TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+12.43 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

10 ամսում Հայաստանում ավելացել է 51 հազար աշխատատեղ. վարչապետ

18:07 11.04.2019

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը հաջորդած 10 ամիսների ընթացքում Հայաստանում ավելացել է 51 հազար աշխատատեղ, որը բոլոր աշխատատեղերի 10 տոկոսն է։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց Ստրասբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Նրա խոսքերով՝ սրա մի մասը կարող է լինել նաև ստվերի կրճատումը, այսինքն՝ գործատուները սկսել են գրանցել աշխատողներին, սակայն դա նույնպես լավ արդյունք է, […]

̰
Կառավարությունն աշխատում է սփյուռքահայերին բնակարանի մատչելի հիփոթեքային վարկեր տրամադրելու ուղղությամբ

18:00 11.04.2019

Ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի ցանկություններն ու ակնկալիքները համընկնում են վարչապետ Փաշինյանի լիազորությունների հետ։ Ովքե՞ր են զբաղվում հայերին հայրենիք վերադարձնելու, և ներգաղթի համար ինչ ծրագրեր կան։ Այս հարցերը վարչապետ Փաշինյանը ստացավ Ստրասբուրգում հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ։ Երկրորդ հարցին անդրադառնալիս նա ասաց, որ առաջին հերթին բոլորի համար հավասար պետք է լինեն պայմանները՝ և՛ Հայաստանում ապրածների, և՛ […]

̰
Եվրասիական ինտեգրացման ծրագիրն ապացուցել Է իր արդյունավետությունը. Պուտին

15:13 11.04.2019

Եվրասիական ինտեգրացման ծրագիրը լիովին ապացուցել է իր արդյունավետությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Գաղափարից իրականություն. Նուրսուլթան Նազարբաևի եվրասիական նախաձեռնության 25-ամյակի առթիվ» միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին հղած ուղերձում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ուղերձի տեքստն ընթերցել է ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Վլադիմիր Չեռնովը: «Եվրասիական ինտեգրացման […]

̰
Մեզ հաջողվել է արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը․ Փաշինյան

15:00 11.04.2019

Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մասին ԵԽԽՎ նիստի ժամանակ իր ելույթում պատմելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև այն արդյունքներին, որ հասել են իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարում և այլ ոլորտներում։ «Մեզ հաջողվել է Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության իրական պայմաններ ստեղծել: Մենք ամենօրյա ռեժիմով կրճատում ենք […]

̰
Հակոբ Արշակյանը «Google»-ի ինժեներական մասի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր

13:36 11.04.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Շվեյցարիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Google ընկերության ինժեներական մասի տնօրեն Սառա Քլատերբակի հետ։ Ինչպես հայտնում են նախարարությունից` հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ուղղություններով աշխատանքներն ակտիվացնելու հնարավորությունները, ինչպես նաև աշխատանքային խմբի կողմից բարձրացված հրատապ հարցեր։ Մասնավորապես, կարևորվել են հայաստանյան թրենդերի հատվածն ակտիվացնելուն ուղղված աշխատանքները, ինչը […]

̰
ԵԱՏՄ և Չինաստանի մաքսային տարածք վտանգավոր ապրանքների ներմուծման հետ կապված ռիսկերը նվազեցվում են

13:33 11.04.2019

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կառավարության ապրիլի 11-ի նիստում ներկայացրեց «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին» նախագիծը: Համաձայնագրով նախատեսվում է ԵԱՏՄ և ՉԺՀ մաքսային սահմաններով ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ […]

̰
Մոտ 800 միլիոն դոլար ընդհանուր արժեքով ներդրումային ծրագրերի ուղղությամբ արդեն քայլեր են արված. նախարար

13:31 11.04.2019

Լրագրողները զրուցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ: Նա խոսել է կառավարության հետ քննարկվող 89 ներդրումային ծրագրերի մասին: «Վարչապետի հանձնարարությամբ բոլոր այն ծրագրերը, որոնց վերաբերյալ ծրագրի հեղինակներն իրենց նախաձեռնությամբ դիմում են կառավարությանը` այս կամ այն կերպ աջակցություն խնդրելու դիմումով, դրանք հաշվառում ենք, ներառում մեկ ամբողջական ցուցակի մեջ, պարբերաբար զեկուցում ենք վարչապետի […]

̰
Վերջին շրջանում Երևանում աղբահանության խնդիրը նկատելիորեն վատթարացել է. Հակոբ Կարապետյան

12:56 11.04.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտնել է, որ վերջին շրջանում Երևանում աղբահանության խնդիրը նկատելիորեն վատթարացել է, և աղբահանության միակ օպերատորի աշխատանքը, որը մինչ այդ էլ գոհացուցիչ չէր, է՛լ ավելի անբավարար է դարձել: «Աղբատար մեքենաների քանակը չի բավականացնում, գործող մեքենաները գրեթե ամեն օր խափանվում են, գրեթե չեն […]

