Փարիզի և Երևանի երիտասարդները կհամագործակցեն IT ոլորտում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Փարիզի և Երևանի երիտասարդները կհամագործակցեն IT ոլորտում

19:39 17.04.2019

Ապրիլի 17-ին Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշեին, Տարածաշրջանային տնտեսական ծառայության ֆինանսական խորհրդական Անսելմ Էմբերին, տնտեսական կցորդ Յուլիա Սոթիեին, տեխնիկական համագործակցության կցորդ Առնո Շաֆանժին: Անսելմ Էմբերը և Յուլիա Սոթիեն Հայաստան այցի շրջանակներում իրականացնելու են տնտեսական առաքելություն:

Բաբկեն Տեր Գրիգորյանը նախ իր ցավակցությունն է հայտնել հյուրերին, ֆրանսիացի ժողովրդին ու ֆրանսիական կառավարությանը՝ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ և հույս է հայտնել, որ տաճարը կվերագտնի իր նախկին տեսքը:

Անդրադառնալով հանդիպման հիմնական նպատակներին՝ Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչները նշել են, որ անում են հնարավորինը Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ամուր հարաբերություններում տնտեսական բաղադրիչի զարգացման, Հայաստանում Ֆրանսիայից ներդրումներ խրախուսելու, երկրի բիզնես գրավչությունը ներկայացնելու ուղղությամբ և լիովին աջակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած տնտեսական հեղափոխության կայացման ընթացքին: Այս առումով ներկաները կարևորել են հայկական Սփյուռքի ներգրավվածությունն ու դերակատարությունը:

Բաբկեն Տեր Գրիգորյանը նշել է, որ Ֆրանսիայում հայերի ներկայությունը երկար պատմություն ունի, և այսօր առկա է հզոր համայնք: Սակայն ոչ միայն Ֆրանսիայում, այլևս ամբողջ աշխարհում հայկական սփյուռքը մեծ ներուժ ունի, և այժմ հայրենի կառավարության կողմից սփյուռքի հետ տարվող քաղաքականությունը հիմնարար փոփոխությունների է ենթարկվում: Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը կարևորել է համահայկական բիզնես ցանցի ստեղծումը, ներդրումների, զարգացման ծրագրերի հանդեպ պրոֆեսիոնալ  մոտեցումը, Սփյուռքի հետ էմոցիոնալ և ռացիոնալ դաշտերում հարաբերությունների առողջացումը, որը կբերի կայուն, բոլոր կողմերի համար փոխադարձաբար ընդունելի, արդյունավետ վիճակի:

Հանդիպման ընթացքում խոսվել է սփյուռքի պարտատոմսերի թողարկման գաղափարի, Հայաստանում ներդրումային դաշտը բարելավելու, Սփյուռքի նյութական ներուժի կողքին մարդկային ռեսուսի ներգրավման, Հայաստանում գործող հիմնադրամների մասին: Ըստ Տեր Գրիգորյանի՝ այսօր այս իմաստով առկա է եզակի հնարավորություն և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի համար: Վերջինս դիտարկվում է որպես համաշխարհային ցանց, որտեղ ներառված են Սփյուռքի բոլոր օղակները:

Տնտեսական կցորդ Յուլյա Սոթիեին ընդգծել է, որ ֆրանսիական կառավարության ջանքերով մոտ ապագայում Փարիզի և Երևանի երիտասարդները հնարավորություն կունենան համագործակցել IT ոլորտում, մասնագիտական հանրույթների միջև ստեղծել կապեր, աշխատել միասին: Սակայն Սոթիեն նկատել է նաև՝ ներդրողների համար առկա է տեղեկատվության պակաս, և պետք է հաջող պատմությունները դառնան նաև խթանող գործոն:

Անդրադարձ է կատարվել Սփյուռքի նախարարության վերակազմավորմանը, նշվել, որ վարչապետի աշխատակազմում գործելու է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, որն ավելի շատ համակարգման գործառույթ է ունենալու մյուս 12 նախարարությունների՝ Սփյուռքի գծով աշխատանքներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

09:00 06.07.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP