TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.6 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Միգուցե խորհրդարանը reset անելու՝ վերագործարկելու կարիք ունենք․ «Իմ քայլի» պատգամավոր

12:41 16.04.2019

Ազգային ժողովում այսօր վեճեր, քննադատություններ ու գնահատականներ եղան այն բանից հետո, երբ մեծամասնությունը մերժեց ընդդիմության միանգամից երեք նախագիծ։ Վիճաբանությունները հասան անձնական որակումներ հնչեցնելու մակարդակ։ «Իմ քայլը» խմբակցությունից Էդգար Առաքելյանը վերջում որոշեց այս ամենը մեղմելու տարբերակ առաջարկել։ «Միգուցե մենք կարիք ունենք, այսպես ասած, reset անելու մեր խորհրդարանը, այսինքն` վերագործարկելու, մի հատ էն հին կաղապարներից դուրս գալու»,- […]

̰
Ստուգում եք, գնացե՛ք ստուգեք, ինչքան ուզում եք, օրենքի առաջ բոլորը հավասար են. Գագիկ Ծառուկյան

12:28 16.04.2019

«Ստուգում եք, գնացե՛ք ստուգեք, ինչքան ուզում եք, օրենքի առաջ բոլորը հավասար են: Էնտեղից դուրս չեն գալիս: Օրը գալու է` ստուգումներն ավարտվեն, ու ես լրագրողներին հավաքելու եմ, ներկայացնեմ ամբողջը փաստաթղթավորված»,- այսօր ԱԺ նիստի ընդմիջման ժամանակ հարկային ստուգումների վերաբերյալ լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանը: Իսկ ԱԺ-ում տիրող լարված մթնոլորտի վերաբերյալ հարցին պատասխանեց. «Եթե որոշ պատգամավորներ չեն տիրապետում, պատգամավոր […]

̰
Չգիտեմ ով, ինչ անձնական շահերի համար որոշում է կայացրել` թող էդքան ընտանիք չաշխատի. Գագիկ Ծառուկյան

10:56 16.04.2019

Մինչ ԱԺ նիստի սկսվելը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին, մասնավորապես անդրադարձավ ցեմենտի գործարանի շուրջ բարձրացված աղմուկին: «Հիմնական պատճառը հանձնաժողովն է, քանի որ այդ խնդիրը քննարկվել է էկոնոմիկայի նախարարի հետ, մենք ցեմենտի գինը 50.000-ից դարձրել էինք 40.000, որ պահանջարկը մեծ լիներ: Իսկ այսօր չգիտեմ ով, ինչ անձնական շահերի շնորհիվ որոշում է կայացրել` թող էդքան […]

̰
«Գազպրոմ Արմենիա»-ն որոշել է սպառողների համար գազի գինը չբարձրացնել՝ տեսուչներին աշխատան­քից ազատելու հաշվին. «Ժողովուրդ»

09:28 16.04.2019

«Ժողովուրդ»  թերթը գրում է․ ««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը փորձելու է գազի սակագինը բնակչության համար անփոփոխ պահել հայ-վրացական սահ­մանին 15 դոլարով բարձրանալուց հետո, սակայն սա իրականացնելու է՝ նվազեցնելով ծախսերը: Այդ ճանապարհին «Գազպրոմ Արմենիա»-ն կրճատելու է աշխատակիցների թիվը: Բայց նրանք կրճատումներն անելու են ոչ թե կենտրոնական ապարատի, այլ տեսուչների հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տեսուչները մի […]

̰
Իրանն առաջիկա օրերին կարգելի ցեմենտի արտահանումը Հայաստան․ «Ժամանակ»

08:53 16.04.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ շինարարական բիզնեսում ներգրավված անձանց հավաստիացումների՝ Իրանում տեղի ունեցած ջրհեղեղից հետո այդ երկրի իշխանություններն արգելել են մետաղական ամրալարի արտահանումը: Ըստ նույն աղբյուրի՝ առաջիկա օրերին արգելք կդրվի նաև ցեմենտի վրա, քանի որ այն ևս օգտագործվելու է աղետի ենթարկված բնակավայրերի վերականգնման համար: Այնպես որ, Հայաստանի իշխանություններն ու պատգամավորներն իզուր են վիճում՝ արգելե՞լ իրանական […]

̰
Թերացման համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի

19:22 15.04.2019

Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Մինչ այս քաղաքապետարանը «Սանիթեքի» վիճակը ավելի չվատթարացնելու և մինչև համակարգային լուծման հասնելը քաղաքի աղբահանությունը բավարար մակարդակի վրա պահելու համար զերծ է մնացել տույժերի պրակտիկայից, սակայն աղբահանության օպերատորը, փաստացի, […]

