառույց շենքերում բնակարան գնողներին, ապա ստացվում է, որ Երևանից դուրս այդ արտոնությունը չի արտացոլվում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարությանը հարց ուղղեց պատգամավորներից «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը։ Նրա հարցին պատասխանելիս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բացատրեց, որ […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության 10 դեպք

18:55 17.04.2019

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության հետևողական միջոցառումների արդյունքում կանխվել են թմրանյութերի տեղափոխման մի շարք փորձեր։ Մասնավորապես, վերջին օրերին բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության 10 դեպք: Արդյունքում հայտնաբերվել է մոտ 40 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» և մեկ գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոց: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են` իրականացված բացահայտումների […]

̰
Պլանավորում ենք առնվազն 40 մլրդ դրամով գերակատարել բյուջեի եկամուտները. վարչապետ

18:46 17.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ այս տարի առաջին եռամսյակում պետբյուջեի եկամտային մասը 11,4 մլրդ դրամով գերակատարել են: «Սա ստվերի կրճատում է, մենք պլանավորում ենք առնվազն 40 մլրդ դրամով գերակատարել բյուջեի եկամուտները: Մի քանի մասշտաբային քրգործեր են հարուցված, մի մասի մեղադրյալները, ցավոք, հետախուզման մեջ են և չեն ներկայացել քննությանը, իսկ ընդհանուր առմամբ՝ […]

̰
Ավտոմոբիլային յուղ ներմուծողներից ահազանգեր ենք ստացել. Արտաշես Պետրոսյան

18:29 17.04.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտաշես Պետրոսյանն ապրիլի 17-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ ավտոմոբիլային յուղ ներմուծողներից ահազանգեր է ստացել, որ Վրաստանից ու Իրանից հայաստանյան շուկա անօրինական ճանապարհով ներմուծողները վնաս են հասցնում: Նրանք առավելություն են ունենում, ստվերային ճանապարհով իրացնում են ապրանքը, օրինական գործ ծավալողներն անհավասար մրցակցության պայմաններում են հայտնվում: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ […]

̰
ԵԱՏՄ-ում շուտով դուրս է գալու ռոումինգը, իսկ ՀՀ-Արցախ ուղղությամբ դեռ մնալո՞ւ է

17:28 17.04.2019

ԵԱՏՄ կոլեգիայի ղեկավար Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ հիմա աշխատանքներ են տարվում Միության անդամ պետությունների միջև ռոումինգի ծառայությունները վերացնելու, սովորական կապի անցնելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնելով՝ ԱԺ պատգամավոր Վարդևան Գրիգորյանը խորհրդարանում կառավարությանը հարցրեց՝ Հայաստանի Հանրապետությունից Արցախ և հակառակ ուղղությամբ ռոումինգից հրաժարվելու համար ի՞նչ է հնարավոր անել։ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ դա միաժամանակ միջպետական […]

̰
Այս փուլում պետությանը պետք է հետաքրքրի յուրաքանչյուր մարդու, ընտանիքի ճակատագիրը. Միքայել Մելքումյան

16:52 17.04.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն իր գործընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանի ելույթից հետո, դիմելով ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, նշեց. «Պարո՛ն Ջանջուղազյան, անհարմար չեք զգո՞ւմ, որ պատգամավորներին տարբեր տիպի հարցադրումներով քաղաքական-հետևանքային այսպիսի մեսիջներ եք առաջացնում: Կարողացեք պարզ, հասկանալի ներկայացնել հարցը, նամակը գրեք պարզ: Եթե գրագրություն է գնացել, որ պիտի չլիներ, ազատ […]

̰
Ես հիմա հնչեցնելու եմ թվերը. Վարազդատ Կարապետյանը բացահայտեց «առեղծվածը»

16:18 17.04.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը, խորհրդարանում արձագանքելով կառավարության կառուցվածքի փոփոխության ազդեցության գնահատական, թվային տվյալներ հնչեցնելու պահանջներին, նշեց, որ հատկացված 2 րոպեն կարճ է, բայց բավարար է՝ բացահայտելու ամենակարևոր առեղծվածը, այն է՝ թվերը: «Ես հիմա հնչեցնելու եմ թվերը. 78 և 346 մլն 148 հազար 264, 69»,- ասաց նա: ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը շնորհակալություն հայտնեց […]

̰
Արտակ Բոջիկյանը տալիս է ամենակարևոր հարցը և ձևակերպում պատասխանը. վարչապետի գրառումը

13:22 17.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տարածել է ՀՀ կառավարության տեսանյութը, որը պատմում է կիսաթանկարժեք քարերի մասնագետ Արտակ Բոջիկյանի մասին: Մասնագետը վստահ է՝ երկիրը կառուցվում է աշխատանքով։ «Արտակ Բոջիկյանը տալիս է ամենակարևոր հարցը և ձևակերպում պատասխանը. Հարց – Ինչո՞ւ պետք է լավ լինի: Պատասխան – Որովհետև մենք այդպես ենք ուզում: Ֆրանսիական ասացվածքը, ի դեպ, […]

̰
Որևէ մեկի հետ ջերմ կապերս չեն անդրադարձել իմ առաջադրման վրա. ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու

13:00 17.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: Օրենքի համաձայն` ՏՄՊՊՀ նախագահին նշանակում է Ազգային ժողովը՝ ՀՀ վարչապետի առաջարկով։ Վերջինս Ազգային ժողովում այսօր պատասխանել է լրագրողների հարցերին: Հարցին`«բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմաններ ստեղծվա՞ծ են», Գևորգյանը պատասխանել է. «Սահմանադրորեն, այո, իրականության մեջ՝ դեռ տեղյակ […]

̰
Միասնական տոմսային համակարգ պետք է լինի. նախարարը խոսել է տրանսպորտային համակարգի բարելավման մասին

12:18 17.04.2019

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում Հակոբ Արշակյանն ամփոփիչ ասուլիսի ընթացքում խոսել է Հայաստանի տրանսպորտային խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին: «Ուղևորահոսքի հաշվարկների ճշգրտում է տեղի ունենում, որի արդյունքում ունենալու ենք ցանցի ավելի ճշգրիտ պատկեր, թե ինչ տիպի փոխադրամիջոոցներ են անհրաժեշտ, ինչ քանակի, ինչ հաճախականությամբ պետք է դրանք շարժվեն: Ամբողջ ինֆորմացիան հավաքագրման ու մշակման փուլում […]

̰
Գյուղատնտեսության մեջ զբաղվածներին ոչ ճիշտ ուղերձ ենք հղում. Էդգար Առաքելյան

11:58 17.04.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ առաջարկությամբ դիմեց  զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: «Հիմնավորման մեջ նշված է, որ եվրոպական երկրներից մեկը՝ Նիդերլանդները, ունեցել է այսպիսի փորձ, երբ «գյուղատնտեսություն» անունը նշված չի եղել, բայց 2 տարի առաջ նրանք հրաժարվել […]

̰
Կառավարության կառուցվածքային փոփոխությամբ ի՞նչ գումար ենք տնտեսում. Արտյոմ Ծառուկյան

11:24 17.04.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արտյոմ Ծառուկյանը խորհրդարանում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ դիմեց հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: Նա հետաքրքրվեց՝ երբ նախարարն ասում է, որ այս փոփոխությամբ տնտեսում են անում, ի՞նչ գումարի մասին է խոսքը: «Կառուցվածքային փոփոխությամբ ի՞նչ գումար ենք տնտեսում»,- հարցրեց նա: […]

̰
Ես գիտեի, որ ժամանակը հասնելու է ինձ ու կրճատվի. Արթուր Գրիգորյան

11:23 17.04.2019

«Ես այդպես էլ գիտեի, որ ժամանակը հասնելու է ինձ ու կրճատվի»,- խորհրդարանում Կառավարության կառուցվածքի փոփոխությունների քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Գրիգորյանը՝ ժամանակի կրճատման մասին նախազգուշացումը լսելուց հետո: Նա հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին խնդրեց հստակ երկու հարցի պատասխանել՝ ո՞րն է նպատակը այս նախագծի՝ արդյունավետ կառավարման մոդել ստեղծե՞լը, թե՞ ֆինանսական […]

̰
Բելառուսը և Ղազախստանը հրաժարվում են գնել Ղրիմում արտադրված ապրանքներ

11:10 17.04.2019

Բելառուսը եւ Ղազախստանը հրաժարվում են «Պատրաստված Է Ղրիմում» մակնշմամբ ապրանքների գնումից՝ դա բացատրելով ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում պատմել Է Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Սերգեյ Կատիրինը: «Ղրիմցի ապրանքարտադրողներն իրացման շուկաներ դուրս գալու խնդիր ունեն: Անկայուն քաղաքական իրադրության պայմաններում բազմաթիվ վայրերում զգուշավորությամբ են վերաբերվում «Պատրաստված Է Ղրիմում» մակնշմամբ արտադրանքի […]

̰
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Վրաստանում ուսումնասիրել է հարկային ու մաքսային բարեփոխումների փորձը

19:14 16.04.2019

ՀՀ ԱԺ պատգամավորներից, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, կառավարության  տարբեր գերատեսչությունների ու ՀԿ ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը կրկին Թբիլիսիում էր՝ ուսումնասիրելու Վրաստանի հարկային ու մաքսային բարեփոխումների փորձը, հաղորդում է aliq.ge կայքը: «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ հայ-վրացական փորձի փոխանակման երրորդ ծրագրի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը հանդիպել է ոլորտի փորձագետների հետ: Այց է կազմակերպվել Թբիլիսիի մաքսատուն: Հայկական պատվիրակության համար ընդունելի […]

̰
Մեր որոշումները պայմանավորված են ՀՀ շահերով, ոչ թե առանձին բիզնես խմբերի․ Թունյան

