TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+12.43 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Սպայկայի» մասին սպասենք դատարանի վճռին. Արտակ Մանուկյան

14:54 09.04.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ այսօր հայտարարել է, որ «Սպայկա» ընկերության հետ կապված քրեական գործը նախապատմություն ունի: «Կարծես կասկածից վեր է, անգամ «Սպայկայի» ղեկավարությունն է ասում, որ ֆինանսական խնդիրներ, այնուամենայնիվ, եղել են, բայց այլ հարց է, թե ինչ կորոշի դատարանը: Այս փոփոխությունները եղան նրա համար, որ օրենքը […]

̰
Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ

13:59 09.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին տրված նոր հանձնարարականի մասին: «ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ»,- գրել է նա:

̰
Լիցենզիա չունեցող, բայց վարկ առաջարկողները կտուգանվեն. հարցն ընդունվեց հանձնաժողովի կողմից

12:28 09.04.2019

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում դրական եզրակացություն տրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծին՝ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Այս նախագիծը դրական եզրակացություն է ստացել նաև կառավարության կողմից: Նախագծով առաջարկվում է լիցենզիա չունեցող անձանց կողմից «վարկ», «փոխառություն», «գումար», «փող», «դրամ», «վարկավորում», «փոխառության տրամադրում», «գումարի տրամադրում», «փողի տրամադրում», «դրամի տրամադրում» բառերի, բառակապակցությունների […]

̰
Ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչ է հասկանում ՊԵԿ-ը «գերշահույթ» եզրույթի տակ. Արման Պողոսյան

12:23 09.04.2019

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ԱԺ արտահերթ նիստի ժամանակ արձագանքեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի դիտարկմանը, թե՝ հետաքրքիր է իմանալ՝ ՊԵԿ-ն ի՞նչ է հասկանում «գերշահույթ» ասելիս: «Ես, բնականաբար, չեմ կարող մեկնաբանել, թե ինչ է հասկանում ՊԵԿ-ը «գերշահույթ» եզրույթի տակ՝ այն պարզ պատճառով, որ ՊԵԿ-ը չեմ ներկայացնում»,- ասաց նա: Պողոսյանը նշեց, որ «շահույթ»-ը տնտեսագիտական […]

̰
Խորհրդարանն ընդունեց Կառավարության ներկայացրած նախագծերը

12:22 09.04.2019

Խորհրդարանում այսօր քվեարկության դրվեցին Կառավարության կողմից ներկայացված և արտահերթ նիստում քննարկված օրենքի նախագծերը: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ […]

̰
Ո՞ր տոկոսն է համարվում «գերշահույթ». պատգամավորի հարցը փոխնախարարին

11:41 09.04.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն ապրիլի 9-ին խորհրդարանում ելույթի ժամանակ ձևակերպեց հարցը` հասցեագրած ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին: «Հաճախ օգտագործում եք «գերշահույթ» եզրույթը՝ գազի գնագոյացաման հետ կապված՝ «գազալցակայաններում գերշահույթ են ստանում»: Ինձ հետաքրքիր է այս ձևակերպումը՝ որպես ՊԵԿ մոտեցում. ո՞ր տոկոսն է, որ համարում եք շահույթի մեջ գերշահույթ: Հետագայում որևէ գործընթացի՝ ստուգումների, տնտեսվարողների, […]

̰
Հնարավոր է՝ բացվի մախինացիաների մեծ շղթա. Փաշինյանը՝ «Սպայկա»-ի գործի մասին

11:28 09.04.2019

7 միլիարդ դրամը մի տարվա ուսուցիչների աշխատավարձը կարող է բարձրացնել 10 տոկոսով, իսկ հենց այդքան հարկային չարաշահումներ են այս պահին հայտնի «Սպայկա» ընկերությունում։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ աշխատավարձերը չեն բարձրանում, ըստ Փաշինյանի, քանի որ ոմանք հարկեր չեն վճարում։ Նա ասաց, որ հարկային չարաշահումներից հիմա այդքանն են հայտնի, իսկ […]