̰
Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծն ընդունվեց

19:06 15.04.2019

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման վերջում Էդմոն Մարուքյանը վարչապետի խոստումների վերաբերյալ իր անհանգստություններն արտահայտեց առ այն, որ չէր պահվել ԱԱԾ-ի և ոստիկանության` նախարարություններ դառնալու խոստումը: Մտահոգությանը արձագանքեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով. «Ուժային մարմինները ծառայություններ են, քաղաքականություն իրականացնող մարմիններ են»: «Իմ քայլը» դաշինքից […]

̰
Ռանչպար համայնքում ապօրինի ընդերքօգտագործման փաստերի առթիվ քրգործ է հարուցվել

17:44 15.04.2019

ՀՀ գլխավոր դատախազությունից Արարատի մարզի դատախազություն է փոխանցվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ փաստաթղթերը: Վերջիններս ուղարկվել են ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին՝ դրանց հիման վրա նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ 2002-2005թթ. ընթացքում Ռանչպար համայնքում իրականացված հողատարածքների օտարման և վարձակալության մրցույթների արդյունքում վարձակալությամբ […]

̰
Ցանցերը բռնած՝ փողոցներով վազենք, մարդ բռնե՞նք, այդպիսի նպատակ մեր առաջ դրված չէ. Փաշինյան

17:24 15.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառավարությանն ուղղված մեղադրանքներին, թե խոստումները չեն իրականացվում: Վարչապետը նախ վստահեցրեց՝ բոլորի պատասխանատվության պահը կգա, որևէ մեկը պետք է չնյարդայնանա, ապա նշեց. «Մենք հայտարարել ենք, որ մեր խնդիրը դա չի լինելու: Ցանցերը բռնած՝ հիմա փողոցներով վազենք, մարդ բռնե՞նք, այդպիսի նպատակ մեր առաջ դրված չէ: Ես խնդրում […]

̰
Համաձա՞յն եք վճարել հաստիքների համար, որոնց անհրաժեշտությունը չկա. Փաշինյանը՝ «Գազպրոմ»-ում կրճատումների մասին

16:42 15.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում տեղի ունեցող կրճատումներին: Հարցին՝ արդյո՞ք այս կերպ խնայողություն է արվում, որ թանկացումներ չլինեն, վարչապետն արձագանքեց. «Իսկ հնարավո՞ր է՝ այդպես լինի, որ «Գազպրոմ»-ը, այլ հիմնարկներ ընտրություններից առաջ քաղաքական նպատակներով հազարավոր ավելորդ հաստիքներով մարդիկ ընդունած լինեն, որ համապատասխան չափով ավելի ձայն և լծակներ ստանան: Հնարավո՞ր […]

̰
Միհրան Պողոսյանը բյուջեից հափշտակել է ավելի քան 44 մլն դրամ. հայտարարվել է հետախուզում

15:58 15.04.2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և […]

̰
ԵՄ անդամ երկրները վերջնականապես պայմանավորվեցին ԱՄՆ-ի հետ սկսել առևտրային բանակցություններ

14:36 15.04.2019

Եվրամիության երկրներն ավարտել են Միացյալ Նահանգների հետ պաշտոնական առևտրային բանակցությունների անցկացման մանդատի համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Այդ երկխոսության մեկնարկին կողմ է քվեարկել ԵՄ անդամ երկրների մեծ մասը, Ֆրանսիան դեմ է եղել, իսկ Բելգիան ձեռնպահ է մնացել: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն արտադրական ապրանքների վրա մաքսատուրքերի կրճատման հնարավորությունը և եվրոպական ընկերությունների համար ԱՄՆ ստանդարտների ներդրման պարզեցումը: […]

̰
Խնդրում և պահանջում ենք ներկայացնել նոր բացված 50 հազ. աշխատատեղերին վերաբերող տեղեկանք. «Ժառանգություն»-ը բաց նամակ է հղել վարչապետին

14:28 15.04.2019

«Ժառանգություն» կուսակցությունը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` պահանջելով ներկայացնել նոր բացված 50 հազար աշխատատեղերին վերաբերող տեղեկանք: Նամակում մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ պարոն վարչապետ, ապրիլի 11-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում՝ Դուք հայտարարեցիք, որ Ձեր իշխանության օրոք Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 50 հազար աշխատատեղ։ Սա չափազանց պատասխանատու և մեր պետության ու քաղաքացու համար […]

̰
Վարչապետի մոտ քննարկվել է տնտեսական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը

17:56 13.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ նախարարների, պետական գերատեսչությունների ղեկավարների, Երևանի քաղաքապետի, Կենտրոնական բանկի և վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվել է վարչապետի կողմից` ՀՀ կառավարության փետրվարի 15-ի նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Հանձնարարականները վերաբերում էին տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումներին: Շահագրգիռ գերատեսչությունների և կառույցների ղեկավարները ներկայացրել են ըստ իրենց ոլորտների իրականացվող աշխատանքները, […]

̰
Սա Երևանն է և վե՞րջ. Նաիրա Զոհրաբյանը զայրացել է

13:11 13.04.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում աղբով լի աղբամանների լուսանկար է հրապարակել և մակագրել «Սա Երևանն է և վե՞րջ»: Նրա խոսքով` ինքը` որպես Երևանի քաղաքապետի նախկին թեկնածու, շարունակում է ամեն օր նամակներ և «դիտարժան» լուսանկարներ ստանալ Երևանը աղբաքաղաքի վերածվելու վերաբերյալ: «Ի դեպ, ինձ այս նկարներն ուղարկող օգտատերերը նշում են, որ այս […]

̰
ԱՄՀ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարության բարեփոխումներին

12:13 13.04.2019

Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարության կողմից առաջարկված բարեփոխումներին: Այդ մասին «Ամերիկայի ձայն»-ի հարցին ի պատասխան` հայտարարել է Հիմնադրամի՝ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրը: Նրա խոսքով` Հայաստանի կառավարության կողմից հիմնադրամին առաջարկվելու է հնգամյա ռազմավարական համագործակցության ծրագիր, որը հիմնված է լինելու երկու հիմնասյուների վրա. Հարկային բարեփախումների ծրագիր, որը հարկերը […]

̰
«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունն ապակողմնորոշում է հանրությանը․ ՀԲՃ

19:03 12.04.2019

Այսօր՝ ապրիլի 12-ին, «Լիդիան Ինթերնեյշնլը» ընկերությունը տարածել է «Դատարանը պատրավորեցնում է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և ապահովել «Լիդիանի» ազատ մուտքն Ամուլսարի տարածք» հաղորդագրությունը, սակայն, կարդալով datalex.am կայքում հրապարակված վարչական դատարանի վճիռը, պարզվում է` «Լիդիանը» հերթական անգամ ապակողմնորոշում է հանրությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը: ՀՀ վարչական դատարանի վճռում ոչ մի բառ […]

̰
ԱՄՀ-ն թարմացրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը

18:10 12.04.2019

2019 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 4,6 տոկոս, 2020 թվականին՝ ավելի ցածր՝ 4,5 տոկոս։ Այսպիսի կանխատեսում արել է Արժույթի միջազգային հիմնադրամը՝ թարմացնելով նախկին կանխատեսումների ցուցանիշները։ Գնաճը, ըստ նույն տվյալների, կկազմի 2,1 տոկոս, ինչը նշանակում է, որ դրամն այդքան կէժանանա՝ այդքան ավելի քիչ ապրանքներ հնարավոր կլինի գնել նույն փողով։ Սա, սակայն, ընդունելի մակարդակում է Հայաստանի տնտեսության […]

̰
Դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և ապահովել «Լիդիանի» ազատ մուտքն Ամուլսարի տարածք

17:12 12.04.2019

«Լիդիան Ինթերնեյշնլը» այսօր տեղեկացրել է, որ ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Լիդիանի»՝ պարտավորեցնելու ՀՀ ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը Ընկերությանը պատկանող տարածքից՝ ապահովելով «Լիդիանի» ազատ մուտքը Ամուլսարի տարածք: 2018 թ. սեպտեմբերի 20-ին Լիդիանը հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան, պահանջելով պարտավորեցնել ոստիկանությանը կիրառել օրենքի պահանջը և հեռացնել ընկերության տարածք […]

̰
Այլ պետություններում գրանցված կազմակերպությունների հիմնադրած ընկերություններին հարկային արտոնություն չի տրվի

15:30 12.04.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի ապրիլի 12-ի նիստում ներկայացրեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը: Արշակյանը հայտնեց, որ փաթեթի առաջին նախագիծը լրամշակվել է, կատարվել են խմբագրական ուղղումներ, հանվել է օտարերկրյա […]

̰
1000 մարդ կրճատենք, էն կողմ դնենք, հեշտ եք խոսում. պատգամավորները բանավիճեցին

14:52 12.04.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Դալլաքյանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի ապրիլի 12-ի նիստի ժամանակ արձագանքեց աշխատատեղերի կրճատման մասին իր գործընկերոջ հայտարարություններին: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը, խոսելով տեղական ցեմենտ արտադրողի պաշտպանությանը միտված քայլերի, Իրանից ավելի էժան գնով ցեմենտ ներկրելու հնարավորությունների մասին՝ նշել էր՝ կարևոր է, որ շուկայում ցեմենտը մի քանի անգամ էժան լինի: […]

̰
ՀԾԿՀ նախագահի պաշտոնում վարչապետն առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը

14:44 12.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին վարչապետի ուղղած առաջարկության մեջ, մասնավորապես, ասված է. «Հարգելի´ պարոն Միրզոյան, ղեկավարվելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում եմ Գարեգին […]

