19:11 02.04.2019
Միացյալ Նահանգների կառավարությունը ծրագրում է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, որոնք կհարվածեն տնտեսության այն ոլորտներին, որոնց տնտեսական սահմանափակող միջոցառումները դեռ չեն առնչվել: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թրամփի վարչակազմի մի բարձրաստիճան պաշտոնյայի: Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ անցած տարվա մայիսին էր հայտարարել Իրանի և միջազգային գերտերությունների 2015 թվականի միջուկային […]
18:44 02.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի գլխավորած սփյուռքահայ ներդրողների խմբին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ներդրողների հետ հանդիպումները և բիզնես միջավայրի բարելավման, տարբեր ներդրումային ծրագրերի շուրջ քննարկումները: Վարչապետը նշել է, որ դրանք լավ հնարավորություն են տալիս կառավարության անդամներին լսել գործարարների բարձրացրած հարցերը, խնդիրներն ու առաջարկությունները: Գագիկ Մակարյանը տեղեկացրել է, որ […]
17:39 02.04.2019
Մեծ Բրիտանիան Brexit-ի պատճառով արդեն իսկ կորցրել է 100 միլիարդ եվրո: Golman Sacks-ի վերլուծաբանների կարծիքով` Մեծ Բրիտանիայի գանձապետարանը երկրի ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի նշանակումից առ այսօր շաբաթվա կտրվածքով կորցնում է 700 միլիոն: Ընդհանուր առմամբ, այդ կորուստները գերազանցում են 101 մլրդ եվրոն: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երեկ դարձյալ մերժել է Brexit-ի այլընտրանքային ծրագիրը: Մեծ […]
14:14 02.04.2019
Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Կենտրոնական բանկի հաղորդումը ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորման վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը ԿԲ փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանից հետաքրքրվեց ԵԱՏՄ տարածքում ընդհանուր արժույթի սահմանումից՝ նկատելով, որ Հայաստանն իր ինքնիշխանության տարրը կորցնելու ցանկություն չունի: «Այդ խնդիրն այսօր օրակարգում չկա, հարցը սկսվելու է քննարկվել 2025 թվականից […]
13:34 02.04.2019
ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և պետական տնտեսագիտական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը մինչ հուշագրի ստորագրումը նշեց, որ այս հուշագրի նպատակներից է նաև հետաքրքրությունների մեկտեղումը և ընդհանուր դաշտ դուրս բերելը: Ըստ նրա՝ տնտեսագիտական համալսարանը, լինելով միակ պետական տնտեսագիտական համալսարանը, փորձելու է տնտեսական քաղաքականությանը մասնակից լինել: Նրա […]
13:33 02.04.2019
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը, որը գազ է մատակարարում նաև Հայաստանին, վերջին 1 տարվա ընթացքում 9,3 անգամ ավելի շատ շահույթ է ստացել, քան նախորդ տարում։ 2018 թվականին ընկերության շահույթը եղել է 933 միլիարդ ռուբլի (14,2 մլրդ դոլար)։ Այս մասին հայտնում է ռուսական RBC-ն։ Ընդ որում՝ ընկերության շրջանառությունը նույն հեղափոխական տեմպերով չի փոխվել․ 2018-ին այն կազմել է 5,1 […]
13:06 02.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ավարտվեց իր աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: «Ամփոփենք ուրեմն. 1. Պետական բյուջեի հավաքագրումների պլանը առաջին եռամսյակում գերակատարվել է 11.4 միլիարդ դրամով: Ուշադրություն դարձրեք, որ մեր բյուջեի պահուստային ֆոնդը 9.4 միլիարդ դրամ է՝ ողջ տարվա համար: Այսինքն՝ առաջին եռամսյակում մենք պահուստային ֆոնդը […]
08:28 02.04.2019