̰
Կառավարությունը հավանություն տվեց ՀԲ-ին լրացուցիչ բաժանորդագրությանը

12:44 11.04.2019

ՀՀ կառավարությունն ապրիլի 11-ին ընդունեց «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի 2018 թվականի Ընդհանուր և Ընտրողական կապիտալի ավելացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության լրացուցիչ բաժանորդագրության հայտերին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Կառավարությանն առաջարկվում է Համաշխարհային բանկին Հայաստանի Հանրապետության լրացուցիչ բաժանորդագրությանը հավանություն տալ: Նա հայտնեց, որ Հայաստանը Համաշխարհային բանկին 1992 […]

̰
ՀՀ պետական պարտքը դանդաղ տեմպերով նվազել է. «Ժողովուրդ»

10:20 11.04.2019

«Ժողովուրդ»  թերթը գրում է. «ՀՀ պետական պարտքը կրկին սկսել է նվազման միտումներ ցուցաբերել, բայց` դանդաղ տեմպերով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս տարվա մարտի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 934.2 մլն դոլար, մինչդեռ փետրվարի վերջին այն հասել էր 6 մլրդ 943.6 մլն դոլարի, իսկ հունվարի վերջին՝ 6 մլրդ 951 մլն դոլարի: […]

̰
Սուրբ Հարության տոնին ընդառաջ ձվի դեֆիցիտ չի լինի. ՍԱՊԾ

18:49 10.04.2019

ՀՀ գյուղատնտեսական նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, որ Սուրբ Հարության տոնին ընդառաջ հավկիթի գների հնարավոր թանկացումը թեև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կարգավորման տիրույթում չէ, այդուհանդերձ գնաճը կարող է հանգեցնել նաև շուկայում առկա ձվի դեֆիցիտի: Արդյո՞ք կան ձվի համապատասխան կուտակումներ՝ տոնի պահանջարկով արտահայտվող դեֆիցիտը բավարարելու համար, ի՞նչ ժամանակահատվածում են կուտակվել ձվերը, արդյո՞ք […]

̰
Պուտինը բանակցությունների ընթացքում ուղղել է շվեդ թարգմանչի խոսքը` նրան «բանդիտ» անվանելով

18:04 10.04.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լևենի թարգմանչի խոսքերը կատակի է վերածել «Արկտիկա. բանակցությունների տարածք» ֆորումի ժամանակ: Սկանդինավյան պատվիրակության անդամը աղավաղել է խոսքը, երբ թարգմանել է ՌԴ ղեկավարի խոսքերը: Պուտինը, խոսելով երկկողմ տնտեսական կապերի մասին: Սրա հետ մեկտեղ, նա շվեդ գործընկերներին անվանել է «ընկերներ», իսկ թարգմանիչը տատանվել է և այդ բառը թարգմանել որպես «գործընկեր»: […]

̰
«Նաիրիտում» առանց պայմանագրի, բայց փաստացի աշխատածները կստանան աշխատավարձերը․ նախագիծ

16:36 10.04.2019

Կառավարության առաջիկա նիստի օրակարգի հաստատմանն է ներկայացվել ՀՀ ԱԻՆ նախագիծը, որով առաջարկվում է գումար հատկացնել ԱԻՆ-ին, որից էլ կվճարվեն 2019 թվականի հունվարի 1-ից «Նաիրիտ» գործարանում փաստացի աշխատած աշխատողների աշխատավարձերը և դրան հավասարեցված այլ վճարները։ Հիմնավորման մեջ նշվում է, որ աշխատակիցների հետ 2018 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է 31.12.2018թ. և վճարվել է 2018 թվականի […]

̰
Բացահայտվել է պոկեր խաղի մրցաշարերն առանց լիցենզիայի կազմակերպելու գործունեություն

15:16 10.04.2019

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու փաստի պարզաբանման նպատակով, համագործակցելով տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության հետ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը «Սենատոր Սպորտ» ՍՊԸ-ի նկատմամբ իրականացրել է oպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում պարզվել է, որ ընկերությունը Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում 2018թ. նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 9-ը կազմակերպել և […]

̰
Մարդու էության մեջ է խաղալը. նա խաղացել է դարեր առաջ և խաղալու է դարեր հետո. Սիմոնյան

14:15 10.04.2019

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում բուքմեյքերական ընկերությունների խաղասրահների գործունեությունը սահմանափակելու նախագծի ընթացքում բուռն քննարկում ծավալվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջև։ Նախագիծը ներկայացնողները պնդում են, որ սրահները պետք է փակվեն (թույլատրվելու է մի 4 քաղաքում)։ Դրան դեմ հանդես եկողները պնդում են, որ եթե փակվի, համացանցում գործող ընկերությունները կստանան մենաշնորհային դիրք, իսկ խնդիրը, միևնույն է, չի լուծվի, որովհետև […]