18:00 16.04.2019

Ազգային ժողովում ցեմենտ արտադրող ընկերությունների ղեկավարների ու սեփականատերերի հետ հանդիպումը թաքուն չի եղել, այն բաց է եղել, և այդպիսի հանդիպումներ լինելու են․ պետք չէ դավադրություններ փնտրել դրանում։ Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանը։ Նա անդրադարձավ այն հարցերին, որ հենց ինքը պետք է ամբիոնից հանդես գա ու ժողովրդին […]

̰
ՊԵԿ պարզաբանումը ՀԴՄ սարքերի գնման գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելու մասին

17:42 16.04.2019

Պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Հետք» թերթից ՀՀ պետական եկամուտների կոմիտե հարցում էր ներկայացվել ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպումը և դրա արդյունքում կնքված պայմանագրերի  վերաբերյալ: Քանի որ նշված գործընթացի կազմակերպումը և դրա արդյունքում պայմանագրերի  կնքումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության գաղտնի որոշումների շրջանակներում, ՊԵԿ-ի կողմից պահանջվող տեղեկատվությունը չի տրամադրվել: Միաժամանակ, ՀԴՄ սարքերի […]

̰
Դավիթ Անանյանը Իրանում փոխըմբռնման հուշագիր է ստորագրել

16:46 16.04.2019

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակում ապրիլի 15-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին»: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ հասարակայնության […]

̰
«Գազպրոմ»-ը վերսկսել է Թուրքմենստանից բնական գազի ներկրումը

14:37 16.04.2019

«Գազպրոմ»-ը հաստատել է, որ վերսկսել է Թուրքմենստանից բնական գազի ներկրումը: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Մենք հաստատում ենք մատակարարումները Թուրքմենստանից»,- հայտնել են «Գազպրոմ»-ից: Ռուսական «Գազպրոմ» և «Թուրքմենգազ» ընկերությունների միջև մատակարարումները վերսկսվել են 2003-ին  ստորագրված 25 տարվա պայմանագրի շրջանակում: Թե ինչ ծավալներով է Ռուսաստանը գնում գազը կամ ինչ գնով, մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Թուրքմենստանից […]

̰
Սիլվա Համբարձումյանը չէր ներկայացել դատարան

14:30 16.04.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի քաղաքացիական հայցի քննությունը հետաձգվել է մինչև սեպտեմբեր: Նախագահող դատավոր Էդիկ Ավետիսյանն արձանագրել է, որ պատասխանող կողմը պատշաճ ծանուցված չի եղել և չի ներկայացել դատարան: Հիշեցնենք՝ հայցը ներկայացրել է ՀՀ երկրորդ նախագահի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և Սիլվա Համբարձումյանից երկու միլիոն ՀՀ […]

̰
2019թ. ապրիլի 15 դրությամբ ներմուծվել է 4706 ավտոմեքենա. ՊԵԿ

14:18 16.04.2019

2018թ. ապրիլ ամսին ներմուծվել է 4324 ավտոմեքենա: 2019-ի ապրիլի 15-ի դրությամբ արդեն ներմուծվել է 4706 ավտոմեքենա (108%): Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանի գրառումից: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը ապակենտրոնացվել է և բացի Արարատյան թիվ 2 բաժնից (Նորագավիթի ավտոմաքսատուն) մաքսազերծում կատարվում է նաև մնացած բոլոր մաքսատներում: – Արարատյան թիվ […]

̰
Իրանը շուրջ 2 միլիարդ դոլար է հատկացրել ջրհեղեղից տուժածներին

12:45 16.04.2019

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին հավանություն է տվել երկրում ջրհեղեղից տուժածներին փոխհատուցում տրամադրելու և բնակելի շրջանները վերականգնելու նպատակով ֆինանսական օգնություն հատկացնելու կառավարության առաջարկին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ երկրի Զարգացման հիմնադրամի միջոցներից արդեն շուրջ 2 միլիարդ դոլար է հատկացվել բնական աղետի հետևանքով տուժածներին: Ավելի վաղ Իրանի ներքին գործերի […]

̰
Երևանի հանրային տրանսպորտի նոր ցանցի ներդրման հարցերով զբաղվող խումբը սկսել է աշխատանքը

12:42 16.04.2019

Երևանի հանրային տրանսպորտի նոր ցանցի ներդրման հարցերով զբաղվող խումբը սկսել է աշխատանքը։ «Այս ընթացքում մենք աշխատել ենք Ասիական Զարգացման բանկի հետ, ինչպես նաև փորձարկել ենք այն տվյալները, որոնք որ տրվել են խորհրդատուի կողմից: Խորհրդատու կազմակերպությանը մեր կողմից հանձնարարություն էր տրվել, որպեսզի այն մուտքային ցուցանիշները, որոնց ամենակարևոր բաղադրիչներից է ուղևորահոսքը թարմացնեն»,- քննարկման ժամանակ ասել է փոխքաղաքապետ […]

̰
BACK_TO_TOP