«Փաստ» թերթը գրում է․ «Վերջին շրջանում նկատելի են որոշ ապրանքատեսակների թանկացումները, այդ թվում` երշիկեղենի շուկայում: «Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, այս թանկացումը պայմանավորված է ոչ թե ինչ-ինչ հումքային ապրանքների թանկացմամբ, արտադրանքի ինքնարժեքի բարձրացմամբ և այլն, այլ մանրածախ վաճառքով զբաղվողներին շահագրգռելու միտումով: Ըստ էության, մեծածախ հանձնման գները մնացել են նույնը, իսկ մանրածախ վաճառքինը` ավելացել: Գնի «թանկացած» մասն […]
00:43 02.04.2019
Հայտնի է աշխարհի ամենաեկամտաբեր ընկերությունը: Սաուդյան նավթային Saudi Aramco ընկերությունն ավելի մեծ եկամուտ է ունեցել, քան Apple-ը, Google-ը և Exxon Mobil-ը միասին վերցված: Saudi Aramco-ն ամենաեկամտաբերն է համարվել անցած տարվա արդյունքներով: 2018-ին ընկերության մաքուր եկամուտը կազմել է 111 միլիարդ 100 միլիոն դոլար: Այս ցուցանիշը զգալիորեն բարձր է երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ընկերությունների ցուցանիշներից: Երկրորդը […]
19:16 01.04.2019
«Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթն արդեն Ազգային ժողովում է։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՓՄՁ ներկայացուցիչների հետ այսօր փաթեթի առաջին քննարկումն է կազմակերպվել: Քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ միկրոձեռնարկատիրության համար առաջարկվում է ներդնել միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ: «Եթե ներկայումս […]
17:04 01.04.2019
Արշալույս գյուղի բնակիչներն այսօր կրկին բողոքի ակցիա են անցկացնում՝ փակելով Արմավիր-Երևան ճանապարհահատվածը: Ակցիան հաջողվել է դադարեցնել միայն մարզպետի միջամտությունից ու հորդորներից հետո: Գյուղացիները, որոնց պահանջով ու քրեական գործերի հիմքով դադարեցվեցին նախկին գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի լիազորությունները, այս անգամ պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել՝ նշելով, որ տեղակալը ևս ապօրինություններ է թույլ տալիս: Թե ինչ է տեղի ունեցել […]
15:48 01.04.2019
Ապրիլի 1-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մանրամասներ է ներկայացրել Օպերայի թատրոնի՝ աշխատանքից ազատված տնօրեն Կոնստանտին Օրբելյանին կատարած հեռախոսազանգից: Խոսելով զանգի մասին` Լիլիթ Մակունցը նշել է, որ զանգը մշակույթի նախարարության որոշման հետ կապ չուներ: «Այդ զանգը որևէ կերպ միջամտություն ունենալու համար չի եղել, ես ինձ նման բան թույլ տալ չեմ կարող թե´ որպես […]
15:19 01.04.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով առողջապահության փոխնախարարի ձերբակալությանը՝ ասաց, որ պետք է ուրախանալ, որ հետևողական պայքար է գնում, և արտոնյալ մարդ չկա։ Նրա խոսքերով՝ իշխանական բուրգում ամենավերևից սկսած կա քաղաքական պատվեր՝ կոռուպցիայի դեմ լայնամասշտաբ գործողություններ իրականացնել: Իսկ Ռուբեն Ռուբինյանը մեկնաբանեց այն դիտարկումը, թե ինչ է նշանակում Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա։ «Համակարգային […]
15:10 01.04.2019
Վրաստանում շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով ապրիլի 1-ից արգելվում է ցանկացած հաստության պոլիէթիլենային փաթեթի արտադրությունը, ներկրումն ու սպառումը: 2018 թվականի հոկտեմբերից Վրաստանում փուլ առ փուլ արգելվում է պոլիէթիլենային տոպրակների կիրառումը: Դրանք կփոխարինվեն բիոդեգրադացվող (տարրալուծվող) և վերամշակվող տոպրակներով: Օրենքի պահանջը չկատարելու դեպքում 500 լարիով կտուգանվի արտադրող ձեռնարկությունը, իսկ ապրանքը կառգրավվի: Օրենքը երկրորդ անգամ խախտելու դեպքում վերջինս […]
14:55 01.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել, որ վերաբերում է խաղողի մթերմանը. «Երևանի կոնյակի գործարանը արդեն իսկ հայտարարեց, որ այս տարի պատրաստվում է նախորդ տարվանից ավելի քան 2000 տոննայով ավել խաղող մթերել, նախորդ տարվա համեմատ 10 դրամ ավելի մթերման գնով»:
14:15 01.04.2019
Ամփոփելով կառավարության անցած մեկ տարվա աշխատանքը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ այս ընթացքում կյանքը ոչ թե լավացել է, այլ վատացել: «Անցյալ մեկ տարում, որտեղ փորձել են փոփոխություն անել, որ ավելի լավ լինի, ավելի վատ է եղել, ու պրոբլեմը կադրերի մեջ է: Տասնյակ ոլորտներ կան, որտեղ նոր իշխանությունը նոր մեթոդաբանություն է կիրառել, […]
13:56 01.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով բյուջեի եկամտային մասի գերակատարման վերաբերյալ իր հայտարարությանը: «Ավելի կոնկրետ՝ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը առաջին եռամսյակում գերակատարվել է շուրջ 11.4 միլիարդ դրամով: Շնորհակալ եմ, որ ամենուրեք պահանջում եք ՀԴՄ կտրոններ, սիրելի հայրենակիցներ: Շնորհակալ եմ, որ վճարում եք հարկերը, սիրելի հայրենակիցներ: Այդ հարկերը դուք […]
13:48 01.04.2019
«Վերջին մի ամսվա իմ աշխատանքը դրանով է տարբերվում, որ սկսում եմ ստանալ տնտեսական բնույթի լավ, հուսադրող նորություններ: Դրանք սկսվել են և չեն ավարտվելու երբեք, պետք է շարունակաբար տնտեսական հաջողություններ ունենանք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա կրկին անդրադարձավ ՀԴՄ-ների խնդրին, քաղաքացիներին դարձյալ կոչ արեց չմոռանալ ՀԴՄ կտրոններ պահանջել, իսկ գործարարներին՝ […]
11:50 01.04.2019
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ ՀՀ Ազգային ժողովի մաքրուհիների աշխատանքի հետ կապված խնդիրը հարթված է: Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. «Հարգելի´ ընկերներ, կցանկանայի ուրախությամբ հայտնել, որ ՀՀ Ազգային ժողովի մաքրուհիների աշխատանքի հետ կապված խնդիրը հարթված է։ Բազմաթիվ քննարկումների արդյունքում 60 մաքրուհիներից 49-ը կնքել են պայմանագիր […]
11:02 01.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ սկսում են քննարկել Հարկային օրենսգիրքը: «Հարգելի գործընկերներ, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթն արդեն ուղարկվել է Ազգային ժողով։ Փաթեթի քննարկման համար գլխադասային է նշանակվել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը։ Այդ կապակցությամբ այսօր` ժամը 15:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա […]
19:51 30.03.2019
Հայկական ընկերություններից մեկը պաշտպանության նախարարությունից պատվեր է ստացել՝ բանակին մատակարարել իր նախագծած ու պատրաստած զրահաթիթեղների առաջին խմբաքանակը՝ զինծառայողների զրահաճկոնների մեջ տեղադրելու համար։ Ընկերության տնօրենը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց իրենց ընկերության արտադրանքի առավելությունները՝ ներկայում օգտագործվող զրահաթիթեղների համեմատությամբ։
19:44 30.03.2019
Հայկական ընկերությունը ընդլայնում է ռազմական անօդաչու թռչող սարքերի իր տեսականին։ Նախորդ ցուցահանդեսներում ներկայացրած 3-4 տեսակին ընկերության մասնագետները ավելացրել են ևս մի քանիսը, որոնք էլ ցուցադրեցին զինված ուժերի հրամանատարական կազմին։ Այդ ցանկի մեջ կան հետևյալ տեսակները, հետախուզական (2-3 տեսակ), հետախուզական-հարվածային, հարվածային, մահապարտ (կամիկաձե), մահապարտ-հակատանկային։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ընկերության տնօրեն Դավիթ Գալոյանը պարզաբանեց, որ իրենք հիմա փորձարկումների […]
19:30 30.03.2019
Մաքսային կարգավորման գործող օրենքի 249-րդ հոդվածով նշվում է, որ մշտական բնակության հաստատության գալու համար անհրաժեշտ է, որ տվյալ անձը նախորդող 5 տարիների ընթացքում մշտապես բնակված չլինի ՀՀ-ում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, այս մասին հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը: Միևնույն ժամանակ, նա նաև ասել է, որ նշված 5 տարիների ընթացքում անհրաժեշտ […]