̰
Պայմանավորվեցինք, որ 20 րոպեում մեքենան պետք է մաքսազերծված լինի․ Փաշինյանն ամփոփեց այցն ավտոմաքսատուն

10:50 09.04.2019

Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ՊԵԿ ավտոմաքսատուն և քաղաքացիներից մեկին ուղեկցել մեքենան մաքսազերծելու ամբողջ ընթացքում, ինչը տևել է մոտ 20 րոպե։ Ընթացքում վարչապետը ծանոթացել է նաև մեքենաների մաքսազերծման հետ կապված այլ խնդիրների։ «Նկատառումներն էն են, որ պայմանավորվեցինք, որ 20 րոպեում պետք է մեքենան մաքսազերծված լինի … նրանք, ովքեր սպասում էին, բացատրեցին, որ, օրինակ, երեկ […]

̰
Քթի ծակի չէ, ընկալման բացակայություն է․ Փաշինյանը՝ դրոշն անկյունում գցած ՊԵԿ աշխատակցի մասին

10:09 09.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նորագավթի ավտոմաքսատուն սկսվեց աշխատակիցների հեռացումից։ Սենյակներից մեկում աշխատակիցները դրոշը դրել էին անկյունում, այն ընկել էր ոտքի տակ։ Փաշինյանն այս անփութության համար ՊԵԿ նախագահին հրահանգեց ազատել այդ սենյակում աշխատող բոլոր աշխատակիցներին։ Ավելի ուշ քաղաքացիներից մեկին ավտոմաքսատան ընթացակարգերով անցկացնելիս ՊԵԿ նախագահն ու վարչապետը երկխոսություն ունեցան այս հարցի վերաբերյալ։ – Քթի ծակի բացակայությունն է, […]

̰
Չեմ կարծում, թե որևէ ընկերություն կարող է ՀՀ քաղաքացու, գյուղացու կամ կառավարության հետ շանտաժով խոսել. Փաշինյանը՝ «Սպայկա»-ի մասին

22:09 08.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումից հետո անդրադարձավ լրագրողներին հուզող որոշ հարցերի: «Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորումից հետո ստեղծված իրավիճակին անդրադառնալով՝ Փաշինյանը նշեց. «Ես չեմ կարծում, թե որևէ ընկերություն կարող է ՀՀ քաղաքացու, գյուղացու կամ կառավարության հետ շանտաժով խոսել: Ցանկացած ընկերություն կարող է ասել՝ հարկե՞ր եք ուզում, ուզում եք, որ մենք մեր չվճարած […]

̰
Վարչապետը ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանի հետ քննարկել է ԱՄԷ-ՀՀ երրորդ ուղիղ ավիաչվերթի հնարավորությունը

19:45 08.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների շարունակական զարգացումը և հույս հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում դրանք կբարձրանան նոր մակարդակի: Կառավարության ղեկավարը նշել է, […]

̰
Չկա մեկ դոմինանտ տնտեսվարող սուբյեկտ, որը կարող է էականորեն ազդել շուկայի վարքագծի վրա. Արտակ Մանուկյան

19:44 08.04.2019

ԱԳԼՃԿ-ների շուկայում կա՞ արդյոք մենաշնորհ կամ գերիշխող դիրք: Հարցին պատասխանել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ: Նա նշել է, որ մենաշնորհ ասելը ճիշտ կլինի կիրառել միայն բնական մենաշնորհների դեպքում, քանի որ այս ոլորտում կան մեծ խաղացողներ: «Կետերի թվաքանակը, եթե դիտարկում ենք, շուրջ 406 կետեր են ամբողջ հանրապետությունում: […]

̰
Ո՞րն է գազի գնի փոփոխության պատճառը. քննարկում «Հեռանկար»-ի տաղավարում

19:39 08.04.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում խոսել է կառավարության նիստում բարձրացված ԱԳԼՃԿ-ների խնդրից` նշելով, որ գնային տատանման համար որևէ հիմնավորում չկար, ուստի պատկան մարմինները վարչապետի կողմից հանձնարարություն ստացան ոլորտում պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար: Հաղորդավար Արամ Աբրահամյանի այն հարցին, թե հիմք կա՞ր բարձրացնելու, թե՞ ոչ, Արտակ Մանուկյանը պատասխանեց՝ առաջինը զուտ […]

̰
Ֆրանսիան կտրուկ կերպով կնվազեցնի հարկերը

19:22 08.04.2019

Համազգային քննարկումներ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

̰
Եվրոպայում 2018թ. գրանցված երաշտը հանգեցրել է ցորենի գլոբալ դեֆիցիտի

18:55 08.04.2019

Եվրոպայում 2018 թվականին գրանցված երաշտը  հանգեցրել է ցորենի գլոբալ դեֆիցիտի: Այս տարվա բերքը հնարավոր է` չլրացնի նախորդ տարվա կորուստները և լուրջ խնդիրներ առաջացնի տնտեսության համար: Այս մասին գրում է գերմանական Der Spiegel-ը: Թերթը տվյալները վերցրել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից: Ըստ ՄԱԿ-ի տվյալների` 2019թ. ցորենի պահանջարկը 30 միլիոն տոննայով ավելին կլինի նախատեսվող բերքից: Թերթը […]

̰
ՊԵԿ-ը կոչ է անում անօրինական ազդեցություն չգործադրել «Սպայկա»-ի գործով նախաքննության ընթացքի վրա

18:00 08.04.2019

ՊԵԿ-ը  հայտարարություն  է տարածել «Սպայկա» ՍՊ ընկերության շուրջ ծավալվող իրադարձությունների մասին: Ներկայացնում ենք հայտարարությունը ամբողջությամբ. «ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք: Այսպես, «Սպայկա» ՍՊ ընկերության ղեկավարությունը ԵԱՏՄ անդամ պետություններ չհանդիսացող եվրոպական տարբեր պետություններից, այդ թվում՝ Լեհաստանից, […]

̰
Դավթաշեն համայնքին պատկանող տարածքը վաճառվել է շուկայական արժեքից 18 մլն դրամ պակաս գնով. հարուցվել է քրգործ

17:45 08.04.2019

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել դեռևս 2008թ. ՀՀ Երևան քաղաքի Դավթաշեն համայնքում գտնվող համայնքապատկան տարածքը շուկայականից էականորեն ցածր գնով վաճառելու դեպքի առթիվ: Մասնավորապես, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի ավագանու 2008թ. […]

̰
Վեց մարզերում սկսվել է մեղուների վարրոատոզ հիվանդության դեմ կենսապատրաստուկի բաշխման գործընթացը

15:54 08.04.2019

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը ՀՀ մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին տեղեկացնում է, որ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում սկսվել է 2018 թվականի «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում մեղուների վարրոատոզ հիվանդության դեմ «Բիվարոլ» բուժ-կանխարգելիչ կենսապատրաստուկի՝ ՀՀ մարզերին բաշխման գործընթացը: Կենսապատրաստուկի ձեռքբերման համար անհրաժեշտ է դիմել տվյալ համայնքը սպասարկող անասնաբույժին: Առաջացած հարցերի և խնդիրների դեպքում […]

̰
Վարչապետը հրաժարվել է միջնորդություն ներկայացնել Դավիթ Ղազարյանին ազատելու համար. ի՞նչ են անելու «Սպայկա»-ի աշխատակիցները

15:14 08.04.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ «Սպայկա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց: Աշխատակիցները ցանկանում էին հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի նա անհատական միջնորդություն ներկայացնի «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին ազատ արձակելու համար: Հավաքվածներին մոտեցել է վարչապետի խորհրդական Նաիրի Սարգսյանը, սակայն ակցիայի մասնակիցները չեն ցանկացել շփվել նրա հետ՝ հանդիպում պահանջելով վարչապետի հետ: Քիչ […]

