13:05 04.04.2019
ՀՀ կառավարությունն ապրիլի 4-ի նիստում որոշում կայացրեց Արարատի և Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագիրը հաստատելու մասին: Նախագծում նշվում է, որ ծրագրի նպատակն է. 1) լոլիկի մեծածավալ արտադրությամբ զբաղվող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափ և Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքներում 10 հեկտար տարածքի վրա իրականացնել ցեցի դեմ պայքարի համալիր (ագրոտեխնիկական, […]
12:49 04.04.2019
ՀՀ կառավարությունն այսօր որոշում կայացրեց «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում» ծրագիրը հաստատելու մասին: Ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսության ոլորտի կորուստների ռիսկերը մեղմելու նպատակով պետական աջակցության միջոցով գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից կարկտապաշտպան ցանցերի ներդրման խթանումն է, որը կհանգեցնի պտղատու և խաղողի այգիների արդյունավետ պաշտպանության, տնտեսավարողների եկամուտների աճի ու այգեգործության արդյունավետության բարձրացման: Ըստ […]
12:40 04.04.2019
Այսօր մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է հարցով, թե ինչ պատճառներով են ուշանում քաղաքացիների նպաստները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը պատասխանել է, թե պատճառը գերատեսչությունների տեխնիկական գործընթացի հետ է կապված: Վարչապետի հարցին, թե արդյո՞ք խնդիրը լուծվել է, ասել է. «էստեղ տեխնիկական հրահանգների և պատրաստվածության խնդիր կա: Այս պահի դրությամբ […]
12:38 04.04.2019
ՀՀ կառավարության ապրիլի 4-ի նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականություններն իրականացնող Գեղամ Գևորգյանը մի քանի իրար հաջորդող հարցերի զեկուցողն էր: Հերթական հարցի զեկուցման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Պարոն Գևորգյան, գյուղատնտեսական սեզոնի հե՞տ է կապված, թե՞ նախարարության փակման, որ գյուղնախարարությունն էսքան ակտիվ է: Ոնց որ փակենք, հա՞, բոլոր նախարարությունները: Կառավարությունը չի հասցնում Գյուղատնտեսության նախարարության հետևից»:
12:30 04.04.2019
ՀՀ կառավարությունն այսօր ընդունեց «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշումը: Նախագծում նշված է, որ այս կարգավորման նպատակն է` փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցութան միջոցով բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձրացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները: Ծրագրի […]
12:02 04.04.2019
Կառավարությունը սկսել է հերթական նիստը: Մինչ մեկնարկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց երկու կարևոր հարցի մասին: Ավտոգազալցման կայաններում գազի թանկացում է տեղի ունեցել: Հրավիրել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին: Ինչո՞վ է պայմանավորված, պատասխանատուն ներկայացրել է հետևյալը. «Որպես այդպիսին գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել: Ամսական, միջին հաշվարկներով, գազի խտությունը եղել է 7.1, վերջին […]
00:55 04.04.2019
Իրանի նահանգների մեծ մասում ավերածությունների պատճառ դարձած հեղեղներից հետո երկրի իշխանություններն արգելել են Իրանից կարտոֆիլի ու սոխի արտահանումը։ Այդ արգելքը կարող է ձգվել մինչև այս տարվա ամառ-աշուն։ Այս մասին հայտնում են իրանական աղբյուրները։ Պատճառն այն է, որ հեղեղները զգալի վնաս են հասցրել երկրի գյուղատնտեսությանը․ հեղեղների պատճառով վնասներ կրած առնվազն 24 նահանգներից 12-ում արդեն հաշվել են […]
19:07 03.04.2019
Շրջանառության մեջ է դրվել Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով նախատեսվում է շրջանառության հարկի շեմը բարձրացնել շուրջ երկու անգամ ու նվազեցնել հանրային սննդում գործող ընկերությունների հարկային բեռը: Այս մասին հայտնել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: «Հարգելի բարեկամներ Հատկապես ՓՄՁ ոլորտի և հանրային սննդի ոլորտում աշխատող գործարարներ։ Ձեզ համար լավ նորություն ունեմ։ […]
16:34 03.04.2019
ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե նախկին օլիգարխներից ովքեր են ավելի պարտաճանաչ կատարում հարկային պարտավորությունները, հարցրել է, թե ովքեր են համարվում «նախկին օլիգարխներ»: Հարցին, թե ինչ կարող է ասել Արտակ Սարգսյանի և Սամվել Ալեքսանյանի մասին, որոնք ունեն խոշոր առևտրի կենտրոններ, Դավիթ Անանյանը պատասխանել է, որ երկու գործարարները ՀԴՄ կտրոն […]
16:13 03.04.2019
2018 թվականի մայիսի 28-ից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների արդյունքում իրանական արտադրության 1,5 միլիոն բարել նավթ դուրս է մղվել համաշխարհային շուկայից, ինչը նշանակում է, որ Իրանի իշխանությունները զրկվել են 10 միլիարդ ամերիկյան դոլար շահույթից։ Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Իրանի գծով խորհրդական Բրայան Հուքը։ «Դա օրական առնվազն 30 մլն դոլարի կորուստ է, և […]
15:59 03.04.2019
Գրավատների և փոխանակման կետերի հարկերի բարձրացման նախագծի մասին խոսելիս ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր ասել է, որ պետք է ազնիվ լինել. «Գրավատների գործունեությամբ զբաղվողները պետք է հիշեն, որ նրանց համար նախատեսված հարկը վերջին 20 տարվա մեջ երբևէ չի վերանայվել, ավելին, պետտուրքի գումարը շահութահարկի գումարի բազան նվազեցնող ծախս է: Եթե նրանք գտնում են, որ ամբողջությամբ […]
15:28 03.04.2019
Այսօրվա մամուլիս ասուլիսի ժամանակ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան 20 մլն հատ ավելի ՀԴՄ կտրոն է տպվել: Դավիթ Անանյանն ասել է, որ թեև ԶԼՄ-ներում նշվել է, թե մինչև 58.5 մլն շրջանառություն ունեցող ընկերությունների համար ևս պարտադիր է դարձել նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրումը, սակայն դա իրականությանը […]
15:25 03.04.2019
Հարկային եկամուտների պլան, որպես այդպիսին, չկա, կան հարկային եկամուտների համամասնությունների և ակնկալվող ցուցանիշների հաշվարկներ: Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` նշելով, որ հարկային և մաքսային հավաքագրումներն առանձնացված են: 2019-ի առաջին եռամսյակում, ըստ Դավիթ Անանյանի, զգալի ավելացել են հարկային և մաքսային եկամուտները: Միաժամանակ, մոտ 10 մլրդ դրամ է վերադարձվել ավելացված արժեքի […]
15:13 03.04.2019
ՀՀ ԿԲ մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է դրամի արժեզրկման մասին քննարկումներին: «ԶԼՄ-ների հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն, ավելին՝ ՀՀ ԿԲ բոլոր գործողությունները, փոխարժեքի առքի և վաճառքի մասին տեղեկատվությունը թափանցիկ են և հրապարակվում են ԿԲ պաշտոնական կայքէջում, ինչը հիանալի հնարավորություն է տալիս վերլուծական աշխատանք կատարողներին տեղեկանալ […]
14:28 03.04.2019
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացրել է, որ օծանելիքակոսմետիկական արտադրանքի վաճառք իրականացնող ընկերությունը վերացրել է հայտնաբերված խախտումները: «Հերթական ստուգումը «ՊՐՈՖ ԿՈՍՄԵՏԻԿՍ» ընկերությունում էր: Ստուգումների ընթացքում պարզվել է, որ ընկերությունը, որն իրականացնում է օծանելիքակոսմետիկական արտադրանքի վաճառք, ապրանքներն իրացնում է առանց մակնշման: Ստուգումների արդյունքում տնտեսվարողի կողմից վերացվել են հայտնաբերված խախտումները»,- ասված է հաղորդագրության մեջ:
13:59 03.04.2019
Աշխարհում գարեջրի դեֆիցիտ է սպասվում: Մասնագետների ահազանգը բավականին լուրջ է: Խնդիրն այն է, որ գլոբալ տաքացման հետևանքով աշխարհում քչանում են գարու դաշտերը: Գարու արտադրության ծավալների կրճատումն իր հերթին կհանգեցնի գարեջրի արտադրության նվազմանը: Սակայն դա շատ շուտ տեղի չի ունենա: Գարեջրի սիրահարները դեռ 65–80 տարի ժամանակ ունեն: Դրանից հետո երկրի կլիմային անդառնալի փոփոխություններ են սպասվում, որոնք […]
12:34 03.04.2019
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել` անդրադառնալով քաղաքացիներից ստացվող բողոքներին ու դժգոհություններին` կապված ԱԳԼՃԿ-ներում վաճառվող գազի չափաբաժնի հետ: Տեսչական մարմինը հորդորում է խուսափել թերլիցքավորումներից և գազի ճնշման սահմանված չափի գերազանցումից: «Հաշվի առնելով վերջին շրջանում մեր քաղաքացիներից ստացվող բազմաթիվ բողոքներն ու դժգոհությունները՝ Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ԱԳԼՃԿ բոլոր տնտեսվարողներին և աշխատակիցներին հորդորում է […]
11:38 03.04.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ավտոգազի թանկացման հնարավոր պատճառի մասին: Գրառման մեջ, մասնավորապես, ասված է. «ԱԳԼՃԿ-ում կա երկու տեսակի գազ չափող սարքավորում. այն, որը չափում է մեքենա լցվող գազի հոսքը, և այն, որը չափում է գլխավոր խողովակից կայան մտնող հոսքը: Վարչապետի հանձնարարականը, իհարկե, տրամաբանական էր` գազը […]
08:29 03.04.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը երեկ վարորդներից ահազանգեր է ստացել, որ Հայաստանում գործող գազալցակայանների մեծ մասը, նոր ընդունված կարգի համաձայն, ապրիլի 1-ից անցել են բնական գազի կիլոգրամով վաճառքին: Դրա հետևանքով, սակայն, թանկացել է ավտոմեքենաների շահագործման համար նախատեսված սեղմված բնական գազը: Սովորաբար գազալիցքավորման աշտարակներում գազը կիլոգրամով է կշռվում, իսկ լիցքավորման կետերում վաճառվում է խորանարդ մետրով: […]
23:00 02.04.2019
«Ես աշխատանքից չեմ ազատել իրեն, իր պայմանագիրը վերջացել էր, ավարտվել էր, մենք ևս երեք ամսով նորոգել ենք, 3 ամիս հետո պայմանագրի ժամկետն ավարտվեց և ավտոմատ կերպով դադարեցվեց»,- «Հեռանկար»-ի տաղավարում ասել է ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը՝ անդրադառնալով Վանաձորի Հովհաննես Աբելյանի Անվան Պետական Դրամատիկական թատրոնի տնօրենի՝ աշխատանքից ազատվելուն: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ […]
19:39 02.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ռուսաստանյան «ՄՏՍ» խմբի նախագահ Ալեքսեյ Կոռնյային և փոխնախագահ Անդրեյ Սմելկովին: Հանդիպմանը ներկա էր նաև «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Այս մասին տեղեկանցնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Վարչապետ Փաշինյանը կարևորել է «ՄՏՍ»-ի կողմից մեր երկրում ծրագրերի իրականացումը, որոնք նպաստում են հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը […]
19:39 02.04.2019
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հնգօրյա աշխատանքային այցով գտնվում էր Չեխիայի Հանրապետությունում: Ինչպես հաղորդում են Երևանի քաղաքապետարանից, այցի նպատակը Պրահայի տրանսպորտային համակարգը տեղում ուսումնասիրելն ու համագործակցության ընդհանուր եզրեր գտնելն էր: «Այցի ընթացքում հանդիպումներ ունեցանք Պրահայի հանրային տրանսպորտի ընկերության ներկայացուցիչների, մասնավոր օպերատորների հետ, ինչպես նաև այցելեցինք այլ քաղաքներում առկա ավտոբուսային հավաքակայաններ»,- նշում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա […]