̰
Քննարկվել են ՏՏ ոլորտում Հայաստանի և Թաիլանդի միջև համագործակցության հնարավորությունները

14:03 10.04.2019

Ժնևում անցկացվող Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումի (WSIS) շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի Թվային տնտեսության և հասարակության նախարար Պիչետ Դուրունգավերոյի հետ: Ինչպես հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից՝ կողմերը քննարկել են Հայաստանի և Թաիլանդի միջև համագործակցության հնարավորությունները բարձր տեխնոլոգիական ոլորտում։ Մասնավորապես, նախարարը ներկայացրել է Հայաստանում ստեղծված և հաջողությամբ […]

̰
Օնլայն տիրույթում մենք կտեսնենք, թե ով է խաղում և քանի տարեկան է. Ալեն Սիմոնյան

13:19 10.04.2019

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր և գործընկերների առաջարկած նախագծին, որով սահմանափակվում է բեթշոփերի գոյությունը. «Բոլոր հարցերի հետ կապված մեզ մոտ հակասություններ կան, ինչպե՞ս կարող է 88 մարդ ունենալ մեկ միասնական կարծիք: Փաստ կա, որ այդ գործունեությունը մեր հազարավոր քաղաքացիներին վնաս է պատճառել, և կա լուծում: Մենք կգանք ընդհանուր […]

̰
Պատգամավորը դեմ է բեթշոփերը փակելու վերաբերյալ գործընկերների առաջարկած կարգավորմանը

13:04 10.04.2019

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ բուքմեյքերական կետերի, խաղային ապարատների սահմանափակումների մասին նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյաննն ասաց, որ ընդհանուր առմամբ կողմ է խաղամոլության դեմ պայքարին, սակայն մեթոդների վերաբերյալ անհամաձայնություն հայտնեց։ Նա ասաց, որ եթե համացանցում, որտեղով կատարվում է խաղադրույքների մեծ մասը, սահմանափակում չի մտցվում, ապա բեթշոփերի (խաղադրույք կատարելու սրահների) արգելումը բերելու […]

̰
Խաղադրույքների 60 տոկոսը կատարվում է համացանցի միջոցով․ Ալեն Սիմոնյան

12:30 10.04.2019

Հայաստանը չի կարող ընդհանրապես արգելել բուքմեյքերական ընկերությունների և խաղասրահների, առավել ևս առցանց այդպիսի ծառայությունների գոյությունը, քանի որ ստիպված կլինի ծախսել միլիարդավոր դոլարներ ու արդյունքը կլինի ոչ լիարժեք։ Այս մասին ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը։ Քննարկումը վերաբերում էր այս ծառայությունների սահմանափակումներին վերաբերող նախագծին, որով, օրինակ` առաջարկվում է խստացնել տարիքային սահմանափակումները, արգելվում […]

̰
ԱԺ հանձնաժողովում քննարկվում է բուքմեյքերների գովազդի սահմանափակման նախագիծը

12:04 10.04.2019

ԱԺ մի քանի պատգամավորների առաջարկած նախագիծը, որի ընդունման դեպքում սահմանափակվելու է բուքմեյքերական ընկերությունների ու ավտոմատացված խաղայինն սարքավորումների օգտագործումն ու խաղերի գովազդը, այսօր քննարկվում է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում։ Նախագիծը ներկայացնելիս հեղինակներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրենք սահմանումներ են տվել բուքմեյքերական կետերին ու լոտոների կազմակերպման տարածքներին։ Նրա խոսքով՝ կետերից մեկն էլ […]

̰
Գյուղատնտեսության նախարարությունը սկսում է «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագիր

10:54 10.04.2019

«Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի իրականացման նպատակը գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների ներդրման խթանումն է, որի շրջանակում կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի ներդրման համար պետական աջակցություն է ցուցաբերվում գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությամբ զբաղված ֆիզիկական և իրա­վաբանական անձանց՝  նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդա­վորման կամ կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով՝ ըստ տնտեսավարողի հայեցողության: «Խնայենք ջուրը, ավելացնենք բերքատվությունը, […]

̰
«Սպայկա»-ի հայտարարությունը մթերումների կազմակերպման առնչությամբ

21:29 09.04.2019

«Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել մթերումների առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ ««Սպայկա»-ն իր ողջ գործունեությունը, ընկերության հիմնադրման օրվանից, ուղղել է Հայաստանում տնտեսական արժեքներ ստեղծելուն, թույլ չի տվել ընկերությանը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ տարբեր շահարկումների միջոցով: Պետության անվտանգությունը մեզ համար եղել և մնում է կարևորագույն չափանիշ: Մենք ակտիվ կերպով համագործակցում ենք կառավարության հետ՝ ներկայացնելով տարբեր ծրագրեր, […]