̰
Պետք է տեղական արտադրողին օգնել, թույլ չտալ՝ քանդվեն տեղական գործարանները. քննարկում ԱԺ-ում

13:47 12.04.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Մադաթյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում տեղական ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերի պահպանմանը միտված նախագծերի քննարկման ժամանակ նշեց՝ համաձայն չէ տեսակետի հետ, որ տեղական արտադրությունները պետք է փակել, որովհետև հարևան երկրներն ավելի էժան արտադրանք են առաջարկում: «Այսօր, եթե այդպես ընդունենք, աշխարհում շատ պետություններ կան, որ այսօրվա գործող արտադրություններից ինչ ունենք, կարող […]

̰
ԱԺ-ում քննարկվում են նախագծեր՝ միտված տեղական ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերի պահպանմանը

12:39 12.04.2019

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 12-ի նիստի օրակարգում ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթներն են: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, որ փաթեթը նպատակ ունի պաշտպանական միջոցառում կիրառել Հայաստանում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերը պահպանելու նպատակով: […]

̰
Մարդիկ, ովքեր փոխում են աշխարհը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

12:20 12.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` դրան կից տեղադրելով նաև տեսանյութ: «Մարդիկ, ովքեր փոխում են աշխարհը: Փոքրիկ քայլերով, բայց փոխում են»: Տեսանյութը հրապարակված է եղել կառավարության կայքէջում այս գրառմամբ. «Green Shop 4eco-ն վաճառում է վերամշակված թափոններից պատրաստված ապրանքներ, որոնց վաճառքից ստացված գումարների շնորհիվ կիրականացվեն թափոնների տեսակավորման և հավաքագրման ակցիաներ»:

̰
Արարատի մարզի Գոռավան համայնքում գործող կաթնամթերքի արտադրամասը շարունակում է ընդլայնվել

12:04 12.04.2019

ՀՀ Կառավարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Արարատի մարզի Գոռավան համայնքում գործող կաթնամթերքի արտադրամասը շարունակում է ընդլայնվել: Գործարար Ահարոն Ղարիբյանը նշում է, որ ծնվել է Արարատի Մարզի Գոռավան համայնքում, դժվարությամբ կաթնամթերքի արտադրամաս է հիմնել, ստացած եկամուտը չի ծախսել, այլ դրել է արտադրության մեջ. պանրի արտադրությունը սկսել է 10 լիտր կաթից, երկու […]

̰
Հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի վերաբերյալ կեղծ տեղեկության դեպքում պատժամիջոցներ կկիրառվեն

11:56 12.04.2019

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտմանն առնչվող նախագծերի փաթեթը ներկայացնելուց հետո հանդես եկավ առաջարկով: Նա հանձնաժողովի հավանությանը ներկայացրեց «Իրավաբանական անձանց պետռեգիստրի մասին» օրենքում դրույթ ներառելու առաջարկը, որ իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության անճշտության, ակնհայտ կեղծ կամ ոչ ամբողջական լինելու դեպքում գործակալությունն […]

̰
Ինչո՞ւ է հանքարդյունաբերության ոլորտում սեփականատեր համարվում միայն ֆիզիկական, ոչ թե իրավաբանական անձը

11:34 12.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը Տնտեսական հանձնաժողովի ապրիլի 12-ի նիստի ժամանակ քննարկվող հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտմանն առնչվող նախագծերի զեկուցող, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանին դիմեց մի շարք հարցերով: Նա նշեց, որ քննարկվող փաթեթը կարևոր է, սակայն հետաքրքիր է՝ ինչո՞ւ են իբրև սեփականատեր դիտարկում միայն ֆիզիկական անձին: […]

̰
ԱԺ-ում քննարկվում են հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտմանն առնչվող նախագծեր

11:24 12.04.2019

ԱԺ տնտեսական հանձնաժողովի ապրիլի 12-ի նիստում քննարկման դրվեց «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Զեկուցող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների […]

̰
Մեքենաների տեխզննման համար ավելի վճարված բնապահպանական գումարները կվերադարձվեն

19:44 11.04.2019

ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ այն քաղաքացիները, ովքեր 2018 թվականից հունվարից սկսած մինչև հունիս ամսվա օրենսդրական փոփոխությունները մեքենաների տեխզննման համար ունեն ավելի վճարված բնապահպանական գումարներ, կարող են ապրիլի 11-ից հետո, վեց ամսվա ընթացքում հետ ստանալ դրանք: Բնապահպանական վճարները հետ ստանալու համար քաղաքացիները պետք է դիմում ներկայացնեն համապատասխան բանկ կամ ՖՆ գանձապետարան: ՀՀ ՖՆ եկա­մուտ­ների […]

̰
BACK_TO_TOP