19:11 02.04.2019
Միացյալ Նահանգների կառավարությունը ծրագրում է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, որոնք կհարվածեն տնտեսության այն ոլորտներին, որոնց տնտեսական սահմանափակող միջոցառումները դեռ չեն առնչվել: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թրամփի վարչակազմի մի բարձրաստիճան պաշտոնյայի: Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ անցած տարվա մայիսին էր հայտարարել Իրանի և միջազգային գերտերությունների 2015 թվականի միջուկային […]
18:44 02.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի գլխավորած սփյուռքահայ ներդրողների խմբին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ներդրողների հետ հանդիպումները և բիզնես միջավայրի բարելավման, տարբեր ներդրումային ծրագրերի շուրջ քննարկումները: Վարչապետը նշել է, որ դրանք լավ հնարավորություն են տալիս կառավարության անդամներին լսել գործարարների բարձրացրած հարցերը, խնդիրներն ու առաջարկությունները: Գագիկ Մակարյանը տեղեկացրել է, որ […]
17:39 02.04.2019
Մեծ Բրիտանիան Brexit-ի պատճառով արդեն իսկ կորցրել է 100 միլիարդ եվրո: Golman Sacks-ի վերլուծաբանների կարծիքով` Մեծ Բրիտանիայի գանձապետարանը երկրի ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի նշանակումից առ այսօր շաբաթվա կտրվածքով կորցնում է 700 միլիոն: Ընդհանուր առմամբ, այդ կորուստները գերազանցում են 101 մլրդ եվրոն: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երեկ դարձյալ մերժել է Brexit-ի այլընտրանքային ծրագիրը: Մեծ […]
14:14 02.04.2019
Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Կենտրոնական բանկի հաղորդումը ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորման վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը ԿԲ փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանից հետաքրքրվեց ԵԱՏՄ տարածքում ընդհանուր արժույթի սահմանումից՝ նկատելով, որ Հայաստանն իր ինքնիշխանության տարրը կորցնելու ցանկություն չունի: «Այդ խնդիրն այսօր օրակարգում չկա, հարցը սկսվելու է քննարկվել 2025 թվականից […]
13:34 02.04.2019
ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և պետական տնտեսագիտական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը մինչ հուշագրի ստորագրումը նշեց, որ այս հուշագրի նպատակներից է նաև հետաքրքրությունների մեկտեղումը և ընդհանուր դաշտ դուրս բերելը: Ըստ նրա՝ տնտեսագիտական համալսարանը, լինելով միակ պետական տնտեսագիտական համալսարանը, փորձելու է տնտեսական քաղաքականությանը մասնակից լինել: Նրա […]
13:33 02.04.2019
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը, որը գազ է մատակարարում նաև Հայաստանին, վերջին 1 տարվա ընթացքում 9,3 անգամ ավելի շատ շահույթ է ստացել, քան նախորդ տարում։ 2018 թվականին ընկերության շահույթը եղել է 933 միլիարդ ռուբլի (14,2 մլրդ դոլար)։ Այս մասին հայտնում է ռուսական RBC-ն։ Ընդ որում՝ ընկերության շրջանառությունը նույն հեղափոխական տեմպերով չի փոխվել․ 2018-ին այն կազմել է 5,1 […]
13:06 02.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ավարտվեց իր աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: «Ամփոփենք ուրեմն. 1. Պետական բյուջեի հավաքագրումների պլանը առաջին եռամսյակում գերակատարվել է 11.4 միլիարդ դրամով: Ուշադրություն դարձրեք, որ մեր բյուջեի պահուստային ֆոնդը 9.4 միլիարդ դրամ է՝ ողջ տարվա համար: Այսինքն՝ առաջին եռամսյակում մենք պահուստային ֆոնդը […]