18:53 30.03.2019
Հայաստանում մշակված ու առաջին անգամ մի քանի ամիս առաջ ներկայացված ցամաքային հեռակառավարվող ռազմական ռոբոտը կատարելագործվել է այս ամիսների ընթացքում։ Զինված ուժերի հրամանատարական կազմի ներկայացված տարբերակն արդեն իր վրա ամրացված զենքով փորձարկումներ է անցել ու կատարելագործվել ՊՆ դիտողությունների հիման վրա։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում սարքը մշակող մասնագետը պատմեց՝ ինչ արդյունքներ է գրանցել իրենց սարքը փորձարկումների ժամանակ։ Հիշեցնենք, […]
13:44 30.03.2019
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խումբը մարտի 29-ին, ՀՀ ՔԿ դեպարտամենտի պետ Արամ Նիկոյանի և ՀԿԳ Կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանի գլխավորությամբ, այցելել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանք: Փորձագիտական խումբը ծանոթացել է հանքավայրի հանքաքարի կույտային տարրալվացման և ոսկու կորզման գործընթացներին, վերամշակման միջանկյալ օղակներին: Խմբի […]
19:33 29.03.2019
Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որը նախագահում է Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցով գտնվող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ինչպես հայտնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ԵԱՏՀ խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էր 46 հարց, որոնք վերաբերում էին, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության տարածքում հեռանկարային ինտեգրացիոն նախագծերի ընթացքին, ծրագրերի իրականացման մեխանիզմներին, թվայնացմանը, ինչպես նաև […]
19:15 29.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ անդրադարձել է եկամտային հարկի այլընտրանքային տարբերակներին: «Քանի որ եկամտային հարկի այլընտրանքային տարբերակի մասին շատ են հարցեր տալիս, ասեմ։ 1. Կառավարությունն առաջարկում է եկամտային հարկի համահարթ տարբերակ՝ 23%, 2. Տնտեսագետների հետ քննարկումների արդյունքում ներկայացվել է քեշբեքով տարբերակը, որով կիսվել էի իմ էջում, 3. Կրկին, քննարկումների […]
18:14 29.03.2019
Մարտի 27-ին՝ կեսգիշերն անց, ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում ստացվեց, որ բջջային օպերատորներից մեկի Գորիսի մասնաճյուղից գողություն է կատարվել: Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում պարզեց, որ մարտի 26-ին՝ ժամը 23.50-ի սահմաններում, հարմարեցված գործիքով բացել են դուռը, մտել Գուսան Աշոտի փողոցում գտնվող մասնաճյուղ և գողացել տարբեր տեսակի 18 բջջային հեռախոս՝ պատճառելով 1.486.000 դրամի վնաս: Հարուցվեց քրեական գործ: […]
17:29 29.03.2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի վերանայման միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին հանդիպում-քննարկումը, որը վարել է նախարար Տիգրան Խաչատրյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից: Նախարարը շնորհակալություն է հայտնել աշխատանքային խմբի անդամներին հանդիպմանը մասնակցելու համար և նշել, որ առջևում երկարատև և ծավալուն աշխատանք է սպասվում։ […]
16:04 29.03.2019
Հայաստանից արտահանումների գումարային ծավալը ԵԱՏՄ երկրներ 2018 թվականին կազմել է 689 միլիոն դոլար, ինչը 20,7%-ով ավելի է 2017 թվականի ցուցանիշից, և ընդհանրապես ամենաբարձր ցուցանիշն է ԵԱՏՄ տարածքում: Հայաստանից արտահանվող ապրանքների ամենամեծ չափաբաժինը, որը կազմում է 19,6%, հասնում է ռուսական շուկա: Իսկ այդ ապրանքատեսակների մեջ մեծ մաս են կազմում գյուղմթերքն ու տեքստիլ արտադրանքը: Հայկական գյուղմթերքը՝ մրգերը, […]