̰
Քաղցր բառեր բոլորն էլ կարող են ասել. Ծառուկյանը՝ տնտեսական հեղափոխության մասին

14:48 08.04.2019

«Դե, ամենակարևոր, որ այսօր ընտրությունները նորմալ էին, քայլեր կատարվում են: Հեղափոխությունը խոստումներ են, և այսօր այն, ինչ ժողովուրդը լսել է հեղափոխության օրերին, այսօր այդ խոստումները պետք է իրականանան: Ժողովուրդը սպասում է հեղափոխությունից հետո ավելի լավ ապրելուն»,- հեղափոխությունից մեկ տարի անց, անդրադառնալով փոփոխությունների՝ ժողովրդի ակնկալիքներին, ԱԺ-ում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը շեշտեց, որ տնտեսական հեղափոխության համար ինքը […]

̰
«Սպայկա»-ի տնօրենի կալանավորման դեմ բողոքողներից մեկը բերման է ենթարկվել

14:08 08.04.2019

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը բերման է ենթարկվել ոստիկանություն: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը նշեց, որ նա ազատ է արձակվել: «Քաղաքացին բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ ոստիկանի օրինական պահանջները չկատարելու համար:  Համապատասխան արձանագրություն կազմելուց հետո նա […]

̰
Գազի խտությունն ամենօրյա ռեժիմում կարող է փոխվել. Արտակ Մանուկյան

14:05 08.04.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանն ապրիլի 8-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ անդրադարձավ գազի խտության խնդրին: «Գաղտնիք բացահայտած չենք լինի, որ ասենք՝ այո՛, խտությունը, որ «Գազպրոմ Արմենիա»-ն ստանում է, ամենօրյա ռեժիմում կարող է փոխվել՝ կախված նրանից՝ դա պարսկակա՞ն գազ է, թե՞ ռուսական, ո՞նց է էդ համաձուլվածքը, դրանով կարո՞ղ է ազդել նաև խտության վրա»,- […]

̰
Եթե մեքենայի գազը չափվի ոչ թե ճնշումով, այլ քաշով, վտանգավոր չի՞ լինի բալոնների համար․ Գորգիսյան

13:44 08.04.2019

Հարկային փոփոխություններով նախատեսվում է սեղմված բնական գազի ակցիզային հարկը հաշվարկել ոչ թե խորանարդ մետրերով, ինչպես հիմա է, այլ տոննաներով։ ԱԺ-ում այս նախագծի քննարկման ժամանակ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հարցեր բարձրացրեց՝ սա նոր ծախսերի չի՞ բերի գազալցակայանների համար, և եթե գազը չափվի ոչ թե ճնշումով, այլ զանգվածով, դա վտանգավոր չի՞ լինի ներկայում օգտագործվող բալոնների դեպքում։ Հարցը […]

̰
Բողոքի ակցիա` ի պաշտպանություն «Սպայկա»-ի տնօրենի

13:34 08.04.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում է կայացրել կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել ՊԵԿ-ը: Որոշման հրապարակումից հետո ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա իրականացրին դատարանի առաջ։ Աշխատակիցներն այնուհետ շուրջ 45 րոպե փակեցին Երևանի Տիգրան Մեծ պողոտան՝ այդկերպ իրենց բողոքը հայտնելով […]

̰
ԱԳԼՃԿ-ներում սեղմված գազի վաճառքի չափման միավորը խմ-ից կգ դարձնելը դեռ ուժի մեջ չի մտել․ Բաբկեն Թունյան

09:00 08.04.2019

ԱԳԼՃԿ-ներում սեղմված գազի վաճառքի չափման միավորը խմ-ից կգ դարձնելը դեռ ուժի մեջ չի մտել։ Դրա համար համապատասխան փոփոխություն պետք է կատարվի Հարկային օրենսգրքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ «ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը ուրբաթ օրը դրական եզրակացություն տվեց նախագծին։ Նախագիծը վաղը քննարկվելու է ԱԺ արտահերթ նիստում, […]