̰
Շիրակի մարզխորհրդի նիստում քննարկվել են պետական համաֆինանսավորմամբ գյուղատնտեսական ծրագրերը

20:00 09.04.2019

Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզխորհրդի հերթական նիստը, որտեղ քննարկվել են գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հարցերը, մարզի համայնքներից ներկայացված սուբվենցիոն հայտերը: Նիստի ընթացքում ներկայացվել են պետական համաֆինանսավորմամբ գյուղատնտեսական ծրագրերը, որոնք վերաբերում են տավարաբուծության զարգացմանը, ինտենսիվ այգիների հիմնմանը, գյուղտեխնիկայի ձեռքբերմանը և հակակարկտային կայանների տեղադրմանը: Բոլոր այս ծրագրերը գյուղապետարանների համաֆինանսավորում են պահանջում, ինչն էլ անմիջականորեն կապված է սեփական […]

̰
«Առինջ մոլ»-ում քննչական գործողություններն իրականացվում են օրենքի պահանջների շրջանակում. ՊԵԿ

19:35 09.04.2019

Այսօր ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` դատարանի որոշման հիման վրա խուզարկություն են իրականացնում «Ֆիրմա Նյու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (հանդիսանում է «Առինջ մոլ» առևտրի շուկայի կազմակերպիչը): Խուզարկությունն իրականացվում է ընկերության նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ […]

̰
Վարչապետը և «Կորպորասիոն Ամերիկա»-ի գործադիր տնօրենը քննարկել են ՀՀ-ում ընկերության ներդրումային ծրագրերի ընդլայնման հեռանկարները

19:10 09.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 9-ին ընդունել է«Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, որին ուղեկցում էին «Էռնեկյան» ընկերության տնօրեն Խորխե Դել Ագիլան և  «Արմենիա» միջազգային օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն: Այս մասին  տեղեկացնում են  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերը և դրանց ընդլայնման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է եղել Երևանի […]

̰
Կառավարությունը թվային նոր տվյալներ է ներկայացրել

18:22 09.04.2019

Ընդհանուր առմամբ, նոր սերնդի ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով հայտարարագրված իրացման ընդհանուր արժեքը 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է մոտ 1 տրիլիոն 173 միլիարդ դրամ` 2018թ. նկատմամբ աճելով շուրջ 10%-ով: Այս մասին տեղեկանում ենք կառավարության ֆեյսբուքյան էջից:  

̰
ԵՄ-ն վերահաստատել է ՀՀ-ին ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրելու պատրաստակամությունը

17:57 09.04.2019

ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի համանախագահությամբ Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի հերթական նիստը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի համանախագահությամբ ապրիլի 9-ին Բրյուսելում տեղի է ունեցել արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի հերթական՝ տասներորդ նիստը։ ՀՀ միջգերատեսչական պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ՀՀ […]

̰
ԱՄՆ-ն 11 մլրդ դոլարի մաքսատուրքեր կսահմանի եվրոպական ապրանքների ներկրման վրա

17:50 09.04.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Եվրոպայից ներկրվող ապրանքների վրա մաքսատուրքեր է սահմանել: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ մաքսատուրքերի չափը կազմում է 11 միլիարդ դոլար: «Առևտրի համաշխարհային կազմակերպությունը գտնում է, որ Եվրոպական միության՝ Airbus-ին հատկացվող սուբսիդիաները բացասաբար են ազդում Միացյալ Նահանգների վրա: ԱՄՆ-ն այժմ 11 միլիարդ […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է տոտալիզատոր տեսակի վիճակախաղն օրենքի շրջանցմամբ կազմակերպելու դեպք. պետությանը պատճառվել է 1 մլրդ դրամի վնաս

15:46 09.04.2019

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակում ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության հետ համագործակցությամբ ձեռքբերված բավարար փաստական տվյալների հիման վրա ՀՀ քաղաքացի Ս. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրություն) 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար: Պետությանը պատճառվել […]

̰
Հայաստանն իր անտառածածկի մասով միջազգային պարտավորություններ ունի. Արամ Գաբրիելյան

15:25 09.04.2019

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային նախկին համակարգող Արամ Գաբրիելյանն այսօր Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ գործով հանրային բնապահպանական դատավարության ժամանակ ասել է, որ Հայաստանն իր անտառածածկի մասով նաև միջազգային պարտավորություններ ունի: «2050 թվականին երկրի անտառապատվածությունը ներկայիս 11.2 տոկոսի փոխարեն հասցնել օպտիմալ 20.1 տասնորդական տոկոսի: Այդ ցուցանիշը ստացվել է բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքով ու ընդգրկված […]

̰
BACK_TO_TOP