̰
Մենք երբևէ չենք հրաժարվել և հիմա էլ չենք հրաժարվում հիմնավորված հարկային պարտավորությունների կատարումից. «Սպայկա»-ի հայտարարությունը

19:16 06.04.2019

«Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել ընկերության վերաբերյալ ՊԵԿ-ի հրապարակած  տեղեկատվության վերաբերյալ: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «Հասարակության ուշադրությունը ուզում ենք սևեռել այն փաստի վրա, որ ՊԵԿ-ը չճշտված, ենթադրական բնույթ կրող, ենթադրյալ հարկային պարտավորության վերաբերյալ ընկերության տնօրենի առարկություններին և խորացված ուսումնասիրություն իրականացնելու միջնորդությանը խոսում է սպառնալիքներով: Միայն նրա համար, որ ընկերության տնօրենը հլու-հնազանդ չի կատարում ներկայացված պահանջը, […]

̰
Նախագահը Համաշխարհային տնտեսական համաժողովում խոսել է Հայաստանի էներգետիկ ռեսուրսների մասին

19:02 06.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում, այսօր մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված հանդիպման քննարկումներից մեկին, որը կրում էր «Նոր էներգիա Մերձավոր Արևելքի համար» խորագիրը: Քննարկման ընթացքում նախագահը խոսել է ժամանակակից աշխարհում առկա էներգիայի աղբյուրների մասին՝ այս համատեքստում կարևորելով բնական միջավայրը չվնասելու սկզբունքը: Որպես […]

̰
Նախագահը «Մաջիդ Ալ Ֆութաիմ հոլդինգ»-ի ղեկավարության հետ քննարկել է ՀՀ-ում ընկերության ներկայությունն ընդլայնելու հնարավորությունները

17:36 06.04.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Մաջիդ Ալ Ֆութաիմ հոլդինգ»-ի (Majid Al Futtaim Holding) գլխավոր գործադիր տնօրեն Ալայն Բեջանիի (Alain Bejjani) հետ: Ընկերությունների այս խմբի մեջ է մտնում նաև Carrefour Armenia ընկերությունը։ Կողմերը քննարկել են Հայաստանում ընկերության ներկայությունն էլ ավելի ընդլայնելու ծրագիրն ու ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև խոսել, թե ինչպես կարելի է ընկերության […]

̰
Ինովացիոն գյուղատնտեսությունը հնարավորություն է տալիս ավելի մեծ արդյունք ունենալ, քան ավանդականը. Տավուշի մարզպետ

16:52 06.04.2019

«Այսօր ինովացիոն գյուղատնտեսությունը հնարավորություն է տալիս ավելի մեծ արդյունք ունենալ, քան ավանդականը: Եթե ինովացիոն գյուղատնտեսությունը 5 անգամ ավելի մեծ շահույթ է ապահովում, քան ավանդականը, ուստի շատ ավելի գայթակղիչ է ներդրողի համար, քան ավանդականը»,- ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Մարզպետը նշել է, որ իրենց պետք են ֆինանսական գործիքներ, որպեսզի աջակցեն […]

̰
Էլեկտրաէներգիան պետք է էժանանար 0.37 դրամով բոլորի կամ 10 դրամով անապահով ընտանիքների համար

12:55 06.04.2019

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է 2018 թվականի գործունեության հաշվետվությունը: Զեկույցի մեջ անդրադարձ կա նաև էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությանը: Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում բոլոր գործոններով պայմանավորված էլեկտրաէներգետիկական համակարգում ձևավորվել էր շուրջ 1.6 միլիարդ դրամ դրական արդյունք, որը հնարավորություն էր տալիս բոլոր սպառողների համար էլեկտրական էներգիայի սակագները նվազեցնել 0.37 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ավելացված արժեքի հարկը) […]

̰
BACK_TO_TOP